Իսլամ Քարիմով

Իսլամ Աբդուգանիեվիչ Քարիմով (ուզբ.՝ Islom Abdug‘aniyevich Karimov; հունվարի 30, 1938(1938-01-30)[1][2][3][…], Սամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 2, 2016(2016-09-02)[4][1][2][…], Տաշքենդ, Ուզբեկստան[1][5][6]), ուզբեկ պետական և քաղաքական գործիչ։ Ուզբեկստանի առաջին նախագահը սկսած 1991 թվականից մինչ իր մահը՝ 2016 թվականի սեպտեմբերի 2-ը։ 1991- 1992 թվականներին եղել է Ուզբեկստանի վարչապետ։ Սովետական ժամանակաշրջանում զբաղեցրել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։ 1990- 1991 թվականներին եղել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախագահ։

Իսլամ Քարիմով
 
Կուսակցություն՝Communist Party of Uzbekistan?, ԽՄԿԿ, People's Democratic Party of Uzbekistan?, Uzbekistan Liberal Democratic Party? և Self-Sacrifice National Democratic Party?
Կրթություն՝Տաշքենդի պետական տեխնիկական համալսարան և Տաշքենդի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճան՝տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և պետական գործիչ
Դավանանքսուննի իսլամ
Ծննդյան օրհունվարի 30, 1938(1938-01-30)[1][2][3][…]
ԾննդավայրՍամարղանդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանի օրսեպտեմբերի 2, 2016(2016-09-02)[4][1][2][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՏաշքենդ, Ուզբեկստան[1]
ԹաղվածHazrat-Hyzr Mosque
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուզբեկստան
ԱմուսինTatyana Karimova?
ԶավակներԳուլնարա Քարիմովա և Lola Karimova-Tillyaeva?
 
Կայք՝fondkarimov.uz
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Իսլամ Կարիմովը ծնվել է 1938 թվականի հունվարի 30-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ծառայողի ընտանիքում[7]։ Պաշտոնական աղբյուրների համաձայն ազգությամբ ուզբեկ է[7] (որոշ աղբյուրների համաձայն հայրը ուզբեկ է, իսկ մայրը՝ տաջիկ[8][9][10][11][12])։ Իսլամը ունի երկու եղբայր[13]։ Կա վարկած, որի համաձայն Իսլամ Քարիմովը չի համարվում Աբդուգանի Քարիմովի որդին, որը անուղղակիորեն հաստատվում է այն փաստով, որ 1941 թվականին ծնողները երեխային հանձնել են Սամարղանդի մանկատուն։ 1942 թվականին նրան վերցրել են, իսկ 1945 թվականին նորից հանձնել են մանկատուն[14]։ Նրա մանկության մասին քիչ բան է հայտնի։ Նրա մանկության տարիների վերաբերյալ երկու հիմնական վարկած գոյություն ունի։ Համաձայն առաջին վարկածի եղել է կարգապահ աշակերտ, երկրորդ վարկածի համաձայն եղել է չար և մութ անձնավորություն[14]։ 1955 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1960 թվականին ավարտել է Միջինասիական պոլիտեխնիկ համալսարանը՝ «ինժեներ- մեխանիկ» մասնագիտացմամբ։

Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1960 թվականից։ Սկզբնական շրջանում եղել է վարպետի օգնական, այնուհետև վարպետ և «Թանսելմաշ» գործարանի տեխնոլոգ։ 1961 թվականից եղել է ինժեներ, այնուհետև Տաշքենդի Չկալովի անվան ավիաարդյունաբերական միավորման առաջատար ինժեներ- կոնստրուկտոր։ Բացի դրանից, որոշ աղբյուրների համաձայն, Քարիմովը աշխատել է Տաշքենդի «Հերմետիկ» արտադրական միավորումում։

1966 թվականից Քարիմովն աշխատել է Ուզբեկստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական պլանում, որտեղ զբաղեցրել է վարչության պետի, ապա՝ վարչության պետի պաշտոնը։ 1967 թվականին ավարտել է Տաշքենդի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ ստացել է «տնտեսագետի» որակավորում[15]։ Իսլամ Քարիմովը տնտեսական գիտությունների թեկնածու է[16]։

19831986 թվականներին եղել է Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ֆինանսների նախարար։ 1986 թվականին նշանակվել է Կաշկադարյայի մարզի կոմկուսի առաջին քարտուղար։ Քարիմով դերը ուզբեկական անկախության հետ շատ է ասոցացվում։ Դա էր պատճառը, որ հենց Քարիմովը 1991 թվականին ընտրվեց Ուզբեկստանի նախագահ։

2016 թվականի սեպտեմբերի 2-ին 78 տարեկան հասակում մահացել է Իսլամ Քարիմովը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլամ Քարիմով» հոդվածին։