Թրիեր

Թրիեր (գերմ.՝ Trier, լատին․՝ Augusta Treverorum, ֆր.՝ Trèves, լյուքս.՝ Tréier), գերմանական քաղաք, որը գտնվում է Ռայնլանդ Պֆալց հողի վրա։ «Հյուսիսային Հռոմ», Գերմանիայի ամենահին քաղաքն է[3]։

Բնակավայր
Թրիեր
գերմ.՝ Trier
ԴրոշԶինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված էմ. թ. ա. 16[1] թ.
Մակերես117,07 կմ²
ԲԾՄ125±1 մետր, 135 մետր
Բնակչություն112 195 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ651
Փոստային դասիչ54290, 54292, 54293, 54294, 54295 և 54296
Ավտոմոբիլային կոդTR
Պաշտոնական կայքtrier.de(գերմ.)
Թրիեր (Գերմանիա)##
Թրիեր (Գերմանիա)

Տեսարժան վայրեր

Լեգենդար Սև Դարպաս (Porta Nigra), որի քարերը թեթև քամու և վատ եղանակի ժամանակ խավարում են։ Դարպասի լայնությունը կազմում է 36 մետր, բարձրությունը՝ 30, իսկ խորությունը՝ 21,5։ Դա ամենամեծն է, և լավ պահպանված է Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Դրսի կողմից ճակատը բաժանված է կիսաթանկարժեք սյուներով, իսկ ներսի պատերը՝ քառանկյուն, հարթ որմնասյուներով։ Porta Nigra պալատը հանդիսացել է մաքսատուն։

Թրիերի տաճարը բնութագրվում է իր առանձնահատուկ դեկորատիվ ձևավորմամբ։ 1986 թվականին այն մտցվել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկ։ Տաճարը ավերածությունից փրկելու համար տարիներ առաջ լուրջ միջոցներ են ձեռնարկվել։ Վերջնական շենքում ներգրավված որոշ մասեր նույնպես պատկանում են անտիկ ժամանակներին։ Մայր տաճարը հիմնադրվել է 320 թվականին։ Վերջին պեղումները ցույց է տվել, որ Ելենան՝ Կոնստանտինի մայրը, կարևոր դեր է խաղացել շինարարության ոլորտում։ Տաճարի ինտերիերը ձևավորված է ռոմանական, գոթիկական, բարոկկո ճարտարապետական ոճերով։ Սյուների հսկա չափերը, գմբեթների մաքրությունը և ներդաշնակությունը Գերմանիայի այս հնագույն տաճարը դարձնում են հռոմեական արվեստի հրաշքներից մեկը։

XII դարից այս շենքը եպիսկոպոսի պալատն էր։ Ընտրողի ամրոցը ամբողջովին կառուցվել է XVII դարում, 1846-1856 թվականներին Պրուսիայի թագավորի Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի որոշմամբ հսկայական դահլիճը վերածվեց ավետարանական եկեղեցու։ Բացառությամբ փայտով ծածկված առաստաղից, բազիլիկան (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով) ամբողջությամբ զուրկ է զարդերից։

Հռոմեական կամուրջ, որն այսօր դարձել է ճանապարհ։

Քաղաքի պատմական հուշարձանները պաշտպանված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Հայտնի մարդիկ

Մարքսի տունը

Քաղաքի վարչական բաժանում

Ժամանակակից Թրիերը ստորաբաժանվում է 19 վարչական շրջանների՝

  • Թրիեր-Կենտրոնական
  • Թրիեր-Հյուսիսային
  • Թրիեր-Հարավային
  • Թրիեր-Էրանգ/Քվինտ
  • Թրիեր-Պֆալցել
  • Թրիեր-Բիվեր
  • Թրիեր-Ռուվեր/Աիտելցբախ
  • Թրիեր-Արևմտյան/Պալլիեն
  • Թրիեր-Օյրեն
  • Թրիեր-Ցեվեն
  • Թրիեր-Օլևիգ
  • Թրիեր-Կյուրենց
  • Թրիեր-Տարֆորստ
  • Թրիեր-Ֆիլշ
  • Թրիեր-Իրշ
  • Թրիեր-Կերնշայդ
  • Թրիեր-Ֆայեն/Վայսմարկ
  • Թրիեր-Խայլիգկրոյց
  • Թրիեր֊Մարիյախոֆ


Панорама города


Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրիեր» հոդվածին։