Թիմոթի Շալամե

ամերիկացի դերասան

Թիմոթի Շալամե (անգլ.՝ Timothée Hal Chalamet, դեկտեմբերի 27, 1995(1995-12-27)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]), ամերիկացի դերասան, որը առավել հայտնի է «Ինտերստելլար», «Կոչի՛ր ինձ քո անունով» և «Հայրենիք» ֆիլմերի դերերով։

Թիմոթի Շալամե
ֆր.՝ Timothée Chalamet
Ծնվել էդեկտեմբերի 27, 1995(1995-12-27)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3][4]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան[5][6], Նյու Յորքի համալսարան[7] և PS 87 William T. Sherman School?
Քաղաքացիություն Ֆրանսիա[8][9] և  ԱՄՆ[8][9]
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

2017 թվականին Թիմոթին ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել որոշ ֆիլմերում իր կատարած երկրորդական դերերի շնորհիվ, դրանք են` Գրեգ Գերվինգի «Լեդի Բյորդ» և Սքոթ Կուպերի «Թշնամիներ» ֆիլմերը։ Նաև Լուկա Գուադանյինոյի ռոմանտիկ դրամա` «Կոչի՛ր ինձ քո անունով» ֆիլմում իր կերտած գլխավոր դերի համար։ Վերջինս նրան հնարավորություն է տվել դառնալ Օսկար մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգի հաղթողի հավակնորդներից մեկը, այդպիսով դառնալով պատմության մեջ այդ անվանակարգի երրորդ ամենաերիտասարդ նոմինանտը։

Հաջորդ տարի նա նկարահանվել է «Գեղեցիկ տղան» ֆիլմում, որում կերտել է պատանի թմրամոլի կերպարը, որի համար էլ նոմինացվել է Ոսկե գլոբուս և BAFTA համաշխարհային մրցանակաբաշխությունների «Լավագույն երկրորդական դերի տղա դերասան» անվանակարգում։

Բեմի վրա Տիմոտին խաղացել է Ջոն Պատրիկ Շենլի «Անառակ որդին» պիեսի գլխավոր դերում, որի համար նոմինացվել է Դրամատիկական լիգայի մրցանակին և հաղթել է Լյուսիլ Լորթելի մրցանակը։

Կրթություն և վաղ տարիներ

Շալամեն ծնվել է Մանհեթենի Դժոխքի խոհանոց թաղամասում[21], պարուհի Նիկոլ Ֆլենդերի և թարգմանիչ Մարկ Շալամեյի ընտանիքում։ Նա ունի ավագ քույր` Պաուլին անունով, նա դերասանուհի է և ապրում է Ֆրանսիայում։ Նրա քեռին դերասան և ռեժիսոր է` Ռոդման Ֆլենդերը, իսկ նրա քեռակինը՝ սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր Էմի Լիպմանը։ Նրա պապիկը եղել է գրող և սցենարիստ՝ Հարոլդ Ֆլնեդերը (1924 - 1975)[22][23]։ Նրա հայրը ֆրանսիացի է, իսկ մայրը՝ հրեական ծագմամբ ամերիկացի, ով ունի ռուսական և ավստիրական արմատներ[24]։ Նա սովորել է Նյու Յորքի Ֆիորելո ԼաԳարդիայի անվան միջնակարգ դպրոցում[25][26]։

Տիմոտին ամառները անցկացնում էր Լե Շամբոն-Սուր-Լինգոնում, փոքրիկ ֆրանսիական մի գյուղում, որը գտնվում էր Լիոնից երկու ժամ հեռավորության վրա, իր հայրական տատիկի տանը։

Նա հայտարարել է, որ իր Ֆրանսիայում գտնվելը հանգեցրել է միջմշակութային ինքնության խնդիրների։ «Երբ ես այնտեղ էի, ես դարձա իմ Ֆրանսիական տարբերակը» նշել է դերասանը Կանադական նորություններ թերթի` La Presse-ի հետ հարցազրույցի ժամանակ։ «Ես ամբողջովին տարված էի մշակույթով և նույնիսկ երազում էի ֆրանսերենով»։

Մանուկ հասակում նրա երազանքն է եղել դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ «Ֆրանսիայում ես ֆուտբոլական ճամբարի մարզիչ էի։ Երբ ես տասներեք տարեկան էի, ես մարզում էի վեցից տաս տարեկան երեխաներին»։

Տիմոտին սովորել է Ուիլիամ Տ. Շերմանի PS 87 տարրական դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Delta ընտրովի ծրագրի` Բուքեր Տ. Վաշինգտոնի MS 54 միջնակարգ դպրոցում։ Միջնկարգ դպրոցի տարիները և դպրոցական կյանքը Տիմոտին բացատրել է այսպես. «Կյանքիս երեք անտանելի տարիները»` դպրոցում ստեղծագրծական խմբակի բացակայության պատճառով։ Ֆիորելլո Հ. ԼաԳվարդիայի Երաժշտական, Արվեստի և Թատրոնի ավագ դպրոցը շատ կարևոր դեր խաղաց նրա դերասանական կյանքում։ Այդ մասին նա ասել է. «Ես իսկապես ունեյի շատ հրաշալի ուսուցիչներ և ուղղակի սիրահարվել էի այդ ամենին։ Ես զգում էի, որ այդ ամենը կարող էր և պետք է համարվեր իսկական արվեստ»։

ԼաԳվարդիայում Հարրի Շիֆմենը եղել է նրա դպրոցական երկրորդ տարվա դերասանական բաժնի ուսուցիչը։ Նա ուղղակի հիանում էր Տիմոտիի դերասանական տաղանդով, և այդ մասին նա հարցազրույցում ասել է. «Ես նրան նշանակել եմ ամենաբարձր միավորները, որ երբևէ կարող էի նշանակել երեխայի դերասանական խաղի համար»։

Նա ավարտել է 2013 թվականին և խաղացել է բազմաթիվ դպրոցական մյուզիքլներում, ինչպիսինք են` "Կաբարե" մյուզիքլը Էմսիի կերպարով և Օսկար Լինդքվիստի կերպարը "Քաղցր բարեգործություն" մյուզիքլում։ Նա նաև YoungArts-ի շրջանավարտներից է։

Ավագ դպրոցը ավարտելուց հետո Տիմոտին մեկ տարի սովորել է Կոլումբիական համալսարանում, "Մշակութային անտրոպոլոգիա" բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Նյու Յորքի Gallatin School of Individualized Study համալսարան, որպեսզի ավելի ազատորեն շարունակի իր դերասանական կարիերան։

Կարիերա

2008-2016. Վաղ դերեր

Մանուկ հասակում Տիմոտին նկարահանվել է որոշակի հեռուստատեսային գովազդներում և երկու կարճամետրաժ սարսափ ֆիլմերում, դրանք են` "Քաղցր ատամ " և "Ծաղրածու" ֆիլմերը։ Այնուհետև հեռուստատեսության ասպարեզում խաղացել է երկարատև ոստիկանական ընթացակարգային "Օրենք և կարգ" սերիալում (2009), որտեղ կերտել է սպանությունից տուժածի դեր։ Անհայտ դերում հանդես է եկել "Սիրող Լիան" հեռուստատեսային ֆիլմում (2009)։

2001 թվականին նա The Talls - ում հանդես է եկել "Off-Broadway" ներկայացման մեջ, 1970-ականների սկզբին ստեղծված կոմեդիա, որտեղ նա խաղացել էր սեռական հետաքրքրություններ ունեցող 12-ամյա Նիկոլասի դերը։ Նյու Յորքի Daily News- ի գլխավոր թատրոնի քննադատը գրել է. «Շալամեն ուրախությամբ նկարագրում է սեքսի մասին դեռահասի հետաքրքրասիրությունը»։ 2012 թվականին նա մշտական դերեր է խաղացել «Royal Pains» դրամատիկական շարքում և «Homeland» հայտնի լրտեսական թրիլլերում, որտեղ նա խաղացել է փոխնախագահի ապստամբ տղայի Ֆինն Վալդենի դերը։ Մնացած դերասանական անձնակազմի հետ նա նոմինացվել է "Լավագույն դերասանական անձնակազամ" անվանակարգում, դրամատիկական սերիալի համար։

2014 թվականին երկրորդական դերով հանդես է եկել Ջեյսոն Ռեյթմանի "Men, Women & Children" լիամետրաժ ֆիլմում։ Այնուհետև հենց նույն թվականին նկարահանվել է Քրիստոֆեր Նոլանի "Interstellar" ֆիլմում, որտեղ կերտել է Մեթյու ՄաքՔոնահի որդու` Թոմ Կուպերի դերը։ Ֆիլմը ստացավ բազում դրական արձագանքներ, քննադատները շատ բարձր մակարդակի գնահատական տվեցին դերասանների խաղը և այդպիսով ֆիլմը ամբողջ աշխարհով ցուցադրվելու շնորհիվ ձեռք բերեց 675 միլիոն դոլլար։ Նաև 2014 թվականին Շալամեն "Worst Friends" ֆիլմում եղել է գլխավոր հերոսի մանուկ ժամանակվա դերակատարը։ Կոմեդիա, որը թատրոններու ունեցավ սահմանափակ թվով ցուցադրություններ և ստացավ դրական արձագանքներ։ 2015-ին Շալամեն նկարահանվեց Էնդրյու Դրոզ Պալերմոյի "One & Two" ֆանտաստիկ ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Նա մարմնավորում էր Զակի որդու դերը, ով իր քրոջ հետ միասին սկսում է ուսումնասիրել ` իր և իր քրոջ գերբնական ուժերը և ընտանեկան մութ գաղտնիքները, ինչից իրենց մայրը հիվանդացել էր։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմը ստացել է շատ բազմազան կարծիքներ և գնահատականներ։ Նրա հաջորդ դերը եղել է Ջեյմս Ֆրանկոյի կերպարի` Ստեֆան Էլիոտի պատանեկության ժամանակների դերը` Պամելա Ռոմանովսկիի "The Adderall Diaries" ֆիլմում։ 2015-ի վերջին դերը եղել է "Love the Coopers " ամանորյա կոմեդիան։ Որտեղ նա խաղացել է Սեմ և Շառլոտ Կուպերների ինքնամփոփ ու մռայլ թոռնիկի` Չարլի Կուպերի դերը։ Ցավոք, քննադատները ֆիլմին տվեցին բացասական կարծիքներ։

2016 թվականի փետրվարին Մանհեթենի ակումբային թատրոնում նա բեմի վրա խաղացել է Ջոն Պատրիկ Շենլի "Անառակ որդին" պիեսի գլխավոր դերում։ Ընտրվելով իր թատերագրի, ռեժիսոր` Ջոն Պատրիկ Շենլիի և պրոդյուսեր` Սքոթ Ռուդինի կողմից, Տիմոտին ընդօրինակեց փոքրիկ Շենլիին, անհաջողակ մի տղա Բրոնքսից, ով սովորում էր հեղինակավոր Նյու Հեմփշիրի նախապատրաստական դպրոցում` 1963 թվականին։ Այս դերի համար նա ստացավ շատ դրական կարծիքներ և Դրամատիկական լիգայի մրցանակաբաշխության ժամանակ հաղթեց Լյուսիլ Լորթելի մրցանակը։ Նա նաև Լիլի Ռեյբի հետ միասին նկարահանվել է Ջուլիա Հարթի "Միսս Ստիվենս" ֆիլմում, կերտելով Բիլլիի դերը։ The Hollywood Reporter-ից Սթիվեն Ֆարբերը գրել է. «Նա զարմացնող է նույնիսկ այն ժամանակ, երբ ուղղակի առանց ձայն հանելու հետևում է մնացած դերասանների խաղին։ Երբ լինում են պահեր,որտեղ նրա զայրույթը պետք է դուրս գա սահմաններից, կամ նա պետք է խաղա հոգեկան խանգարումներով կերպարի դեր, այդ ժամանակ նա ուղղակի ապշեցնում է։ Իսկ դրամատիկական մրցույթի ժամանակ նրա "Վաճառողի մահը"-ից կարդացած կլիմատիկական ելույթը խոսում է այն մասին, որ այս երիտասարդ և տաղանդավոր դերասանին շատ պայծառ ապագա է սպասում կյանքի տարբեր ոլորտներում։ (Ես նույնիսկ չեմ հիշում որ երբևիցե այս պիեսի ավելի լավ կատարում տեսած լինեմ)»։ Սթիվեն Հոլդենը նրան համեմատեց Ջեյմս Դինի հետ։

2017- մինչև օրս

2017 թվականին Տիմոտին նկարահանվել է Լուկա Գուադանյինոյի ռոմանտիկական դրամա ` "Call Me by Your Name" ֆիլմում, որը ստեղծվել է հիմնվելով Անդրե Ասիմենի նույնանուն նովելի հիման վրա։ Ֆիլմը Էլիո անունով պատանու մասին է, ով 1980-ականներին իր ընտանիքի հետ ապրելով Իտալիայում, սիրահարվում է Օլիվերին, համալսարանի ուսանող, ով եկել էր պրակտիկայի Էլիոյի հոր մոտ և պետք է որոշ ժամանակ ապրեր նրանց տանը։ Դերը ստանձնելու համար Տիմոտին պետք է սովորեր իտալերեն լեզուն և կիթառ ու դաշնամուր նվագել։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Sundance 2017 կինոփառատոնի ժամանակ, Տիմոտիի դերը ողջունելի էր։ Empire-ից Օլլի Ռիչարդսը գրել է. «Ֆիլմը, որտեղ բոլորը հիանալի են կատարում իրենց դերերը, Տիմոտին բոլորին ստիպում է ունենալ այնպիսի տեսք, կարծես թե նրանք խաղում են։ Նա միայնակ կարողանում է ֆիլմը դարձնել ուշադրության արժանի»։ The Hollywood Reporter-ից Ջոն Ֆրոշը գրել է. « Այս տարի դեռ ոչ մի դերակատարություն չէր եղել այպիսի էմոցիոնալ, ֆիզիկապես և հոգեպես կենդանի», և Տիմոտիին ավելացրեց թերթի տարվա լավագույն դերակատարումների ցուցակում։ Նյու Յորք Թայմսը Տիմոտիին ավելացրեց տարվա լավագույն դերասանների շարքում։ "Կոչի՛ր ինձ քո անունով "ֆիլմի իր դերի համար Տիմոտին ստացավ Gotham Awards-ի մրցանակը` "Լավագույն գլխավոր դերասան" անվանակարգում։ Նաև նոմինացվեց` Ոսկե Գլոբուս, SAG Awards, BAFTA Awards և Academy Awards համաշխարհային մրցանակաբաշխությունների "Լավագույն դերասան" անվանակարգում։ Նա համարվում է պատմության մեջ այդ անվանակարգի երրորդ ամենաերիտասարդ նոմինանտը, նրանից առաջ վերջին նոմինանտը եղել էր` Միկկի Ռաունին` 1939 թվականին։

2017-ի ընթացքում նրա խաղացած հաջորդ դերը եղավ Էլայջի Բինումի "Hot Summer Nights" ֆիլմը, որտեղ նա խաղաց անշնորհք պատանու` Դենիելի դերը, ով ամառային արձակուրդների ընթացքում տարվում է թմրանյութերի վաճառքով։ 2018-ի հուլիսին ֆիլմը ունեցավ սահմանափակ թվով թատրոնային ցուցադրություններ և քննադատների կողմից ստացավ տարրբեր տեսակի, երկիմաստային կարծիքներ, չնայած Տիմոտիի դերակատարումը անընդհատ շեշտվում էր։ Հետո նույն տարում նա Գրետ Գերվինգի "Lady Bird" ֆիլմում խաղաց Քայլ Շեյբլի դերը, հարուստ հիփստեր, ով նվագում էր բենդում և սիրային հարաբերությունների մեջ էր գլխավոր կերպարի հետ։ Քննադատները խրախուսեցին դերասանական կազմին, իսկ The Boston Globe-ից Թայ Բերրը հատկապես նշեց Տիմոտիի զվարճալի խաղը։ 2017-ի դեկտեմբերին դուրս եկավ Տիմոտիի մասնակցությամբ այդ տարվա վերջին ֆիլմը` Սքոթ Կուպերի "Hostiles " ֆիլմը, որտեղ նա Քրիստիան Բեյլի հետ միասին խաղաց զինվորական Ֆիլլիպ ԴեՋարդինի դերը։

2018 թվականին Տիմոտին առաջարկ ստացավ դառնալու Academy of Motion Picture Arts and Sciences-ի անդամ։ Այնուհետև նա նկարահանվեց "Beautiful Boy" ֆիլմում,որտեղ նա կերտում էր պատանի թմրամոլի կերպար, ով գտնվում էր լարված հարաբերությունների մեջ իր հոր հետ։ Ֆիլմի ռեժիսորն է Ֆելիքս Վան Գրոենինգենը, ֆիլմը նկարահանվել է հիմնելով Դեյվիդ Շեֆֆի նույնանուն և Նիք Շեֆֆի "Tweak: Growing Up on Methamphetamines" հուշագրերի վրա։ Օուեն Գլիբերմանը `Variety ամսագրից համեմատեց Տիմոտիի խաղացած դերերը`Call Me by Your Name և Beautiful Boy ֆիլմերում, հայտարարելով. « Նիքը [ում որ նա մարմնավորել է] Ջեյմս Դինի իր դյուրագրված հազարամյակների պատկերով «թափառական եւ ինքնահավան կերպարով»` «սքանչելի անկեղծության» փոխակերպումն է, որը նա առաջին անգամ ցույց տվեց։ Տվյալ ֆիլմի համար նա նոմինացվեց Ոսկե Գլոբուս, BAFTA և SAG Awards համաշխարհային մրցանակաբաշխությունների "Լավագույն երկրորդական դերի տղա դերասան" անվանակարգում։

Առաջիկա ծրագրեր։

2018-ի դեկտեմբերի հաշվարկներով, դերասանն այս տարի հանրությանը կներկայանա հինգ ֆիլմերով։ Դրանք են` Դեյվիդ Մայքոդի "The King " պատմական դրամա ֆիլմը, որտեղ կներկայանա անգլիացի Հենրի Հինգերորդի դերում, ֆիլմը կցուցադրվի Netflix-ում։ Հաջորդ ֆիլմը Գրետա Գերվինի "Little Women " ֆիլմն է, Թեոդոր Լորի Լոուրենսի դերով, ֆիլմը հիմնված է լինելու Լուիզա Մեյ Էլքոտտի համանուն նովելի վրա։ Դերասանական կազմի մեջ են մտնում` Սիրշա Ռոնենը, Էմմա Ուոտսոնը, Լաուրա Դերնը, Մերիլ Սթրիփը և Էլիզա Սքելնենը։ Նա ֆիլմում հանդես կգա Փաուլ Ափրեիդիսի դերում` հիմնված Դենիլ Վիլնյովի "Dune " նովելի վրա։ Տիմոտին նաև իր մասնակցությունը կունենա Ուես Անդերսոնի "The French Dispatch"-ում։ Բացի այդ նա արդեն հասցրել է Սելենա Գոմեսի հետ միասին նկարահանվել Ալլեն Վուդի "A Rainy Day in New York " ռոմանտիկ դրամա ֆիլմում, որի արտադրանքը համընկավ Me Too շարժման հետ, որը հանգեցրել է 1992 թ. Ալլենի դեմ սեռական ոտնձգությունների վերաբերյալ հրապարակային շահին։ Արդյունքում Շալամեն իր աշխատավարձը նվիրաբերեց Time's Up, LGBT Center of New York և RAINN բարեգործական կազմակերպություններին։

Անձնական կյանք

2013 - 2014 թվականներին հարաբերությունների մեջ էր Մադոննայի դստեր՝ Լուրդես Լեոնի հետ[27][28][29]։

Տիմոտին ներկա պահին ապրում է Նյու Յորքում, ունի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիություն և տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՖիլմԱնվանումԴեր
2008Sweet ToothՍամուել
2008ClownԾաղրածու տղա
2014Men, Women & ChildrenԴենի Վանս
2014SpinnersՋեյս
2014InterstellarՏոմ Քուպեր կրտսեր
2014Worst FriendsՍեմ կրտսեր
2015One and TwoԶակ
2015The Adderall DiariesԹինեյջ Սթեֆեն Էլիոտ
2015Love the CoopersՉառլի Կուպեր
2016Miss StevensԲիլլի Միտման
2017Call Me by Your NameԷլիո Պերլման
2017Hot Summer NightsԴանիել Միդլթոն
2017Lady BirdՔայլի Շեյբլ
2017HostilesՖիլիպ ԴեԺարդին
2018Beautiful BoyՆիք Շեֆ
2018A Rainy Day in New YorkԳեթսբի ՈՒէլս
2019Փոքրիկ տիկնայքԹեոդոր «Լորի» Լոուրենս
2021ԱվազաբլուրՊոլ Ատրեյդես

Հեռուստատեսություն

ՏարեթիվԱնվանումԴեր
2009Law & OrderԷրիկ Ֆոլեյ
2009Loving LeahՋեյք Լեվեր կրտսեր
2012Royal PainsԼյուկ
2012HomelandՖին Ուալդեն
2013TrooperԼի Ֆլաքստոն

Թատրոն

ՏարեթիվԱնվանումԴեր
2011The TallsՆիկոլաս Կլառկ
2016Prodigal SonՋիմ Քուին
ՏարեթիվՄրցանակաբաշխությունՖիլմԱնվանակարգԱրդյունք
2018Academy Awards, USA"Call Me by Your Name"«Լավագույն առաջին պլանի դերասան»Նոմինանտ
2019Golden Globes, USA"Call Me by Your Name"«Լավագույն երկրորդական պլանի դերասան»Նոմինանտ
2018"Beautiful Boy"«Լավագույն դերասան»Նոմինանտ
2019BAFTA Awards"Beautiful Boy"«Լավագույն երկրորդական պլանի դերասան»Նոմինանտ
2018"Call Me by Your Name"«Լավագույն առաջին պլանի դերասան»Նոմինանտ
2018EE Rising Star Award"Call Me by Your Name"«Լավագույն առաջին պլանի դերասան»Նոմինանտ
2019AACTA International Awards"Beautiful Boy"«Լավագույն երկրորդական պլանի դերասան»Նոմինանտ
2018"Call Me by Your Name"«Լավագույն առաջին պլանի դերասան»Նոմինանտ
2018Alliance of Women Film Journalists"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Նոմինանտ
2017Atlanta Film Critics Circle"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Հաղթող
2017Austin Film Critics Association"Call Me by Your Name"

"Hostiles"

"Lady Bird"

Հաղթող
2017Austin Film Critics Association"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Հաղթող
2017Awards Circuit Community Awards"Call Me by Your Name"«Լավագույն առաջին պլանի դերասան»Հաղթող
"Lady Bird"«Լավագույն դերասանական կազմ»Հաղթող
"Call Me by Your Name"«Լավագույն դերասանական կազմ»Նոմինանտ
2017Boston Online Film Critics Association"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Հաղթող
2017Boston Society of Film Critics Awards"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Նոմինանտ
2019Broadcast Film Critics Association Awards"Beautiful Boy"«Լավագույն երկրորդական պլանի դերասան»Նոմինանտ
2018"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Նոմինանտ
2019Central Ohio Film Critics Association"Beautiful Boy"«Լավագույն երկրորդական պլանի դերասան»Նոմինանտ
2018"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Նոմինանտ
"Call Me by Your Name"

"Hostiles"

"Lady Bird"

«Տարվա դերասան»Նոմինանտ
Նոմինանտ
2018Chicago Film Critics Association Awards"Beautiful Boy"«Լավագույն երկրորդական պլանի դերասան»Նոմինանտ
2017"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Հաղթող
«Ամենախոստումնալից դերակատար»
2017Chicago Independent Film Critics Circle Awards"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Նոմինանտ
2018Chlotrudis Awards"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Հաղթող
2017Dallas-Fort Worth Film Critics Association Awards"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»4-րդ հորիզոնական
2018"Beautiful Boy"«Լավագույն երկրորդական պլանի դերասան»
2018Denver Film Critics Society"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Նոմինանտ
2017Detroit Film Critics Society, US"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Նոմինանտ
"Call Me by Your Name"

"Lady Bird"

"Hot Summer Night"

Breakthrough Artist
2018Empire Awards, UK"Call Me by Your Name"«Լավագույն սկսնակ դերասան»Նոմինանտ
2018Film Independent Spirit Awards"Call Me by Your Name"«Լավագույն առաջատար դերասան»Հաղթող
2017Florida Film Critics Circle Awards"Call Me by Your Name"«Լավագույն դերասան»Հաղթող
2019Gay and Lesbian Entertainment Critics Association (GALECA)"Beautiful Boy"«Տարվա լավագույն երկրորդական պլանի դերասան»Նոմինանտ
2018"Call Me by Your Name"«Տարվա լավագույն դերասան»Հաղթող
2019Georgia Film Critics Association (GAFCA)"Beautiful Boy"«Լավագույն երկրորդական պլանի դերասան»Նոմինանտ
2018«Լավագույն դերասան»Նոմինանտ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Շալամե» հոդվածին։