Սախարովի անվան մրցանակ

Եվրոպարլամենի մրցանակ մտքի ազատության համար

Սախարովի անվան մրցանակ, պաշտոնապես հայտնի է որպես Սախարովի անվան մտքի ազատության մրցանակ (անգլ.՝ Sakharov Prize for Freedom of Thought), ամենամյա մրցանակ, որն անվանվել ի պատիվ ռուս գիտնական, այլախոհ և իրավապաշտպան Անդրեյ Սախարովի, ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից, որպես խրախուսման միջոց՝ ի պատիվ անհատների և մարդկանց խմբերի կամ կազմակերպությունների, որոնք նվիրվել են մարդու իրավունքների և մտքի ազատության պաշտպանությանը[1]։ Հավակնորդների կրճատ ցուցակը կազմվում է հոկտեմբերին Արտաքին գործերի կոմիտեի և Զարգացման կոմիտեի կողմից, իսկ մրցանակը հանձնվում է դեկտեմբերյան նստաշրջանի ժամանակ[2]։ Մրցանակը ներառում է 50 000 եվրո դրամական պարգև, որը շնորհում է Եվրախորհրդարանի նախագահն անձամբ[2]։

Սախարովի անվան մրցանակ
Սախարովի անվան մրցանակի պոստեր
Տեսակմարդու իրավունքների մրցանակ
Երկիր Եվրոպական Միություն և  Ֆրանսիա
Հիմնադրվել է1988
ՊարգևադրողԵվրախորհրդարան
Անվանված էԱնդրեյ Սախարով
Կայքeuroparl.europa.eu/sakharovprize/en/home/the-prize.html(անգլ.) և europarl.europa.eu/sakharovprize/it/home/the-prize.html(իտալ.)

Առաջին մրցանակը շնորհվել է 1988 թվականին։ Դափնեկիրները երկուսն են եղել. Նելսոն Մանդելան (Հարավային Աֆրիկա) և Անատոլի Մարչենկոն (Ռուսաստան)։ Վերջինս մրցանակի արժանացել է հետմահու։

1990 թվականին մրցանակը շնորհվել է քաղաքական հայացքների համար տնային կալանքի տակ գտնվող Աուն Սան Սու Չժիին, սակայն նա չի կարողացել մասնակցել մրցանակաբաշխությանը, քանի որ որպես Մյանմայի քաղաքական բանտարկյալ իշխանությունները արգելել են երկրից բացակայել։ Աուն Սան Սու Չժին մրցանակը ստացել է 2013 թվականին։

Ոլորտներ

Սախարովի անվան մտքի ազատության ամենամյա մրցանակին արժանանում են հետևյալ ոլորտներում ձեռքբերումների համար.

Սախարովի անվան մտքի ազատության մրցանակը շնորհվում է նաև կազմակերպություններին։ Առաջինը հանձնվել է 1992 թվականին Արգենտինայի Պլազա դե Մայոյի մայրեր կազմակերպությանը։

Հետապնդվողներ

Սախարովի մրցանակի հանձնումը դափնեկիր Աուն Սան Սու Չժիին, Ստրասբուրգ, 2013 թվականի հոկտեմբերի 22

Սախարովի մրցանակի դափնեկիրներից ոմանք նախկինի պես բախվում են կոշտ քաղաքական ճնշումների։ Ռեպրեսիվ ռեժիմի տակ ապրող դափնեկիրներից են՝ Լրագրողների բելառուսական ասոցիացիան (2004), Դամաս դե Բլանկո (Կուբա, 2005), Գիլերմո Ֆարինյասը (Կուբա, 2010), Ալեքսանդր Միլինկևիչը (Բելառուս, 2006), Հու Ցզյան (Չինաստան, 2008Ռազան Զեյթունան (Սիրիա, 2011) առևանգվել է 2013 թվականին և դեռևս կորած է համարվում։ Նասրին Սոթոուդեն (Իրան, 2012) ազատ է արձակվել բանտից 2013 թվականի սեպտեմբերին և նրան իր գործընկերներից 2012 թվականի համադափնեկիր ռեժիսոր Ջաֆար Փանահիի հետ միասին մինչև օրս արգելված է լքել Իրանի տարածքը։

Նոբելյան մրցանակակիրներ

Սախարովի անվան մտքի ազատության մրցանակի դափնեկիրներից երեքը՝ Նելսոն Մանդելան (1993), Աուն Սան Սու Չժին (1991) և Մալալա Յուսուֆզայը (2014), հետագայում արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Դափնեկիրների ցանկ

ՏարիՊատկերԴափնեկիրԱզգությունՆշումներ
1988 Նելսոն Մանդելա  Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀակա-ռասայական խտրականության ակտիվիստ, իսկ ավելի ուշ՝ Հարավային Աֆրիկայի նախագահ[3]
-Անատոլի Մարչենկո
(հետմահու)
 ԽՍՀՄԽորհրդային այլախոհ, հեղինակ և մարդու իրավունքների ակտիվիստ[3]
1989 Ալեքսանդր Դուբչեկ  ՉեխոսլովակիաՍլովակիայի քաղաքական գործիչ, փորձել է բարեփոխել կոմունիստական ռեժիմը Պրահայի գարնան ժամանակ[3]։
1990 Աուն Սան Սու Չժի  ՄյանմաԸնդդիմադիր քաղաքական գործիչ և Հանուն ժողովրդավարության Ազգային լիգայի նախկին գլխավոր քարտուղար[4]։ 2020 թվականին Եվրախորհրդարանի նախագահների կոնֆերանսը պաշտոնապես հեռացրել է Սու Չժիին Սախարովի մրցանակակիրների համայնքից՝ Ռոհինջա ժողովրդի դեմ կատարած վայրագությունների մեջ նրա դերակատարության պատճառով, բայց ետ չի վերցրել մրցանակը[5]։
1991Ադեմ Դեմաչի  ԿոսովոԿոսովոյի ալբանացի քաղաքական գործիչ և երկարաժամկետ քաղբանտարկյալ[3]
1992 Պլազա դե Մայոյի մայրեր  ԱրգենտինաԱրգենտինայի մայրերի ասոցիացիա, որոնց երեխաները անհետ կորել են Կեղտոտ պատերազմի ընթացքում[4]
1993 Օսլոբոջենե  Բոսնիա և ՀերցեգովինաՀանրաճանաչ թերթ, որը պաշտպանել է Բոսնիան և Հերցեգովինան որպես բազմազգ պետություն[4]
1994 Նասրին Թասլիմա  ԲանգլադեշՆախկին բժիշկ, ֆեմինիստ հեղինակ[4]
1995 Լեյլա Զանա  ԹուրքիաՔրդական ծագումով քաղաքական գործիչ Թուրքիայի հարավ-արևելքից, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

որպես Քրդական բանվորական կուսակցության անդամ` իր մայրենի քրդերենով Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալու համար[3]

1996 Վեյ Ժինգշեն  ՉինաստանՉինական ժողովրդավարական շարժման ակտիվիստ[4]
1997 Սալիմա Գեզալի  ԱլժիրԼրագրող և գրող, կանանց իրավունքների ակտիվիստ, Ալժիրում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպան[4]
1998 Իբրահիմ Ռուգովա  ԿոսովոԱլբանական քաղաքական գործիչ,Կոսովոյի առաջին նախագահ[3]
1999 Խանանա Գուժմաու  Արևելյան ԹիմորՆախկին ռազմատենչ, հետագայում Արևելյան Թիմորի առաջին նախագահ[6]։
2000-¡Basta Ya!  ԻսպանիաԱհաբեկչության նկատմամբ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող անհատներին միավորող կազմակերպություն[7]։
2001 Նուրիտ Պելեդ-Էլհաման  ԻսրայելԽաղաաղության ակտիվիստ[3]
-Իզաթ Գազավի  ՊաղեստինԳրող, պրոֆեսոր[3]
Զաքարիաս Կամվենո  ԱնգոլաԱրքեպիսկոպոս և խաղաղության ակտիվիստ[3]
2002-Օսվալդո Պայա  ԿուբաՔաղաքական ակտիվիստ և այլախոհ[8]
2003 Քոֆի Անան  ԳանաԽաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղար[3]
ՄԱԿ  ՄԱԿ
2004-Լրագրողների բելառուսական ասոցացիա  ԲելառուսՈչ-կառավարական կազմակերպություն, որի նպատակն է ապահովել խոսքի ազատությունը և տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքները ու խթանել լրագրության մասնագիտական չափանիշները[9]։
2005 Սպիտակազգեստ կանայք  ԿուբաՁերբակալված այլախոհների հարազատների ընդդիմադիր շարժում[10]
Լրագրողներ առանց սահմանների  Ֆրանսիա, ՓարիզՖրանսիայի վրա հիմնված մամուլի ազատությունը քարոզող ոչ-կառավարական միջազգային կազմակերպություն[10]
Հաուվա Իբրահիմ  ՆիգերիաՄարդու իրավունքների փաստաբան[10]
2006 Ալեքսանդր Միլինկևիչ  ԲելառուսՔաղաքական գործիչ, Բելառուսի Միացյալ Ժողովրդավարական ուժերի կողմից ընտրված միասնական թեկնածու 2006 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու համար[11]
2007 Սալի Մահմուդ Օսման  ՍուդանՄարդու իրավունքների փաստաբան[4]
2008 Հու Ջիա  ՉինաստանԱկտիվիստ և այլախոհ[12]
2009Մեմորիալ  ՌուսաստանՊատմական, կրթական, իրավապաշտպան, բարեգործական միջազգային կազմակերպություն[13]
2010 Գիլերմո Ֆարինյաս  ԿուբաԲժիշկ, լրագրող և քաղաքական այլախոհ[14]
2011 Ասմաա Մահֆուզ  ԵգիպտոսԱրաբ ժողովրդի հինգ ներկայացուցիչներ՝ ի նշան հավանության և աջակցության մարդու իրավունքների պաշտպանության և ազատության ձգտման[15]։
Ահմեդ ալ-Սենուսի  Լիբիա
Ռազան Զեյթունա  Սիրիա
Ալի Ֆարզաթ
-Մոհամեդ Բուազիզի
(հետմահու)
 Թունիս
2012 Ջաֆար Փանահի  ԻրանԻրանցի ակտիվիստներ, Սոթոուդեն իրավաբան է, Փանահին՝ ռեժիսոր[16][17]
Նասրին Սոտուդե
2013 Մալալա Յուսուֆզայ  ՊակիստանԿանանց իրավունքների և կրթության քարոզիչ[18]
2014 Դենի Մուքվեգե  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունգինեկոլոգ, խմբակային բռնաբարության զոհերին օգնություն ցուցաբերող[19]
2015 Ռաիֆ Բադավի  Սաուդյան ԱրաբիաՍաուդյան Արաբիայի գրող, ակտիվիստ, Սաուդյան լիբերալներ անվճար կայքի ստեղծող[20][21]
2016 Նադիա Մուրադ  ԻրաքԵզդի իրավապաշտպաններ և «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» նախկին առևանգվածներ[22]
Լամիյա Աջի Բաշար
2017 Դեմոկրատական ընդդիմություն Վենեսուելայում  ՎենեսուելաԵրկրի Ազգային ժողովի անդամները և բոլոր քաղբանտարկյալները, որոնք ներկայացված են Foro Penal Venezolano-ի կողմից՝ ի դեմս Լեոպոլդո Լոպեսի, Խուլիո Բորխեսի, Անտոնիո Լեդեզմայի, Դանիել Սեբալյոսի, Յոն Գոյկոեչեի, Լորեն Սալեհի, Ալֆրեդո Ռամոսի և Անդրեա Գոնսալեսի։ Մրցանակը համարվում էր որպես պարգևատրում «Ուսանողական ակտիվիստների և ցուցարարների քաջությանը՝ Նիկոլաս Մադուրոյի կառավարության կողմից բռնաճնշումների դեմ դիմաց»[23] և բոյկոտված Եվրոպական միացյալ ձախեր-Սկանդինավյան կանաչ ձախ խորհրդարանական խմբի կողմից[24][25]։

(լրացուցիչ տեղեկություններ Քաղաքական ճգնաժամ Վենեսուելայում (2019) հոդվածում)

2018 Օլեգ Սենցով  ՈւկրաինաԿինոռեժիսոր, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում պահվող քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարի խորհրդանիշ[26]
2019 Իլհամ Տոհտի  ՉինաստանՈւյղուր տնտեսագետ, գիտնական և իրավապաշտպան[27]
2020 Դեմոկրատական ընդդիմություն Բելառուսում  ԲելառուսԲելառուսի դեմոկրատական ընդդիմությունը՝ ի դեմս Կոորդինացիոն խորհրդի, Սվետլանա Տիխանովսկայայի, Սվետլանա Ալեքսևիչի, Մարիա Կալեսնիկավայի, Օլգա Կավալկովայի և Վերանիկա Ցապկալայի և քաղաքական և քաղաքացիական հասարակության գործիչների՝ Սերգեյ Տիխանովսկի Ցիխանուսկիի, Ալես Բիալյացկու, Սերգեյ Դիլևսկի, Ստյապամ Պուտսիլայի և Միկոլա Ստատկևիչի նախաձեռնությամբ[28]։
2021 Ալեքսեյ Նավալնի  ՌուսաստանԸնդդիմադիր քաղաքական գործիչ և կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ[29]
2022 Ուկրաինական ժողովուրդ  ՈւկրաինաՊարգևատրվել են այն ուկրաինացիներն, ովքեր «պաշտպանում են ժողովրդավարությունը, ազատությունը և օրենքի գերակայությունը»՝ 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո[30]
2023-Մահսա Ամինի  ԻրանՄահսա Ամինիի մահվան կասկածելի հանգամանքներն Իրանում հանգեցրեցին լայնածավալ բողոքի ցույցերի՝ հաճախ «Կին, կյանք, ազատություն» կարգախոսի ներքո[31]
Կին, կյանք, ազատության շարժում

Պատկերասրահ

'
Պարգևատրման արարողությունը․ 2013 թ․-ին Ստրասբուրգի խորհրդարանում Աուն Սան Սու Չժիին հանձնվում է 1990 թvakanի մրցանակը։ Սու Չժին այն չէր ստացել ժամանակին, քանի որ այդ տարիներին տնային կալանքի տակ էր եղել։Սպիտակազգեստ կանայք, 2005 թվականի դափնեկիր կազմակերպություն, ցույցեր Հավանայում (Կուբա)Դոկտոր Դենիս Մուկվեգե, 2014 թվականի դափնեկիր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սախարովի անվան մրցանակ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան