Քրիստոֆ Վալց

Քրիստոֆ Վալց (գերմ.՝ Christoph Waltz, հոկտեմբերի 4, 1956(1956-10-04)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի և ամերիկացի կինոդերասան, որը մեծ հայտնիություն ձեռք բերեց Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» ֆիլմում մարմնավորելով Շտանդարտենֆյուրերի դերը։ Հենց այդ դերի համար Վալցն արժանացավ բոլոր հնարավոր կինոմրցանակներին, այդ թվում նաև «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և «BAFTA»։

Քրիստոֆ Վալց
գերմ.՝ Christoph Waltz
Ծնվել էհոկտեմբերի 4, 1956(1956-10-04)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[4]
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Թերեզիանում և Մաքս Ռայնհարդտ սեմինար
Քաղաքացիություն Գերմանիա և  Ավստրիա[5]
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, կինոդերասան, թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Յոհանես Վալց, մայր՝ Elisabeth Urbancic?
Պարգևներ և մրցանակներ
Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար»

Romy

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

O.E. Hasse Award?

Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար

Բավարական հեռուստատեսության մրցանակ

[6]

European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար

[7]

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

BAFTA մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

BAFTA մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար

և

Q122917604?

Հետագայում ևս նա շարունակեց իր համագործակցությունը Տարանտինոյի հետ՝ նկարահանվելով նրա «Ջանգոն ազատված» վեստեռնում։ Այդ դերը նրան բերեց երկրորդ «Օսկար»-ը, «Ոսկե Գլոբուս»-ը և «BAFTA»-ն։

Կենսագրություն

Քրիստոֆ Վալցը ծնվել է կինոմատոգրաֆիստների ընտանիքում (նրա ծնողները՝ Յոհաննես Վալցը և Էլիզաբեթ Ուրբանչիկը եղել են կոստյումների մոդելավորող։ Իսկ տատն ու պապը՝ թատրոնի դերասաններ)։ Ավարտել է Մաքս Ռեյնհարդտի անվան թատերական սեմինարը, հետո տեղափոխվել է Նյու Յորք և սովորել է Լի Ստրասբերգի ինստիտուտում։ Իր կարիերայի սկզբում Վալցի գործակալը հորդորում էր իրեն, որ խուսափի ամերիկյան պրոեկտներին մասնակցելուց, հիշեցնելով, որ Հոլիվուդում ավստրիացի դերասանը խաղալու է միայն ֆաշիստի դեր՝ պատերազմական ֆիլմերում։

1970-ականների վերջին սկսեց նկարահանվել տարբեր հեռուստասերիալներում, հիմնականում դետեկտիվ սերիալներում։ Փոքրիկ դեր է խաղացել Քշիշտոֆ Զանուսիի «Կյանք կյանքի համար» ֆիլմում (1991)։ Խաղացել է նաև հայտնի ավստրիական «Կոմիսար Ռեքս» հեռուստասերիալում։

Այնուամենայնիվ, Հոլիվուդյան հասարակության և մասնագետների ուշադրության կենտրոնում Վալցը ընկավ՝ միայն 2009 թվականին մարմնավորելով շտանդարտենֆյուրերի կերպարը Տարանտինոյի «Անփառունակ Սրիկաները» ֆիլմում։ Այդ դերի համար նա արժանացավ «Լավագույն դերասան» մրցանակին 2009 թվականի Կաննի կինոփառատոնում, իսկ 2010 թվականի հունվարին արժանացավ «լավագույն երկրորդ պլանի դերասան» մրցանակին՝ «Ոսկե Գլոբուս»-ում։ Այդ դերը նրան բերեց նաև «Ամերիկյան կինոքննադատների ասոցիացիայի» «Ամերիկյան կինոդերասանների Գիլդիայի» մրցանակներին, նաև «Օսկար» և «BAFTA» որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր
ՏարիՖիլմԴեր
1982Տրիստան և ԻզոլդաՏրիստան
1995Մեծն ԵկատերինաՄիրովիչ
1995Արքայազնին կգահազրկենՌոման
1996Կոմիսար Ռեքս (հեռուստասերիալ)Մարտին Վուլֆ
1996ԶբոսաշրջիկՇտեֆան Գարներ
1997Մեր Աստծո եղբայրըՄաքս
1999ՆկարԿլաուս Հերման
2001Դորիան Գրեյ։ Սատանայական ԴիմանկարՌոլֆ Շտայներ
2003Բեռլինյան ԲլյուզԲժիշկ
2008Անտառային ԳաղտնիքՀանս Քորթման
2009Անփառունակ սրիկաներըՀանս Լանդա
2011Կանաչ ձիաբոռԲենջամին Չուդնովսկի
2011Ջուր փղերինԱվգուստ Ռոզենբլյուտ
2011ՀրացանակիրներըԿարդինալ Ռիշելյե
2011ԿոտորածԱլան Քոուեն
2012Ջանգոն ազատվածՔինգ Շուլց
2013Թեորեմ ԶրոՔոուեն Լետ
2013ԷպիկՄանդրեյք (հնչունավորում)
2014Մափեթները 2Կամեո
2014Մեծ աչքերՈւոլթեր
2014Անտանելի բոսսերը 2
2016ՏարզանԿապիտան Ռոմ
2016Կակաչի տենդԿորնելիս Սենդվուրթ
2017Կարիբյան Ծովի Ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմումԿապիտան Բրենդ (խոսակցություններ)
ՌեյկյավիկՄիխայիլ Գորբաչով

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Վալց» հոդվածին։