Սահլե Վորկ Զևդե

Սահլե Վորկ Զևդե (ամհարերեն՝ ሳህለወርቅ ዘውዴ, փետրվարի 21, 1950(1950-02-21)[1][2], Ադիս Աբեբա, Եթովպական կայսրություն), եթովպացի դիվանագետ, ներկայումս Եթովպիայի նախագահն է՝ դառնալով առաջին կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը։ Նախագահ է ընտրվել Դաշնային խորհրդարանական վեհաժողովի անդամների կողմից[3] 2018 թվականի հոկտեմբերի 25-ին[4]։ Զևդեն եղել է դիվանագետ, Աֆրիկյան միությանը կից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Անտոնիու Գուտեռեշը և Աֆրիկյան միությանը կից Միավորված ազգերի կազմակերպության բաժանմունքի ղեկավարը՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի մակարդակով[5]։

Սահլե Վորկ Զևդե
 
Կուսակցություն՝անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝Մոնպելիեի համալսարան և Ճեմարան Գեբրե-Մարիամ
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և դիվանագետ
ԴավանանքԵթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցի
Ծննդյան օրփետրվարի 21, 1950(1950-02-21)[1][2] (74 տարեկան)
ԾննդավայրԱդիս Աբեբա, Եթովպական կայսրություն
Քաղաքացիություն Եթովպիա

Կրթություն

Դեսպան Սահլե Վորկ Զևդեն Բնական գիտություններ է սովորել Մոնպելյեի համալսարանում (Ֆրանսիա)։ Նա ազատ խոսում է ամհարերեն, ֆրանսերեն և անգլերեն։

Կարիերա

Եթովպիայի դիվանագիտական ծառայության վետերան Զևդեն որպես դեսպան աշխատել է Սենեգալում, հավատարմագրվելով Մալիում, Կաբո Վերդեում, Գվինեա Բիսաուում, 1989 թվականից մինչև 1993 թվականը Գամբիայում և Գվինեայում։ 1993 թվականից մինչև 2002 թվականը եղել է Ջիբութիում դեսպան և Զարգացման հարցերով միջկառավարական մարմնի (Intergovernmental Authority on Development) մշտական ներկայացուցիչ։ Ավելի ուշ նա աշխատել է Ֆրանսիայում դեսպան, ՄԱԿ-ում կրթության, գիտության և մշակույթի հարցերով մշտական ներկայացուցիչ (ՅՈՒՆԵՍԿՕ) և Թունիսում և Մարոկկոյում հավատարմագրված դեսպան (2002 թվականից 2006 թվականներին)։

Սահլե Վորկ Զևդեն աշխատել է որպես հատուկ ներկայացուցիչ եղել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղաշինության Միացյալ ներկայացուցչության ղեկավարը։ Ավելի վաղ նա նաև զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ, այդ թվում՝ Աֆրիկյան միությանը առընթեր Եթովպիայի մշտական ներկայացուցչի և Աֆրիկայի համար Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական հանձնաժողովի և Եթովպիայի արտաքին գործերի նախարարությունում Աֆրիկայի գործերի գլխավոր տնօրենի պաշտոնը։

2011 թվականին Սահլե Վորկ Զևդեն նշանակվել է ՄԱԿ-ի Նայրոբիում (Յունոն) բաժանմունքի գլխավոր տնօրեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի պաշտոնում։ Նա առաջին մարդն էր, որը զբաղեցնում էր գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Նախագահություն

2018 թվականի հոկտեմբերի 25-ին նա ընտրվել և ստանձնել է Եթովպիայի նախագահի պաշտոնը՝ դառնալով այդ պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահլե Վորկ Զևդե» հոդվածին։