Ռոբերտ Լևանդովսկի

Ռոբերտ Լևանդովսկի (օգոստոսի 21, 1988(1988-08-21)[2][3][4][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]), լեհ ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս որպես հարձակվող իսպանական Լա Լիգայում՝ կատալոնական Բարսելոնա ակումբում և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Տրանսֆերային արժեքը 2014 թվականի հուլիսի 10-ի դրությամբ կազմում է 50, 000, 000€[7]։

Ռոբերտ Լևանդովսկի
լեհ.՝ Robert Lewandowski
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌոբերտ Լևանդովսկի[1]
ԱզգությունըԼեհ
Քաղաքացիությունը Լեհաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 21, 1988(1988-08-21)[2][3][4][…] (35 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]
Հասակ184 սմ
Քաշ78 կգ[6]
ԴիրքՀարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻսպանիա Բարսելոնա
Համար9
Պատանեկան կարիերա
1997 - 2004Լեհաստան Վարսովիա (Վարշավա)

Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2005Լեհաստան Դելտա Վարշավա? (4)
2005 - 2006Լեհաստան Լեգիա II Վարշավա? (2)
2006 - 2008Լեհաստան Զնիչ Պրուժկով32 (21)
2008 - 2010Լեհաստան Լեխ Պոզնան58 (32)
2010 - 2014Գերմանիա Բորուսիա Դորտմունդ131 (74)
2014 - 2022 Գերմանիա Բավարիա Մյունխեն253(238)
2022 -Իսպանիա Բարսելոնա0 (0)
Ազգային հավաքական
2008Լեհաստան Լեհաստան Մ-213 (0)
2008 - ներկաԼեհաստան Լեհաստան132 (76)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28 հուլիսի 2022:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 28 հուլիսի 2022

Ակումբային կարիերա

Պատանեկան կարիերա

Վաղ տարիքում մարզվել է Լեշնոյի «Պարտիզան» թիմում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Կարիերան սկսել է Վարսովիայում, որտեղ խաղացել է 7 տարի (1997-2004 թվականներ)։

Լևանդովսկու պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է Վարշավայի Դելտա ակումբում, ուր տեղափոխվել է 2005 թվականին։ Այնտեղ նա խփել է 4 գոլ[8]։

2006-2007 թվականներին, խաղալով Զնիչ Պրուժկովում և խփելով 15 գոլ, դառնում է Լեհաստանի II լիգայի, իսկ հաջորդ խաղաշրջանում 21 գոլով՝ Լեհաստանի բարձրագույն լիգայի ռմբարկուն։

Լեխ Պոզնան

Լեխում խաղալիս Ռոբերտ Լևանդովսկին 18 գոլով դարձել է 2009/2010 թթ. Էքստրակլասսի ռմբարկուն

2008 թվականին Լևանդովսկին պայմանագիր է կնքել լեհական Լեխ ակումբի հետ, որը ֆուտբոլիստի համար վճարեց 1,5 միլիոն լեհական զլոտի։ Էքստրակլասսում առաջին անգամ խաղացել է 2008 թվականի օգոստոսի 8-ին՝ սեփական հարկի տակ պարտվելով Բելխատուվային 2։3 հաշվով, որտեղ գոլ է խփել երկրորդ խաղակեսի ընթացքում դաշտ դուրս գալուց 4 րոպե հետո[9]։ Լևանդովսկին նաև մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի որակավորմանը 2008 թվականի հուլիսի 17-ին ադրբեջանական Խազար-Լենկորանի դեմ և 75-րդ րոպեին խփել իր թիմի համար հաղթական գոլը[10]։ Հաջորդ հանդիպումը ևս ավարտվել է Լեխի հաղթանակով[11]։ Հաջորդ փուլում Լեխը խաղաց շվեյցարական Գրասսհոպերի հետ՝ առաջին խաղում հաղթելով նրան խոշոր 6։0 հաշվով, որտեղ Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ[12], իսկ պատասխան հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի (0։0)[13]։ Այնուհետև Լեխը առաջ է անցնում նաև ավստրիական Աուստրիայից և անցնում խմբային մրցաշարի փուլ, որտեղ գրավում է 3-րդ տեղը՝ զիջելով Մոսկվայի ԲԿՄԱ-ին, իսպանական Դեպորտիվոյին և առաջ անցնելով ֆրանսիական Նանսիից և հոլանդական Ֆեյենոորդից։ Սակայն հաջորդ փուլում Լեխը զիջեց իտալական Ուդինեզեին։ 2008 թվականի դեկտեմբերին լեհական Piłka Nożna (Ֆուտբոլ) շաբաթաթերթը Լևանդովսկում ճանաչեց տարվա հայտնություն։

Լեհաստանի առաջնության 2008-2009 մրցաշրջանում Լեխը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ զիջելով վարշավյան Լեգիային և կրակովյան Վիսլային։ Լևանդովսկին խփած 14 գոլերով զբաղեցրեց ռմբարկուների ցուցակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Պավել Բրոժեկի և Տակեսուրե Չինյամային, որոնք խփել էին 19-ական գոլ։ Լեխը հաղթեց նաև Լեհաստանի գավաթը՝ եզրափակչում հաղթելով խոժուվյան «Ռուխին» (1։0)[14]։ 2009 թվականի հուլիսի 25-ին Լյուբինում կրակովյան Վիսլայի դեմ կայացած Լեհաստանի սուպերգավաթի խաղի 9-րդ րոպեին Ռոբերտը խփեց խաղի առաջին գոլը (1։1, տուգանային հարվածներով՝ 3։4)[15]։ Լեհաստանի բարձրագույն առաջնության 2008-09 մրցաշրջանում Լևանդովսկին խփած գոլերի քանակով 2-րդն էր։ 2009 թ. դարձել է Լեհաստանի առաջնության լավագույն խաղացող[16]։ Լինելով խփած գոլերի քանակով առաջինը (18 գոլ)՝ իր թիմով հաղթանակ է տարել 2009-10 մրցաշրջանում։

Լևանդովսկին իր վրա հրավիրել է նաև եվրոպական ակումբերի ուշադրությունը։ Նրանով հետաքրքրվել են մոսկովյան ԲԿՄԱ-ն[17], անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը»[18], դորտմունդյան Բորուսիան[19], հոլանդական Ֆեյենոորդը[20], պետերբուրգյան Զենիթը[21] և Դոնեցկի Շախտյորը[22]։

Ռոբերտ Լևանդովսկին անգլիացի Ուեյն Ռունիի հետ դարձել է հայտնի FIFA 10 համակարգչային խաղի դեմքը Լեհաստանում։

Բորուսիա Դորտմունդ

2010-11

2010 թվականի հուլիսի 1-ին Լևանդովսկին տեղափոխվեց Դորտմունդի Բորուսիա։ Ակումբը նրա համար վճարեց 4, 750, 000€։ Հանդես էր գալիս 7 համարի ներքո։ Լևանդովսկու դեբյուտը Բորուսիայի կազմում տեղի ունեցավ 2010 թվականի օգոստոսի 22-ին Լեվերկուզենի Բայեր 04-ի դեմ խաղում, որտեղ Լևանդովսկին խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին՝ փոխարինելու Սեբաստիան Կելին[23]։ Բունդեսլիգայում առաջին գոլը հեղինակել է գրավելով Շալկե 04-ի դարպասը. 74-րդ րոպեին փոխարինել է Շինջի Կագավային, իսկ 86-րդ րոպեին գոլ է խփել Մանուել Նոյերի դարպասին (1։3)[24]։ Լևանդովսկին Դորտմունդի Բորուսիայի հետ երկու անգամ դարձել է գերմանական Բունդեսլիգայի չեմպիոն, իսկ 2011-2012 մրցաշրջանում դարձավ գերմանական Բունդեսլիգայի լավագույն խաղացող։ Բունդելիգայում անց է կացրել 33 խաղ և խփել 8 գոլ, Գերմանիայի գավաթում՝ 2 խաղ, Եվրոպայի Լիգայում՝ 8 խաղ և խփել իր միակ գոլը խփել Բավարիայի հետ խաղում։

2011-12

Նոր սեզոնում Ռոբերտը սկսեց հանդես գալ 9-րդ համարի տակ։ 2011 թվականի հուլիսի 23-ին մասնակցեց Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպմանը, որտեղ Բորուսիան զիջեց Շալկե 04-ին (հիմնական ժամանակում՝ 0։0, տուգանային հարվածներով՝ 3։4)։ 2011-2012 մրցաշրջանում նույնպես Բորուսիան դարձավ Գերմանիայի չեմպիոն, իսկ Լևանդովսկին դարձավ թիմի ռմբարկուն՝ 34 խաղում խփելով 22 գոլ։ Չեմպիոնների լիգայում խաղալով 6 խաղ՝ խփել է 1 գոլ։ Գերմանիայի Գավաթում Բորուսիան հասավ մինչև եզրափակիչ, որտեղ ջախջախեց մյունխենյան Բավարիային (5։2)։ Այդ խաղում Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա նաև դարձավ Գերմանիայի Գավաթի (2011-2012 թվականներ) ռմբարկուն՝ 6 խաղում խփելով 7 գոլ։

2012-13

2012-2013 մրցաշրջանում Դորտմունդի Բորուսիան գրավեց 2-րդ հորիզոնականը Գերմանիայի առաջնությունում։ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Բորուսիան հաղթեց Ռեալ Մադրիդին, որտեղ Լևանդովսկին խփելով 4 գոլ՝ դարձավ միակ ֆուտբոլիստը, ով ՉԼ-ի կիսաեզրափակչում խփել է 4 գոլ։ Իսկ եզրափակչում պարտվեցին Բավարիային։2014 թվականի հունվարի 4-ին նախնական պայմանագիր կնքեց Մյունխենի Բավարիայի հետ։

2013-14

2013 թվականի հուլիսի 27-ին Դորտմունդի Բորուսիայի կազմում Լևանդովսկին հաղթեց Գերմանիայի գավաթը

Ազգային հավաքականի կազմում դեբյուտը տեղի ունեցավ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին Սան Մարինոյի դեմ խաղին։ Լևանդովսկին Լեհաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը։

«Բավարիա»

2014 թվականի հունվարի 4-ին պաշտոնապես 5 տարվա պայմանագիր կնքեց Մյունխենի Բավարիայի հետ[25]։ Համաձայնությունը ուժի մեջ է մտնում 2014 թվականի ամռանը։ Հենց իր առաջին խաղում ընդդեմ «Դույսբուրգի» նա բացեց հաշիվը նոր ակումբի կազմում։ 2015 թվականի սեպտեմբերի 22–ին սահմանեց ռեկորդ խոշոր եվրոպական առաջնությունների համար(Անգլիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա), 9-ր-ում 5 անգամ գրավելով «Վոլֆսբուրգի» դարպասը(51', 52', 55', 57', 60') (խաղի հաշիվը - 5:1)։

Ձեռքբերումներ

Թիմային

Լեխ

«Դորտմունդի Բորուսիա»

Բավարիա Մյունխեն

Անձնական

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Լևանդովսկի» հոդվածին։