Ուիլյամ Ֆոլքներ

Ուիլյամ Քաթբերթ Ֆոլքներ (սեպտեմբերի 25, 1897(1897-09-25)[2][3][4][…], Նյու Ալբանի, Յունիոն շրջան, Միսսիսիպի - հուլիսի 6, 1962(1962-07-06)[5][2][3][…], Բիհալիա, Մարշալ շրջան, Միսսիսիպի), ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)։ Հռչակ է ձեռք բերել իր վեպերի և կարճ պատվածքների շնորհիվ։ Երբեմն գրում էր սցենարներ, տպագրվել են նաև նրա բանաստեղծությունները։

Ուիլյամ Ֆոլքներ
անգլ.՝ William Cuthbert Faulkner
Ծննդյան անունանգլ.՝ William Cuthbert Falkner[1]
Ծնվել էսեպտեմբերի 25, 1897(1897-09-25)[2][3][4][…]
ԾննդավայրՆյու Ալբանի, Յունիոն շրջան, Միսսիսիպի
Վախճանվել էհուլիսի 6, 1962(1962-07-06)[5][2][3][…] (64 տարեկան)
Վախճանի վայրԲիհալիա, Մարշալ շրջան, Միսսիսիպի
ԳերեզմանOxford Memorial Cemetery[6]
Մասնագիտությունսցենարիստ, բանաստեղծ, վիպասան, վիպասան, դրամատուրգ, մանկագիր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան և Միսիսիպիի համալսարան (1921)
ԺանրերՀարավային Գոթական (Southern Gothic)
Գրական ուղղություններՄոդեռնիզմ
Գրական շարժումներՄոդեռնիզմ, Գիտակցության հոսանք
Ուշագրավ աշխատանքներՇառաչ ու ցասում, Ես այնժամ, դեռ մահամերձ, Light in August?, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ և Վարդ Էմիլիին
Ստեղծագործությունների ցանկWilliam Faulkner bibliography?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինEstelle Oldham Faulkner?[11]
Изображение автографа
Ուիլյամ Ֆոլքներ Վիքիքաղվածքում
 William Faulkner Վիքիպահեստում

Չնայած այն բանին, որ Ֆոլքների աշխատանքները տպագրվում էին 1920-ականներից, գրողը համեմատաբար անհայտ էր մինչև 1949 գրականության Նոբելյան մրցանակ ստանալը։ Դրանից հետո, նրան հաճախ էին հիշատակում, որպես ամերիկյան գրականության ամենակարևոր անձերից մեկին։

«Շառաչ և ցասում»-ը Ֆոլքների վեպն է, լույս է տեսել 1929-ին։ Վեպի անվանումը վերցված էր շեքսպիրյան «Մակբեթից»։ Այն Ֆոլքների չորրորդ վեպն է, երկար ժամանակ կոմերցիոն հաջողություն չէր ունենում, հայտնի է դարձել միայն լույս տեսնելուց երկու տարի անց՝ Ֆոլքների մյուս վեպի տպագրումից հետո, բայց առաջին 16 տարիների ընթացքում տպագրվեց միայն 3000 տպաքանակով։ Այն ժամանակ, երբ Ֆոլքներն արժանացավ Նոբելյան մրցանակի, վեպն արդեն ստացել էր ժամանակակից գրականության դասականի վարկանիշ։

Ուիլյամ Ֆոլքները հայերեն

  • Լրիվ շրջադարձ (պատմվածք), Ե., Հայաստան, 1965, 63 էջ։ Թարգմ. Ռաֆայել Արամյան։
  • Չոր սեպտեմբեր (պատմվածքներ), Ե., Ապոլոն, 1991, 192 էջ։ Անգլերենից թարգմ.՝ Շուշանիկ Ավագյան։
  • Արջը (վիպակ), Ե., Նաիրի, 1992, 174 էջ։ Անգլերենից թարգմ.՝ Սամվել Մկրտչյան։
  • Սարթորիս (վեպ), Ե., Նոր-Դար, 2000, 348 էջ։ Անգլերենից թարգմ.՝ Դիանա Համբարձումյան։
  • Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ (վեպ), Ե., Վան Արյան, 2003, 396 էջ։ Անգլերեից թարգմանեց և առաջաբանը գրեց Սամվել Մկրտչյանը։
  • Շառաչ և ցասում (վեպ), Ե., Փրինթինֆո, 2003, 223 էջ։ Անգլերենից թարգմ.՝ Գայանե Դալլաքյան։
  • Աբիսողո՛մ, Աբիսողո՛մ (վեպ), Ե., Անտարես, 2014, 444 էջ։ Անգլերենից թարգմ.՝ Սամվել Մկրտչյան։
  • Սարթորիս (վեպ), Ե., Անտարես, 2015, 396 էջ։ Անգլերենից թարգմ.՝ Դիանա Համբարձումյան։
  • Ես այնժամ, դեռ մահամերձ (վեպ), Ե., Անտարես, 2017, 174 էջ։ Անգլերենից թարգմ.՝ Սիրարփի Ենգիբարյան։

Գրականություն

  • Դիանա Համբարձումյան, Ուիլյամ Ֆոլքների երկերի լեզվաոճական առանձնահատկությունների պահպանման խնդիրը հայերեն թարգմանություններում, Ե., Լինգվա, 2005, 128 էջ։
  • Անահիտ Շահմուրադյան, Կյանքի իմաստի կորուստը և նրա հայտնաբերումը Վ. Ֆոլքների «Աղմուկ և ցասում» վեպում (մեթոդական հանձնարարականներ), Ե., Ա.հ., 2009, 23 էջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ֆոլքներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ֆոլքներ» հոդվածին։