Դալայ Լամա

Դալայ Լամա, (տիբեթերեն՝ ཏཱ་ལའི་བླ་མ་: ta la’i bla ma, մոնղ.՝ Դալայ Բագշ), Տիբեթի Գելուգպա դպրոցի (հիմնադրված 1391 թվականին) հոգևոր առաջնորդ։ Տիբեթական բուդդայականության կանոնների համաձայն՝ Դալայ Լաման բադհիսատտվա Ավալոկտեշվարայի(տիբ. སྤྱན་རས་གཟིགས) վերամարմնավորումն է (տիբեթերեն՝ སྤྱན་རས་གཟིགས): 17-րդ դարի սկզբից մինչև 1959 թվականը Դալաի Լամայի` Տիբեթի աստվածպետական կառավարիչի, նստավայրը եղել է Տիբեթի մայրաքաղաքը՝ Լհասան։ Դրա հետ կապված մինչև հիմա Դալայ Լաման համարվում է Տիբեթի հոգևոր առաջնորդը։ Դալայ Լամային դիմում են «Նորին Սրբություն»։ Շատ հաճախ Դալայ Լամային համարում են Գելուգպա դպրոցի տնօրեն, սակայն դրա տնօրենը Գանդեն Տրիպան է։

Դալայ Լամա
Դիմանկար
ԿրոնՏիբեթական բուդդայականություն
Կայքdalailama.com
 Dalai Lamas Վիքիպահեստում
Գեդուն Դրուպ, Դալայ Լամա I (1391—1474 թվականները)

«Դալայ» մոնղոլերեն նշանակում է «օվկիանոս»՝ հսկայի իմաստով, «լամա» համարժեք է սանսկրիտերեն «գուրու» բառին և նշանակում է «ուսուցիչ»։ Դալայ Լամայի մահից հետո վանականները սկսում են հաջորդ Դալայ Լամայի մարմնավորման` երեխայի, որոնումները, նա պետք է ունենա որոշակի հատկանիշններ և թեստ հանձնի։ Այն սովորաբար տևում է մի քանի տարի։ Այնուհետև երեխան ուղարկվում է Լհասա, որտեղ նա կրթություն է ստանում ամենափորձառու լամաների հսկողության ներքո։ Դալայ Լաման և Պանչեն Լաման միմյանց հետ փոխկապակցված են ինչպես ուսուցիչ և աշակերտ. նա, որը ավելի ծեր է՝ ուսուցիչն է, իսկ որը ավելի երիտասարդ` աշակերտը։ Դալայ Լամային նաև անվանում են Տիբեթի առաջնորդ։

Պատմություն

Դալայ Լամա IX-ի ինդուկցիան Ամբանի ներկայությամբ` մոտավորապես 1808 թվականին:

1578 թվականին տումետ-մոնղոլների կառավարիչը՝ Ալտան խանը, իր ժողովրդի հետ ընդունեց բուդդիզմը Գելուգ դպրոցի լամաներից մեկի՝ Սոնամա Գաիցոյի նախաձեռնությամբ և տվեց նրան Դալայ Լամայի տիսղոսը։ Դալայ Լամա 5-րդ ստանալով օիրատ-խոշուտնորի կառավարչի՝ Գուշի խանի օգնությունը՝ 17-րդ դարում կարողացավ միավորել ամբողջ Տիբեթը։ Այդ պահից սկսած հետագա Դալայ Լամաները շարունակեցին կառավարել երկիրը մինչ չինական զորքի ներխուժումը՝ 1949 թվականը և 1959 թվականին Տիբեթի ամբողջական բռնագրավումը։ Դալայ Լամա 14-րդ փախավ Հնդկաստան, որտեղ մինչև 2011 թվականը համարվել է աքսորում Տիբեթի ղեկավարության փաստացի կառավարիչը։ 2011 թվականին նա հրաժարվեց աշխարհիկ իշխանությունից, որը անցնում է աքսորում ղեակավարության նախագահին(կլանու տրիպա)։

Չինաստանի կառավարությունը փորձում է իր վրա վերցնել նոր ռեինկարնացիայի(վերամարմնավորման) ընտրությունը, հիմնվելով Ցին կայսրության Խունլի կայսեր կառավարման ժամանակ մի նախադեպի վրա, որը հաստատեց Դալայ Լամայի և այլ բարձրաստիճան լամաների ընտրության ընթացակարգը, ոսկեգույն սափորից հանելով նրանց՝ թղթերի վրա գրված անունները, որը խորհրդանշում էր կայսրերի հովանավորույունը Գելուգ դպրոցի բուդդայականությանը[1]։ Վերջերս այս մեթոդը օգտագործվեց Պանչեն Լամայի ընտրության ժամանակ, որը նոր Դալայ Լամային ընտրելու արտոնություն ստացավ։

2007 թվականին «Մոսկվայի արձագանքը» հարցազրույցի ժամանակ 14-րդ Դալայ Լաման ասաց, որ իր հաջորդ վերամարմնավորումներում Դալայ Լաման հրաժարվելու է քաղաքական առաջնորդի պաշտոնից, իսկ Դալայ Լամայի գործունեության շարունակումը մնում է Տիբեթի ժողովրդի հայեցողությանը[1]։

Ձմռանը Դալայ Լամայի նստավայրը Պոլատա ամրոցն է Լհասայում, իսկ ամռանը՝ Նորբուլինկա ամրոցը։ 1959 թվականից սկսած Դալայ Լաման ապրում է հյուսիսհնդկական Դհարամսալա քաղաքում։

Դալայ Լամաները 1391 թվականից մինչև մեր ժամանակները

ԱնունԿյանքի տարիներըԿառավարման տարիներՏիբեթերեն/ Ուալիի գրադարձությունՉինարենացված գրադարձությունԱյլ գրադարձություններ
1.Դալայ Լամա I1391—1474×དྒེ་འདུན་འགྲུབ་dge ‘dun ‘grubGêdün ChubGedün Drup, Gendun Drup
2.Դալայ Լամա II1475—1541×དགེ་འདུན་རྒྱ་མཚོ་dge ‘dun rgya mtshoGêdün GyacoGedün Gyatso, Gendün Gyatso
3.Դալայ Լամա III1543—15881578—1588བསོད་ནམས་རྒྱ་མཚོ་bsod nams rgya mtshoSoinam GyacoSönam Gyatso
4.Դալայ Լամա IV1589—1616[?]ཡོན་ཏན་རྒྱ་མཚོ་yon tan rgya mtshoYoindain GyacoYontan Gyatso
5.Դալայ Լամա V1617—16821642—1682བློ་བཟང་རྒྱ་མཚོ་blo bzang rgya mtshoLobsang GyacoLobzang Gyatso, Lopsang Gyatso
6.Դալայ Լամա VI1683—1706[?]-1706ཚང་དབྱངས་རྒྱ་མཚོ་tshang dbyangs rgya mtshoCangyang Gyaco
7.Դալայ Լամա VII1708—17571751—1757བསྐལ་བཟང་རྒྱ་མཚོ་bskal bzang rgya mtshoGaisang GyacoKelsang Gyatso, Kalsang Gyatso
8.Դալայ Լամա VIII1758—18041786—1804བྱམས་སྤེལ་རྒྱ་མཚོ་byams spel rgya mtshoQambê GyacoJampel Gyatso, Jampal Gyatso
9.Դալայ Լամա IX1806—1815(1808—1815)××ལུང་རྟོགས་རྒྱ་མཚོ་lung rtogs rgya mtshoLungdog GyacoLungtog Gyatso
10.Դալայ Լամա X1816—1837ཚུལ་ཁྲིམ་རྒྱ་མཚོ་tshul khrim rgya mtshoCüchim GyacoTshültrim Gyatso
11.Դալայ Լամա XI1838—18561844—1856མཁས་གྲུབ་རྒྱ་མཚོ་mkhas grub rgya mtshoKaichub GyacoKedrub Gyatso
12.Դալայ Լամա XII1857—18751873—1875འཕྲིན་ལས་རྒྱ་མཚོ་‘phrin las rgya mtshoChinlai GyacoTrinle Gyatso
13.Դալայ Լամա XIII1876—19331895—1933ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ་thub bstan rgya mtshoTubdain GyacoThubtan Gyatso, Thupten Gyatso
14.Դալայ Լամա XIV19351950བསྟན་འཛིན་རྒྱ་མཚོ་bstan ‘dzin rgya mtshoDainzin Gyaco

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 263