Պապամոբիլ

Պապամոբիլ (իտալ.՝ Papamobile) Հռոմի պապի հրապարակային շրջագայությունների համար հատուկ մշակված մեքենայի ոչ պաշտոնական անունը։ Բառն առաջացել է «պապ» և «ավտոմեքենա» բառերից։ Փոխարինել է տեղափոխվող գահին։

Հռոմի պապը պապամոբիլով, Գյումրի, հունիսի 25, 2016 թվական

Պապամոբիլներ

Cadillac

1999 թվականին «General Motors» ընկերությունը թողարկել է մեկ օրինակ «Cadillac DeVille» ավտոմեքենա՝ Հռոմի պապի համար[1]։

Citroen

1929 թվականին «Citroen» ընկերությունը նվիրել է Հռոմի պապին մուգ կարմրագույն «Citroen CE6 Lictoria» ավտոմեքենա։ Այն ունեցել է 2,4 լիտր աշխատանքային ծավալով 6 մխոցանի V-աձև շարժիչ, առավելագույն արագությունը կազմել է 105 կմ/ժ։ Պապամոբիլը երթևեկվել է ընդամենը 150 կմ և տեղափոխվել Հռոմի «Museo delle Carrozze» թանգարան։

Land Rover

1982 թվականին Անգլիա կատարած այցի ժամանակ Հռոմի պապի ավտոմեքենան եղել է բրիտանական «Land Rover» ընկերության արտադրության վերաձևափոխված մեքենա։

Mercedes-Benz

1930 — Mercedes-Benz Typ Nürburg 460

1960 — Mercedes-Benz Typ 300 d Landaulet

1965 — Mercedes-Benz 600 Pullman Landaulet

1966 — Mercedes-Benz 300 SEL Landaulet

1967 — Mercedes-Benz 300 SEL lang

1980 — Mercedes-Benz 230 G mit Sonderaufbau

1985 — Mercedes-Benz 500 SEL

Mercedes-Benz 500 SEL
Mercedes-Benz 500 SEL

1997 — Mercedes-Benz S 500 lang Landaulet

Mercedes-Benz S 500 lang Landaulet


2002 — Mercedes-Benz ML 430

2002 թվականին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հրապարակային շրջագայությունների համար ստեղծվել է նոր պապամոբիլ՝ Mercedes-Benz M-դասի։

Հերթական պապամոբիլի ապակեպատ խցիկը եղել է փամփշտապով պաշտպանված։ Հռոմի պապը նստած տեղից հնարավորություն ուներ ողջունելու մարդկանց։ Խցիկի ետնամասում կար ծալովի հարթակ, որտեղով հնարավորություն կար բարձրանալ խցիկ և նստել պապի մոտ։ Խցիկի մեջ կար հատուկ խոսափող և բարձրախոս, որով Հռոմի պապը կարող էր հաղորդակցվել վարորդի հետ, կամ խոսել ամբոխի մարդկանց հետ։

Այս պապամոբիլի համար սովորական M դասի ամենագնացը ենթարկվել է լուրջ փոփոխության, ինչն էլ անհարմար էր մեքենայի թափքի հետնամասի համար։ Անփոփոխ է մնացել միայն վարորդի խցիկն ու 4,3 լիտր աշխատանքային ծավալով շարժիչը։ Ամենագնացի հիմքն ավելի է ամրացվել՝ դարձնելով միակ ուղևորի նստելատեղն ավելի փափուկ և հարմար[2]։

2007 — Mercedes-Benz G 500 (Audienzwagen)

2012 — Mercedes-Benz ML

2012 թվականին Mercedes-Benz ընկերությունը Հռոմի պապին է նվիրել նոր պապամոբիլ, որը պատրաստված էր «Mercedes-Benz W166» մեքենայի հիմքի վրա։ Ինքնաթիռում փոխադրումները ավելի հեշտացնելու համար մեքենան մի քանի սանտիմետր ցածր էր պատրաստված։ Մեքենայի անվտանգությունը եղել է ապահովված՝ հովվապետի նստարանի տակ տեղադրված է եղել զրահապատ պարկուճ[3][4]։

SEAT

1982 թվականին Իսպանիա կատարած այցի ժամանակ Հովհաննես Պողոս II-ի պապամոբիլը եղել է SEAT S.A. (իսպ.՝ Sociedad Española de Automóviles de Turismo, «Զբոսաշրջության մարդատար ավտոմեքենաների իսպանական միություն») ընկերության «Seat Marbella» մակնիշի եզակի ավտոմեքենան։ Այն օգտագործվել էր միայն մեկ անգամ։

Star

Lancia

Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է նաև իտալական «Lancia Thesis Giubile» մակնիշի ավտոմեքենա[5]։

Renault

2012 թվականի սեպտեմբերի 5-ին ֆրանսիական Renault ընկերությունը Բենեդիկտոս XVI պապին երկու էլեկտրամոբիլ են նվիրել։ «Renault»-ի գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը Գանդոլֆո Ամրոցի ամառային նստավայր այցելության ժամանակ սպիտակ և կապույտ մեքենաները փոխանցել է հովվապետին։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր հրապայակին շրջագայությունների ժամանակ երբեմն հրաժարվում է պապամոբիլից՝ ցույց տալու համար, թե որքան մոտ է նա ժողովրդին[6]։

Պատահարներ

2007 թվականի հունիսի 6-ին՝ Բենեդիկտոս XVI-ի հերթական շրջագայության ժամանակ նրա բաց թափքով սպիտակ «Fiat»-ի մեջ է փորձել ցատկել 27-ամյա Գերմանիայի քաղաքացի։ Հովվապետը չի վնասվել և չի նկատել նույնիսկ, թե օրինախախտը ինչպես է ցատկել պարսպի վրայով և փորձել ցատելու պապամոբիլի մեջ։ Մոտ 8 անվտանգության աշխատակից կանխել են օրինախախտի արարքն ու տապալել նրան գետնին։ Տղամարդը ձերբակալվել է Վատիկանի ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց՝ բուժզննության։

2011 թվականին Դորտմունդի բնակիչներից մեկը ոստիկանություն բողոք է ներկայացրել Բենեդիկտոս XVI-ի դեմ, որ նա Ֆրայբուրգ կատարած շրջագայության ժամանակ մեքենայի մեջ չի կապել իր ամրագոտին։ Կարճ ժամանակ անց բողոքը մերժվել է, քանի որ վթարի հավանականությունը շատ քիչ է եղել[7][8]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապամոբիլ» հոդվածին։