Էլեն Ջոնսոն-Սերլիֆ

Էլեն Ջոնսոն-Սերլիֆ (անգլ.՝ Ellen Johnson-Sirleaf, հոկտեմբերի 29, 1938(1938-10-29)[1][2][3][…], Մոնրովիա, Լիբերիա[4]), քաղաքագետ և Լիբերիայի 24-րդ նախագահը՝ սկսած 2006 թվականից։ 2011 թվականին ստացել է խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Թավակկոլ Կարմանի և Լեյմա Գբովիի հետ միասին` «կանանց անվտանգության և խաղաղության կառուցման գործում կանանց լիարժեք ներգրավվածության համար առանց բռնության պայքարի համար»[18]։ Ընտրություններում նրա տարած հաղթանակի մասին պաշտոնապես հայտարարվել է 2005 թվականի նոյեմբերի 23-ին։ Նա աֆրիկյան երկրի առաջին կին-նախագահն է։ Ջոզեֆ Բոկայը Ջոնսոն-Սերլիֆի կառավարության փոխնախագահն է։ Խիստ բնավորության և վճռականության համար նրան հաճախ համեմատում են «երկաթե լեդիի» հետ։ 2006 թվականի հունվարի 16-ին նրա երդմնակալության արարողությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և ԱՄՆ-ի առաջին տիկին Լորա Բուշը։

Էլեն Ջոնսոն-Սերլիֆ
անգլ.՝ Ellen Johnson-Sirleaf
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 29, 1938(1938-10-29)[1][2][3][…] (85 տարեկան)
ԾննդավայրՄոնրովիա, Լիբերիա[4]
Քաղաքացիություն Լիբերիա
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնմեթոդիզմ
ԿրթությունԲոուլդերի Կոլորադոյի համալսարան, Հարվարդի համալսարան (1971), Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, College of West Africa? (1955), Madison Business College?, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Կոլորադոյի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ, ձեռնարկատեր և գրող
ԱշխատավայրՀամաշխարհային բանկ, Citibank?, Էյչ-Էս-Բի-Սի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր և Open Society Initiative for West Africa?
Ամուսինանհայտ
Զբաղեցրած պաշտոններPresident of Liberia? և Finance Minister of Liberia?
ԿուսակցությունUnity Party? և True Whig Party?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAlpha Kappa Alpha և The Links?
Ստորագրություն
Изображение автографа
 Ellen Johnson-Sirleaf Վիքիպահեստում

Կենսագրություն

Հարվարդի համալսարանում հանրային կառավարման ոլորտում մագիստրոսի դիպլոմ ստանալուց հետո` 1972 թվականին Ջոնսոն-Սերլիֆին հրավիրել են աշխատել կառավարությունում` որպես Լիբերիայի ֆինանսների նախարարի օգնական` նախագահ Ուիլյամ Ռիչարդ Տոլբերտի աշխատակազմում, որտեղ նրան մեղադրել են ավելի քան 3 միլիոն դոլարի գողության համար։ 1980 թվականին նա դարձել է ֆինանսների նախարար և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1985 թվականը` Սեմուել Դոուի օրոք և դատապարտվել է տասը տարվա ազատազրկման` Հանրապետության նախագահի կողմից հաստատված ռազմական ռեժիմը խորհրդարանում քննադատելու համար։ Սակայն շուտով նրան ազատ են արձակել և երկրից վտարել են Նայրոբի։ Միայն 1997 թվականին նա կարողացել է վերադառնալ Լիբերիա` որպես Համաշխարհային բանկի և «Citibank»-ի տնտեսագետ։

Նախ պաշտպանելով Չարլզ Թեյլորին սերժանտ Սեմյուել Դոուի դեմ պայքարում` ավելի ուշ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը 1997 թվականի նախագահական ընտրություններին դարձել է նրա ընդդիմադիրը։ Ընտրությունների արդյունքների համաձայն, նա հավաքել է ընդամենը ձայների 10 %-ն այն ժամանակ, երբ նրա մրցակից Չարլզ Թեյլորը հավաքել է 75%։ Որոշ ժամանակ անց Չարլզ Թեյլորը մեղադրել է նրան դավաճանության համար, քանի որ Էլենն ակտիվ գործունեություն է ծավալել հանրապետության նախագահին վարկաբեկելու ուղղությամբ` իր համար հարթակ պատրաստելով գալիք 2005 թվականի ընտրություններին։ Չարլզ Թեյլորի` 2003 թվականի օգոստոսի 11-ին պաշտոնաթող լինելուց հետո Էլեն Ջոնսոն-Սերլիֆը կրկին դարձել է Միասնություն կուսակցության առաջնորդ։

2005 թվականի նախագահական ընտրությունների ժամանալ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը քվեարկության առաջին փուլում հավաքել է 192,326 ձայն և այդ արդյունքներով նա երկրորդն էր՝ հայտնի Ֆուտբոլիստ Ջորջ Վեայից հետո։ Սակայն քվեարկության երկրորդ փուլում, որը կայացել է նոյեմբերի 8-ին, նա հաղթող է ճանաչվել։ Արդեն նոյեմբերի 11-ին պետական հանձնաժողովը ընդունել է Էլեն Ջոնսոն-Սերլիֆի հաղթանակը։ 2005 թվականի նոյեմբերի 23-ին բոլոր ձայների հաշվումից հաստատվել է, որ Էլենը հաղթել է ձայների ավելի քան 20 % մեծամասնությամբ։ Տեղական և անկախ օտարերկրյա դիտորդների կողմից ոչ մի լուրջ նկատողություն չի արձանագրվել։

2011 թվականի նախագահական ընտրություններին նա վերընտրվել է` հավաքելով ձայների ավելի քան 90 %-ը[19][20]։

Էլեն Ջոնսոն-Սերլիֆը ունի չորս որդի և վեց թոռ, նրանցից ոմանք ապրում են Ատլանտայում, Ջորջիա։

Հրապարակումներ

  • From Disaster to Development (1991)
  • The Outlook for Commercial Bank Lending to Sub-Saharan Africa (1992)

Մրցանակներ

  • 1988 թվական, Ռուզվելտի մրցանակ խոսքի ազատության համար (1988 Franklin Delano Roosevelt Freedom of Speech Award)
  • Ռալֆ Բունշի մրցանակ միջազգային հարաբերությունների առաջխաղացման համար (Ralph Bunche International Leadership Award)
  • Աֆրիկյան աստղի շքանշանակիր, Լիբերիայի ազատության համար (Grand Commander Star of Africa Redemption of Liberia)
  • Տոգո շքանշանի շքանշանակիր (Commander of the Order of Togo)
  • Խաղաղության Նոբելյան մրցանակ (2011)
  • pro Merito Melitensi շքանշան (2014, Մալթայի շքանշան)[21]

Կրթություն

  • Հաշվապահական գործ. Մեդիսոնի բիզնես դպրոց (Մեդիսոն, Վիսկոնսի, 1960-ականների սկիզբ)
  • Պետական կառավարում, Հարվարդի համալսարան (1973)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Ջոնսոն-Սերլիֆ» հոդվածին։