Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ

Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ (արաբ․՝ محمد بن سلمان آل سعود‎‎, օգոստոսի 31, 1985(1985-08-31)[1][2][3], Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[4]), Սաուդյան Արաբիայի գահաժառանգ[8], Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի երկրորդ որդին, երկրորդ փոխվարչապետ և պաշտպանության նախարար։ Համարվում է աշխարհի ամենաերիտասարդ պաշտպանության նախարարը[9]։ Ղեկավարում է Մուհամմադ իբն Սալման բարեգործական ֆոնդը (MiSK)[10], թագավորական դատարանը, ինչպես նաև պետության տնտեսական հարցերի և զարգացման խորհուրդը։

Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ
 
Կրթություն՝Սաուդ արքայի համալսարան (ապրիլի 24, 2007)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Դավանանքիսլամ
Ծննդյան օրօգոստոսի 31, 1985(1985-08-31)[1][2][3] (38 տարեկան)
ԾննդավայրԱլ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա[4]
Դինաստիասաուդցիներ
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
ՀայրՍալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ
ՄայրFahdah bint Falah bin Sultan?[5]
ԱմուսինSara bint Mashhur bin Abdulaziz Al Saud?
 
Պարգևներ

Կենսագրություն

Մուհամմադ իբն Սալմանը ծնվել է 1985 թվականին Էր Ռիադում[11]։ Նա Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի և նրա երրորդ կնոջ Ֆահդի բինտ Ֆալահ իբն Սուլթան ալ Հիթլայանի որդին է[12]։ Նրա եղբայրն է Թուրքի իբն Սալմանը, ով սաուդական Saudi Research and Marketing Group (SRMG) ընկերության համանախագահն է[12]։ Արքայազնը ստացել է իրավունքի բակալավրի կոչում Արքա Սաուդի համալսարանում[13]։

Համալսարանը ավարտելուց հետո՝ մի քանի տարի աշխատել է մասնավոր հատվածում։ Այնուհետև զբաղեցրել է իր հոր օգնականի պաշտոնը։ Մինչ այդ, նա արդեն աշխատում էր սաուդական կառավարության փորձագիտական հանձնաժողովում։

Ամուսնացած է արքայադուստր Սարա բինտ Մաշհուր իբն Աբդալազիզ ալ Սաուդի հետ և ունի չորս զավակ՝ արքայազն Սալման, արքայազն Մաշհուր, արքայադուստր Ֆահդու և արքայադուստր Նուրու[14]։

Գործունեություն

2009 թվականի դեկտեմբերի 15-ին արքայազնը սկսել է իր քաղաքական գործունեությունը՝ զբաղեցնելով հոր հատուկ խորհրդականի պաշտոնը։ Այնուհետ զբաղեցրել է Էր Ռիադ նահանգի նահանգապետի պաշտոնը[15]։ Մինչ 2011 թվականը եղել է նաև նահանգի մրցութային խորհրդի քարտուղար, Աբդուլ Ազիզ արքայի ֆոնդի հետազոտությունների և արխիվների կառավարման բաժնի հատուկ խորհրդական և նահանգի Ալբիր համայնքի խորհրդի անդամ։

2011 թվականին գահաժառանգ Նաիֆ իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդի մահվանից հետո, պաշտպանության նախարար դարձավ հաորդ գահաժառանգ արքայազն Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը։ Նա արքայազն Մուհամմադին նշանակեց իր անձնական խորհրդական[16]։

Արքայազն Մուհամմադը հիմնել է արքայազն Մուհամմադ իբն Սալման ֆոնդը (MISK), որի նպատակը հանդիսանում է օժանդակել կարիքավոր երիտասարդներին[17]։

2011 թվականին գահաժառանգ Նաիֆի մահվանից հետո, արքայազն Սալմանը Մուհամմադին նշանակեց գահաժառանգ արքայազնի գրասենյակի ղեկավար[18]։ 2013 թվականի մարտի 2-ին գահաժառանգ արքայազնի դատարանի ղեկավար Սաուդ իբն Նաիֆ ալ Սաուդը նշանակվեց Էշ Շարքիա նահանգի նահանգապետ և Մուհամմադը զբաղեցրեց նրա պաշտոնը՝ ստանալով նախարարի կարգավիճակ[19][20][21]։ Ապրիլի 25-ին արքայազնը նշանակվեց պետական նախարարի պաշտոնում[22], իսկ 2015 թվականի հունվարի 23-ից զբաղեցնում է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը[23]։ 2017 թվականի հունիսի 20-ին հայտարարվել է որպես թագի նոր գահաժառանգ[24]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդ» հոդվածին։