Սեբուանո

Սեբուանո, Ավստրոնեզյան լեզվաընտանիքին պատկանող լեզու։ Հիմնականում օգտագործվում է Ֆիլիպիններում։ Ունի շուրջ 20 միլիոն լեզվակիր, հիմնականում Կենտրոնական Վիսարյայում, արևելյան Նեգրոս կղզու շրջանում, Արևելյան Վիսարյայի արևմտյան մասում և Մինդանաոի հիմնական մասում, որոնց մեծ մասը պատկանում են Վիսայյա էթնիկ խմբին[3]։ Այսպես կոչված Վիսայան լեզվաընտանիքի լեզուներից ամենամեծ տարածում ունեցող լեզուն է և սերտորեն կապված է այլ Ֆիլիպինո լեզուներին։

Սեբուանո
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասBinisayâ?
Երկրներ Ֆիլիպիններ[1]
Խոսողների քանակ15 900 000 մարդ (2019)[2]
Վերահսկող կազմակերպությունVisayan Academy of Arts and Letters?
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFceb
ԳՕՍՏ 7.75–97себ 587
ISO 639-2ceb
ISO 639-3ceb
 Cebuano language Վիքիպահեստում

Այն ունի մայրենի լեզվակիրների ամենամեծ քանակը Ֆիլիպինների բնակչության շրջանում, չնայած պաշտոնապես չի ուսուցվել դպրոցներում կամ համալսարաններում մինչև 2012 թվականը[4]։ Այն լինգվա ֆրանկա է համարվում Կենտրոնական Վիսարյայի, արևելյան Նեգրոս կղզում, Արևելյան Վիսարյայի արևմտյան մասում և Մինդանաոյի հիմնական մասում։ Սերբուանո անվանումը ծագել է Սեբու կղզու անունից, որը լեզվի նախահայրենիքն է[5][6]։ Սեբուանոն նաև Արևմտյան Լեյտեյի հիմնական լեզուն է, ակնհայտորեն Օրմոքում և քաղաքի շրջակա այլ մունիցիպալիտետներում[7]։ ISO 639-2 եռանիշ կոդը՝ ceb է,սակայն չունի ISO 639-1 երկնիշ կոդ։

Տարածվածություն

Սեբուանոն խոսվում է Սոբու կղզում և նրան շրջապատող 167 կղզիներում՝ Բահոլում և Սիքուիջորում, արևելյան Նեգրոս կղզի շրջանում, հարավային Մասբատեում, Լեյտեյի արևմտյան մասում, արևմտյան Բիլիրանում, Սամարի մոքր հատվածներում և Մինդանաոյի հիմնական մասերում (Ֆիլիպինների երկրորդ ամենամեծ կղզին)[5]։ Բացի դա, «Զամբոանգա թերակղզու, Դավաո շրջանի և Կոտաբատոյի բնակչությանը մի մեծ մաս խոսում է սեբուանո»[5]։ Լեզվի որոշ բարբառներ սեբուանոյի համար տարբեր անվանումներ ունեն։ Սեբու կղզու սեբուանո խոսող էթնիկ խմբերը կոչվում են «Սեբուանո», Բոհոլի լեզվակիրները՝ «Բոհոլանո», իսկ Լեյտեյի լեզվակիրները իրենց բարբառը կոչում են Կանա։ Մանդանաոյի և Լուզոնի լեզվակիրները պարզապես կոչում են բինիսայա կամ բիսայա[7]։

Արտահայտություններ

  • Ովքե՞ր են նրանք - Kinsa sila?
  • Ինչպե՞ս եք? - Kumusta ka(եզակի)?, Kumusta kamo(հոգնակի)?, Unsa may imong(եզակի) kahimtang?, Unsa may inyong(հոգնակի) kahimtang?
  • Բարի լույս - Maayong buntag
  • Բարի կեսօր - Maayong hapon
  • Բարի երեկո - Maayong gabii
  • Հաջողություն - Ayoayo (պաշտոնական), Adios (հազվադեպ), Babay (ոչ պաշտոնական), Amping («լավ մնացեք»), Hangtud sa sunod («ցտեսություն»)
  • Շնորհակալություն - Salamat nimo(եզակի), salamat ninyo(հոգնակի)
  • Որտեղի՞ց եք - Taga diin ka(եզակի)?, taga diin mo(հոգնակի)?
  • Ինչպե՞ս կարող եմ ասել ․․․ սեբուանոյով - Unsaun pagsulti sa ... sa Sinugbuanon/Binisaya?
  • Ինչպե՞ս կարող եմ գնալ ... - Unsaon naku pag-adto sa...?
  • Հասկանու՞մ եք - Nakasabut ka(sing.)?, Nakasabut mo(pl.)?
  • Ինչպե՞ս է եղանակը - Kumusta ang panahon?
  • Ի՞նչ է դա - Unsa na?
  • Ժամը քանի՞սն է - Unsa nang orasa?/Unsang orasa na?
  • Դադարեցրեք դա - Hunonga na
  • Այո - Oo
  • Ոչ - Dili («ոչ», օգատգործվում է ապառնի ժամանակում), Wala («ոչինչ, ինչ–որ բանի բացակայություն», օգտագործվում է անցյալ և պրոգրեսիվ ժամանակաձևում)[8]
  • Լավ - Sige, Patek
  • Հիանալի է - Ngilngig, Kuyaw
  • Օ՜հ (ձայնարկություն) - "Oy!", Hala!, Sus! (կրճատված Hesus!)[9][10],

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբուանո» հոդվածին։