Kia Motors

Kia Motors կորպորացիա, կամ պարզապես Kia Motors (կորեերեն 기아자동차, 起亞自動車, բրենդային անվանումը KIɅ), գլխամասային գրասենյակը Սեուլում, Հարավային Կորեայի երկրորդ խոշորագույն ավտոարտադրողը Hyundai Motor Company-ից հետո, 2015 թվականին ավելի քան 3.3 միլիոն մեքենայի վաճառքով։ 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Կորպորացիայի բաժնետոմսերի փոքրամասնությունը պատկանում է Hyundai-ին, որը կազմում է բաժնետոմսերի 33.88%, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան $6 Միլիարդ։ Իր հերթին Կիային է պատկանում ավելի քան քսան Hyundai-ի մասնաճյուղեր, որը կազմում է կազմակերպության 4.9%-ից 45.37%-ը, $8.3 միլիարդ շուկայական արժեքով։

Կիա Մոթորս կորպորացիա
기아자동차 주식회사
Изображение логотипа
ՏեսակՀասարարական կազմակերպություն
Հիմնադրված է1944-12-27 (79 տարի առաջ)[1]
ՎայրՍեուլ
ԵրկիրՀարավային Կորեա
Գլխավոր անձինքՀյանգ Կին Լի, Փոխտնօրեն և Գլխավոր գործադիր տնօրեն
Հան Վու-Պարկ, Տնօրեն
Պետեր Շրեյեր, Գլխավոր դիզայներ
Սպասարկվող տարածքԱմբողջ աշխարհ (բացառությամբ Ճապոնիա և Հյուսիսային Կորեա)
ԱրդյունաբերությունԱվտոմոբիլային
ԱրտադրանքԱվտոմեքենաներ
Ընդհանուր ակտիվներ KRW50.889 billion (2016)[2]
Հասույթ KRW52.713 տրիլիոն (2016)[2]
Գործառնական շահույթ KRW3.442 տրիլիոն (2016)[2]
Զուտ շահույթ KRW2.755 տրիլիոն (2016)[2]
Աշխատողների թիվ53,255 (2013 թվականի դեկտեմբերի դրությամբ)[3]
Մայր ընկերությունHyundai Motor Group?
ՍեփականատերHyundai Motor Company և National Pension Service?
Կայքkia.com
 Kia Motors Վիքիպահեստում

Ծագումնաբանություն

Ըստ Kia Motors-ի «Kia» անվանումը գալիս է սինո-կորեական «ki» (起, «դուրս է եկել») և «a» (亞, նշանակում է (Արևելք) Ասիա) բառերից, որոնք ուղղակի թարգմանվում են «դուրս է եկել արևելքում[4]։»

Պատմություն

Kia Motors-ի հարավկորեական գործարան

Կիան հիմնադրվել է 1944 թվականի դեկտեմբերին որպես Կյանգսան Պրեսիշն Ինդաստրի, որն արտադրում էր երկաթյա խողովակներ և հեծանվի մասեր, հետագայում արտադրեց առաջին կորեական հեծանիվը 1951 թվականին[1]։ 1952 թվականին կազմակերպությունը անվանափոխվեց որպես Kia Industries[5] և հետագայում կառուցեց Honda լիցենզավորված փոքր մոտոցիկլներ (սկսած 1957 թվականից), Mazda լիցենզավորված բեռնատարներ (1962) և ավտոմեքենաներ (1974)։

Ծանոթագրություններ