Պեդրո Ալմոդովար

Պեդրո Ալմոդովար (իսպ.՝ Pedro Almodóvar Caballero, սեպտեմբերի 25, 1949(1949-09-25)[1][2][3], Կալսադա դե Կալատրավա, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող և երգիչ։ Մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։ Տարբեր երկրների ու փառատոների մոտ 90 կինոմրցանակ է ստացել։

Պեդրո Ալմոդովար
իսպ.՝ Pedro Almodóvar
Ծնվել էսեպտեմբերի 25, 1949(1949-09-25)[1][2][3] (74 տարեկան)
ԾննդավայրԿալսադա դե Կալատրավա, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա[4]
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, ռեժիսոր և գրող
Պարգևներ
Արվեստում Ավստրիայի արքայազնի մրցանակ Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար

Adopted Son of Madrid?

[5]

«Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆում ակնառու վաստակի համար

Goya Award for Best Original Screenplay?

Գոյա մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Գոյա մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Կաննի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

Կաննի կինոփառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար

Teddy Award?

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[6]

Young European Film of the Year?

[7]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար

[8]

European Film Award - People's Choice Award for Best Director?

[8]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար

[9]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ռեժիսորին

[9]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն սցենարիստին

[9]

European Film Award - People's Choice Award for Best Director?

[9]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ռեժիսորին

[10]

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ եվրոպական լավագույն ֆիլմի համար

[10]

European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար

[11]

Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

և

honorary doctor of Paris 8 University?

IMDbID ID 0000264

Կենսագրություն

Պեդրո Ալմոդովարը ծնվել է Իսպանիայում Լակսադա դե Կալատրավա քաղաքում։ 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Էստրեմադուր քաղաք, որտեղ սովորել է սկզբում սալեզինյան, ապա ֆրանսիական դպրոցում։

16 տարեկան հասակում մենակ, առանց ընտանիքի տեղափոխվել է Մադրիդ։ Փոխելով շատ մասնագիտություններ հաստատվում է աշխատանքի «Տելեֆոնիկա» ընկերությունում։ Դառնում է «Los Goliardos» թատրոնի խմբի անդամ։ Խաղում է փոքր դերեր պրոֆեսիոնալ թատրոնում, որտեղ ծանոթանում է դերասանուհի Կարմեն Մաուրոյի հետ, ով հետագայում նկարահանվում է Ալմոդովարի ֆիլմերում։ Ապա ընկերների հետ հիմնում է պանք-գլեմ-ռոք ոճի երաժշտական խումբ։Գրում է պատմություններ, որոնցից շատերը հրապարակվում են։

Կարիերա

1980 թ. նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Պեպին, Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները»։ Ֆիլմի հիմքում իր իսկ «Հաճախակի էրեկցիաներ» («Erecciones generales») նովելն է, որը նա գրել էր «El Víbora» լրագրի պատվերով։ Ֆիլմի համար մոտ կես միլիոն պեսետ, հայթայթում է «Los Goliardos» խմբի անդամներից մեկը և Կարմեն Մաուրան, ով ֆիլմում խաղում է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը անսպասելի մեծ հաջողություն է ունենում դառնալով այդ ժամանակվա կուլտային հիթերից մեկը և գրեթե 4 տարի գիշերային ցուցադրությամբ ցուցադրվում է։

Առաջին մեծ հաջողությունը Ալմոդովարը ունենում է «Ինչի՞ համար է սա ինձ» ֆիլմի համար։ «Նյու Յորք Թայմս» թերթը այսպես է գրում ֆիլմի մասին, «... հրաշալի սև կատակերգություն, ուղղակի փոքր գլուխգործոց»։

1985 թ. եղբոր՝ Ավգուստին Ալմոդովարի հետ հիմնում է «El Deseo» պրոդյուսերական ընկերությունը, որի առաջին աշխատանքը դառնում է 1986 թ. Ալմոդովարի «Ցանկության օրենքը» ֆիլմը։ Հետագայում «El Deseo» ընկերությունը աշխատում է իսպանացի շատ այլ նշանավոր ռեժիսորների հետ նույնպես (Ալեքս դե լա Իգլեսիա, Գիլերմո դել Տորո, Դանիել Կալպարսորո, Մոնիկա Լագունա, Իզաբել Կոյշետ և այլն)։ Համաշխարհային ճանաչում Պեդրո Ալմոդովարին բերեց «Կանայք նյարդային պոռթկման եզրին» ֆիլմը։ Ֆիլմը ստանում է մոտ 50 կինոմրցանակ։

1999 թ. Ալմոդովարը նկարահանում է «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմը, որը նույնպես մեծ հաջողություն է ունենում, արժանանալով կինոքննադատների բարձր գնահատականին, և ստանում է Օսկար մրցանակ հեղիանակավոր Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում։ 2002 թ. նկարահանված «Խոսիր նրա հետ» ֆիլմը նույնպես նրան բերում է տասնյակ կինոմրցանակներ, այդ թվում Օսկար լավագույն սցենարի համար անվանակարգում։

2006 թ. նկարահանած «Վերադարձ» ֆիլմը հետաքրքիր մրցանակ է ստանում Կաննի կինոփառատոնում, հաղթող ճանաչվելով «Լավագույն դերասանուհի» անվակարգում, իսկ մրցանակը ստանում են ֆիլմի միանգամից 6 դերասանուհի միասին՝ Պենելոպե Կրուս, Կարմեն Մաուրա, Լոլե Դուենյաս, Բլանկա Պորտիլո, Յոանե Կոբո և Չուս Լամպրավե։

2011 թ. Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում կայանում է նրա «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» ֆիլմի պրեմիերան, որի հիմքում ֆրանսիացի գրող Թիերի Ժոնկեի «Տարանտուլ» (ֆրանս. Mygale) ստեղծագործությունն է։

Ֆիլմագրություն

Պեդրո Ալմոդովարը և Պենելոպե Կրուսը

Ընդհանուր թվով նկարահանել է 40-ից ֆիլմ, որոնց համար հիմնականում ինքն է գրել սցենար։ Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարիանվանումբնօրինակ անվանումդերասաններ
1980Պեպին Լյուսին, Բոմը և մյուս աղջիկներըPepi, Luci, Bom y otras chicas del montónԿարմեն Մաուրա
1982Կրքերի լաբիրինթոսLaberinto de pasionesՍեսիլյա Ռոտ
1984Ինչի՞ համար է սա ինձ¿Qué he hecho yo para merecer esto?Կարմեն Մաուրա
1986ՄատադորMatador
1987Ցանկության օրենքըLa ley del deseoԱնտոնիա Բանդերաս
Կարմեն Մաուրա
Ռոսսի դե Պալմա
1988Կանայք նյարդային պոռթկման եզրինMujeres al borde de un ataque de nerviosԱնտոնիա Բանդերաս
Կարմեն Մաուրա
Ռոսսի դե Պալմա
1990Կապիր ինձ¡Átame!Անտոնիա Բանդերաս
Վիկտորիա Աբրիլ
Ռոսսի դե Պալմա
1991Բարձր կրունկներTacones lejanosՎիկտորիա Աբրիլ
1993ԿիկաKikaՎիկտորիա Աբրիլ
Ռոսսի դե Պալմա
1995Իմ գաղտնիքի ծաղիկըLa flor de mi secretoՌոսսի դե Պալմա
1997Կենդանի մարմինCarne trémulaԽավիեր Բարդեմ
Պենելոպե Կրուս
1999Ամեն ինչ մորս մասինTodo sobre mi madreՍեսիլյա Ռոտ
Պենելոպե Կրուս
2002Խոսիր նրա հետHable con ellaՋերալդինա Չապլին
2004Վատ դաստիարակությունLa mala educaciónԳաել Գարսիա Բեռնալ
2006ՎերադարձVolverՊենելոպե Կրուս
Կարմեն Մաուրա
2009Կաննիբալ-խորհրդատուհին (կարճամետրաժ)La concejala antropofaga
2011Մաշկը, որի մեջ ես ապրում եմLa piel que habitoԱնտոնիա Բանդերաս
2016ՋուլիետտաJulietaԷմմա Սուարես
Ադրիանա Ուգարտե
2019Ցավ և փառքDolor y gloriaԱնտոնիա Բանդերաս
Պենելոպե Կրուս
2020Մարդկային ձայնThe Human VoiceԹիլդա Սուինթոն
2022Զուգահեռ մայրերMadres paralelasՊենելոպե Կրուս
Այտանա Սանչես-Խիխոն
Ռոսսի Դե Պալմա

Մրցանակներ

Պեդրո Ալմոդովարը մեր ժամանակների ամենաշատ մրցանակ ստացած ռեժիսորներից է։ Ստացել է 92 տարբեր երկրների մրցանակ, ներկայացված է եղել ևս 68-ի։Դրանցից են

2 «Օսկար»

Կաննի կինոփառատոնի 2 մրցանակ

  • 1999 - Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)
  • 2006 - Լավագույն սցենար («Վերադարձ»)

«Եվրոպական կինոակադեմիայի Ֆելիքս մրցանակ1988 - Լավագույն ֆիլմ («Կանայք նյարդային պոռթկման եզրին») և այլն

2 «Ոսկե Գլոբուս»

  • 1999 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
  • 2003 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Խոսիր նրա հետ»)

4 «Գոյա»

  • 1988 - Լավագույն ֆիլմ («Կանայք նյարդային պոռթկման եզրին»)
  • 1988 - Լավագույն օրիգինալ սցենար («Կանայք նյարդային պոռթկման եզրին»)
  • 1999 - Լավագույն ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
  • 1999 - Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)

3 «BAFTA»

  • 1999 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
  • 1999 - Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)
  • 2003 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Խոսիր նրա հետ»)
  • 2003 - Լավագույն օրիգինալ սցենար («Խոսիր նրա հետ»)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Ալմոդովար» հոդվածին։