Սիա

Սիա Քեյթ Իզոբել Ֆուրլեր (անգլ.՝ Sia Kate Isobelle Furler, դեկտեմբերի 18, 1975(1975-12-18)[1], Ադելաիդա, Ավստրալիա[2]), ավելի հայտնի է պարզապես Սիա, ավստրալիացի երգչուհի և երգերի հեղինակ։ Կարիերան սկսել է որպես երգչուհի 1990-ականների կեսերին էյսիդ ջազ ոճում՝ հանդես գալով Crips կոչվող խմբում։ 1997 թվականին, երբ Crips-ը արդեն կազմալուծվել էր, Սիան Ավստրալիայում՝ Flavoured Records-ում, թողարկում է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվեց OnlySee: Այնուհետև նա տեղափոխվում է Լոնդոն՝ Անգլիա, և հանդես է գալիս բրիտանական Zero 7 դուոյի կազմում որպես հիմնական սոլո վոկալիստ։

Սիա
Ի ծնե անունանգլ.՝ Sia Kate Isobelle Furler
Նաև հայտնի է որպեսסיה
Ծնվել էդեկտեմբերի 18, 1975(1975-12-18)[1] (48 տարեկան)
Ադելաիդա, Ավստրալիա[2]
Երկիր Ավստրալիա
Ժանրերէլեկտրոփոփ և ինդի փոփ[3]
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և կինոռեժիսոր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ[3]
ԼեյբլAstralwerks
ԿրթությունAdelaide High School?
ԱնդամակցությունLSD
Կայքsiamusic.net
Ստորագրություն
Ստորագրություն
 Sia (musician) Վիքիպահեստում

2000 թվականին Սիան պայմանագիր է կնքում Sony Music-ի ենթաճյուղը համարվող Dance Pool-ի հետ և հաջորդ տարի թողարկում է իր 2-րդ ձայնասկավառակը՝ Healing Is Difficult: Դժգոհ լինելով ձայնագրության անհաջողություններից՝ պայմանագիր է ստորագրում Go! Beat-ի հետ և 2004 թվականին թողարկում իր 3-րդ ձայնասկավառակը՝ Colour the Small One: 2005 թվականին տեղափոխվում է Նյու Յորք և սկսում է շրջագայություններով հանդես գալ ողջ Միացյալ Նահանգներում։ 2008 թվականին նա թողարկում է իր թվով 4-րդ ձայնասկավառակը՝ Some People Have Real Problems-ը, իսկ 2010 թվականին՝ We Are Born-ը։ 2014 թվականին Սիան թողարկում է իր վեցերորդ ձայնասկավառակը՝ 1000 Forms of Fear-ը, որը նախորդեց լավագույն տասնյակում հանդես եկած «Chandelier» (Ջահ) սինգլին։ 2016 թվականի սկզբին լույս է տեսել նրա յոթերորդ՝ This Is Acting ձայնասկավառակը։

Սիան հանդես է գալիս հիփ հոփ, ֆանկ, սոուլ երաժշտական ոճերում։ 2014 թվականին BRW ամսագրի կողմից նա 40 տարին չլրացած ամենահարուստ 100 ավստրալիացիների մեջ զբաղեցրեց 97-րդ հորիզոնականը։ Նրա երաժշտությունը արժանացել է բազմաթիվ պարգևների տարբեր մրցանակաբաշխություններում, ներառյալ ARIA և MTV երաժշտական մրցանակաբաշխությունները։

Կենսագրություն և կարիերա

1975-1997 թվականներ. Կարիերայի սկիզբը

Սիան ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 18-ին Ավստրալիայի Ադելայդ քաղաքում։ Նրա հայրը՝ Ֆիլ Կոլսոնը, երաժիշտ է, իսկ մայրը՝ Լոյեն Ֆուրլերը, արվեստի դասախոս։ Նշանավոր դերասան-երգիչ Քևին Կոլսոնը երգչուհւ հորեղբայրն է։ Նա ասել է, որ երեխա հասակում կրկնօրինակել է հանրաճանաչ Արետա Ֆրանկլինին, Սթիվի Ուանդերին, Սթինգին, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա։ Հաճախել է Ադելայդի ավագ դպրոց, որն ավարտել է 1994 թվականին։ 1990-ականների կեսերին սկսել է հանդես գալ էյսիդ ջազ ոճում Crips կոչվող խմբում։ Խմբի կազմում թողարկեց երկու ձայնասկավառակներ՝ Word and the Deal (1996) և Delerium (1997)։ 1997 թվականին, երբ Crips-ը արդեն կազմալուծվել էր, Սիան Ավստրալիայում՝ Flavoured Records-ում, թողարկում է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվեց OnlySee: Ձայնասկավառակը վաճառեց 1200 օրինակ։

1997-2006 թվականներ. Healing Is Difficult և Colour the Small One

1997 թվականին՝ Crips-ի կազմացրումից հետո, տեղափոխվում է Լոնդոն, որտեղ Jamiroquai խմբի կազմում հանդես է գալիս որպես բեք-վոկալիստ։ Այնուհետև համագործակցում է Zero 7 խմբի հետ՝ հանդես գալով գլխավոր սոլո կատարող և խմբի հետ մասնակցում է բազմաթիվ շրջագայությունների։ 2001 թվականին Zero 7-ի Simple Things ձայնասկավառակում Սիայի կատարմամբ ներառված էր 2 երգեր՝ «Destiny» (Ճակատագիր) և «Distractions» (Խելագարություններ)։ «Destiny» սինգլը մեծբրիտանական սինգլների չարթում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը։ 2004 թվականին նա կրկին համագործակցեց Zero 7-ի հետ «Somersault» (Լիակատար փոփոխություն) և «Speed Dial No. 2» (Արագության թվատախտակ համար 2) երգերի շրջանակներում։ 2006 թվականին նա ևս մեկ անգամ համագործակցում է խմբի հետ, որը թողարկում է իրենց 3-րդ The Garden ձայնասկավառակը։

2000 թվականին Սիան պայմանագիր է կնքում Sony Music-ի ենթաճյուղը համարվող Dance Pool-ի հետ և թողարկում է իր առաջին սինգլը՝ «Taken for Granted»-ը, որը մեծբրիտանական սինգլների չարթում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ 2001 թվականին լույս է տեսնում նրա 2-րդ ձայնասկավառակը՝ Healing Is Difficult վերնագրով։ Այն ռետրո ջազ և սոուլ ժանրերի խառնուրդ է։ Դժգոհ լինելով ալբոմի հաջողությունից՝ Սիան մեղադրեց իր մենեջերին, խզեց պայամանագիրը Sony-ի հետ և ստորագրեց Go! Beat-ի հետ, որը Universal Music Group-ի մասնաճյուղն է։

2004 թվականին թողարկում իր 3-րդ ձայնասկավառակը՝ Colour the Small One, որը ակուստիկ և էլեկտրոնիկ ժանրերի համատեղում էր։ Ձայնասկավառակում ներառված էին 4 սինգլներ՝ «Don't Bring Me Down», «Breathe Me», «Where I Belong» և «Numb»: «Breathe Me»-ն կոմերցիոն առումով ամենահաջողված սինգլն էր, որը զբաղեցրեց 71-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում, 17-րդը՝ Դանիայում, և 81-րդը՝ Ֆրանսիայում։ «Where I Belong» երգը նախատեսված էր, որ լինելու էր հայտնի «Սարդ-մարդը 2» ֆիլմի ֆիլմերգ, սակայն վերջին պահին ձայնագրության պիտակի հակասության պատճառով հեռացվեց։

Դժգոհ լինելով ձայնասկավառակի վաճառքի ցածր ցուցանիշներից և գրնացած անհաջողություններից՝ Սիան 2005 թվականին տեղափոխվում է Նյու Յորք։ Այս ընթացքում «Breathe Me» երգը հայտնվում է ամերիկական «Վեց ոտնաչափ ներքև» հեռուստասերիալի վերջին տեսարանում, որը օգնեց նրան մեծ ճանաչում ձեռք բերել Միացյալ Նահանգներում։ Ուստի՝ Սիայի մենեջեր Դևիդ Էնթհովենը շրջագայություններ կազմակերպեց ողջ երկրով մեկ։

2007-2009 թվականներ։ Zero 7, Lady Croissant և Some People Have Real Problems

Այս ժամանակահատվածում Սիան աշխատում է էլեկտրոնային դուետով Zero 7-ի հետ։ Նրա վոկալը տեղ է գտնում 3 ալբոմների մեջ, «Destiny», «Distractions», «Somersault», «Speed Dial No. 2», «Throw it All Away», «You’re My Flame», «Dreaming» երգերում։

Zero 7-ի հետ համերգի ժամանակ

2007 թվականին Սիան ԱՄՆ-ում թողարկում է իր կոնցերտային մինի-ալբոմը՝ Lady Croissant: Սիայի մինի-ալբոմներից Day Too Soon-ի երգերը 2008 թվականին դուրս են գալիս վինիլից, որը կոչվում էր Some People Have Real Problems.

2010-2013 թվականներ։ We Are Born և համաշխարհային ճանաչում

2010 թվականի հունիսին Սիան թողարկեց իր խոստացված հինգերերոդ ալբոմը՝ We Are Born: «You’ve Changed» ստեղծագործությունը դարձավ Սիայի ամենավաճառվող սինգլը, քանի որ այն ընդգրկված է «Վամպիրների օրագիրը» սերիալի սաունդթրեքերի շարքում։ «Մթնշաղ» ֆիլմի 3-րդ մասի համար Սիան գրում է «My Love» բալլադը։

2011 թվականին Սիան ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտայի հետ ձայնագրում է «Titanium» երգը, որը դառնում է նրա ամենահաջողված սինգլներից մեկը։

2012 թվականի փետրվարին Սիան հայտարարեց, որ հոգնել է լինել ուշադրության կենտրոնում։ Նա ուզում է ապրել այն կյանքով, որ ապրել է առաջ։ Նա դադարում է երգեր ձայնագրելուց, համերգներ և հարցազրույց տալուց։ Նա ուզում է ուղղակի երգեր գրել այլ կատարողների համար։ Սակայն երկու ամիս անց նա իր Թվիթթերյան էջում գրում է, որ պատրաստվում է ձայնագրել նոր ալբոմ իր պրոդյուսերի հետ, բայց առանց գովազդների և հարցազրույցների։

2013 թվականի մարտի 14-ին Սիան իր յութուբյան էջում հրապարակեց իր նոր երգի՝ «Chandelier» 11 վայրկյանանոց թրեյլերը։ Երգը ամբողջությամբ հրապարակվեց մարտի 17-ին, այն առաջինն էր Սիայի վեցերորդ ստուդիական ալբոմում։ Երգը տեսահոլովակի հետ միասին հրապարակվեց նրա յութուբյան էջում, մայիսի 6-ին։ Տեսահոլովակը առաջացրեց մեծ սենսացիա։ Անսպասելի հաջողությունից հետո Սիան Մեդդիի (Մեդդին տեսահոլովակի պարող աղջիկն է) հետ հրավիրվեց Էլլեն Դեջեներեսի ամերիկյան շոուին։

Հուլիսի 8-ին եղավ Սիայի վեցերորդ ստուդիական ալբոմի՝ 1000 Forms of Fear, համաշխարհային պրեմիերան։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

ՏարիԱլբոմԱմենաբարձր տեղը հիթ շքերթներում
AUS
[4]
BEL (FL)
[5]
BEL (WA)
[6]
CAN
[7]
[8]
DEN
[9]
GER
[10]
FIN
[11]
FRA
[12]
NLD
[13]
SWI
[14]
UK
[15]
[16]
US
[8]
1997OnlySee------------
2001Healing Is Difficult99-----------
2004Colour the Small One----------180-
2008Some People Have Real Problems418352----5883-10626
2010We Are Born28042601473244213387437
20141000 Forms of Fear13410153098224111
2016This Is Acting
2017Everyday Is Christmas
2021Music
2024Reasonable Woman

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիա» հոդվածին։