Յոհան Ջուրու

Յոհան Ջուրու (ֆր.՝ Johan Djourou, հունվարի 18, 1987(1987-01-18)[1][2][3], Աբիջան, Կոտ դ'Իվուար), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՍՊԱԼ-ի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Յոհան Ջուրու
Johan Djourou
Ջուրուն Շվեյցարիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունDanon Issouf Johannes Djourou Gbadjere
ՔաղաքացիությունըՇվեյցարիա Շվեյցարիա
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվհունվարի 18, 1987(1987-01-18)[1][2][3] (37 տարեկան)
ԾննդավայրԱբիջան, Կոտ դ'Իվուար
Հասակ191 սմ
Քաշ83 կգ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա ՍՊԱԼ
Համար3
Պատանեկան կարիերա
1993-1994Շվեյցարիա Շամպել
1995-2003Շվեյցարիա Էտուալ Կարուժ
2003-2004Անգլիա Արսենալ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2004-2014Անգլիա Արսենալ86(1)
2007-2008  Անգլիա Բիրմինգհեմ Սիթի13(0)
2013  Գերմանիա Հանովեր14(0)
2013-2014  Գերմանիա Համբուրգ22(0)
2014-2017Գերմանիա Համբուրգ72(2)
2017-2018Թուրքիա Անթալյասպոր18(1)
2018-ներկաԻտալիա ՍՊԱԼ2(0)
Ազգային հավաքական
2001-2002Շվեյցարիա Շվեյցարիա Մ164(0)
2002Շվեյցարիա Շվեյցարիա Մ174(0)
2003-2004Շվեյցարիա Շվեյցարիա Մ198(1)
2004-2005Շվեյցարիա Շվեյցարիա Մ209(1)
2006Շվեյցարիա Շվեյցարիա Մ212(0)
2006-ներկաՇվեյցարիա Շվեյցարիա75(2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 28-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 28-ի, 2018

Ակումբային կարիերա

Արսենալ

Ֆուտբոլիստի կարիերան Ջուրուն սկսել է շվեյցարական Էտուալ Կարուժում։ 2003 թվականի հուլիսի 14-ին նա միացավ Արսենալի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2004 թվականի հոկտեմբերի 26-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի լիգայի գավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 9-ին՝ լիգայի գավաթի Էվերտոնի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Ջուրուն նշեց 2006 թվականի հունվարի 14-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[7]։ 2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո շվեյցարացին 6 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ։ Եվրոպական առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 8-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[8]։

2007 թվականի օգոստոսի 10-ին Ջուրուն 5 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Բիրմինգհեմ Սիթի[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չելսիի դեմ խաղում[12][13]։ Բիրմինգհեմի կազմում Ջուրուն անցկացրեց 13 հանդիպում[14], և թեև ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս ՄաքԼիշը ցանկանում էր երկարաձգել նրա վարձավճարը, ձմռանը շվեյցարացին վերադարձավ Արսենալ որպես Կոլո Տուրեի և Ալեքսանդր Սոնգի փոխարինող[15]։

2008 թվականի սեպտեմբերի 22-ին Ջուրուն երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ[16][17][18]։ 2009 թվականի ամռանը Կոլո Տուրեն տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի, և շվեյցարացին հնարավորություն ունեցավ դառնալ թիմի հիմնական կազմի խաղացող, սակայն ստացավ ծանր վնասվածք[19][20]՝ 2009-10 մրցաշրջանում խաղադաշտ դուրս գալով միայն 2010 թվականի մայիսի 9-ի՝ Ֆուլհեմի դեմ խաղում[21]։ 2010 թվականի հոկտեմբերի 19-ին Ջուրուն 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[22]։ Իր առաջին և միակ գոլը Արսենալի կազմում խփեց 2011 թվականի փետրվարի 5-ին՝ գլխի հարվածով գրավելով Նյուքասլ Յունայթեդի դարպասը[23]։ Փետրվարի 27-ին շվեյցարացին խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Բիրմինգհեմ Սիթիի դեմ խաղում, սակայն Արսենալը պարտվեց 2-1 հաշվով[24]։

2011 թվականի օգոստոսի 28-ին Ջուրուն մասնակցեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ ամբողջ հանդիպմանը, սակայն այս խաղում Արսենալը պարտվեց 8-2 հաշվով՝ կրելով 115 տարվա մեջ իր ամենամեծ հաշվով պարտությունը[25][26]։ 2012 թվականի հունվարի 2-ին նա հեռացվեց խաղադաշտից Ֆուլհեմի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 78-րդ րոպեին[27]։ Փետրվարին Ջուրուն երկարաձգեց իր պայմանագիրը Արսենալի հետ մինչև 2015 թվականը[28][29][30]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով շվեյցարացին անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Քովենթրի Սիթիի դեմ խաղում[31]։ Արսենալի առաջին թիմի կազմում Ջուրուն անցկացրեց 144 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 2013 թվականի հունվարի 3-ին շվեյցարացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Հանովերին[32][33][34]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց հունվարի 18-ին՝ Շալկե 04-ի դեմ խաղում[35]։ Վարձավճարի ընթացքում Ջուրուն անցկացրեց 16 հանդիպում[36]։

Համբուրգ

2013 թվականի հուլիսի 1-ին Ջուրուն 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Համբուրգ[37][38][39]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 31-ին՝ Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[40]։ 2014 թվականի ապրիլին Համբուրգը հայտարարեց Ջուրուի լրիվ տրանսֆերը ձեռք բերելու մասին[41]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Հանովերի դեմ խաղում[42]։ 2015 թվականի ապրիլի 11-ին շվեյցարացին հեռացվեց խաղադաշտից Վոլֆսբուրգի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 88-րդ րոպեին[43]։

2015-16 մրցաշրջանում Ջուրուն դարձավ Համբուրգի հիմնական ավագը։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց 2015 թվականի օգոստոսի 22-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44]։ Դեկտեմբերի 5-ին շվեյցարացին գոլ խփեց Մայնցի դեմ հանդիպման 90-րդ րոպեին, սակայն Համբուրգը պարտվեց 3-1 հաշվով[45]։ 2016 թվականի մարտի 2-ին նա հեռացվեց խաղադաշտից Շալկե 04-ի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 45-րդ րոպեին[46]։ Համբուրգի կազմում Ջուրուն անցկացրեց 104 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Անթալյասպոր

2017 թվականի օգոստոսի 7-ին Ջուրուն անվճար տրանսֆերով տեղափոխվեց թուրքական Անթալյասպոր՝ ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր[47][48]։ Առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ենի Մալաթյասպորի դեմ խաղում[49]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Սիվասսպորի դեմ խաղում[50]։ Անթալյասպորի կազմում Ջուրուն անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[51]։

ՍՊԱԼ

2018 թվականի հուլիսի 21-ին Ջուրուն 1 տարվա պայմանագիր կնքեց ՍՊԱԼ-ի հետ[52][53][54]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 2-ին՝ փոխարինման մտնելով Տորինոյի դեմ խաղում[55]։

Միջազգային կարիերա

Ջուրուն ներկայացրել է Շվեյցարիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Շվեյցարիայի ազգային հավաքականում նշեց 2006 թվականի մարտի 1-ին՝ փոխարինման մտնելով Շոտլանդիայի դեմ խաղում[56]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 31-ին՝ Իտալիայի դեմ ընկերական խաղում[57]։ 2006 թվականի հունիսին Ջուրուն մասնակցեց աշխարհի առաջնությանը[58][59]՝ փոխարինման դուրս գալով 3 խաղերում[60], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Ուկրաինային[61][62]։

Իր առաջին գոլը Շվեյցարիայի հավաքականի կազմում Ջուրուն խփեց 2007 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[63]։ 2008 թվականին նա մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[64][65], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[66]։ 2014 թվականին Ջուրուն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[67][68][69]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ հավաքականի բոլոր խաղերում[70], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հանդիպման լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով պարտվելով Արգենտինային[71][72]։

2015 թվականի հոկտեմբերի 9-ին Ջուրուն գոլ խփեց Սան Մարինոյի դեմ խաղում՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը և օգնելով Շվեյցարիային հաղթել 7-0 հաշվով[73][74]։ 2016 թվականի հունիսին նա մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[75][76][77]՝ անցկացնելով 4 հանդիպում[78], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Լեհաստանին[79][80]։ 2018 թվականի հունիսի 4-ին Ջուրուն ընդգրկվեց Շվեյցարիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[81][82][83]։ Առաջնությունում նա անցկացրեց միայն 1 հանդիպում[84], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից[85][86]՝ 1-0 հաշվով պարտվելով Շվեդիային[87][88]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ[89]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Արսենալ2004–05Պրեմիեր Լիգա0000003030
2005–0670200030120
2006–07210105030300
2007–082000001030
2008–09150408020290
2009–101000000010
2010–11221306060371
2011–12180106020270
2012–130000002020
Ընդհանուր8611102502201441
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար)2007–08Պրեմիեր Լիգա130000000130
Հանովեր (վարձավճար)2012–13Բունդեսլիգա140002000160
Համբուրգ2013–1424020260
2014–1534020360
2015–1626200262
2016–1714020160
Ընդհանուր9826000001042
Անթալյասպոր2017–18Սուպեր Լիգ18100181
ՍՊԱԼ2018–19Սերիա A200020
Կարիերայի ընդհանուր23141702702202974

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ[89]

Շվեյցարիա
ՏարիԽաղերԳոլեր
200680
200781
200860
200920
201010
201150
201280
201340
2014100
201571
201670
201760
201830
Ընդհանուր752

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Սեպտեմբերի 11, 2007Վյորտերզե Շտադիոն, Կլագենֆուրտ, Ավստրիա  Ճապոնիա3–33–4Ընկերական խաղ
2.Հոկտեմբերի 9, 2015ԱՖԳ Արենա, Սանկտ Գալեն, Շվեյցարիա  Սան Մարինո4–07–0Եվրո 2016 Որակավորում

Նվաճումներ

Անհատական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ջուրու» հոդվածին։