Վերջակետ

Վերջակետը հայերենի կետադրական նշաններից մեկն է, որը դրվում է ավարտված նախադասության վերջում։ Այն նաև օգտագործվում է հին վրացերեն գրություններում[1]։

։

Հայերենի կետադրություն

վերջակետ( : )
միջակետ( )
ստորակետ( , )
բութ( ՝ )
շեշտ( ՛ )
հարցական նշան( ՞ )
բացականչական
նշան
( ՜ )
չակերտներ( « » )
միության գծիկ( - )
անջատման գիծ( )
կախման կետեր( )
բազմակետեր( ․․․․ )
փակագծեր( [ ] ( ) )
ապաթարց( ՚ )
ենթամնա( ֊ )
բացատ( )
Հին հայերենի կետադրություն
թավ•լերկ•մակակետ
սոսկ•սուղ
պատիվ( ՟ )
Լատիներենի կետադրություն
բացականչական
նշան
( ! )
հարցական նշան( ? )
Տպագրական նշաններ
ամպերսենդ( & )
աթ( @ )
աստղանիշ( * )
հակադարձ շեղագիծ( \ )
ցանկի մակնշան( )
տպագրական խաչ( †, ‡ )
աստիճան( ° )
վանդականիշ( # )
համարանիշ( )
բաժանման նշան( ÷ )
կարգի ցուցիչ( º, ª )
տոկոս, հազարերորդական մաս( %, ‰ )
ենթաբաժին( )
շտրիխ( ′, ″, ‴ )
բաժին( § )
ալիքանշան( ~ )
ընդգծում( _ )
կանգնակ( ¦, | )
Մտավոր սեփականություն
հեղինակային
իրավունքի նշան
(©)
ապրանքանշանի իրավունք(®)
սպասարկման նշան()
ապրանքանիշ()
Արժույթներ
արժույթի նշան(¤)
արժույթների
նշաններ`
(֏ ฿ ₵ ¢ ₡ ₢ $ ₫ ৳ ₭ ℳ ₥ ₦ ₧ ₱ £ ¥ )

Պատմություն

5-9-րդ դարերի հայերեն քերականական աշխատություններում և ձեռագրերում վերջակետն արտահայտվել է մեկ քառակուսի կամ քառանկյունի կետով, ինչպես այսօր միջակետն է։ Սակայն գործածության տեղով և մասամբ ձևով տարբերվել է միջակետից։ Վերջակետի իմաստով այն գրվել է տողից վերև, իսկ միջակետի և ստորակետի իմաստով՝ տողի վրա։ Վերջակետը դրվել է պարզ և բարդ նախադասությունների վերջում, և արտահայտել խոսքի ավարտը, վերջնական դադարը, կամ ըստ հին քերականների «խորհրդի» վախճանը»։

Տասներորդ դարից հայերեն գրություններում գրիչների մեծ մասն օգտագործել են կրկնակետն (։) որպես վերջակետ։ Այս դարից վերջակետը դրվում է տողի վրա, իսկ որոշ ձեռագրերում հայտնվում է որպես քառանկյունի գծեր։ Կրկնակետը վերջակետի դերում նաև հայտնվել է վաղ շրջանի ռուսական ձեռագրերում տասնչորրորդ դարից։

Այժմյան երկու կետով վերջակետի գործածությունն ավելի կանոնավոր, հաստատուն ու համատարած է դառնում ԺԱ-ԺԲ դարերից սկսած, և շարունակվում մինչ այժմ։

Վերջակետը կոչվել է նաև կետ ավարտյալ։ Ոմն անանուն մեկնիչ և հետագայում այլ քերականներ, այդ շարքում Վարդան Արևելցին վերջակետը կոչել են արքա, իսկ Ստեփանոս Սյունեցին ութերորդ դարում այն համարում է խոստումն կամ վախճան։ Մի ձեռագրում այն նաև համարվել է վճար և հանգիստ բանին[1]։

Գործածություն

Վերջակետը հայերենում տրոհության նշան է. դրվում է ավարտված նախադասությունների վերջում, և արտահայտում է մեծ դադար[2]։

Օրինակ՝
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։
Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ --Կիկոսի մահը, Հովհաննես Թումանյան

Վերջակետն անմիջապես հաջորդում է նախորդ բառին՝ առանց բացատի, իսկ վերջակետից հետո դրվում է մեկ բացատ։ Վերջակետին հաջորդող բառը (բացատից հետո) սկսվում է մեծատառով։

Յունիկոդում

Վերջակետը համակարգչային յունիկոդ ստանդարտում ներկայացվում է U+0589 նիշով։

Վինդոուզի լռելյայն հայերենի դասավորության խնդիրներից մեկն է այն, որ վերջակետն արտահայտող յունիկոդի U+0589 նիշի փոխարեն օգտագործվել է անգլերեն երկուկետն արտահայտող U+003A նիշը։ Թեև երկու նիշերն իրար բավականին նման են, սակայն կոդավորման տեսակետից խնդիրներ են առաջացնում, քանի որ հայերեն վերջակետն արտահայտում է նախադասության ավարտն, իսկ անգլերեն երկուկետը՝ ոչ։

Աղբյուրներ

Արտաքին հղումներ