Կարտոֆիլային հաց

Կարտոֆիլային հաց, հացի տեսակ՝ ցորենի ալյուրը կարտոֆիլով փոխարինած։ Այն պատրաստում են տարբեր եղանակներով, այդ թվում նաև՝ տաք տապակայի մեջ կամ ջեռոցում։ Այն կարող է լինել խմորիչով կամ առանց խմորիչի հաց, կարող է ունենալ տարբեր թխած բաղադրիչներ։ Կարտոֆիլի և ցորենի ալյուրի հարաբերակցությունը փոփոխական է՝ ըստ յուրաքանչյուր բաղադրատոմսի. որոշ բաղդրատոմսերում ավելի շատ է կարտոֆիլը, մյուսներում՝ ցորենի ալյուրը։ Որոշ բաղադրատոմսերում կիրառում են կարտոֆիլի խյուսը, մյուսներում կիրառում են կարտոֆիլի ջրազրկված փաթիլներ։ Տարատեսակ բաղադրիչներով և պատրաստման եղանակներով այդպիսի հաց վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։

Կարտոֆիլային հաց
Ենթատեսակհաց և կարտոֆիլով ուտեստ
 Potato breads Վիքիպահեստում

Պատրաստման տեխնոլոգիա

Կարտոֆիլային հաց պատրաստելու համար վերցնում են հում կամ եփած կարտոֆիլ։ Մաքրում են հում կարտոֆիլի կեղևը և աչքերը, քերում են քերիչով, քամում են հյութը և ավելացնում են պատրաստված խմորի մեջ։ Եփած կարտոֆիլն օգտագործում են պյուրեի (խյուսի) պատրաստման համար, ի դեպ՝ պյուրեի մեջ կաթ ավելացնել պետք չէ։ Խմորի մեջ կարելի է ավելացնել նաև թխված կարտոֆիլի պյուրե։ Ստացված խմոր թխվում է ջեռոցում կամ տապակի մեջ մոտ 5 րոպե՝ մինչև ոսկեգույն կեղևի ձևավորվելը։ Հացը տաք են մատուցում։

Այլընտրանքային անվանումներ

Կարտոֆիլային հացն նունի բազմաթիվ ռեգիոնալ անվանումներ, այդ թվում՝ սլիմս (slims), fadge', կարտոֆիլային թխուկ, farls կարտոֆիլ, հաց tatie Իռլանդիայում և tawty կամ tattie scone Շոտլանդիայում

Տարատեսակներ

Չիլի

Տարբեր ձևերի կարտոֆիլային հացը հանդիսանում է Չիլիի հարավում գտնվող Չիլոեի խոհանոցի ընդհանուր տարրը։ Ամենատարածված հացերը՝ milcao-ն և chapalele-ն, հանդիսանում են կուրանտոյի (Չիլիից ոչ հեռու գտնվող կղզիների բնակիչների ուտելիքը, որը պատրաստվում է կակղամորթներից, մսից և կարտոֆիլից) ավանդական մասը։

Գերմանիա

Կարտոֆիլային հաց Kartoffelbrot- ը Գերմանիայում կարող է պարունակել ցորենի և տարեկանի ալյուր։

Կարտոֆիլային բլիթ Soda farl

Հունգարիա

Կարտոֆիլային հացը հանդիսանում է Հունգարիայի խոհանոցի մի մասը։

Իռլանդիա

Pratie կարտոֆիլային հացի մեջ տարեկանի կամ ցորենի ալյուրի փոխարեն օգտագործում են վարսակաձավար։

Հյուսիսային Իռլանդիայի Արմա քաղաքում տարածված է խնձորով և կարտոֆիլով հացը։ Այն իրենից ներկայացնում է խնձորի քաղցր միջուկով կարտոֆիլային հաց։

Խորանարդաձև կտրտած կարտոֆիլի կտորներով (սովորաբար 0,5-1 սմ հաստությամբ) հացը, որոնց վրա թեթևակի ալյուր է ցանված, տարածված է Օլստերում՝ հատկապես Հյուսիսային Իռլանդիայում։ Այստեղ նաև պատրաստում են կարտոֆիլային fadge (բլիթներ)։ Դրանք կարելի է պատրաստել նաև գրիլի վրա, ուտում են տարատեսակ հավելումներով։

Նոր Զելանդիա

Նորզելանդական խոհանոցում օգտագործվում է խմորիչով կարտոֆիլային հաց ռեվենան։

Պերու

Պապա-պան (Papa-pan) կարտոֆիլային հացը սննդի մեջ սկսել է կիրառվել Պերուում 2008 թվականից, երբ ցորենի ալյուրի գինը կտրուկ աճեց[1]։

Լեհաստան

Okrągły chleb kartoflany՝ Լեհաստանի կարտոֆիլային հացի անվանումը։

Կարտոֆիլային հաց Potato scone, Շոտլանդիա

Շոտլանդիա

Շոտլանդական Potato scone բլիթները թխվում են ոչ մեծ՝ մինչև 15 սմ տրամագծով շրջանների տեսքով, որոնք հետո 4 մասի են կտրում։ Այս հացը Շոտլանդիայում շատ տարածված է։ Գոյություն ունեն դրա բաղադրատոմսերի շատ տարբերակներ, որպես կանոն՝ դրանք իրենց մեջ ներառում են տարբեր քանակությամբ եփված կարտոֆիլ, կարագ և աղ։ Այդպիսի հացը մտնում է շոտլանդական նախաճաշի մեջ՝ ձվածեղով, խոզապուխտով կամ կտրտած երշիկով։

ԱՄՆ

ԱՄՆ-ում վաճառվող կարտոֆիլային հացը շատ նման է սովորական սպիտակ հացին, բայց ունի դեղին երանգ և կարտոֆիլային համ։

Հնդկացիական Չերոկի ժողովրդի հացը պատրաստվում է քաղցր կարտոֆիլից, որը հանդիսանում է կարտոֆիլային հացի տեսակ։

Գրականություն

  • F. Marian McNiell; "The Scots Kitchen"; Birlinn; ISBN 978-1-84158-873-5; p. 231
  • "How to cook the perfect tattie scones". The Guardian. Retrieved 9 January 2013.
  • F. Marian McNiell; "The Scots Kitchen"; Birlinn; ISBN 978-1-84158-873-5; p. 231

Ծանոթագրություններ

Աղբյուրներ