Քրիզանթեմ

բույսերի ցեղ
Քրիզանթեմ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԱստղածաղկավորներ (Asterales)
ԸնտանիքԱստղածաղկազգիներ (Asteraceae)
ԵնթաընտանիքԱստղածաղկայիններ (Asteroideae)
ՏրիբաAnthemideae
ՑեղՔրիզանթեմ (Chrysanthemum)
L., 1753

Քրիզանթեմ (լատին․՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։

Կենսաբանական նկարագիր

0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևները ամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր աշնանը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։

Կիրառություն

Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։

Հնդկաստանում, Չինաստանում և շրջակա երկրներում քրիզանթեմի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։ Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։

Տարածում

Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։

Արվեստում և մշակույթում

  • Քրիզանթեմական գահ, Ճապոնիայի կայսեր գահի արևմտյան անվանումը, օգտագործվում էր 19-րդ դարում։
  • «Քրիզանթեմներ», հին ռուսական ռոմանս, բառերի և երաժշտության հեղինակ՝ Ն. Հարիոտ
  • «Ինը քրիզանթեմ», Վալերի Լեոնտիվի երգը, 1999 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիզանթեմ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիզանթեմ» հոդվածին։