Իրանի հարվածները Իսրայելին (2024)

Իրանի հարվածները Իսրայելին սկսվել է 2024 թվականի ապրիլի 13-ի երեկոյան, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև տեղի ունեցող պատերազմի ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի[34], Լիբանանի «Հեզբոլլահ» խմբավորման և Եմենի հութիների հետ համակարգելով, հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել Իսրայելի և նրա կողմից բռնազավթված Գոլանի բարձունքների դեմ[Ն 1]՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, թևավոր ու բալիստիկ հրթիռներ[35][36]։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հարձակումն անվանել է «Ճշմարիտ խոստում» գործողություն (պարս.՝ وعده صادق)[37][38]։ Գործողությունն իրականացվել է ի պատասխան ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի կողմից ռմբակոծության, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ[39]։ Սա 1979 թվականից ի վեր Իրանի առաջին ուղիղ հարձակումն է Իսրայելի վրա և առաջին ուղիղ հակամարտությունը Իրան-Իսրայել պրոքսի հակամարտությունը սկսվելուց ի վեր[40]։

Իրան-Իսրայել հակամարտությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Իրան-Իսրայել պրոքսի հակամարտություն, Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023), Իսրայել-Հեզբոլլահ հակամարտություն, international reactions to the Israeli bombing of the Iranian embassy in Damascus? և Իրան-Իսրայել հակամարտություն (2024)

Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածների ինֆոգրաֆիան
Թվականապրիլի 13, 2024 - ապրիլի 14, 2024[1][2]
ՎայրԻսրայել, Գոլանի բարձունքներ[Ն 1], Արևմտյան ափ, Հորդանան, Իրաք և Սիրիա
ԱրդյունքԵրկու կողմերն էլ հավակնում են հաղթանակի[3]
  • Իրանի օպերատիվ ձախողումը և Իսրայելի պաշտպանական հաջողությունը. Իսրայելի ռազմական օբյեկտներին հասցված փոքր վնասներ (Իսրայելի և ԱՄՆ-ի հայտարարություն)[4][3]
  • Իրանի օպերատիվ հաջողությունը և թիրախավորված իսրայելական ռազմական օբյեկտները զգալիորեն վնասվել են (Իրանի հայտարարություն)[3]
Հակառակորդներ
Գլխավոր շտաբ[5]

Աջակցություն

  • Հութիներ[6]
  • Հեզբոլլահ[7]
    • Հեզբոլլահի զինված ուժեր[7]
  • Իսլամական դիմադրություն Իրաքում[8]
  • Ժողովրդական մոբիլիզացիոն ուժեր[8]
Իսրայել Իսրայել

Աջակցություն

Հետախուզական աջակցություն

Հրամանատարներ
Իրան Ալի Խամենեի

Աջակցություն

Իսրայել Բենյամին Նեթանյահու
  • Իսրայել Յոավ Գալանտ
  • Իսրայել Հերզի Հալևի
  • Իսրայել Ռաֆի Միլո
  • Իսրայել Թոմեր Բար
  • Իսրայել Դանիել Հագարի

Աջակցություն

Կողմերի ուժեր
Ըստ Իսրայելի՝

~320 Իրանական հակադրվող զենք, այդ թվում[22][23]՝

Ըստ Իրանի՝

  • Հարյուրավոր Շահեդ-136 մահապարտ ԱԹՍ-ներ
  • Տասնյակ բալիստիկ հրթիռներ[24]

Ըստ ԱՄՆ-ի՝

  • Մոտ. 350 իրանական հրթիռ և անօդաչու թռչող սարք[25]

Հեզբոլլահ՝

Հութիներ՝

Իսրայել

ԱՄՆ

  • Կործանիչ ինքնաթիռներ
  • Patriot հրթիռներ
  • Aegis Combat System երկու կործանիչի վրա

Մեծ Բրիտանիա

  • 4 «Typhoon FGR4» ռեակտիվ կործանիչներ[21]

Հորդանան

  • F-16 ռեակտիվ կործանիչներ
Ռազմական կորուստներ
Ըստ Իսրայելի՝
  • Արկերի 99%-ը որսացել է կոալիցիան[26]
Ըստ Իսրայելի՝
  • Նևաթիմի և Ռամոնի ավիաբազաները փոքր-ինչ վնասվել են[9][27]
  • 1 C-130 տրանսպորտային ինքնաթիռ է խոցվել[27]

Ըստ Իրանի՝


1 իսրայելցի քաղաքացիական անձ ծանր վիրավորվել է բեկորներից[30], առնվազն 31 հոգի բուժվել են թեթև վնասվածքների կամ անհանգստության պատճառով[31][32][33]։

Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ[Ն 2] փակել են իրենց օդային տարածքները 2024 թվականի ապրիլի 13-ի կեսգիշերին Իրանի կողմից Իսրայելի դեմ զանգվածային հարձակում սկսելուց մի քանի ժամ առաջ։ Իրանի հարձակմանը ներգրավվել է շուրջ 170 անօդաչու թռչող սարք, ավելի քան 30 թևավոր հրթիռ և ավելի քան 120 բալիստիկ հրթիռ։ Իսրայելը օգտագործել է «Arrow 3» և «Դավթի պարսատիկ» համակարգերը մուտքային զենքերը խոցելու համար[41][42]։

Ամերիկյան, բրիտանական և հորդանանյան ռազմաօդային ուժերը և դաշնակցային նավատորմը օգնեցին խոցել իրանական անօդաչու թռչող սարքերը[43][44], մինչդեռ Ֆրանսիան, որը միջամտեց Հորդանանի խնդրանքով[45], տեղակայեց իր նավատորմը՝ ռադիոտեղորոշիչ ծածկույթ ապահովելու համար[16][46]։ Հորդանանը հայտարարում է, որ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար որսացել է իր օդային տարածք թռչող օբյեկտները[47]։

Իսրայելը հայտարարում է, որ անօդաչուների և հրթիռների 99 տոկոսը խոցվել է կոալիցիայի կողմից «Երկաթե վահան» գործողության շրջանակներում[48][49][50][51], մեծ մասը՝ նախքան Իսրայելի օդային տարածք մտնելը[52], սակայն ավելի ուշ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ առնվազն ինը իրանական հրթիռներ խոցել են իսրայելական երկու ավիաբազաներ[27]։ Բալիստիկ հրթիռների մի մասը խոցվում է տիեզերքում Arrow համակարգի կողմից[53]։ Նախնական տեղեկություններն այն էին, որ միայն մի քանի հրթիռներ չեն խոցվել ու նրանցից մեկը փոքր վնաս է հասցրել Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային, որը շարունակում է գործել[54][55][56]։ Իսրայելում մեկ երեխա՝ 7-ամյա իսրայելցի բեդվին աղջիկը, խոցվել և վիրավորվել է հրթիռի մի մասից[30]։ Եվս 31 մարդ կա՛մ թեթև վնասվածքներ է ստացել պահպանվող տարածքներ շտապելիս, կա՛մ բուժվել է անհանգստությունից[31]։ Հորդանանը հայտնել է, որ որոշ բեկորներ են ընկել իր տարածքում, ինչը էական վնասներ կամ վիրավորներումներ չի պատճառել[54][55]։ Հաջորդ օրը ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարում է, որ հարձակումները «կարելի է ավարտված համարել»[57]։

Հարձակումը պատմության մեջ ամենախոշոր անօդաչու թռչող սարքի հարվածն էր[58][59], որի նպատակն էր թուլացնել հակահրթիռային պաշտպանությունը, և առաջին անգամն էր, որ Իսրայելը 1991 թվականի իրաքյան հարձակումներից ի վեր հայտնվել է այլ երկրի զինված ուժերի ուղղակի հարձակման տակ[60]։ Իրանի հարձակումները քննադատության են արժանացել ՄԱԿ-ի, մի շարք համաշխարհային առաջնորդների և քաղաքական վերլուծաբանների կողմից, որոնք նախազգուշացրել են, որ դրանք կարող են վերածվել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի[61][62][63][64]։

Նախապատմություն

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իրանի կողմից աջակցվող «Համաս» զինյալ խմբավորումը հարձակում է իրականացնում Իսրայելի հարավում, որի հետևանքով զոհվում է 1200 մարդ[65]։ Իսրայելը պատասխանել է՝ սկսելով իսրայելական շարունակվող ներխուժումը Գազայի հատված, որը ըստ Գազայի առողջապահության նախարարության, մինչ այժմ հանգեցրել է ավելի քան 33,000 մարդու մահվան։ Իրանը մեղադրել է Իսրայելին Գազայի պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ[66][67]։

Հոկտեմբերի 7-ից հետո Լիբանանում տեղակայված և Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահը սկսեց հարձակումներ գործել Իսրայելի հյուսիսում[68]։ Պատերազմի սկզբից ի վեր Հեզբոլլահի և Իսրայելի միջև գրանցվել է ավելի քան 4400 բռնության գործադրմամբ միջադեպ[69], և հակամարտության սկզբից ի վեր մոտ 100,000 իսրայելցի է տարհանվել Իսրայելի հյուսիսային հատվածից[70]։

2024 թվականի ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող Իրանի հյուպատոսության շենքին հարակից իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվեց 16 մարդ[35], այդ թվում՝ բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս ուժերի» ավագ հրամանատարը և ԻՀՊԿ-ի յոթ այլ սպաներ։ Հարձակումից անմիջապես հետո Իրանը երդվում է վրեժխնդիր լինել[35][71], և հաղորդումները ենթադրում են, որ դա ավիահարվածի հնարավոր դրդապատճառ էր[72]։ Իրանը հայտնում է, որ շենքը դեսպանատան մասն է, մինչդեռ Իսրայելը պնդում է, որ դա շինություն է, որն օգտագործվում է Իրանի հեղափոխության պահապանների կողմից և գտնվում է դեսպանատան պարսպապատ տարածքից դուրս[73][74]։ Բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են հարձակումը, իսկ Միացյալ Նահանգները հերքել է իր մասնակցությունը կամ նախնական իմացությունը[75], թեև ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը կասկածի տակ է դրել այս պնդումը՝ այն անվանելով «զարմանալի»՝ նշելով, որ ԱՄՆ-ը «միշտ անմիջականորեն տիրապետում է ցանկացած թեմայով տեղեկատվության՝ շնորհիվ իր հետախուզական հնարավորությունների»[76]։

Հյուպատոսության վրա հարձակմանը հաջորդած շաբաթների ընթացքում ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան նախազգուշացրել են Իրանին՝ չհարձակվել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ նման հարձակումը մեծ էսկալացիա կլինի և կարող է հանգեցնել Արևմուտքի կողմից Իրանի դեմ ռազմական պատասխանի[77][78][79]։ Իսրայելը զգուշացրել է Իրանին, որ նման հարձակումը կարող է հանգեցնել իրանական հողի վրա իսրայելական ուղղակի ռազմական պատասխանի[80]։ Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Քուվեյթը քայլեր են ձեռնարկել՝ թույլ չտալու ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքներում գտնվող իր բազաները Իրանի դեմ հնարավոր հարձակման համար[81][82]։ 2024 թվականի ապրիլի սկզբին Իրանը ԱՄՆ-ում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով հաղորդագրություն է ուղարկել՝ սպառնալով հարձակվել տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմակայանների վրա՝ Իսրայելի հնարավոր հարձակման դեպքում նրանց աջակցության դեպքում[83][84][85]։ Ապրիլի 12-ին Իրանի արտաաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարում էր, որ Իրանի պատասխանը կլինի սահմանափակ[35]։ Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի խոսքով, Իրանը մոտալուտ հարձակման մասին 72 ժամ առաջ նախազգուշացրել է տարածաշրջանի այն երկրներին, որոնք հյուրընկալում են ԱՄՆ ռազմակայանները[86][87]։

Հարձակում

Հրթիռների և անօդաչու սարքերի արձակում

Անօդաչու թռչող սարքեր Երուսաղեմի վրայով

2024 թվականի ապրիլի 13-ի երեկոյան Իրանը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակում գործեց Իսրայելի վրա՝ թիրախավորելով, ի թիվս այլ չհաստատված հետագծերի, Գոլանի բարձունքների և Արադի տարածաշրջանի օբյեկտները և Նեգև անապատում գտնվող երկու ավիաբազաները[36][88][89][90]։ Հարձակումը ստացել է «Ճշմարիտ խոստում» գործողություն[91] (պարս.՝ وعده صادق) անվանումը[92]՝ Յա Ռասուլ Ալլահ (یارسول‌الله(ص)) ծածկանունով[Ն 3]: Ըստ «Վաշինգտոն Փոստ»-ի՝ այն բաղկացած էր ավելի քան 200 հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից[88][89][95][96], և ներառում էր բալիստիկ հրթիռներ՝ ըստ իրանական «IRNA» լրատվական գործակալության[97]։ Ինչպես «CNN»-ը, այնպես էլ «Reuters»-ը ավելի ուշ հայտնեցին, որ ավելի քան 300 սպառազինություն է արձակվել Իսրայելի ուղղությամբ[48][49]։ Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտնում է, որ Իրանը արձակել է 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր հրթիռ և 120 բալիստիկ հրթիռ[50]։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարիի խոսքով, Իրանից, Իրաքից, Լիբանանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 350 հրթիռ[98]։

Ըստ Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի, առաջնային թիրախներն են եղել Նևաթիմ ավիաբազան, որտեղից Իսրայելը հարձակում է իրականացրել Իրանի հյուպատոսության վրա, ինչպես նաև հետախուզական կենտրոնը Իսրայելի կողմից օկուպացված Հերմոն լեռան մասում, որն ապահովել էր հետախուզական տվյալները։ Գործողությունը սահմանափակվել է Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման պատասխան գրոհով[99][100]։ Այլ թիրախների թվում էին Իսրայելի հարավում գտնվող Ռամոնի ավիաբազան[101], Թել Ավիվը և Դիմոնան, որտեղ գտնվում է միջուկային կենտրոնը[102]։ ԻՀՊԿ-ի «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրառված մարտավարությունը բաղկացած է եղել «Երկաթե գմբեթը» և «Դավթի պարսատիկը» հագեցնել հարյուրավոր Շահեդ-136 մահապարտ անօդաչու թռչող սարքերի առաջին ալիքով՝ երկրորդ ալիքում տասնյակ բալիստիկ հրթիռների ճանապարհը մաքրելու համար[103]։

«Հեզբոլլահը» հայտարարում է, որ տասնյակ «Գրադ» հրթիռներ է արձակել Իսրայելի կողմից բռնազավթված Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական հակաօդային պաշտպանության տեղակայման ուղղությամբ։ Խմբավորումը հայտնում է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսգիշերից անմիջապես հետո[7]։

Հարձակմանը նախապատրաստվելու համար Իսրայելը[35], Իրաքի[35], Հորդանանի, Լիբանանի, Սիրիայի և Քուվեյթի հետ միասին, ապրիլի 13-ին փակում է իր օդային տարածքը, մինչդեռ Իրանի օդային տարածքը փակ էր միայն VFR թռիչքների համար[104][105][106], իսկ Եգիպտոսն իր հակաօդային պաշտպանությունը դրել էր բարձր պատրաստվածության[107]։

Իսրայելի պետական հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի դեմ[35]։ Իրանի կողմից հարձակումը հաստատում է նաև Իսրայելի պաշտպանության բանակը[35]։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին հայտարարում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը Իսրայելի տարածք կհասնեն 7-9 ժամում[35]։

«The Jerusalem Post»-ը գրում է, որ Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Իսրայելի ուղղությամբ[35]։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստ է դրանք ոչնչացնելուն[35]։

Հարձակման սպառնալիքի պատճառով Իսրայելում փակվել են բոլոր կրթական հաստատությունները[35]։ Երկրի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ առաջիկա օրերին կրթական հաստատությունները չեն գործի, պլանավորված ճամփորդությունները չեն կայանա, չեն թույլատրվի նաև 1000 հոգուց ավել մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումները[35]։ Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին հրահանգել են զգոն լինել և օդային տագնապի ազդանշանը լսելուց անմիջապես հետո գնալ ապաստարաններ[35]։

Իրանի հարձակման մասին լուրերի տարածումից որոշ ժամանակ անց հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ հայտարարելով, որ Իսրայելի պաշտպանական համակարգերը պատրաստ են դիմակայել Իրանի հարձակմանը[35]։ Նեթանյահուն շեշտել է, որ իրենք պատրաստ են ցանկացած սցենար՝ թե պաշտպանողական, թե հարձակվողական[35]։ Իսրայելի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և այլ երկրների՝ իրենց կողքին լինելու համար[35]։

Իսրայելի պատասխանը

Գլխավոր շտաբի պետ, փոխգնդապետ Հերզի Հալևին Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերատիվ կենտրոնում իրավիճակային գնահատում է անցկացնում։

Իսրայելը օգտագործեց «Arrow 3» և «Դավթի պարսատիկ» համակարգերը մուտքային զենքերը խոցելու համար[41][42] և խցանեց էլեկտրոնային ուղղորդման համակարգերը՝ հրթիռների նավիգացիան խափանելու համար[108]։ Բազմաթիվ անօդաչուներ են խոցվում Սիրիայի վրայով թռչելիս[109]։ Իսրայելը հայտնում է, որ զենքի 99%-ը հաջողությամբ որսացել է[50]։

Ծանոթագրություններ

Նշումներ