Գրեմմի տարվա ձայնագրության համար

«Գրեմմի» մրցանակ տարվա ձայնագրության համար (անգլ.՝ Grammy Award for Record of the Year), շնորհվում է Ձայնագրման ակադեմիայի կողմից «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրման ոլորտում նշանակալից ներդրման համար՝ բացառությամբ վաճառքները և դիրքերը չարթերում»[1]։

Գրեմմի տարվա ձայնագրության համար
ՏեսակԳրեմմի և պարգևի աստիճան
Մասն էlist of Grammy Award categories?
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1959
ՊարգևադրողՁայնագրման ակադեմիա
Կայքgrammy.com

«Տարվա ձայնագրություն» (անգլ.՝ Record of the Year) անվանակարգը հանդիսանում է մրցանակաբաշխության մոտավորապես 100 այլ անվանակարգերի հիմնական չորս (Մեծ քառյակ, The Big Four) անվանակարգերից մեկը, ներառյալ «Լավագույն նոր արտիստ», «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերը։ Շնորհվում է ամեն տարի, սկսած 1959 թվականի Գրեմմիի առաջին մրցանակաբաշխությունից[2][3][4][5][6]։

«Գրեմմիի» 54-րդ մրցանակաբաշխության ղեկավարության համաձայն, մրցանակը հանձնվում է «կոմերցիոն թողարկված սինգլներին կամ երգերին՝ նոր վոկալային կամ գործիքային ձայնագրություններով։ Նախորդ տարվա ալբոմի ստեղծագործությունը կարող է առաջադրվել այն պայմանով, եթե երգը չի թողարկվել նախորդ տարի, իսկ ալբոմը չի ստացել «Գրեմմի»։ Մրցանակը ստանում են կատարողները, պրոդյուսերները, ձայնային ինժեներները և/կամ միքսերները»։ Սկսած Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխությունից, մասթերինգի ինժեներները նույնպես համարվում են նոմինանտներ և կարող են առաջադրվել տվյալ անվանակարգում[7]։

«Տարվա ձայնագրություն» անվանակարգը կապված է «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերի հետ, սակայն հայեցակարգով տարբերվում է նրանցից`

  • «Տարվա ձայնագրություն» մրցանակը շնորհվում է ալբոմից երգի կամ սինգլի համար։ Այս մրցանակը հանձնվում է երգը կատարողին, պրոդյուսերին և ձայնային ինժեներին։ Այդ իմաստով, «record» նշանակում է մի երգի ձայնագրություն, սակայն ոչ ստեղծագործություն կամ ամբողջ ալբոմի ընդհանուր երգերը։ Հաճախ այս անվանակարգը ներկայացվում է առավել հաջող, քան «Տարվա երգ» անվանակարգը։
  • «Տարվա երգ» մրցանակը շնորհվում է առանձին երգի կամ սինգլի համար, սակայն այն տրվում է երգի հեղինակին և երգահանին, ով առաջին անգամ է ստեղծել երգը։ Այդ իմաստով, «song» նշանակում է գրված, այլ ոչ ձայնագրված երգ, ինչպես նախորդ անվանակարգում։
  • «Տարվա ալբոմ» մրցանակը շնորհվում է ամբողջ ալբոմի համար, սակայն տրվում է կատարողին, պրոդյուսերներին, ձայնագրության ինժեներներին և ալբոմի մասթերինգին։ Այդ իմաստով «album» նշանակում է ձայնագրված երգերի հավաքածու, այլ ոչ թե առանձին երգեր կամ ստեղծագործություններ։

Պատմություն

Մրցանակը այս անվանակարգում տրվում է 1959 թվականից[3]։

  • 1959-1965՝ միայն արտիստ-կատարողներին։
  • 1966-1998՝ կատարողներին և պրոդյուսերներին։
  • 1999-ներկա՝ կատարողներին, պրոդյուսերներին, ձայնային և մասթերինգի ինժեներներներին։

1965-1980 թվականներին «Տարվա ձայնագրություն» անվանակարգում առաջադրված արտիստն, ով նաև իր սեփական ձայնագրության պրոդյուսերն էր, ստանում էր մեկ Գրեմմի, որպես արտիստ և լրացուցիչ Գրեմմի, որպես պրոդյուսեր։

Ռեկորդներ

Փոլ Սայմոնը այս անվանակարգում հաղթանակների քանակով համարվում է ռեկորդակիր՝ երեք անգամ («Mrs. Robinson», «Bridge over Troubled Water», «Graceland»)։ Երգչուհի Ռոբերտա Ֆլեքը դարձել է առաջինը, ով կարողացել է այս անվանակարգում հաղթել երկու տարի շարունակ՝ 1973 և 1974 թվականներին «The First Time Ever I Saw Your Face» և «Killing Me Softly with His Song» երգերի համար։ Այս հաջողությունը կրկնել կարողացել է միայն U2 խումբը («Beautiful Day» (2001) և «Walk On» (2002))[3]։

Այլ կատարողներն, ովքեր կարողացել են ստանալ երկու Գրեմմի այս անվանակարգում, դարձել են Հենրի Մանչինին («Moon River», «Days of Wine and Roses»), Արտ Գարֆանկելը («Mrs. Robinson», «Bridge Over Troubled Water»), The 5th Dimension-ը («Up, Up And Away», «Aquarius/Let the Sunshine In»), Էրիկ Կլեպտոնը («Tears in Heaven», «Change the World»), Նորա Ջոնսը («Don’t Know Why», «Here We Go Again»), Մարկ Ռոնսոնը («Rehab», «Uptown Funk») և Ադելը («Rolling in the Deep», «Hello»)[3]։

Ֆրենկ Սինատրան առաջադրումների քանակով ռեկորդակիր է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև բոլոր արտիստների շրջանում՝ յոթ անգամ, սակայն հաղթել նա կարողացել է միայն մեկ անգամ՝ 1967 թվականին «Strangers In The Night» երգով։ Բրիտանական The Beatles խումբը երաժշտական խմբերի շրջանում այս անվանակարգում ամենաշատ առաջադրումներն ունի՝ չորս անգամ («I Want to Hold Your Hand», «Yesterday», «Hey Jude» և «Let it Be»), սակայն այդպես էլ չի կարողացել հաղթել ոչ մի անգամ։ Բարբրա Ստրեյզանդը կանանց շրջանում առաջադրումներով առաջինն է՝ հինգ անգամ («Happy Days Are Here Again», «People», «Evergreen (Love Theme from A Star Is Born)», «You Don’t Bring Me Flowers» и «Woman In Love»), սակայն, ինչպես The Beatles-ը, այդպես էլ չի կարողացել հաղթել[3]։

Գրեմմիի ամբողջ պատմության մեջ միայն յոթ արտիստներ են կարողացել հաղթել միառժամանակ «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերում՝ Բոբբի Դարինը (1960), Քրիստոֆեր Քրոսը (1981), Շերիլ Քրոուն (1995), Նորա Ջոնսը (2003), Էմի Ուայնհաուսը (2008), Սեմ Սմիթը (2015) և Բիլլի Այլիշը (2020)[3][8]։

Պատմության մեջ չորս անգամ առաջադրվածների շրջանում կանայք ճնշող մեծամասնություն են կազմել (4-ը 5-ից), սակայն երկու դեպքում կանայք պարտվել են։ 2015 թվականին հաղթել է Սեմ Սմիթը (առաջադրվածների շարքում եղել են Սիան, Մեգան Թրեյնորը, Թեյլոր Սվիֆթը և Իգի Ազալիան), իսկ 1977 թվականին հաղթել է Eagles խումբը (առաջադրվածների շարքում եղել են Լինդա Ռոնստադտը, Քրիստալ Գեյլը, Բարբրա Ստրեյզանդը և Դեբբի Բունը)[9]։

2020-ական թվականներ

ՏարեթիվՀաղթողներԵրգԱռաջադրվածներՊատկերԾան․
2020Բիլլի Այլիշ«Bag Guy»
[10]
2021Բիլլի Այլիշ«Everything I Wanted»
[11]

2010-ական թվականներ

ՏարեթիվՀաղթողներԵրգԱռաջադրվածներՊատկերԾան․
2019Չայլդիշ Գամբինո«This is America»
[12][13]
2018Բրունո Մարս«24K Magic»
[14][15][16]
2017Ադել«Hello»
[17]
2016Մարկ Ռոնսոնը Բրունո Մարսի մասնակցությամբ«Uptown Funk»
[18]
2015Սեմ Սմիթ«Stay with Me» (Darkchild Version)
[19]
2014Daft Punk«Get Lucky»
[20]
2013Գոտյեն Կիմբրայի մասնակցությամբ«Somebody That I Used to Know»
[21]
2012Ադել«Rolling in the Deep»
[22]
2011Lady Antebellum«Need You Now»
[23]
2010Kings of Leon«Use Somebody»
[24]

2000-ական թվականներ

ՏարեթիվՀաղթողներԵրգԱռաջադրվածներՊատկերԾան․
2009Էլիսոն Կրաուս և Ռոբերտ Պլանտ«Please Read the Letter»
[25]
2008Էմի Ուայնհաուս«Rehab»
[26]
2007Dixie Chicks«Not Ready to Make Nice»
[27]
2006Green Day«Boulevard of Broken Dreams»
[28]
2005Ռեյ Չարլզը Նորա Ջոնսի մասնակցությամբ«Here We Go Again»
[29]
2004Coldplay«Clocks»
[30]
2003Նորա Ջոնս«Don't Know Why»
[31]
2002U2«Walk On»
  • «Video»՝ Ինդիա Արի
  • «Fallin'»՝ Ալիշա Քիզ
  • «Ms. Jackson»՝ OutKast
  • «Drops of Jupiter (Tell Me)»՝ Train
[32]
2001U2«Beautiful Day»
[33]
2000Santana«Smooth»
[34]

1990-ական թվականներ

ՏարեթիվՀաղթողներԵրգԱռաջադրվածներՊատկերԾան․
1999Սելին Դիոն«My Heart Will Go On»
[35]
1998Շոն Քոլվին«Sunny Came Home»
[36]
1997Էրիկ Կլեպտոն«Change the World»
[37]
1996Սիլ«Kiss from a Rose»
[38]
1995Շերիլ Քրոու«All I Wanna Do»
  • «I’ll Make Love to You»՝ Boyz II Men
  • «He Thinks He'll Keep Her»՝ Մերի Չապին Քարպենտեր
  • «Love Sneakin' Up On You»՝ Բոնի Ռեյտ
  • «Streets of Philadelphia»՝ Բրյուս Սպրինգստին
[39]
1994Ուիթնի Հյուսթոն«I Will Always Love You»
[40]
1993Էրիկ Կլեպտոն«Tears in Heaven»
[41]
1992Նատալի Քոուլ և Նաթ Քինգ Քոլ«Unforgettable»
[42]
1991Ֆիլ Քոլինզ«Another Day in Paradise»
[43]
1990Բեթ Միդլեր«Wind Beneath My Wings»
  • «The End of the Innocence»՝ Դոն Հենլի
  • «She Drives Me Crazy»՝ Fine Young Cannibals
  • «We Didn't Start the Fire»՝ Բիլլի Ջոել
  • «The Living Years»՝ Mike + The Mechanics
[44]

1980-ական թվականներ

ՏարեթիվՀաղթողներԵրգԱռաջադրվածներՊատկերԾան․
1989Բոբբի Մաքֆերինի«Don’t Worry, Be Happy»
[45][46]
1988Փոլ Սայմոն«Graceland»
  • «La Bamba»՝ Los Lobos
  • «I Still Haven’t Found What I’m Looking For»՝ U2
  • «Luka»՝ Սյուզաննա Վեգա
  • «Back in the High Life Again»՝ Սթիվ Ուինվուդ
[47][48]
1987Սթիվ Ուինվուդ«Higher Love»
  • «Sledgehammer»՝ Փիթեր Գաբրիել
  • «The Greatest Love of All»՝ Ուիթնի Հյուսթոն
  • «Addicted to Love»՝ Ռոբերտ Պալմեր
  • «That’s What Friends Are For»՝ Դայոն Ուորվիկ
[49][50]
1986USA for Africa«We Are the World»
[51][52]
1985Թինա Թըրներ«What’s Love Got to Do with It»
[53][54]
1984Մայքլ Ջեքսոն«Beat It»
[55][56]
1983Toto«Rosanna»
[57][58]
1982Քիմ Քարնիս«Bette Davis Eyes»
[59][60]
1981Քրիստոֆեր Քրոս«Sailing»
[61][62]
1980The Doobie Brothers«What a Fool Believes»
[63][64]

1970-ական թվականներ

ՏարեթիվՀաղթողներԵրգԱռաջադրվածներՊատկերԾան․
1979Բիլլի Ջոել«Just the Way You Are»
  • «Baker Street»՝ Ջերրի Ռաֆերտի
  • «Feels So Good»՝ Չաք Մանջիոնի
  • «Stayin’ Alive»՝ Bee Gees
  • «You Needed Me»՝ Էն Մյուրեյ
[65][66]
1978Eagles«Hotel California»
  • «Blue Bayou»՝ Լինդա Ռոնստադտ
  • «Don't It Make My Brown Eyes Blue»՝ Քրիստալ Գեյլ
  • «Evergreen»՝ Բարբրա Ստրեյզանդ
  • «You Light Up My Life»՝ Դեբբի Բուն
[67][68]
1977Ջորջ Բենսոն«This Masquerade»
  • «Afternoon Delight»՝ Starland Vocal Band
  • «50 Ways to Leave Your Lover»՝ Փոլ Սայմոն
  • «I Write the Songs»՝ Բարրի Մանիլոու
  • «If You Leave Me Now»՝ Chicago
[69][70]
1976Captain & Tennille«Love Will Keep Us Together»
  • «At Seventeen»՝ Ջենիս Իեն
  • «Lyin' Eyes»՝ Eagles
  • «Mandy»՝ Բարրի Մանիլոու
  • «Rhinestone Cowboy»՝ Գլեն Քեմպբելլ
[71][72]
1975Օլիվիա Նյուտոն-Ջոն«I Honestly Love You»
[73][74]
1974Ռոբերտա Ֆլեք«Killing Me Softly with His Song»
  • «Bad, Bad Leroy Brown»՝ Ջիմ Քրոչե
  • «Behind Closed Doors»՝ Չարլի Ռիչ
  • «You Are the Sunshine of My Life»՝ Սթիվի Ուանդեր
  • «You’re So Vain»՝ Քարլի Սայմոն
[75][76]
1973Ռոբերտա Ֆլեք«The First Time Ever I Saw Your Face»
  • «Alone Again (Naturally)» — Գիլբերտ Օ’Սալիվան
  • «American Pie»՝ Դոն Մաքլին
  • «Song Sung Blue»՝ Նիլ Դայմոնդ
  • «Without You»՝ Հարրի Նիլսոն
[77][78]
1972Քերոլ Քինգ«It’s Too Late»
[79][80]
1971Simon & Garfunkel«Bridge over Troubled Water»
  • «(They Long to Be) Close to You»՝ The Carpenters
  • «Everything Is Beautiful»՝ Ռեյ Սթիվենս
  • «Fire and Rain»՝ Ջեյմս Թեյլոր
  • «Let it Be»՝ The Beatles
[81][82]
1970The 5th Dimension«Aquarius/Let the Sunshine In»
  • «A Boy Named Sue»՝ Ջոնի Քեշ
  • «Is That All There Is?»՝ Փեգի լի
  • «A Time For Us»` Հենրի Մանչինի
  • «Spinning Wheel»`  Blood, Sweat & Tears
[83][84]

1960-ական թվականներ

ՏարեթիվՀաղթողներԵրգԱռաջադրվածներՊատկերԾան․
1969Simon & Garfunkel«Mrs. Robinson»
  • «Harper Valley PTA»՝ Ջիննի Ռայլի
  • «Hey Jude»՝ The Beatles
  • «Honey»՝ Բոբբի Գոլդսբորո
  • «Wichita Lineman»՝ Գլեն Քեմպբելլ
[85][86]
1968The 5th Dimension«Up, Up and Away»
[87][88]
1967Ֆրենկ Սինատրա«Strangers in the Night»
  • «Almost Persuaded»՝ Դեյվիդ Հյուսթոն
  • «Monday, Monday»՝ The Mamas & the Papas
  • «What Now My Love»՝ Հերբ Ալպերտ և The Tijuana Brass
  • «Winchester Cathedra»՝ The New Vaudeville Band
[89][90]
1966Հերբ Ալպերտ և The Tijuana Brass«A Taste of Honey»
[91][92]
1965Սթեն Հենց և Ժոան Գիլբերտո«The Girl from Ipanema»
[93][94]
1964Հենրի Մանչինի«Days of Wine and Roses»
  • «Dominique»՝ The Singing Nun
  • «Happy Days Are Here Again»՝ բար Ստրեյզանդ
  • «I Wanna Be Around»՝ Թոնի Բենեթ
  • «Wives and Lovers»՝ Ջեք Ջոնս
[95][96]
1963Թոնի Բենեթ«I Left My Heart in San Francisco»
[97][98]
1962Հենրի Մանչինի«Moon River»
[99][100]
1961Փերսի Ֆեյտ«Theme from A Summer Place»
[101][102]
1960Բոբբի Դարին«Mack the Knife»
[103][104]

1950-ական թվականներ

ՏարեթիվՀաղթողներԵրգԱռաջադրվածներՊատկերԾան․
1959Դոմինիկո Մոդունյո«Nel Blu Dipinto Di Blu (Volare)»
[104][105]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան