Հալվե իսկական

բույսերի տեսակ
Հալվե իսկական
Հալվե իսկական
Հալվե իսկական
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԾնեբեկածաղկավորներ (Asparagales)
ԸնտանիքAsphodelaceae
ԵնթաընտանիքԹաղաղլուայիններ (Asphodeloideae)
ՑեղՀալվե (Aloe)
ՏեսակՀալվե իսկական (A. vera)
Միջազգային անվանում
Aloe vera
Burm.f., 1768

Հալվե իսկական [1][2], կամ Ալոե վերա (լատին․՝ Áloë véra), սուկուլենտային խոտաբույս, թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանների ցեղ։ Նախկինում պատկանել է Aloaceae կամ Asphodelaceae ընտանիքին։ Լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ, ինչպես նաև կոսմետոլոգիայում:Ըստ քիմիական կազմի և բժշկական օգտագործման, այս տեսակի հալվեն մոտ է ծառանման հալվեին (Aloe arborescens):

Տարածում և էկոլոգիա

Իսկական հալվեի բնական տարածվածությունն անհասկանալի է, քանի որ այն լայնորեն աճեցվում է ամբողջ աշխարհում։ Այս տեսակը հարմարեցվել է Արաբական թերակղզու, Հյուսիսային Աֆրիկայի (Մարոկկո, Մավրիտանիա, Եգիպտոս), ինչպես նաև Սուդանի, Կանարյան կղզիների, Կաբո-Վերդեի կլիմաներին[3]։

Բույսի վայրի տեսակը հանդիպում է Կանարյան կղզիներում[4]։

Բույսը կարող է աճել այնպիսի պայմաններում, երբ այլ բույսեր են չեն դիմանում և վերանում են։ Ծայրահեղ իրավիճակներում հալվե վերան փակում է ծակոտիները՝ պահելով խոնավությունը տերևի ներսում։

Բուսաբանական նկարագիր

Ունի ցածր զարգացած արմատային համակարգ։ Ցողունը կարճ է։ Տերևները հերթադիր են, հյութալի, մսալի՝ մոմաշերտով պատած, եզրերը՝ փշոտ։. Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին։

Քիմիական բաղադրություն

Պարունակում է լորձ, այլ պոլիսախարիդներ, պրոստագլանդիններ, անտրացեն, ֆլավոնոիդներ, ֆենոլներ, ֆերմենտներ, համ, խեժ, հորմոնանման միացություններ, մի փոքր քանակությամբ եթերային յուղեր:Բացի տրիվիալ պոլիսախարիդներից, կան նաև մուկոպոլիսախարիդներ, գլիկոպրոտեիդներ, որոնք բաղկացած են տարբեր շաքարներից, այդ թվում՝ ացետիլացված մանոզից, առկա է նաև ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ, ֆոլաթթու, կարոտիններ, խոլին, К, Са, Mg, Zn, Cu.

Նշանակություն և կիրառում

Օգտագործվում է բժշկության և օծանելիքի արտադրության, ինչպես նաև օրգանական կոսմետիկայի արտադրության մեջ։

Ակտիվորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ՝ որպես բազմաթիվ հիվանդությունների բուժման և կանխարգելման միջոց։

Հայտնի սենյակային բույս է, տան պայմաններում շատ հազվադեպ է ծաղկում։

Տես նաև

Դեղաբույսեր

Սուկուլենտներ

Պատկերասրահ

Ծանոթագրություն

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալվե իսկական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալվե իսկական» հոդվածին։