Սաուդյան ռիալ

Սաուդյան ռիալ կամ ռիալ (արաբ․՝ ريال سعودي‎‎)` Սաուդյան Արաբիայի դրամական միավոր։ Մեկ ռիալը հավասար էր 20 կերշի (կուրուշ) կամ 100 հալալի։

Արաբական ռիալ
ريال سعودي
ISO 4217 կոդSAR
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Կազմված է100 Հալալ
Մետաղադրամներ1,5, 10, 25, 50, 100 հալալ, 1 և 2 ռիալ
Թղթադրամներ5, 10, 50, 100, 500 ռիալ

Շրջանառության մեջ գտնվում են 1, 5, 10, 25, 50, 100 հալալ անվանական գնով մետաղադրամները, 1, 2 ռիալ և 5, 10, 50, 100, 500 ռիալ անվանական գնով թղթադրամները։ Նոր տարբերակները թողարկվել են 2016 թվականին։

Մետաղադրամներ

Մինչև 1928 թվականը շրջանառության մեջ գտնվում էր Մարիա Թերեզայի տալերը և անգլիական ոսկե սովերենը։ Արծաթե ռիալը սկսել են հատել 1928 թվականից (19,96 գրամ մաքուր արծաթ), իսկ 1936 թվականից ռիալում արծաթի պարունակությունը հավասարվեց 10,96 գրամի։ Մինչև 1960 թվականը ռիալը կազմված էր 22, ավելի ուշ` 20 կերշից[1]։ 1952 թվականի հոկտեմբերի 22-ից սկսեցին թողարկել Սաուդյան Արաբիայի ազգային ոսկե մետաղադրամը` սաուդյան սովերենը, որը հավասար էր անգլիական ոսկե սովերենին (7,98805 գրամ ոսկի)[2][3]։ 2009 թվականի դեկտեմբերի դրությամբ առօրյա կյանքում մետաղադրամները քիչ են կիրառվում` վաճառակետերում վճարվելիք գումարը կլորացնում են մինչև ռիալ։

Թղթադրամներ

Առաջին սաուդյան թղթադրամները թողարկվել են 1952 թվականին 10 ռիալ անվանական գնով[4]։ Ավելի ուշ շրջանառության մեջ դրվեցին 1 և 5 ռիալ անվանական գնով թղթադրամները։ Հետագա տարիներին անցկացվեցին 5 էմիսիաներ։ Յուրաքանչյուր նոր թղթադրամի վրա պատկերված էր պետության նոր արքան[5]։

Առաջին թղթադրամները

Շարք 1953—1956 թվականներ
ՊատկերԱնվանական գին
(ռիալ)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
ՆկարագրությունԹողարկման
տարեթիվ
Ճակատային կողմՀակառակ կողմՃակատային կողմՀակառակ կողմՆշագիծ
1127×72շագանակագույն
կարմիր
Սուեզի ջրանցքի դարպասՍաուդյան Արաբիայի զինանշան1956
5156×66կապույտԴաու1954
10138×66կանաչՍաուդյան Արաբիայի զինանշան1953
10173×78կանաչԴաուՍաուդյան Արաբիայի զինանշան, անվանական գին1954
Պատկերի մասշտաբ`1.0 պիքսել։

1961 թվականի շարք

Շարք 1961 թվական
ՊատկերԱնվանական գին
(ռիալ)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն
ԱվերսՌևերսԱվերսՌևերսՆշագիծ
1128×62Լեռ ԱրաֆաթՍաուդյան Արաբիայի զինանշան
5157×66
10165×70Նավահանգիստ
50170×78
100176×86
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։

1966 թվականի շարք

1966 թվականի թղթադրամներ
ՊատկերԱնվանական գին
(ռիալ)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն
ԱվերսՌևերսԱվերսՌևերսՆշագիծ
1128×62Սաուդյան Արաբիայի զինանշան
5146×66
10158×70Ալ-Հարամ մզկիթ
50170×78
100176×82Թագավորական պալատՆավթի արդյունաբերություն
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։

Ֆեյսալի դարաշրջան

1976 թվականի թղթադրամներ
ՊատկերԱնվանական գին
(ռիալ)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն
ԱվերսՌևերսԱվերսՌևերսՆշագիծ
1130×65շագանակագույնՓեյսալ II արքայի դիմանկար,
լեռ Ջաբալ ալ-Նոր

Դահրան օդանավակայանի վերևում
Փեյսալ II արքայի դիմանկար
5152×70կանաչՓեյսալ II արքայի դիմանկար,
ոռոգման ջրանցք
Ջիզան ՀԵկ-ի պատնեշը
10164×74կարմրա-
մանուշակագույն
Փեյսալ II արքայի դիմանկար,
նավթի հարթակ
նավթավերամշակման գործարան
50176×76մուգ կանաչ,
շագանակագույն
Փեյսալ II արքայի դիմանկար,
Մասջիդ ան-Նաբավի
Մասջիդ ան-Նաբավի
100182×86կապույտԱբդուլ-Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ արքայի դիմանկար,
Ալ-Հարամ մզկիթ
Ալ-Հարամ մզկիթ
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։

Ֆահդի դարաշրջան

Շարք 1983—1984 թվականներ
ՊատկերԱնվանական գին
(ռիալ)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն
ԱվերսՌևերսԱվերսՌևերսՆշագիծ
1134×62Գույներ
5145×66Ֆահդը Դաուի ֆոնի վրաՆավթավերամշակման գործարան
10150×68Ֆահդը ամրոցի ֆոնինԱրմավենիներ
50155×70ԿանաչՖահդ, ձախից`Ժայռի գմբեթԱլ-Ակսա մզկիթ
100160×72Ֆահդը Մուհամեդ մարգարեի մզկիթի ֆոնի վրաՄուհամեդ մարգարեի մզկիթ
500166×74մանուշակագույնԱբդուլ-Ազիզ արքա, ՔաաբաԱլ-Հարամ մզկիթԱբդել-Ազիզ II արքայի դիմանկար
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։

Աբդուլահի դարաշրջան

2007 թվականի մայիսին Սաուդյան Արաբիայում անցկացվեց նոր դրամական էմիսիա։ Շրջանառության մեջ են դրվում 1, 5, 10, 50, 100 և 500 ռիալ անվանական գնով թղթադրամները։ Թղթադրամների վրա պատկերված էր Ադբուլահ արքայի դիմանկարը։ Սակայն նախկին 500 ռիալ անվանական գնով թղթադրամը մնաց անփոփոխ։ Հին թղթադրամները շրջանառությունից հանվելուն զուգահեռ նոր թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին[6]։

Փոխարժեքի կուրս

Ազգային արժույթի կուրսը պահպանելու համար Սաուդյան Արաբիան կիրառում է Արժութայի խորհրդի ռեժիմին, որի համաձայն ռիալը կապված է ԱՄՆ դոլարին (կոդ ISO 4217` USD)` 3,75:1[7] հարաբերակցությամբ։ Փոխարժեքի կուրսը բանկերում պաշտոնականից շատ քիչ են տարբերվում` գնում` 3,74, և վաճառք` շուրջ 3,77[8]։ 2007 թվականի սեպտեմբերին հայտարարեցին, որ երկիրը նպատակ ունի հրաժարվել ԱՄՆ դոլարի հետ իրենց արժույթի կապից[9]։ Հետագայում դա տեղի չունեցավ։


SAR ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝:AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Տես նաև