Գերի Բեքեր

Գերի Սթենլի Բեքեր (անգլ.՝ Gary Stanley Becker, դեկտեմբերի 2, 1930(1930-12-02)[1][2][3][…], Պոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][4][5] - մայիսի 3, 2014(2014-05-03)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1][6]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր[19]՝ «միկրոտնտեսական վերլուծության ոլորտները մարդկային վարքի ու փոխգործողության մի շարք ասպեկտների, այդ թվում՝ ոչ շուկայական վարքի վրա տարածելու համար»[20] (1992): Բեքերը, որ տնտեսագիտության չիկագոյական դպրոցի տիպական ներկայացուցիչ էր[21] և այդ դպրոցի տնտեսագետների երրորդ սերնդի առաջնորդը[22][23], տնտեսագիտական մեթոդներ է կիրառել մարդկային վարքը վերլուծելու նպատակով[24]։

Գերի Բեքեր
անգլ.՝ Gary Becker
Ծնվել էդեկտեմբերի 2, 1930(1930-12-02)[1][2][3][…]
Պոտսվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][4][5]
Մահացել էմայիսի 3, 2014(2014-05-03)[1][2][3][…] (83 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1][6]
Բնակության վայր(եր)Պոտսվիլ
Քաղաքացիություն ԱՄՆ[7][8]
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, քրեագետ և դաստիարակ
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան[1] և Կոլումբիայի համալսարան[1]
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)senior advisor?
ԱնդամակցությունՊապական գիտությունների ակադեմիա[9], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, «Մոն Պելերին» համայնք, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[10], Տնտեսաչափական ընկերություն[11][11], Ամերիկյան տնտեսական ասոցիացիա[9], National Academy of Education? և National Academy of Sciences of Argentina?
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան[1], Չիկագոյի համալսարան (1955)[1] և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց
ԿոչումChangjiang Chaired Professor?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[12][13]
Գիտական ղեկավարH. Gregg Lewis?
Եղել է գիտական ղեկավարԴարիուս Լաքդավալլա, Շոշանա Գրոսբարդ, Բարի Չիսվիք, Ֆու-Ռանկ Չանգ[14], Իսաակ Էրլիխ[14], Էդի Քարնի[14], Էնթոնի Քլինթոն Ֆիշեր[14], Ռոբերտ Ֆումիո Թամուրա[14], Դանիլո Գուայթոլի[14], Hanzhe Zhang?[14], Ալեքսանդր Պոպով[14], Ռոբերտ Թ. Մայքլ[14], Էմիլ Պետրով Յանչև[14], Scott D. Drewianka?[14], Խուլիո Խորխե Էլիաս[14], Մաքս Գիլման[14], Ռոդրիգո Ռ. Սոարես[14], Ֆրանսիսկո Խավիեր Պառո Գրեկո[14], Մաքսիմ Միրոնով[14], Լի Մայքլ Լոքվուդ[14], Սիու Ֆայ Լեունգ[14], Մեթյու Քան[14], Ջեյմս Ն. Բրաուն[14], Ուոլթեր Ջոն Վեսելս[14], Հ. Էլիզաբեթ Հելեն Փիթերս[14], Ամի Քամդար[14], Էրիկա Բենթոն[14], Sebastien Gay?[14], Jinyoung Kim?[14], Ֆրեդերիկ Հաո Չի Չեն[14], Կլարա Հանդելման Ֆրիդման[14], Գորման Քերթիս Սմիթ[14] և Դոնալդ Ս. Քենքել
Ազդվել էԱլֆրեդ Մարշալ, Ֆրիդրիխ Հայեկ, Ջեյկոբ Մինսեր, Միլթոն Ֆրիդմեն և Թոլկոթ Պարսոնս
Պարգևներ
Երեխա(ներ)Ջուդի Բեքեր
 Gary Becker Վիքիպահեստում

Ավստրալիացի տնտեսագետ Ջասթին Վուլֆերսը նրան բնորոշել է որպես «վերջին հիսուն տարիների ամենակարևոր հասարակագետի» (the most important social scientist in the past 50 years)[25]: Իր հերթին Միլտոն Ֆրիդմենը նրան համարել է «քսաներորդ դարի երկրորդ կեսին ապրած ու գործած մեծագույն հասարակագետը» (the greatest social scientist who has lived and worked in the second part of the twentieth century)[26]:

Կենսագրություն

Ծնվել է 1930թ. դեկտեմբերի 2-ին Փենսիլվանիա նահանգի Պոտսվիլ քաղաքում, հրեական բազմազավակ ընտանիքում[27]։ Գերին ուներ 2 քույր՝ Վենդին ու Նաթալին և մեկ եղբայր՝ Մարվինը։ Երբ լրացել է Գերիի 4 տարին, ընտանիքը տեղափոխվել է Բրուքլին։ 1948 թվականին տղան ավարտել է Բրուքլինի Ջեյմս Մադիսոնի անվան միջնակարգ դպրոցը։ Չնայած բարձր առաջադիմությանը՝ նա մինչև 16 տարեկանը առավելապես հետաքրքվել է ձեռքի գնդակով և համարվում էր լավագույններից մեկը այդ մարզաձևում[28]։

1951թ. Փրինստոնում ստացել է բակալավրի[29], 1953թ.՝ այդ նույն համալսարանում՝ հասարակական գիտությունների մագիստրոսի, 1955թ. Չիկագոյի համալսարանում՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան[30][31]։ 1955-1957 թվականներին դասախոսել է Փրինստոնի, այնուհետև Կոլումբիական համալսարանում՝ մինչև 1969 թվականը, երբ վերադարձել է Չիկագոյի համալսարան և պաշտոնավարել նախ՝ որպես տնտեսագիտության ու հասարակագիտության պրոֆեսոր, այնուհետև՝ սկսած 1985 թվականից՝ տնտեսագիտության ամբիոնի վարիչ[31]։

1974 թվականին եղել է Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության փոխնախագահ, 1987 թվականին՝ այդ նույն ընկերակցության նախագահ, 1997 թվականին՝ Աշխատանքի տնտեսագիտության ընկերության նախագահ։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի[32], Չափորոշիչների (ստանդարտների) ամերիկյան ընկերակցության, Ամերիկյան փիլիսոփայական ընկերության, էկոնոմետրիկ ընկերության, Ամերիկյան վիճակագրական ընկերակցության[33] անդամ էր, Կրթության ազգային ակադեմիայի հիմնադիր ու անդամ (1965—1967 թվականներին՝ փոխնախագահ), «Մոն Պելերին» ընկերության անդամ, այնուհետև՝ նախագահ[31][34], Հուվերյան ինստիտուտի ավագ գիտաշխատող[35]։

ԱՄՆ 1996 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ եղել է թեկնածուներից մեկի՝ Բոբ Դոուլի խորհրդականը[36]։ 2004 թվականի դեկտեմբերից եռանդուն կերպով մասնակցել է մասնագետ տնտեսագետների կողմից առավել հաճախակի մեջբերվող Բեքեր-Պոզներ բլոգի աշխատանքներին[35][37], ընթացիկ տնտեսական իրադարձությունների վերաբերյալ հանդես եկել վերլուծական սուր մեկնաբանություններով[38]։ Անդամակցել է Review of Economics of the Household ամսագրի խմբագրակազմին։

Գերին ամուսնացել է երկու անգամ. առաջին կնոջից՝ Դորիա Սլոթից[39] ունեցել է երկու դուստր (Քեթրին և Ջուդի Բեքերներ)[36], երկրորդ կնոջից՝ Գիթի Նաշատից[40]՝ մեկ որդի և մեկ դուստր (Մայքլ և Կիրա)[41]։

Անվանի գիտնականը մահացել է Չիկագոյում, 2014 թվականի մայիսի 3-ին՝ 83 տարեկան հասակում[42]։ Ի հիշատակ նրա՝ այդ նույն տարում Չիկագոյի համալսարանում եռօրյա գիտական կոնֆերանս է կազմակերպվել[43]։

Պարգևներ

Գերի Բեքերը տնտեսագիտության տեսության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար բազմաթիվ պարգևներ է ստացել, այդ թվում[31]՝

  • 1965 — Միչիգանի համալսարանի Վ. Ս. Վոյտինսկու անվան մրցանակ.
  • 1967 — Ջոն Բեյթս Քլարկի մեդալ.
  • 1968 — Չիկագոյի համալսարանի մրցանակ՝ մասնագիտական նվաճումների համար.
  • 1985 — Ֆրենկ Սեյդմանի անվան մրցանակ.
  • 1987 — Ջոն Ռոջերս Քոմոնսի անվան մրցանակ.
  • 1991 — Ադամ Սմիթի անվան մրցանակ.,
  • 1992 — Նոբելյան մրցանակ.
  • 1997 — Գիտությունների Պապական ակադեմիայի մրցանակ.
  • 2000 — ԱՄՆ գիտության ազգային մեդալ[44].
  • 2001 - Նվաճումների ամերիկյան ակադեմիայի Golden Plate Award մրցանակ, որը նրան հանձնել է այդ ակադեմիայի ղեկավար խորհրդի անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեոն Լեդերմանը[45][46].
  • 2004 — Ջոն ֆոն Նեյմանի անվան մրցանակ (John von Neumann Award).
  • 2004 — Ջեյկոբ Մինսերի անվան մրցանակ՝ Աշխատանքի տնտեսագիտության ընկերության կողմից[47].
  • 2007 — Ազատության՝ ԱՄՆ նախագահական մեդալ.
  • 2008 — Բրեդլիի անվան մրցանակ՝ Բրեդլիի հիմնադրամի (Bradley Foundation) կողմից[35]։

Աշխատություններ

Գրքեր

  • The Economics of Discrimination (1957)
  • Human Capital (1964)
  • A Theory of the Allocation of Time (1965)
  • Economic Theory (1971)
  • Becker G. A Treatise on the Family (1981)

Հոդվածներ

  • Gary S. Becker. Assortative Mating in Marriage Markets. // G.S.Becker. A Treatise on the Family. - Cambridge London։ Harvard University Press, - 1991, ch.4, p. 108-134.)

Գրականություն

  • Блауг М. Беккер, Гарри С. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 29-32. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերի Բեքեր» հոդվածին։