Երիտասարդության համաշխարհային օր (կաթոլիկություն)

Երիտասարդության համաշխարհային օր, ԵՀՕ (անգլ.՝ World Youth Day (WYD), իտալ.՝ Giornata mondiale della gioventù), կաթոլիկ հավաք, որը տոնական բնույթ է կրում և նվիրված է ամբողջ աշխարհի երիտասարդությանը։ Չնայած այն հանգամանքին, որ միջոցառումը նշվում է կաթոլիկ եկեղեցու կողմից, այս տոնակատարությանը մասնակցելու հրավերը ուղարկվում է բոլոր երիտասարդներին, անկախ նրանց կրոնից[1]։ Այս միջոցառումը կապ չունի Երիտասարդության միջազգային օրվա կամ որևէ այլ նմանատիպ միջազգային օրերի և տոների հետ և անկախ կրոնական միջոցառում է։

Երիտասարդության համաշխարհային օր

Ենթադասrecurring religious event?
Հաստատված1984
Կայքworldyouthday.com

Պատմություն

Այն անցկացվում է յուրաքանչյուր երկու-երեք տարին մեկ, փառատոնը վերջին անգամ կայացել է 2016 թվականի հալիսին Լեհաստանի Կրակով քաղաքում, հաջորդը տեղի կունենա 2019 թվականին Պանամայում[2]։ Այն տարիներին երբ չի նշվում երիտասարդության օրը, յուրաքանչյուր թեմի շրջանակներում անց են կացվում թեմական տեղական հանդիպումներ որոնց օրակարգում ընդգրկվում են Երիտասարդության համաշխարհային օրվա հետ կապված միջոցառումներ։

Տոնակատարության նախաձեռնողը Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ն էր, ով 1986 թվականին առաջարկել է կանոնավոր կերպով նշել «Երիտասարդության համաշխարհային օր»։ «ԵՀՕ» անցկացնելու գաղափարը Հռոմի պապի մոտ առաջացել է 1984-1985 թվականներին երբ Հռոմում անց էին կացվում կաթոլիկ երիտասարդության տոներ։ Այդ ժամանակվանից կաթոլիկ եկեղեցին անց է կացնում այս տոնը երկուսից երեք տարին մեկ[3]։ Տոնակատարությանը մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր երկրներից հարյուր հազարավոր տղաներ և աղջիկներ[4]։

2005 թվականից սկսած, կազմակերպիչ երկրի բնիկներից «Երիտասարդության օրվան» նշանակվում են սուրբ հովանավորներ։ Այսպես, օրինակ, 2011 թվականի տոնի, որի մայրաքաղաք էր ընտրվել Մադրիդը (Իսպանիա), սուրբ հովանավորներն էին Իսիդոր Աշխատավորը, նրա կին Մարիա Տոռիբիան, Թերեզա Ավիլացին, Հովհան Խաչավորը, Ռոզա Լիմացին, Ֆրանցիսկ Խավիերը, Ռաֆաել Արնաիս Բարոնը[5]։

Համաշխարհային երիտասարդական օրերի ժամանակագրությունը

ԱմսաթիվԽորհրդանիշՄասնակիցների քանակ, անցկացման վայրՀամարԹեմա
ապրիլի 11-ապրիլի 15,
ապրիլի 22 1984 թվական
300 000[6]/400 000[7]
Սուրբ Պետրոսի հրապարակ, Հռոմ
 Իտալիա
Առանց թեմայի
մարտի 31, 1985 թվական250.000[6]/350 000
Սուրբ Պետրոսի հրապարակ,
Հռոմ
 Իտալիա
Ուսուցիչ, ի՞նչ կարող եմ անել հավիտենական կյանք ունենալու համար
մարտի 23 1986 թվականԹեմական հանդիպումներIՁեր կյանքում միշտ հավատ ունեցեք
ապրիլի 11-ապրիլի 12 1987 թվական900 000/1 000 000[8]
Բունեոս Այրես
 Արգենտինա
IIՄենք հասկացանք այն սերը, որ Աստված ունի մեր հանդեպ
մարտի 27 1988 թվականԹեմական հանդիպումIIIԱրեք այն, ինչ նա ձեզ կասի
օգոստոսի 15-օգոստոսի 20 1989 թվականին600 000[7]
Սանտյագո դե Կոմպոստելա
 Իսպանիա
IVԵս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
ապրիլի 8 1990 թվականԹեմական հանդիպումVԵս Որթն եմ, իսկ դուք ճյուղերը
օգոստոսի 10 — օգոստոսի 15 1991 թվականին1 500 000[6]/1 800 000[7]
Չեստոխովա
 Լեհաստան
VIԴուք ընդունել եք Սուրբ Հոգին
ապրիլի 12 1992 թվականինԹեմական հանդիպումVIIՇրջել ամբողջ աշխարհում և քարոզել Ավետարանը
օգոստոսի 10 — օգոստոսի 15 1993 թվականին500 000[6]/1 000 000[7]
20px Դենվեր
 ԱՄՆ
VIIIԵս եկել եմ, որ դուք կյանք ունենաք
մարտի 22 1994 թվականինԹեմական հանդիպումIXԻնչպես իմ հայրն է ինձ ուղարկել, այնպես էլ ես եմ ուղարկում ձեզ
հունվարի 10-փետրվարի 15 1995թվականին4 000 000[7]/5 000 000[8]
20px Մանիլա
 Ֆիլիպիններ
XԻնչպես իմ հայրն է ինձ ուղարկել, այնպես էլ ես եմ ուղարկում ձեզ
մարտի 31 1996 թվականինԹեմական հանդիպումXIՏե՛ր, ո՞ւմ դիմենք, դու հավերժական կյանքի միջոց ունես
օգոստոսի 19 — օգոստոսի 24 1997 թվական1 100 000[7]/1 200 000[9]
20px Փարիզ
 Ֆրանսիա
XIIՈւսուցիչ, որտե՞ղ եք ապրում։ Գնացեք և տեսեք
ապրիլի 5 1998 թվականինԹեմական հանդիպումXIIIՄխիթարիչը ձեզ կսովորեցնի ամեն ինչ
մարտի 28 1999 թվականԹեմական հանդիպումXIVՀայրը սիրում է ձեզ
օգոստոսի 15-օգոստոսի 20 2000 թվական2 000 000[6]/2 500 000[10]
Հռոմ
 Իտալիա
XVԽոսքը մարմին է ձեռք բերել և ապրել մեզ հետ
ապրիլի 8 2001 թվականինԹեմական հանդիպումXVIՆա, ով ուզում է հետևել ինձ, թող վերցնի խաչը և գա իմ հետևից
հուլիսի 23—հուլիսի 28 2002 թվականին800 000[6]
20px Տոռոնտո
 Կանադա
XVIIԴուք երկրի աղն եք ու աշխարհի լույսը
ապրիլի 12 2003 թվականինԹեմական հանդիպումXVIIIԱհա ձեր մայրը, Ин 19, 27
ապրիլի 4 2004 թվականինԹեմական հանդիպումXIXՄենք ուզում ենք տեսնել Հիսուսին
օգոստոսի 16 — օգոստոսի 21 2005 թվականին1 200 000[9]
20px Քյոլն
 Գերմանիա
XXՄենք եկել ենք երկրպագելու նրան
ապրիլի 9 2006 թվականինԹեմական հանդիպումXXIՔո խոսքը լուսավորում է իմ ճանապարհը
ապրիլի 1 2007 թվականինԹեմական հանդիպումXXIIԱյո, սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ
հուլիսի 15  — հուլիսի 20 2008 թվականին350 000/500 000[11][12]
20px Սիդնեյ
 Ավստրալիա
XXIIIՀզորացեք, երբ ձեզ վրա իջնի Սուրբ Հոգին, և կլինեք իմ վկաները
ապրիլի 5 2009 թվականինԹեմական հանդիպումXXIVՄենք ապավինում ենք կենդանի Աստծուն
մարտի 28 2010 թվականինԹեմական հանդիպումXXVԲարության ուսուցիչ, ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ժառանգեմ հավերժական կյանքը
օգոստոսի 16 — օգոստոսի 21 2011 թվականին2 000 000[13]
20px Мадрид
 Իսպանիա
XXVI Երիտասարդության համաշխարհային օրՄենք վստահ ենք և ամուր մեր հավատում
ապրիլի 1 2012 թվականինԹեմական հանդիպումXXVIIՄիշտ ուրախացեք Աստծով
հուլիսի 23 — հուլիսի 28 2013 թվականին865 000 - 2 000 000
20px Ռիո դե Ժանեյրո
 Բրազիլիա[14]
XXVIII Երիտասարդների համաշխարհային օրԳնացեք և ուսուցանեք բոլոր ազգերին
ապրիլի 13 2014 թվականինԹեմական հանդիպումXXIXԵրանելի են աղքատները ոգով, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը
մարտի 29 2015 թվականինԹեմական հանդիպումXXXՕրհնված են սրտով մաքուր, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն
հուլիսի 25 — հուլիսի 31 2016 թվականին2 500 000 մարդ ամփոփիչ պատարագի ժամանակ[2]
20px Կրակով
 Լեհաստան
XXXI Երիտասարդների համաշխարհային օրԵրանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը
2017 թվականԹեմական հանդիպումXXXII
2018 թվականԹեմական հանդիպումXXXIII
2019 թվականՊանամաXXXIV Երիտասարդության համաշխարհային օր

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդության համաշխարհային օր (կաթոլիկություն)» հոդվածին։