Լորենցո Ինսինյե

իտալացի ֆուտբոլիստ

Լորենցո Ինսինյե (իտալ.՝ Lorenzo Insigne, հունիսի 4, 1991(1991-06-04)[1][2], Ֆրատամաջորե, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Նապոլի» ֆուտբոլային ակումբի և Իտալիայի հավաքականի հարձակվող։ Աշխարհի 2014 թվականի առաջնության և Եվրոպայի 2016 թվականի առաջնության մասնակից։

Լորենցո Ինսինյե
իտալ.՝ Lorenzo Insigne
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԼորենցո Ինսինյե
Ազգությունըիտալացի
ՔաղաքացիությունըԻտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 4, 1991(1991-06-04)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրԻտալիա Նեապոլ, Իտալիա
Հասակ163
Քաշ59
Դիրքհարձակվող, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Նապոլի
Համար24
Պատանեկան կարիերա
2006-2009Իտալիա Նապոլի

Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2009-այժմԻտալիա Նապոլի131 (22)
2010 Իտալիա Կավեզե10 (0)
2010-2011 Իտալիա Ֆոջա31 (19)
2011-2012 Իտալիա Պեսկարա37 (18)
Ազգային հավաքական
2010-2011Իտալիա Իտալիա (մինչև 20)5 (1)
2011-2013Իտալիա Իտալիա (մինչև 21)15 (7)
2013-այժմԻտալիա Իտալիա12 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 20, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 3, 2016

Կարիերա

Լորենցո Ինսինյեն ծնվել է 1991 թվականի հունիսի 4-ին Նեապոլում։ Հաճախել է «Նապոլի» ֆուտբոլային ակումբի պատանեկան դպրոցը, որից հետո ակումբի հետ կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր։ 2010 թվականի հունվարին հարձակվողը վարձավճարով հանձնվեց Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոնի «Կավեզե» ֆուտբոլային ակումբին։ Կես տարի անց ֆուտբոլիստը վերադարձավ Նեապոլ, որպեսզի նորից հանձնվեր վարձավճարով այս անգամ «Ֆոջա» ակումբին։ Այդ թիմում Ինսինյեն իսկապես փայլեց Զդենեկա Զեմանայի գլխավորությամբ և շատ մոտ էր ակումբի հետ Սերիա B դուրս գալուն։

Մեկ տարի անց Ինսինյեն կրկին վարձավճարով տեղափոխվեց «Պեսկարա»։ Զեմանի գլխավորությամբ երիտասարդ նեապոլիտացին հաղթեց Սերիա B-ն և թիմի հետ դուրս եկավ Սերիա A: Բացի այդ, 2011-12 մրցաշրջանի արդյունքներով Ինսինյեն ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։ Իր բոլոր հարցազրույցների ժամանակ Լորենցոն չի թաքցնում սերը հարազատ «Նապոլիի» հանդեպ՝ նշելով, որ չի փոխի այդ ակումբը ոչ մի ուրիշ թոփ ակումբի հետ[4]։

2014 թվականի մայիսի 3-ին Իտալիայի գավաթի եզրափակչի շրջանակներում կայացած «Ֆիորենտինայի» դեմ խաղի ժամանակ Ինսինյեն 2 գոլ խփեց և նեապոլիտացիներին օգնեց նվաճել ազգային տիտղոս[5]։ Առաջնության արդյունքներով նա իր թիմակից Խոսե Կալյեխոնի հետ 3-ական գնդակով դարձավ լավագույն ռմբարկու։ 2014 թվականի նոյեմբերի 9-ին 11-րդ տուրի «Ֆիորենտինայի» դեմ խաղում Լորենցոն խաչաձև կապանների պատռվածք ստացավ։

Միջազգային կարիերա

Ինսինյեն Իտալիայի պատանեկան հավաքականում իր նորամուտը նշեց 2011 թվականի հոկտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի ազգային թիմի դեմ խաղում (7:2)՝ աչքի ընկնելով երկու գոլով։2013 թվականի օգոստոսի 14-ին Արգենտինայի դեմ ընկերական խաղի ժամանակ Լորենցոն Իտալիայի հավաքականում նշեց իր նորամուտը՝ փոխարինելով Կլաուդիո Մարկիզիոյին[6]։ Այդ հանդիպման ժամանակ ազգային թիմի կազմում խփեց իր առաջին գոլը։

2014 թվականին Լորենցոն հայտավորվեց Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի աշխարհ առաջնությանը։ Առաջնությունում նա խաղաց Կոստա Ռիկայի հավաքականի դեմ՝ 2-րդ խաղակեսում փոխարինելով Անտոնիո Կանդրևուին[7]։

2016 թվականի ամռանը մասնակցեց Ֆրանսիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը։ Առաջնության ժամանակ նա խաղաց Իռլանդիայի[8], Իսպանիայի[9] և Գերմանիայի հավաքականների դեմ[10]։

Ակումբային վիճակագրություն

ԵլույթներՉեմպիոնատԳավաթներ[11]Եվրոգավաթներ[12]ԱյլԸնդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ՆապոլիՍերիա A2009-20101000000010
2012-2013375105000435
2013-20143635310300519
2014-2015202107000282
2015-201637120051004213
Ընդհանուր131
Կավեզե (վարձավճար)Սերիա C12009-2010100000000100
Ընդհանուր10
Ֆոջա (վարձավճար)Սերիա C12010-201133190000003319
Ընդհանուր33
Պեսկարա (վարձավճար)Սերիա B2011-201237181200003820
Ընդհանուր37
Ամբողջ կարիերա21159852740024668

2016 թվականի մայիսի 20-ի դրությամբ

Հավաքականի ելույթներ

Ընդհանուր։ 12 խաղ / 2 գոլ; 4 հաղթանակ, 4 ոչ ոքի, 4 պարտություն.

Ձեռքբերումներ

Թիմային «Նապոլի»

  • Իտալիայի գավաթի հաղթող. 2013-14
  • Իտալիայի սուպերգավաթի հաղթող. 2014

«Պեսկարա»

  • Սերիա B-ի չեմպիոն. 2011-12
  • Սերիա B-ի լավագույն երիտասարդ խաղացող. 2011-12

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Ինսինյե» հոդվածին։