Շինեյդ Օ'Քոնոր

իռլանդացի երգչուհի

Շուհադա Սադաքաթ (անգլ.՝ Shuhada' Sadaqat[31], ի ծնե՝ Շինեյդ Մարի Բեռնադետ Օ'Քոնոր, անգլ.՝ Sinéad Marie Bernadette O’Connor, դեկտեմբերի 8, 1966(1966-12-08)[4][5], Glenageary, Դուբլին[3] - հուլիսի 26, 2023(2023-07-26)[7][8][9], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[10]), իռլանդացի երգչուհի և երգահան։

Շինեյդ Օ'Քոնոր
Բնօրինակ անունանգլ.՝ Sinéad O'Connor[1], Magda Davitt[1] և Shuhada' Sadaqat[2]
Ի ծնե անունանգլ.՝ Sinéad Marie Bernadette O'Connor[3]
Ծնվել էդեկտեմբերի 8, 1966(1966-12-08)[4][5]
Glenageary, Դուբլին[3]
Երկիր Իռլանդիա[6]
Մահացել էհուլիսի 26, 2023(2023-07-26)[7][8][9] (56 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[10]
ԳերեզմանDeans Grange Cemetery[9]
Ժանրերալտերնատիվ ռոք[11], փոփ ռոք[1], ռեգգի[12], ֆոլկ ռոք[13], college rock?[11], Կելտական ռոք[11] և ինդի փոփ[11]
Մասնագիտությունհեղինակ-կատարող
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներկիթառ[14], վոկալ[13], Վիսթլ, հարվածային գործիք և դաշնամուր
ԼեյբլChrysalis Records, Ensign Records, Vanguard Records, One Little Independent? և Nettwerk
ԿրթությունՆյութոնի դպրոց[15]
ԱնդամակցությունBig Blue Ball?[16] և In Tua Nua?[17]
ԱմուսինJohn Reynolds?[18][19], Nick Sommerlad?[18][20], Steve Cooney?[18] և Barry Herridge?[21][18]
Պարգևներ
Կայքsineadoconnor.com
 Sinéad O'Connor Վիքիպահեստում

Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա արտահայտվել իր հոգևոր հայացքների, ակտիվության, սոցիալ-քաղաքական հայացքների, իր վնասվածքների և հոգեկան առողջության հետ կապված պայքարների մասին։ 1999 թվականին նա լատինական Տրիդենտին եկեղեցու կողմից ձեռնադրվել է որպես քահանա․ մի աղանդ, որը չի ճանաչվում հիմնական կաթոլիկ եկեղեցու կողմից։ Շինեյդ Օ'Քոնորը հետևողականորեն խոսել է երեխաների շահագործումների, մարդու իրավունքների, հակառասիզմի և կանանց իրավունքների հետ կապված խնդիրների մասին։

2017 թվականին Օ'Քոնորը փոխել է իր անունը՝ Մագդա Դավիթ։ 2018 թվականին՝ իսլամ ընդունելուց հետո, նա անունը փոխել է Շուհադա Սադաքաթի[32][33][34]։ Սակայն մինչ իր մահը նա շարունակել է ձայնագրել և ելույթ ունենալ իր ծննդյան անունով[35]։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Ծնվել է Գլենագարիում՝ Դուբլինի արվարձանում, 1966 թվականի դեկտեմբերի 8-ին։ Ծնողները ամուսնալուծվել են, երբ նա ութ տարեկան է եղել։ Հեռացվել է կաթոլիկ դպրոցից, որտեղ սովորել է առանց խանդավառության։ Շուտով ձերբակալվել է խանութից գողության համար և ուղարկվել Մագթաղինե որբանոց[36]։

Հարազատների հարսանիքին կատարել է Բարբրա Ստրեյզանդի «Evergreen» երգը։ 15-ամյա Օ'Քոնորին ուշադրություն է դարձրել Պոլ Բիրնը՝ իռլանդական In Tua Nua խմբի հարվածային գործիքահարը՝ հայտնի որպես Բոնոյի և U2-ի հովանավորյալ։ Որոշ ժամանակ Օ'Քոնորն աշխատել է խմբի հետ, հանդես եկել որպես գլխավոր երգչուհի, դարձել է նրանց առաջին «Take My Hand» սինգլի համահեղինակ և թողել է դպրոցը։

Օ'Քոնորի մայրը 45 տարեկանում մահացել է ավտովթարից 1985 թվականի փետրվարի 10-ին, երբ աղջիկը տասնութ տարեկան էր[37][38]։ Օ'Քոնորն սկսել է երգել դուբլինյան սրճարանում, ընդունվել է երաժշտական քոլեջ։

1985 թվականին նա պայմանագիր է կնքել «Ensign Records» ձայնագրման ստուդիայի հետ և տեղափոխվել Լոնդոն։ 1986 թվականին նա իր դեբյուտը կատարել է «Գերուհին» ֆիլմի սաունդթրեքում։ Նա ձայնագրել է U2-ի կիթառահար Եդժի հետ։ Այնուհետև Օ'Քոնորը հանձն է առել ինքնուրույն արտադրել իր ստեղծագործությունները, վերաշարադրել է ամբողջ ալբոմը և այն անվանել «Առյուծը և կոբրան» (1987)։ Վերնագիրը վերաբերում է Աստվածաշնչի 90-րդ սաղմոսին։

Քննադատները «Առյուծն ու Կոբրան» հռչակել են տարվա ամենաուժեղ դեբյուտներից մեկը։ Սկավառակը 1988 թվականին հայտնվել է ամերիկյան Billboard 200 վարկանիշի 36-րդ հորիզոնականում։

1990 թվականին նա բաժանվել է իր առաջին ամուսնուց՝ թմբկահար Ջոն Ռեյնոլդսից և ձայնագրել իր երկրորդ ալբոմը՝ «I Do Not Want What I Haven't Got»։ Այդ սկավառակի թողարկմամբ Օ'Քոնորը դարձել է գերաստղ և ստացել Գրեմմի մրցանակ՝ «Լավագույն այլընտրանքային ալբոմ» անվանակարգում։ Ալբոմը մեկ տարի մնացել է ԱՄՆ-ի չարթերում և վեց շաբաթ անընդմեջ մնաց առաջին հորիզոնականում։

Նրա ամենահայտնի «Nothing Compares 2» U սինգլը հիթ է դարձել և չորս շաբաթ անընդմեջ գլխավորել ԱՄՆ-ի չարթերը։ Երգի տեսահոլովակում գրեթե մշտապես պատկերված է Օ'Քոնորի դեմքը, որն արտահայտում է տարբեր հույզեր։ Երգը գրվել է Փրինսի կողմից և առաջին անգամ այն կատարել է «The Family» խումբը՝ 1985 թվականին։

Օ'Քոնորը երկրորդ անգամ ամուսնացել է բեք-վոկալիստ Հյու Հարիսի հետ։

1992 թվականին Օ'Քոնորը նկարահանվել է գրող Էմիլի Բրոնտեի դերում «Մոլեգին հողմերի դարավանդ» ֆիլմում։ Երգչուհու երրորդ ալբոմը «Am I Not Your Girl?» թողարկվել է 1992 թվականին և Billboard 200 հիթ-շքերթում զբաղեցրել միայն 27-րդ հորիզոնականը։

«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» ծրագրում Օ'Քոնորը կատարել է Բոբ Մառլի «War» երգը, բայց փոքր-ինչ փոխել է դրա բառերը՝ հիշատակելով երեխաների հանդեպ բռնությունը, և իր ելույթն ավարտել է նրանով, որ ցուցադրաբար պատռել է Հովհաննես Պողոս II-ի լուսանկարը տեսախցիկների առջև։

Երկու շաբաթ անց Նյու Յորքի «Madison Square Garden»-ի բեմում, որտեղ նշվում էր Բոբ Դիլանի կարիերայի 30-ամյակը, Օ'Քոնորը պետք է կատարեր Դիլանի «I Believe in You» երգը, սակայն երգչուհուն սուլել են և մի քանի անգամ թույլ չեն տվել սկսել կատարումը։ Այդ ժամանակ Օ'Քոնորը կանգնեցրել է երաժիշտներին և կրկին կատարել «War» երգը։

Շուտով Օ'Քոնորը հեռացել է մեծ շոու բիզնեսից և վերադարձել Դուբլին, որտեղ սովորել է օպերա և խաղացել «Համլետ» ողբերգության գլխավոր հերոսուհի Օֆելյայի դերը։ Փիթեր Գեբրիելի կողմից կազմակերպված «WOMAD» փառատոնին նա ունեցել է հյուրախաղեր։

Լուրեր են տարածվել, որ Օ'Քոնորը նյարդային խանգարում ունի և ինքնասպանության փորձ է կատարել։

1994 թվականին թողարկվել է երգչուհու չորրորդ ստուդիական սկավառակը՝ «Universal Mother»։ Չնայած գովասանքի գնահատականներին, այն մեծ հաջողություն չի ունեցել հանրության շրջանում․ նրա ամենաբարձր նվաճումը Billboard 200 հիթ-շքերթում զբաղեցրել 36-րդ հորիզոնականը։ Մեկ տարի անց Օ'Քոնորը հայտարարել է, որ այլևս չի շփվի մամուլի հետ։

2000 թվականին Օ'Քոնորը նոր պայմանագիր է կնքել Atlantic Records ամերիկյան ձայնագրման լեյբլ հետ և հունիսին թողարկել «Faith and Courage» նոր ալբոմը։ Այն գրվել է Սքոթ Քաթլերի և Էն Պրևինի, Դեյվ Ստյուարտի, Բրայան Ինոյի և Ուայկլեֆ Ջինի համահեղինակությամբ։ «Այս ալբոմը իմ Աստվածն է և իմ որդիները»,- ասել է Օ'Քոնորը։

2002 թվականին լույս է տեսել երգչուհու «Sean-Nos Nua» սկավառակը։ 2003 թվականի ամռանը Օ 'Քոնորը հայտարարել է, որ ցանկանում է լքել երաժշտական բիզնեսը։ Նրա խոսքով՝ նա այլևս չի ցանկանում հայտնի լինել և ցանկանում է վերադառնալ սովորական, նորմալ կյանքին։ Նա հերքել է լուրերն այն մասին, որ երաժշտության աշխարհից հեռանալու պատճառը այսպես կոչված «գերհոգնածության համախտանիշն է», և հայտարարել է, որ որոշել է հեռանալ երաժշտությունից, որպեսզի նվիրվի տարրական դպրոցում կրոնի ուսուցմանը։

2003 թվականին թողարկվել է երգչուհու «DVD Goodnight», «Thank You» համերգային ձայնագրությունների ժողովածուն։

2020 թվականին Օ’Քոնորը հայտարարել է, որ հաջորդ ամառ կհրապարակի նոր հուշերը։

Սկավառակագրություն

Ալբոմներ

ՏարիԱլբոմԱնգլիաԱՄՆԱվստրալիաԳերմանիաՇվեյցարիաԱվստրիաՖրանսիաՇվեդիաԿանադաիռլանդիաՀամաշխարհային վաճառք
1987The Lion and the Cobra2736-5212--371712,500,000
1990I Do Not Want What I Haven't Got11111111118,000,000
1992Am I Not Your Girl?6271724119261611-1,500,000
1994Universal Mother19363138117211116-1,500,000
1997Gospel Oak EP28128------94-250,000
1997So Far… the Best of Sinéad O’Connor28--97-27----2,000,000
2000Faith and Courage615518381921275918-1,000,000
2002Sean-Nós Nua521396175672969---225,000
2003She Who Dwells in the Secret Place of the Most High Shall Abide Under the Shadow of the Almighty------90---100,000
2005Collaborations----------500,000
2005Throw Down Your Arms------26--19250,000
2007Theology157168-86--81--18375,000
2012How about I Be Me (And You Be You)?
2014I’m Not Bossy, I’m The Boss

Սինգլներ

ՏարեթիվԵրգԱՄՆBillboard Hot 100Alternative SongsUS DanceԱվստրալիաԻռլանդիաԿանադաԱլբոմ
1986«Heroine» (The Edge featuring Sinéad O’Connor)8912«Captive OST»
1987«Troy»«The Lion & the Cobra»
1988«Mandinka»1714644«The Lion & the Cobra»
1988«I Want Your (Hands on Me)»772620«The Lion & the Cobra»
1988«Jump in the River» (Sinéad O’Connor & Karen Finley)811729-
1990Nothing Compares 2 U111111«I Do Not Want…»
1990«The Emperor’s New Clothes»316012053«I Do Not Want…»
1990«Three Babies»4219«I Do Not Want…»
1990«I Am Stretched on Your Grave»27«I Do Not Want…»
1991«My Special Child»42687-
1991«Silent Night»6012-
1992«Visions of You»
(Jah Wobble and the Invaders of the Heart featuring Sinéad O’Connor)
35«Rising Above Bedlam»
1992«Success Has Made a Failure Of Our Home»1820371178«Am I Not Your Girl?»
1992«Don’t Cry For Me Argentina»53«Am I Not Your Girl?»
1994«You Made Me the Thief of Your Heart»4224434«In the Name of the Father soundtrack»
1994«Thank You For Hearing Me»13«Universal Mother»
1994«Fire on Babylon»61Universal Mother
1995«Famine» / «All Apologies»51«Universal Mother»
1995«Haunted» (Shane MacGowan & Sinéad O’Connor)306-
1997«This Is To Mother You»28«Gospel Oak EP»
1997«This Is A Rebel Song»6029«So Far…The Best Of Sinead O’Connor»
2000«No Man’s Woman»«Faith and Courage»
2000«Jealous»8658«Faith and Courage»
2002«Troy (The Phoenix From the Flame)» (remix)483-
2003«Tears From the Moon» (Conjure One featuring Sinéad O’Connor)423-
2003«Guide Me God» (Ghostland featuring Sinéad O’Connor and Natacha Atlas)20-
2003«1000 Mirrors» (Asian Dub Foundation featuring Sinéad O’Connor)81«Enemy of the Enemy»
2003«Special Cases» (Massive Attack featuring Sinéad O’Connor)1525«100th Window»
2003«A Hundred Thousand Angels» (Graham Bolger Remix)18«Ltd Edition»
2007«I Don’t Know How To Love Him»«Theology»
2007«Something Beautiful»«Theology»
2007«Illegal Attacks» (Ian Brown featuring Sinéad O’Connor)16«The World Is Yours»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինեյդ Օ'Քոնոր» հոդվածին։