Ջանեթ Ելեն

Ջանեթ Ելեն (անգլ.՝ Janet Yellen, օգոստոսի 13, 1946(1946-08-13)[2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Դաշնային պահուստային համակարգի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 2010-2014 թվականներին եղել է նույն կառույցի փոխնախագահը։ Նախկինում եղել է Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկի գործադիր տնօրենը և նախագահը, նախագահ Բիլ Քլինթոնի ենթակայության տակ գտնվող Սպիտակ տան տնտեսական գծով խորհրդատուների խորհրդի նախագահը, Կալիֆորնիայի համալսարանի, Հաաս բիզնես դպրոցի պրոֆեսոր։

Ջանեթ Ելեն
 
Կուսակցություն՝Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝Pembroke College in Brown University?
Գիտական աստիճան՝դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝տնտեսագետ, պրոֆեսոր, բանկիր և քաղաքական գործիչ
Դավանանքհուդայականություն
Ծննդյան օրօգոստոսի 13, 1946(1946-08-13)[2][3] (77 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱմուսինՋորջ Աքերլոֆ[4]
 
Կայք՝home.treasury.gov/about/general-information/officials/janet-yellen
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Տնտեսական տեսությունն ամենօրյա կյանքին կապելու Ելենի ունակությունը համարվում է նրա կարիերայի բնութագրիչներից մեկը[15]։ 2014 թվականի հունվարի 6-ին նախագահ Բարաք Օբամայի առաջադրությամբ ԱՄՆ սենատը հաստատել է Ելենին՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում նշանակելու առաջարկը[16]։ Երդման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 3-ին՝ դարձնելով նրան առաջին կինն այդ պաշտոնում[17]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանեթ Ելեն» հոդվածին։