Հաբլի օրենք

Հաբլի օրենք, գալակտիկայի կարմիր շեղման և գալակտիկայից ունեցած հեռավորության միջև գծային կապով տրվող օրենք։ Ձևակերպել է Էդվին Հաբլը՝ 1929 թ․։ Տրվում է հետևյալ բանաձևով՝

Հաբլի օրենքը ներկայացնող գրաֆիկ, Հաբլի բաշխումը

որտեղ -գալակտիկայի կարմիր շեղումն է, -նրանից ունեցած հեռավորությունը,-համեմատականության գործակից է, որը անվանում են Հաբլի հաստատուն։ H0-ի միավորը Միավորների միջազգային համակարգում վ−1 է, սակայն ավելի հաճախ բերվում է (կմ/վ)/Մպկ տեսքով՝ այսպիսով տալով գալակտիկայի՝ 1 Մպկ հեռանալու արագությունը կմ/վ-ով։ H0-ի հակադարձ մեծությունը Հաբլի ժամանակն է։

Փոքր -երի գործում է հետևյալ առնչությունը

,

որտեղ գալակտիկայի տեսագծային արագությունն է, -ն՝ լույսի արագությունը։

Ըստ Հաբլի օրենքի՝

  1. Արտագալակտիկական տիեզերքում (10 մեգապարսեկ (Մպկ) կամ ավելի) դիտվող օբյեկտները ունեն դոպլերյան շեղում, որը բացատրվում է Երկրից հեռանալու հարաբերական արագությամբ,
  2. Երկրից հեռացող տարբեր գալակտիկաների դոպլերյան շեղումով չափվող արագությունը մի քանի հարյուր մեգապարսեկ հեռու գալակտիկաների համար մոտավորապես ուղիղ համեմատական է Երկրից ունեցած հեռավորությանը[1][2]

Հաբլի օրենքը համարվում է տիեզերքի ընդարձակման՝ դիտումներով առաջին փաստարկված հիմքը և այսօր մեծ պայթյունի օգտին ամենից շատ մեջբերվող վկայությունն է[3][4]։Զուտ այս ընդարձակումոբ պայմանավորված աստղագիտական օբյեկտների շարժումը հայտնի է որպես հաբլյան լայնացում[5]։

Չնայած այս օրենքը լայնորեն վերագրվում է Էդվին Հաբլին, առաջին անգամ այն հարաբերականության ընդհանուր տեսության հավասարումներից արտածել է Ջորջ Լեմետրը 1927 թվականի հոդվածում, որտեղ առաջ է քաշում տիեզերքի ընդլայնման գաղափարը և գնահատում է ընդլայնման արագության մեծությունը, որն այժմ կոչվում է Հաբլի հաստատուն[3][6][7][8] Երկու տարի անց Էրվին Հաբլը հաստատեց այդ օրենքի գոյությունը և այժմ իր անունը կրող հաստատունի համար ավելի ճշգրիտ արժեք որոշեց։.[9] Հեռացող օբյեկտների արագությունները Հաբլը հաշվարկել է նրանց կարմիր շեղումներից, որոնցից շատերը ավելի վաղ չափել էր Վեստո Սլայֆերը 1917 թվականին[10][11][12][13]։

Տիեզերքի տարիք

Օգտվելով Հաբլի օրենքից, կարելի է գնահատել տիեզերքի տարիքը՝

,

տեղադրելով -ի արժեքը -ի համար, կստանանք 13․798 միլիարդ տարի արժեքը։

Ծանոթագրություններ