Մոնիկա Բելուչի

Իտալացի դերասանուհի

Մոնիկա Աննա Մարիա Բելուչի (անգլ.՝ Monica Anna Maria Belluci, Սեպտեմբերի 30, 1964), իտալացի դերասանուհի, մոդել։ Հայտնի է դարձել «L'Appartement» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Մալենա», «Քրիստոսի չարչարանքները»։

Մոնիկա Բելուչի
իտալ.՝ Monica Bellucci
Մոնիկա Բելուչին Ավստրիայում, 2009 թվական
Հասակը173 սմ
Ծնվել էսեպտեմբերի 30, 1964 (59 տարեկան)
ԾննդավայրՉիթա դի Կաստիո, Ումբրիա
{{{2}}} Իտալիա
ԿրթությունՊերուջայի համալսարան
Քաղաքացիություն{{{2}}} Իտալիա
ԱզգությունԻտալուհի
Այլ անուն(ներ)Monica Anna Maria Bellucci
Մոնիկա Աննա Մարիա Բելուչի
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1990–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա
Ընտրանի«Մալենա»,
«Քրիստոսի չարչարանքները»
Ամուսին(ներ)Վենսան Կասել
(2 երեխա),
Կլաուդիոս Կարլոս Բասսո
(ամուսնալուծված)
Համատեղ ապրող(ներ)Թիմ Բարթոն[1] և Nicola Farron?
Երեխա(ներ)2 երեխա
Դևա Կասել (2004 թվական, սեպտեմբերի 12)
Լեոնի Կասել (2010 թվական, մայիսի 20)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000899
ԿինոՊոիսկID 27169

Կենսագրություն

Մոնիկա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում, Պասկուալե Բելուչիի և Բրունելա Բրիգանտիի միակ զավակը։ Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջայի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։

Բացի իր մայրենի լեզու իտալերենից Մոնիկան կատարյալ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուների․ մի փոքր գիտի նաև իսպաներեն։

Կարիերա

1988 թվականին Մոնիկան տեղափոխվում է Միլան, որտեղ պայմանագիր է ստորագրում «Elite Model Management»-ի հետ։ 1989 թվականին Մոնիկան արդեն հայտնի մոդել էր Փարիզում և Նյու Յորքում։ Նա նկարահանվում էր նորաձևության բնագավառում հայտնի դիզայներական ամսագրեր «Dolce & Gabbana»-ի և «Elle»-ի համար (Ֆրանսիա

2001 թվականի փետրվարին «Esquire Magazine’s» ամսագիրը, «Desire featured Ms»-ի տեի միասին, հրապարակում է Մոնիկայի լուսանկարները կազմի վրա և նրա մասին լրատվություն է հրապարակում հինգ էջի վրա։ 2003 թվականին նրա լուսանկարները նաև հայտնվում են մեկ ուրիշ ամսագրի կազմին, այս անգամ «Maxim»-ի։ 2004 թվականին դերասանուհին գլխավորում է «Ask Men’s»-ի վարկածով աշխարհի ամենագեղեցիկ կանանց հարյուրյակը։ Մոնիկայի մոդելային կարիերան ղեկավարում է նյու յորքյան «Elle+» գործակալությունը։

Հաջողության հասնելով մոդելային ասպարեզում, Մոնիկան կանգ չի առնում և որոշում է նկարահանվել կինոյում։ 1990 թվականին նա նորամուտն է նշում իտալական կինոմատոգրաֆիայում։ Նրա առաջին աշխատանքներն են հանդիսանում «Կյանքը որդիների հետ», «Ավազակները», «Չարաշահում» ֆիլմերը։ Այդ ֆիլմերում էպիզոդիկ դերերը դերասանուհուն մեծ հաջողություն չեն բերում։ 1992 թվականին Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Մոնիկային հրավիրում է իր ֆիլմում դերակատարման։ Դրակուլայի հարսնացուի դերը «Դրակուլա» («Dracula») ֆիլմում դառնում է Մոնիկա Բելուչիի առաջին լուրջ դերը, որից հետո ֆիլմերում նկարահանվելու առաջարկությունները սկսում են ստացվել Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ կինոստուդիաներից։ «Համառ ճակատագիր» («Ostinato destino»), «Հերոսներ», «Ձյունիկ» («Palla di neve»), «Հովսեփ հրաշալին. Փարավոնի կուսակալը» («Joseph»)— այս ֆիլմերում Մոնիկան նկարահանվել է Իտալիայում 1992 թվականից մինչ 1995 թվականն ընկած ժամանակաշրջանում։

1996 թվականին Մոիկա Բելուչին հաջողության է հասնում որպես դերասանուհի։ «Բնակարանը» («L'appartement») ֆիլմում Լիզայի դերակատարման համար Մոնիկան անվանակարգվում է «Սեզար» մրցանակի՝ «Հեռանկարային դերասանուհի» անվանակարգում։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Մոնիկան ծանոթանում է ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հետագայում ընտանիք է ստեղծում։ Հաջորդ ֆիլմը, որում նկարահանվել է Մոնիկան, դառնում է ֆրանսիական «Դոբերման» («Dobermann») մարտաֆիլմը։

1997 թվականին Մոնիկա Բելուչին աշխատում էր երեք ֆիլմերում՝ «Ստրես» («Stressati»), «Վատ ոճ» («Mauvais genre»), «Ինչպիսին դու ինձ ուզում ես» («Come mi vuoi»), իսկ 1998 թվականի չորս ֆիլմերում՝ «Վայելք» («Le Plaisir»), «Տոն չի լինի» («L'ultimo capodanno»), «Նրանց մասին, ովքեր սիրում են», «Կոմպրոմիս» («Compromis»)։ Նկարահանվելու առաջարկություններ շարունակում են ստացվել ամբողջ աշխարհից, սակայն Մոնիկան նրանց վերաբերվում էր շատ պահանջկոտ, փորձելով ընտրել միայն այն դերերը, որտեղ նրա դերասանուհու տաղանդը կարող է բացահայտվել ամբողջությամբ։

Շարունակելով նկարահանվել ֆիլմերում, արդեն աշխարհով մեկ հայտնի մոդելը դառնում է առաջնակարգ դերասանուհի։ Նրա լուսանկարները հայտնվում են շողշողուն ամսագրերի շապիկներին։ «Մալենա» («Malèna») ֆիլմում նրա դերասանական տաղանդը բացահայտվում է իր ողջ շքեղությամբ։ Դերասանուհու գեղեցկությունը և հմայքը դերասանական վարպետության հետ միատեղ գերում են բոլոր հանդիսականների և քննադատների սրտերը։

2001 թվականին Մոնիկան իր ամուսնու հետ միասին նկարահանվում է «Գայլերի եղբայրություն» («Le Pacte des loups») ֆիլմում, որտեղ նա շուքով կատարում է Սիլվիայի դերը։ Հաջորդ դերը՝ եգիպտական թագուհու դերը 2002 թվականի եվրոպական ամենաթանկարժեք «Աստերիքսն ու Օբելիքսը. «Կլեոպատրա» առաքելություն» («Astérix & Obélix։ Mission Cléopâtre») ֆիլմում է։ «Անդարձելիություն» («Irréversible») ֆիլմը առաջացնում է ոչմիանշանակ ռեակցիա, իսկ ինը րոպեանոց դաժան բռնաբարության դրվագը շոկ է առաջացնում հանդիսականների մոտ Կաննում ֆիլմի ցուցադրման ժամանակ։ Ինքը՝ Մոնիկան, խոստովանում է, որ իրեն նույնպես շատ սարսափելի է վերանայել ֆիլմը։

Հաջորդ ֆիլմերն են հանդիսանում «Հիշիր իմ մասին» («Ricordati di me»), «Արևի արցունքները» («Tears of the Sun»), ինչպես նաև, նկարահանումը Վաչովսկի եղբայրների «Մատրիցա. Վերալիցքավորում» (The Matrix Reloaded) և «Մատրիցա. Հեղափոխություն» (The Matrix Revolutions) պաշտամունքային ֆիլմերը։ Մոնիկան երբաք կանգ չի առել մեկ ոճի ֆիլմերում և էքշընից անմիջապես հետո նկարահանվում է շատ ծանր «Քրիստոսի չարչարանքները» («The Passion of the Christ») ֆիլմում։

2004 թվականին թողարկվում են «Գաղտնի գործակալներ» («Agents secrets»), «Նա ատում է ինձ» («She Hate Me») և «Գրիմ եղբայրները» («The Brothers Grimm») ֆիլմերը, որտեղ Մոնիկան խաղում է Հայելու թագուհու դերը։

2006 թվականի հունվարի 27-ին կայանում է «Շայթան» («Sheitan») ֆիլմի առաջնախաղը, այնուհետև «Քարի եղբայրությունը» («Le concile de pierre») և «Ես և Նապոլեոնը» («N (Io e Napoleone)»)։ 2007 թվականին վարձույթ են դուրս գալիս «Կրակիր նրանց վրա» («Shoot 'Em Up») և «Երկրորդ շնչառություն» («Le deuxième souffle») ֆիլմերը։

Դերասանուհին հաճախ խոստովանում է, որ երազում է նկարահանվել Ռոբերտ Դե Նիրոյի հետ միևնույն ֆիլմում։ 2011 թվականին դերասանները միասին հայտնվում են «Սեր. Կիրառման տեղեկագիրք» («Manuale d'am3re») ֆիլմում։

2011 թվականի հոկտեմբերին Մոնիկան դառնում է «Oriflame»[3] ընկերության «Արքայական թավիշ» (անգլ.՝ Royal Velvet) բարեփոխված շարքի դեմքը, իսկ 2012 թվականին՝ «Dolce & Gabbana» կոսմետիկական ընկերության դեմքը[4]։

Անձնական կյանքը

1990—1994 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ։

1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի մինչև իրենց ամուսնությունը։ Զույգերը երկու դուստր են ունեցել՝ Դևա Կասել (ծնվ․ 2004 թվական, սեպտեմբերի 12) և Լեոնի Կասել (ծնվ․ 2010 թվական, մայիսի 20)[5][6]։ 2013 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է[7]։

Ֆիլմագրություն

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1990ԲրիգանտիBrigantiԿոնստանզաՄարկո ՄոդունոԿլաուդիո Ամենդոլա,
Ռիքի Մեմֆիս,
Թոնի Սպերանդեո,
Ֆրանչեսկա Անտոնելի
1990Հասուն սերVita coi figliԷլդաԴրամաԴինո ՌիզիՋանկարլո Ջանինի,
Կորին Կլերի,
Լաուրա Լինգուիտի,
Թամարա Դոնա
1992ԴրակուլաDraculaԴրակուլայի հարսնացունՍարսափ,
Ֆենտեզի,
Մելոդրամա
Ֆրենսիս Ֆորդ ԿոպպոլաԳարի Օլդմեն,
Վայնոնա Ռայդեր,
Էնթոնի Հոփքինս,
Կիանու Ռիվզ,
Ռիչարդ Է. Գրանտ
1992Համառ ճակատագիրըOstinato destinoՄարինա / ԱնժելաԴրամաՋանֆրանկո ԱլբանոԼաուրեթա Մասերո,
Անջելա Ֆինոքյարո,
Գուստավո Ֆրիջերիո,
Ալեսանդրո Գասման
1993ՉարաշահումLa riffaՖրանչեսկաԴրամաՖրանչեսկո ԼաուդադիոՋուլիո Սկարպատի,
Մասիմո Գինի,
Ելենա Կանտարոնե,
Կարլա Կասոլա
1994Անհաջողակների հանցախումբըI miticiԴեբորաԿատակերգություն,
Քրեական
Կարլո ՎանցինաԿլաուդիո Ամենդոլա,
Ռիքի Մեմֆիս,
Թոնի Սպերանդեո,
Ուգո Կոնտի
1995Հովսեփ հրաշալին. Փարավոնի կուսակալըJosephՓարավոնի կինըԴրամա,
Արկածային,
Կենսագրական,
Պատմական
Ռոջեր ՅանգԲեն Քինգսլի,
Պոլ Մերկուրիո,
Մարտին Լանդաու,
Լեսլի Էնն Ուորեն,
Էլիս Կրայջ
1995Պարզապես կապույտ երկինքըIl cielo è sempre più bluԴրամաԱնտոնիո Լուիջի ԳրիմալդիԱզիա Արջենտո,
Լուկա Բարբարեսկի,
Մարգերիտա Բույ,
Ռոբերտո Չիտրան,
Էնրիկո Լո Վերսո
1995ՁյունիկPalla di neveՄելինաՄաուրիցիո ՆիկեթիՊաոլո Վիլաջո,
Ալեսանդրո Հաբեր,
Աննա Ֆալչի,
Ֆաբիանո Վագնարելի,
Կսյաո Դոնգ Մեյ
1996ԲնակարանըL'appartementԼիզաԴրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Ժիլ ՄիմունիՎենսան Կասել,
Ռոմանա Բորինժե,
Ժան-Ֆիլիփ Իկոֆի,
Սանդրին Կիբերլեն
1997ԴոբերմանDobermannՆատալի / գնչու ՆաթԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Յան ԿունենՉեկի Կարիո,
Վենսան Կասել,
Անտուան Բասլեր,
Դոմինիկ Բեթենֆելդ
1997Վատ ոճMauvais genreԿամիալաԿատակերգությունԼորան ԲենեգիԺակ Գամբլեն,
Էլինա Լովենսոն,
Քրիստիանա Կոենդի,
Միշել Օմոն
1997Ինչպիսին դու ինձ ուզում եսCome mi vuoiՆելինաԴրամա,
Կատակերգություն
Կարմինե ԱմորոզոԷնրիկո Լո Վերսո,
Վենսան Կասել,
Ֆրանչեսկո Կասալե,
Ուրբանո Բարբերինի
1997ՍտրեսStressatiԴրամա,
Կատակերգություն
Մաուրո ԿափելոնիԱլեքս Բրիթի,
Ջոեննա Չաթոն,
Արմանդո Դե Ռադզա,
Պիեռլուիջի Դիակո
1998ՎայելքLe Plaisir (et ses petits tracas)ցավակցող աղջիկըԴրամաՆիկոլաս ԲուխրիֆՄատյո Կասովից,
Վենսան Կասել,
Ժյուլի Գայե,
Ֆուեդ Նասա,
Ֆլորանս Թոմասեն
1998Տոն չի լինիL'ultimo capodannoՋուլիաԴրամա,
Կատակերգություն
Մարկո ՌիզիՄաքս Մազոտա,
Բեփե Ֆիորելո,
Մարկո Ջալինի,
Կլաուդիո Սանտամարիա
1998Վատ հնչերանգA los que amanՎալերիաԴրամա,
Մելոդրամա
Իզաբել ԿոյշետԽուլիո Նունես,
Պետսի Ֆրեյթեզ,
Օլայյա Մորենո,
Քրիստոֆեր Թոմփսոն
1998ԿոմպրոմիսCompromisՄոնիկաԿարճամետրաժ,
Կատակերգություն
Սեբասթեն ՍորտՖիլիփ Ամբրոզինի,
Վենսան Կասել,
Պասկալ Պերեոն,
Ժան-Նոել Բրուտե
1999Ինչպես ձուկն առանց ջրիComme un poisson hors de l'eauՄիթրլԹրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Էրվե ԱդմարՉեկի Կարիո,
Դոմինիկ Պինոն,
Միշել Մյուլեր,
Մեխմետ Ուլուսոյ
1999Կասկածի տակUnder SuspicionՉանտալ ՀերսթԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Սթիվեն ՀոպքինսՋին Հեքմեն,
Մորգան Ֆրիման,
Թոմաս Ջեյն,
Նիդիա Կարո
1999ԱնհնազանդըMéditerranéesMargueriteԴրամա,
Քրեական
Ֆիլիփ ԲերենժերՎենսան Կասել,
Էնրիկո Լո Վերսո,
Ռիշար Բորինժե,
Լյուկ Պելան
2000Ֆրենկ ՍպադոնեFranck SpadoneԼաուրաԹրիլերՌիչարդ ԲինՍտանիսլաս Մերհար,
Կարլո Բրանդտ,
Անտուան Ֆայար,
Քրիստոֆ Լե Մասն
2000ՄալենաMalènaՄալենա ՍկորիդաԴրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ջուզեփե ՏորնատորեՋուզեփե Սուլֆարո,
Լուչիանո Ֆեդերիկո,
Մատիլդե Պյանա,
Պետրո Նոտարիանի
2000Գայլերի եղբայրությունLe Pacte des loupsՍիլվիաՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային,
Պատմական
Քրիստոֆ ԳանսՄարկ Դակասկոս,
Վենսան Կասել,
Սամուել Լե Բյան,
Էմիլի Դեկեն
2001Աստերիքսն ու Օբելիքսը։ Առաքելությունը՝ ԿլեոպատրաAstérix & Obélix։ Mission CléopâtreԿլեոպատրաՖենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ալեն ՇաբաԺերար Դեպարդիե,
Քրիստեան Կլավյե,
Ժամել Դեբբուզ,
Ալեն Շաբա
2002ԱնդարձելիությունIrréversibleԱլեքսԹրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Գասպար ՆոեՎենսան Կասել,
Ալբեր Դյուպոնտել,
Ջո Պրեսթիա,
Ֆիլիփ Նաոն
2003Հիշիր իմ մասինRicordati di meԱլեսիաԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Գաբրիելե ՄուչինոՖաբրիցիո Բենտիվոլո,
Լաուրա Մորանտե,
Նիկոլեթա Ռոմանոֆ,
Սիլվիո Մուչինո
2003Արևի արցունքներըTears of the Sunդոկտոր Լենա Ֆիորե ԿենդրիքսՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Ռազմական
Անտուան ՖուկուաԲրյուս Ուիլիս,
Կոուլ Հաուզեր,
Իմոն Ուոլկեր,
Ջոնի Մեսներ
2003Մատրիցա. ՎերալիցքավորումThe Matrix ReloadedՊերսեփոնաՖանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Էնդի Վաչովսկի
Լանա Վաչովսկի
Կիանու Ռիվզ,
Հյուգո Ուիվինգ,
Կերի-Էնն Մոս,
Լորենս Ֆիշբորն,
Հերոլդ Պերինո
2003Մատրիցա. ՀեղափոխությունThe Matrix RevolutionsՊերսեփոնաՖանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Էնդի Վաչովսկի
Լանա Վաչովսկի
Կիանու Ռիվզ,
Հյուգո Ուիվինգ,
Կերի-Էնն Մոս,
Լորենս Ֆիշբորն,
Հերոլդ Պերինո
2004Քրիստոսի չարչարանքներըThe Passion of the ChristՄագդալենԴրամա,
Պատմական
Մել ԳիբսոնՋեյմս Կևիզել,
Մայա Մորգենշտերն,
Խրիսթո Ժիվկով,
Ֆրանչեսկո Դե Վիտո
2004Գաղտնի գործակալներAgents secretsԲարբարա / ԼիզաՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Ֆրեդերիկ ՇյոնդյորֆերՎենսան Կասել,
Անդրե Դյուսոլե,
Շարլ Բերլինգ,
Բրունո Տոդեսկինի
2004Նա ատում է ինձShe Hate MeՍիմոնա ԲոնեսարաԴրամա,
Կատակերգություն
Սպայկ ԼիԷնթոնի Մակի,
Կերի Վաշինգտոն,
Էլեն Բարկին,
Ջիմ Բրաուն
2005Գրիմ եղբայրներըThe Brothers GrimmՀայելու թագուհինՖենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Տերի ԳիլիամՄեթ Դեյմոն,
Հիթ Լեդջեր,
Լինա Հիդի,
Փեթեր Ստորմարե
2005Որքա՞ն դու արժեսCombien tu m'aimes?ԴանիելաԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Բերտրան ԲլիեԲերնար Կամպան,
Ժերար Դեպարդիե,
Ժան-Պեր Դարուսեն,
Էդուարդ Բաեր
2006ՇայթանSheitanգեղեցիկ վամպիրուհիՍարսափ,
Թրիլեր,
Կատակերգություն
Կիմ ՇապիրոնՎենսան Կասել,
Օլիվե Բարտելեմի,
Ռոքսանա Մեսկիդա,
Նիկո Լե Ֆատ Տան,
Լեյլա Բեհթի
2006Ես և ՆապոլեոնըN (Io e Napoleone)բարոնուհի Էմիլիա ՍպեզիալիԿատակերգություն,
Ռազմական,
Պատմական
Պաոլո ՎիրցիԴանիել Օթոյ,
Էլիո Ջերմանո,
Սաբրինա Իմպաչիիատորե,
Վալերիո Մասթանդրեա
2006Քարի եղբայրությունըLe concile de pierreԼաուրա ՍիրրենՖենտեզի,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Գիյոմ ՆիկլուԿատրին Դենյով,
Մորից Բլյայբտրոյ,
Սամի Բուաժիլա,
Էլզա Զիլբերշտեյն
2007Սիրո դասագիրք. ՊատմություններManuale d'amore 2 (Capitoli successivi)ԼուչիաՄելոդրամա,
Կատակերգություն
Ջովաննի ՎերոնեզիԿարլո Վերդոնե,
Ռիքարդո Սկամարչիո,
Ֆաբիո Վոլո,
Սերջո Ռուբինի
2007Կրակիր նրանց վրաShoot 'Em UpԴոննա ՔուինտանոՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Մայքլ ԴևիսԿլայվ Օուեն,
Փոլ Ջամատի,
Սթիվեն Մաքհեթի,
Գրեգ Բրայկ
2007Երկրորդ շնչառությունLe deuxième souffleՍիմոնաԹրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Ալեն ԿորնոԴանիել Օթոյ,
Միշել Բլան,
Ժակ Դյուտրոն,
Էրիկ Կանտոնա
2007Սրտագին տանգոHeartangoԿարճամետրաժԳաբրիելե ՄուչինոՀոսե Ֆիդալգո
2008Մոլեգին արյունSanguepazzoԼուիզա ՖերիդաԴրամա,
Կենսագրական
Մարկո Տուլիո ՋորդանաԱլեսիո Բոնի,
Լուկա Դզինգարեթի,
Մաուրիցիո Դոնադոնի,
Տրեսի Տադեյ
2008Մարդը, որն ինձ սիրում էրL'uomo che amaԱլբաԴրամաՄարիա Սոուլ ՏոնյացիՊերֆրանչեսկո Ֆավինո,
Քսենիա Ռափոպորտ,
Միշել Ալխակի,
Գլեն Բլեկհոլ
2009Պիպի Լիի մասնավոր կյանքըThe Private Lives of Pippa LeeԳիգի ԼիԴրամա,
Մելոդրամա
Ռեբեքա ՄիլերՌոբին Ռայթ,
Կիանու Ռիվզ,
Ալան Արկին,
Վայնոնա Ռայդեր,
Մարիա Բելո
2009Հետ նայիրNe te retourne pasՋեանեԹրիլեր,
Դրամա
Մարինա դե ՎանՍոֆի Մարսո,
Անդրեա Դի Ստեֆանո,
Տերի Նովիկ,
Բրիջիթ Կատիյոն
2009ԲաարիաBaarìaԲրիկլայերի ընկերուհինԴրամա,
Կատակերգություն
Ջուզեփե ՏորնատորեՖրանչեսկո Շիաննա,
Մարգարետ Մադե,
Ռաուլ Բովա,
Ջորջո Ֆալեթի,
Լեո Գուլոթա
2009Մեծարանք ՀռոմումOmaggio a RomaՏոսկաԿարճամետրաժՖրանկո ՁեֆֆիրելլիԱնդրեա Բոչելլի
2010Հրաշագործի աշակերտըThe Sorcerer's ApprenticeՎերոնիկաՖենտեզի,
Մարտական,
Դրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ջոն ՏյորտելտաուբՆիկոլաս Քեյջ,
Ջեյ Բարուշել,
Ալֆրեդ Մոլինա,
Թերեզա Պալմեր,
Տոբի Կեբել
2010ԼրատունThe WhistleblowerԼաուրա ԼևիանիԹրիլեր,
Դրամա,
Կենսագրական
Լարիսա ԿոնդրացկիՌեյչել Ուայզ,
Վանեսա Ռեդգրեյվ,
Դևիդ Սթրեթերն,
Նիկոլայ Լի Կաաս
2011Սեր. Կիրառման տեղեկագիրքManuale d'am3reՎիոլաՄելոդրամա,
Կատակերգություն
Ջովանի ՎերոնեզիՌոբերտ Դե Նիրո,
Ռիքարդո Սկամարչիո,
Լաուրա Կյաթի,
Միկելե Պլաչիդո
2011Կրքի այն ամառըUn été brûlantԱնջելԴրամաՖիլիփ ԳարելԼուի Գարել,
Սելին Սալեթ,
Ժերոմ Ռոբար,
Վլադիսլավ Գալարդ
2012Ռնգեղջյուրների սեզոնըFasle kargadanՄինաԴրամաԲախման ԳոբադիԲեխրուզ Վոսուգի,
Յիլմազ Էրդոգան,
Քեներ Դիկդորուկ,
Բելչիմ Բիլգին
2013Մարդիկ, ովքեր ընդունում ենDes gens qui s'embrassentՋովանաԴանիել ԹոմփսոնԿադ Մերադ,
Էրիկ Էլմոսնինո,
Կլարա Պոնսո,
Վալերի Բոնետոն
2014ԿուեբրադայումNa QuebradaՊաոլա
2014ՀրաշքներLe meraviglieՄիլի Քատենա
2015Ville-MarieVille-MarieՍոֆի
2015ՍպեկտրSpectreԼուսիա Սկիարա
2016Մոցարտը ջունգլիներումMozart in the JungleԱլեսանդրա
2016Հարդագողի ճանապարհովOn the Milky Roadհարս
2017Թվին ՓիքսTwin Peaksինքն իրեն է խաղում
2018ՀրաշքIl MiracoloՄադոննան քնից
2018ՆեկրոմանսերNekromancer
2018Կանչեք իմ գործակալին!Call My Agent!ինքն իրեն է խաղում
2018Տաս տոկոսDix pour centինքն իրեն է խաղում
2019Սարդը համացանցումSpider in the WebԱնջելա
2019Կյանքի լավագույն տարիներըThe Best Years of a LifeԵլենա
2020Radical Eye: The Life and Times of Tina ModottiRadical Eye: The Life and Times of Tina ModottiԹինա Մոդոտի

Մրցանակներ և անվանակարգումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնիկա Բելուչի» հոդվածին։