Երկնագույն երաշտահավ
Երկնագույն երաշտահավ (լատին․՝ Parus coeruleus), երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։
Երկնագույն երաշտահավ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
| ||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Parus coeruleus | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Բնապահպանական կարգավիճակը | ||||||||
Արեալ | ||||||||
Տարածվածություն | ||||||||
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկար է ՝ 11,5 սմ է, թևերի բացվածքը՝ 17,5-20 սմ, կենդանի զանգվածը՝ 11-13 գ։ Փետրածածկը վառ գույներով է։ Հասունի գագաթը կապույտ է, դիմային նախշը՝ ցայտուն, սև ու սպիտակ։ Երիտասարդի գագաթը վերևից և մեջքը խամրած կանաչ են, ճակատը, հոնքը և դեմքի ստորին մասը՝ դեղին։
Կենսակերպ
Երկնագույն երաշտահավերը հետբնադրման շրջանում երաշտահավերի այլ տեսակների հետ կազմում են ընդհանուր երամներ, սակայն մեծ մասամբ առանձնանում են զույգերով։ Երկանագույն երաշտահավերի աչքի է ընկնում նաև տրամաբանական որոշ գործողություններ կատարելով։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, պուրակներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ գետաձորերում և թվա սուպին կիսաանապատներում։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի սկզբին և անմիջապես նկատվում օգոստոսի առաջին օրերին։ Չնայած թաքնված լինելուն՝ աշնանային չուի ընթացքում (մինչև սեպտեմբերի վերջին օրերը) հայտնվում են բաց տարածություններում՝ ջրերից ոչ հեռու։
Սննդառություն
Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։ Տարիների ընթացքում թվաքանակի կտրուկ անկումներ ու վերելքներ են նկատվում։
Պատկերասրահ
- Երկնագույն երաշտահավի ձագերը
- Թռիչքի ժամանակ
- Թռիչքի ժամանակ
- Նորաթուխ ճտեր
- Վարքագիծը
- Վարքագիծը
- Երկնագույն երաշտահավը նստած
- Երկնագույն երաշտահավը նստած
- Երկնագույն երաշտահավը նստած
- Cyanistes caeruleus caeruleus
Արտաքին հղումներ
- The Royal Society for the Protection of Birds (Blue tit)
- Blue tit videos, photos & sounds Արխիվացված 2016-04-04 Wayback Machine on the Internet Bird Collection.
- Feathers of Eurasian blue tit (Parus caeruleus) Արխիվացված 2014-12-01 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնագույն երաշտահավ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնագույն երաշտահավ» հոդվածին։ |