Գալ Գադոտ

Գալ Գադոտ (եբրայերեն՝ גל גדות‎, ապրիլի 30, 1985(1985-04-30)[1], Պետահ Տիկվա, Իսրայել[2]), իսրայելացի դերասանուհի և մոդել։

Գալ Գադոտ
եբրայերեն՝ גל גדות
Ծնվել էապրիլի 30, 1985(1985-04-30)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՊետահ Տիկվա, Իսրայել[2]
ԿրթությունReichman University? (անհայտ)[3]
Քաղաքացիություն Իսրայել
Ազգությունաշկենազի և Իսրայելի հրեաներ
Կրոնհուդայականություն[4][3]
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, ֆոտոմոդել, կինոպրոդյուսեր, beauty pageant winner, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, ձայնային դերասանուհի, brand ambassador, celebrity branding, runway model և Soldiers of the Israel Defense Forces
Ամուսին(ներ)Yaron "Jaron" Varsano?[5]
Երեխա(ներ)Alma Varsano?[6] և Maya Varsano?[6]
Պարգևներ և մրցանակներ
galgadot.com

Կենսագրություն

Գալ Գադոտը ծնվել է 1985 թվականի ապրիլի 30-ին, Իսրայելի Ռոշ ՀաԱյին քաղաքում։ 2004 թվականին, երբ նա 18 տարեկան էր, հաղթող է ճանաչվում «Միսս Իսրայել» գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթում և ներկայացրել էր իր երկիրը Միսս Տիեզերք-ում, որը կայացել էր Էկվադորում։ Մրցույթից հետո նա ստացել է բազում առաջարկներ նկարահանվելու և՛ իսրայելական (Elite, Սուպեր-Ֆարմ), և եվրոպական (La Perla Lingerie, Arena, Danza, Esprit) ընկերությունների գովազդներում։ Գադոտը նկարահանվում է նաև նորաձևության ամսագրերում։ 2007 թվականին Գալը մասնակցել է «Maxim» ամսագրի լուսանկարահանումներին, որը կազմակերպվել էր Իսրայելի մոդելների համար։ Լուսանկարահանումների իմաստն այն էր, որ մոդելներն Իսրայելի բանակում անցնեին զինվորական ծառայության։

Գալ Գադոտի լուսանկարը հայտնվել է New York Post-ի առաջին էջում[8]։

Գալի առաջին դերը եղել է «Բուբոտ» ֆիլմում։ 2008 թվականին նկարահանվել է «Ֆորսաժ 4» ֆիլմում[9][10]։ Այդ թվում նաև նկարահանվել է «Ֆորսաժ 5» (2011), «Ֆորսաժ 6» (2013) ֆիլմերում[11]։

2013 թվականին նա հաստատել է Զակ Սնայդերայի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում, որտեղ կերտելու է Հրաշք կնոջ դերը (2016 թվականին)[12]։ 2014 թվականի հունվարին նա ստորագրել է համաձայնագիր «Արդարության լիգան» և «Հրաշք կին» ֆիլմերում նկարահանվելու համար[13][14][15]։

Անձնական կյանք

«Ֆորսաժ 4» ֆիլմի նկարահանումների ժամանակ նրան նկատել է իսրայելացի բիզնեսմեն Յարոն Վերսանոն։ 2009 թվականի սեպտեմբերի 29-ին զույգերը ամուսնացան։ Հայտնի էր, որ 2011 թվականին նրանք սպասում էին իրենց առաջնեկին[16]։ Նոյեմբեր ամսին նրանք աղջիկ են ունենում, ում անունը դնում են Ալմոյ[17]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2007ՏիկնիկներBubotՄարիամ Ելկայամ
2009Ֆորսաժ 4Fast & FuriousԺիզեր Յաշար
2009ԱնտուրաժEntourageԼիզա
2009Գեղեցիկ կյանքThe Beautiful Life: TBLՕլիվիա
2010Անմիտ ժամադրությունDate NightՆատանյա
2010Օրվա ասպետըKnight and DayՆաոմի
2011Ֆորսաժ 5Fast FiveԺիզեր Յաշար
2011ԹռչունըAsfurԿիկա
2013Ֆորսաժ 6Fast & Furious 6Ժիզեր Յաշար
2014Շոշանույին հարված տալովKicking Out ShoshanaՄիրիթ
2016Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսինBatman v Superman: Dawn of JusticeԴիանա Պրինս
2016ՀանցագործըCriminal
2017Հրաշք կինըWonder WomanԴիանա Պրինս
2017Արդարության լիգաJustice LeagueԴիանա Պրինս
2020Հրաշք կին 1984Wonder woman 1984Դիանա Պրինս

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալ Գադոտ» հոդվածին։