Դդում

Դդում
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԴդմածաղկավորներ (Cucurbitales)
ԸնտանիքԴդմազգիներ (Cucurbitaceae)
ՏրիբաCucurbiteae
ՑեղԴդում (Cucurbita)
L., 1753

Դդում (լատին․՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, Հայաստանում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային[1][2]։

Նկարագիրը

Արմատային համակարգն առանցքային է[3]։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների[4]։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)[5][6]։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն[7]։

Տեսակներ և հայրենիք

Fruit of the 'Tromboncino' cultivar of the Crookneck (C. moschata) Group are eaten either when very young, or as mature winter squash.

C. moschata- ն համարվում է է Լատինական Ամերիկայի հիմնական դդմատեսակը, սակայն ծագման ճշգրիտ վայրն անորոշ է[8]։ Այն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պերուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում։ Այն, ընդհանուր առմամբ, աճում է հորդառատ անձրևներով տաք կլիմատներում ցածր բարձրությունների վրա, սակայն որոշ սորտեր հայտնաբերվել են ավելի քան 2200 մետր (7200 ֆ) բարձրություններում։ Ֆլորիդայում է մշակվել հայտնի Սամինոլ դդմատեսակը, դեռևս մինչև Կոլոմբոսի ժամանումը։  Տերևները աճում են 20-30 սանտիմետր[9] Groups of C. moschata include Cheese, Crookneck (C. moschata), and Bell.[10]:

C. pepo- ն ամենատարեցն է, եթե ոչ ամենահին կենցաղային տեսակը, որն աճել է ամենահին հայտնի վայրերում. 8,000-10,000 տարի առաջ Օահակա, Մեքսիկա և Օքեմպո, իսկ մոտ 7000 տարի առաջ Թոմայլոպոս, Մեքսիկա բնակավայրերում։ Հայտնի է, որ այն առաջին անգամ հանդիպել է Միսուրիում (ԱՄՆ), առնվազն 4000 տարի առաջ[11][12][13][14]։ C. pepo- ի ծագման մասին բանավեճերը շարունակվում են դեռևս 1857 թվականից[15]։ Ավանդաբար եղել են երկու հակադիր տեսություններ ծագման մասին.1) որ դա C. texana- ի ուղիղ ժառանգորդն է
2) որ C. texana- ն ուղղակիորեն նույն C. pepo-ն է[16][17][17][18][18][19][20][21]։
Կա մեկ ո՛չ ուտելի տեսակ` C. pepo var ՛՛ օվիֆերա՛՛[22]:

Մշակովի բույսերի սորտավորում

Կուլտիվաացիոն խումբբույսի անունընկարՆկարագրություն
Աքորնտուրբինատա Ցրտադիմացկուն,

սողացող թփերով, կոնաձև գլխիկ[23] նաև Աքորն սքաշ[24]

ՔոքոզալլԻոնգա Ամառային սքաշ (squash), ունի երկար փափուկ ցողուն, որի ծայրերին փոքր ծաղիկներ են[25], ցողունի ծայրը շատ փխրուն է, նախկին անվանումը՝ արագաշարժ Cocozelle von tripolis[24][25][26]:
Քրոքնեք տոտիկոլիա (նաև թորթիքալիս (torticollis) ) Ամառային սքաշ (Summer squash), որի պտուղները լինում են դեղին, սպիտակ կամ ոսկեգույն, աճում է գորշ ծածկույթ ունեցող թփի վրա, որը կարող է շատ երկարել և ունի փոքր-ինչ աղեղնաձև տեսք (wart-covered)[24] Crookneck squash[27][26]
Դդումպեպո
Ձմեռային ցնցուղ, սողացող բույս, կլոր, տափակ կամ օվալաձև, և կլոր կամ հարթ Դդում;[18][28], կորիզերն օգտագործում են յուղ ստանալու համար (pumpkin seed oil)[29]
Սքալոփքլայփետ; կոչվում է C. melopepo by Linnaeus Ամառային սաղավարտով, հանդիպում է կիսակլոր, կեղևը փոքր-ինչ ճեղքերով, ստորին մասը դեկորատիվ եզրերով[24] նաև Pattypan squash[18][30][31]
Ուղղակի պարանոց (Straightneck)տնտեսական Ամառային սաղավարտ, թուփ, դեղին կամ ոսկե պտուղ, աղեղնաձև, նման տոտիկոլիային , բայց ծայրահմասում նեղանում է[24]։ Ուղղակի պարանոցով սաղավարտ[25]
Մշակովի դդմիկfastigata Ամառային և ձմեռային դդմիկներ, երկարացվող կամ փոքր թփերով, կլորավուն, պղտոր սպիտակից մինչև գորշ կանաչ գույնի դդմիկներ, որոնք ստորին հատվածում փոքր-ինչ երկարավուն են[10];
Զուքինի / Կուրգեթտեցիլինդրիկա Ամառային սորտ, որն ամենատարածվածն է, գլանաձև պտուղներ, որոնք աճում են շուրջ 19 երկրներում[23] կոչվում է նաև ֆաստիգաթա (fastigata), նախկինում Զուքինի[25][32]
Դեկորատիվ բանջարեղենօվիֆերա Ոչ-ուտելի[32] բարակ, փռվող թուփ է, կանաչ կոշտ դդմիկներով, որոնք լինում են երեք տեսակի[33]

Օգտագործում

Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ[34]]: Քուքուրբիտա (Cucurbita) տեսակները նրանցից ամենապահանջվածներն են, օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ, տարբեր եղանակներով կերակուների պատրաստման համար։ Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար[35][36],: Ուտելի են այս մշակովի սորտերի թ՛ե պտղամիսը, և թ՛ե կորիզները։ Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ։ Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև։ Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած, բուսայուղերի պատրաստման համար, քաղցրավենիքի, սննդի և կերակուրների պատրաստման համար։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հաղորդում է, որ 2005 թ.-ի և 2009 թ-ի միջև ընկած ժամանակահատվածում առաջատարը հինգ երկրներում դդումն ունի կայուն վարկանիշ։ Այդ երկրներն են` Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եգիպտոսը։ 2012 թ. Իրանը տեղափոխվել է 5-րդ տեղ, Եգիպտոսը` 6-րդ տեղ։ Ներկայացված են այն առաջատար երկրները, որտեղ դդումի կիրառությունն անհամեմատ շատ մեծ է։

Դդմային կրեմ
Տաս առաջատար երկրներ — 2012[37]
ԵրկիրԱրտադրություն
(տոննա)
 Չինաստան6,140,840
 Հնդկաստան4,424,200
 Ռուսաստան988,180
 ԱՄՆ778,630
 Իրան695,600
 Եգիպտոս658,234
 Մեքսիկա522,388
 Ուկրաինա516,900
 Իտալիա508,075
 Թուրքիա430,402
Top 10 total15,663,449

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «դդում» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դդում» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դդում» հոդվածին։