Սեբաստիան Կուրց

Սեբաստիան Կուրց (գերմ.՝ Sebastian Kurz, օգոստոսի 27, 1986(1986-08-27)[1][3][2][…], Վիեննա, Ավստրիա[1]), Ավստրիայի ներկայիս կանցլեր, պետական և քաղաքական գործիչ։ 2013 թվականի դեկտեմբերի 13-ից պաշտոնավարում է Ավստրիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում[4]։ Համարվում է աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարը։

Սեբաստիան Կուրց
 
Կուսակցություն՝Ավստրիայի ժողովրդական կուսակցություն[1]
Կրթություն՝GRG 12 Erlgasse? (2004)[2] և Faculty of Law, University of Vienna? (2011)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օրօգոստոսի 27, 1986(1986-08-27)[1][3][2][…] (37 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[1]
Քաղաքացիություն Ավստրիա
 
Կայք՝sebastian-kurz.at
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Սերբիայի Հանրապետության օրդեն

Վաղ տարիներ և կրթություն

Սեբաստիան Կուրցը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 27-ին Վիեննայում։ Հայրը եղել է ինժեներ, մայրը՝ ուսուցչուհի[5]։ Մեծացել է Վիեննայի Մայդլինգ շրջանում, որտեղ մինչ օրս բնակվում է։ 1996 թվականին ընդունվել է Bundesgymnasium und Bundesrealgymnasium Erlgasse: 2004 թվականին ավարտելով բուհը՝ մեկ տարի ծառայել է Ավստրիա ԶՈՒ-ում։ Այնուհետև սովորել է Վիեննայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և երբ 2011 թվականին նշանակվեց ինտեգրացիայի հարցերով պետական քարտուղարի պաշտոնում, ընթանում էր նրա ուսումնառության 13-րդ սեմեստրը[6]։

Երիտասարդ քաղաքական գործիչ

17 տարեկանում Կուրցը դարձել է Ավստրիական ազգային կուսակցության (ԱԱԿ) անդամ, իսկ 23 տարեկանում գլխավորել է կուսակցության Վիեննայի կոմիտեն[7]։ 2009 թվականին ընտրվել է ԱԱԿ-ի երիտասարդական թևի առաջնորդ։ 2010-2011 թվականներին եղել է Վիեննայի քաղաքային խորհրդի անդամ։

2011 թվականի ապրիլին դարձյալ նշանակվել է ինտեգրացիայի հարցերով պետական քարտուղարի պաշտոնում։ 2013 թվականին ընտրվել է Ավստրիայի խորհրդարանի անդամ։

Ավստրիայի արտաքին գործերի նախարար

2013 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար՝ Վերներ Ֆայմանի կառավարության օրոք։ Կուրցի խնդրանքով նախարարությանն են կցվել նաև սոցիալական ինտեգրացիայի վերաբերող պետական լիազորությունները։ համարվել է ամենաերիտասարդ արտաքին գործերի նախարարը ոչ միայն ամբողջ աշխարհում, այլ նաև Ավստրիայի ողջ պատմության ընթացքում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Կուրց» հոդվածին։