Քրոմիում

Քրոմիում (IPA ['krəumɪəm], անգլ.՝ chromiumքրոմ), բաց ընթացիկ կոդով վեբ դիտարկիչ, որը ստեղծել և զարգացնում են Google ընկերության The Chromium Authors խորհուրդը և մի քանի այլ ընկերություններ (Opera Software, Յանդեքս, NVIDIA և այլն)։

Քրոմիում
Изображение логотипа
ՏեսակԴիտարկիչ
ՀեղինակThe Chromium Authors, Գուգլ
Գրված է՝C++, Ասեմբլեր
ՕՀ

BSDM
Linux (+GCC v4.6 & +GTK v2.24 & +Glibc 2.15)
OS X (10.6 և հետո)
Windows (XP SP2 և հետո)
Android (4.0 և հետո)

iOS
ՇարժիչV8, Blink և Skia Graphics Engine?
Առկա էամհարերեն, արաբերեն, բենգալերեն, բրազիլիական պորտուգալերեն, բուլղարերեն, կատալաներեն, պարզեցված չինարեն, դասական չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, ֆիլիպիներեն, ֆիններեն, ֆրանսերեն, վրացերեն, գերմաներեն, հունարեն, եբրայերեն, հինդի, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կաննադա, կորեերեն, լատիշերեն, լիտվերեն, մալայերեն, մալայլամ, մարաթհի, բուկմոլ, պարսկերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն, սվահիլի, շվեդերեն, թամիլերեն, տելուգու, թայերեն, թուրքերեն, ուկրաիներեն և վիետնամերեն
Լույս տեսավ՝Սեպտեմբերի 3, 2008
ՊլատֆորմԲազմապլատֆորմ
ՉափՄոտավորապես․

28.0 Մբ (Linux x86)
30.8 Մբ (Linux x86-64)
65.6 Մբ (OS X)
36.6 Մբ (Windows)

33.2 Մբ (Android)
Վերջին կայուն տարբերակ53.0.2770.0 (Հունիսի 16, 2016 թ․)
Կարդագող ֆայլերի ֆորմատChromium WebView cache?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատChromium WebView cache?
ԱրտոնագիրBSD license, MIT License, LGPL, MS-PL and MPL/GPL/LGPL tri-licensed
Հիմք են ծառայելWebKit
Անվանված էքրոմ[1]
Սխալնելի հայտման էջbugs.chromium.org/p/chromium/issues/list
Կայքchromium.org
Ելակոդchromium.googlesource.com/chromium/src
 Chromium (web browser) Վիքիպահեստում

Ստեղծողների հավաստմամբ՝ Chromium-ը ստեղծվել է համացանցին ավելի արագ, անվտանգ և հուսալի միանալու համար[2]։

Ստեղծման պատմություն

Վեբ դիտարկչի մշակման աշխատանքներն սկսվել են 2008 թվականի հուլիսի 25-ին[3]։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Google ընկերության պաշտոնական բլոգում Սանդեր Պաչաին (Sundar Pichai) և Լինուս Ապսոնը (Linus Upson) ներկայացրին Google Chrome դիտարկիչը[2]։ Հաջորդ օրը կայացավ դիտարկիչի բետա տարբերակի թողարկումը Google-ի կողմից, ինչպես նաև հրապարակվեց դիտարկիչի կոդերի մեծ մասը[4]։ Նախագիծն ստացավ Chromium (քրոմիում) անվանումը։ Google-ի աշխատակիցները բաց և ազատ Chromium նախագծի ստեղծումը բացատրում էին համացանցի և վեբ տեխնոլոգիաների զարգացման նպատակով օգնություն Mozilla և WebKit նախագծերին։ Chromium-ը հարմար հարթակ է սեփական նախագծերի ստեղծման և փորձարկման համար[4]։

Առանձնահատկություններ

Արագություն

Արագ դիտարկիչ ունենալու նպատակով ստեղծողները որոշեցին օգտագործել ազատ բաղադրիչներ։ Դիտարկչի ցուցադրման շարժիչ ընտրվեց ազատ WebKit-ը։ Այն ապահովեց վերծանման անհրաժեշտ արագությունը՝ ունենալով շատ այլ առավելություններ[5][6]։

Մի փոքր բարդ ստացվեց JavaScript-ի աշխատելու շարժիչը։ 2008 թվականի դրությամբ եղած բոլոր շարժիչները կա՛մ չէին ապահովում անհրաժեշտ արդյունքը, կա՛մ թողարկված էին ոչ ազատ արտոնագրով։ Այդ պատճառով Google-ի ինժեներները զրոյից գրեցին արագ, բարձր կատարողականությամբ[7][8][9][10] V8 շարժիչը, որը Chromium-ին թույլ տվեց դառնալ թողարկման պահին JavaScript-ի հետ ամենաարագ աշխատող վեբ դիտարկիչներից մեկը։

2010 թվականի դեկտեմբերի 7-ին Google-ը հայտարարեց V8-ի զարգացման նոր փուլի մասին։ Նոր Crankshaft տեխնոլոգիան թույլ տվեց կատարողականությունը զգալիորեն բարձրացնել՝ առաջ անցնելով առկա բոլոր շարժիչներից[11][12]։

2013 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Chromium և Google Chrome դիտարկիչները, ինչպես նաև Chrome OS օպերացիոն համակարգն անցնում են նոր Blink շարժիչին։ Այդպիսի որոշման առաջնային նպատակը շարժիչի ներքին կառուցվածքի վրա աշխատելը և ընթացիկ կոդի կրճատումն էր[13]։

Անվտանգություն

Համաձայն հայտարարության, Chromium-ի ստեղծնողները նպատակ են ունեցել ստեղծել ամենաանվտանգ դիտարկիչը և մեծ ուշադրություն են դարձրել դիտարկչի անվտանգության համակարգին։ Ներդրվեց միջավայրի հատուկ առանձնացման համակարգ, որն ունի ավազների հետ երեխաների խաղի մոդելը։ Linux-ի օպերացիոն համակարգերի մեծամասնությունում այն միացված վիճակում է։ Google Linux համակարգի պաշտոնական աջակցումից հետո Chromium-ը հավելյալ անվտանգության միջոցներ տրամադրեց օգտատերերին[14]։

Գաղտնի տեղեկատվության փոխանակման համար Chromium―ի օգտատերերին հնարավորություն տրվեց օգտագործել տվյալների փոխանցման անվտանգ ուղի (HTTPS), որտեղ տվյալները գաղտնագրվում են SSL-ի (Secure Sockets Layer) կամ TSL (Transport Layer Security) սերտիֆիկատների միջոցով։ Լրացուցիչ անվտանգության համար կարելի է օգտագործել փորձնական HSTS պրոտոկոլը[15][16]։

Անվտանգության կարգավորումների մի մասը կարող է կատարել օգտագործողը։ Chromium-ում ստեղծված է Անվտանգ դիտարկում բաղադրիչը, որն ապահովագրում է հարձակումներից[17][18][19]։

Ծրագիրը բացելու առաջին 5 րոպեում բեռնվում է վտանգավոր կայքերի բազան, որը թարմացվում է յուրաքանչյուր 30 րեպեն մեկ։ Բացի այդ, ոչ մի անձնական տեղեկատվություն օգտատիրոջից Google ընկերությանը չի փոխանցվում։

  • Chromium-ն ունի «գաղտնի ռեժիմ», որի դեպքում կայքերի այցելությունների պատմությունը չի գրանցվում մատյանում իսկ cookies ֆայլերը ջնջվում են դիտարկիչը փակելուց անմիջապես հետո[20]։

Բացի այդ, Google ընկերությունը օգտատերերին խրախուսում է գտնել դիտարկչի անվտանգության խոցելի կողմեր և այդ մասին հայտնել մշակողներին՝ փոխարենը ստանալով դրամական պարգև[21]։

Հուսալիություն

Chromium-ի կայունության բարձրացման համար ընտրվել է բազմապրոցես կառուցվածք։ Դիտարկիչը, շարժիչը, հավելվածները, մոդուլներն աշխատում են առանձին պրոցեսներով։ Այս պարագայում, աշխատանքի խափանման դեպքում, օրինակ հավելվածը կարող է շարունակել աշխատել սովորական ռեժիմով՝ առաջարկելով վերսկսել հավելվածը[22]։ Բազմապրոցես կառուցվածքը հուսալիությունից բացի ունի այլ առավելություններ ևս[23][24]

  • Համակարգչի օպերացիոն հիշողության արագ ազատման հնարավություն։ Մասնավորապես, էջերի փակման ժամանակ նրանց վրա օգտագործվող հիշողությունն անմիջապես ազատվում է, ի տարբերություն միապրոցես դիտարկիչների։
  • Ակտիվ համագործակցում օպերացիոն համակարգի հետ։
  • Հնարավորություն հասկանալու, թե գործարկվող յուրաքանչյուր բաղադրիչի վրա ինչպիսի և ինչ քանակով ռեսուրս է օգտագործվում։ Որպեսզի օգտագործողն իմանա յուրաքանչյուր պրոցեսի աշխատանքը, Chromium―ը ներդրել է առաջադրանքների և վիճակագրական գործիքների անհատական վահանակ about:memory։

Սակայն այս կառուցվածքն ունի ընդհանուր հիշողության ավելի մեծ պահանջարկ, որը երբեմն խնդիրներ է ստեղծում[24]։

Աջակցում

Chromium-ն օգտագործում է վեբ էջերի ցուցադրման Blink շարժիչը, ինչի շնորհիվ դիտարկիչն աջակցում է HTML 4.01, xHTML 1.0, XML 1.0, SVG[25]), SVG ֆոնտեր, SVG SMIL անիմացիա, SVG ֆիլտրեր, MathML, ECMAScript, DOM՝ ընդհանուր առկա ստանդարտների մոտ 95%-ը[26][27]։

Chromium-ի մշակողներն ակտիվ աշխատում են HTML5-ի ամբողջական բաղադրիչների, canvas-ի, <video>, <audio>, վեբ ծրագրերի, գեոլոկացիայի, WebGL, Web SQL Database և այլ ակտիվ ստանդարտների աջակցման վրա[28]։ Chromium-ը նաև ամբողջությամբ համատեղելի է CSS3 Selectors Test-ի և Acid3-ի հետ[28]։

Ֆորմատների աջակցում

Դիտարկիչն աջակցում է JPEG (Libjpeg-ի միջոցով), PNG (Libpng-ի միջոցով), GIF, XBM գրաֆիկական պատկերներին[29]։

Որպես այլընտրանքային գրաֆիկական պատկեր, Chromium-ն աջակցում է Google ընկերության WebP ֆորմատին, որն ի տարբերություն JPEG-ի բարձր որակ է ապահովում համեմատաբար ցածր չափեր ունենալով[30][31][32]։

Աուդիո և վիդեոֆորմատների աջակցումը սահմանափակված է բացառապես ազատ ֆորմատներով՝ Ogv, Ogg և WebM, իսկ AAC և MP3 չի աջակցում[33]։

Հավելվածներ

2008 թվականի դեկտեմբերին Google-ը հայտարարեց Google Chrome-ում հավելվածների աջակցման աշխատանքներ սկսելու մասին[34][35]։ Աշխատաքների փորձարկման հարթակը դարձավ Chromium-ը։ Chromium 2-ի առաջին տարբերակում հնարավոր եղավ օգտագործել հավելվածներ[36][37][38]։

Հավելվածը ոչ մեծ ծրագիր է, որը գործարկվում է դիտարկչում և ավելացնում է լրացուցիչ ֆունկցիոնալություն։ Վեբ հավելվածների ստեղծման համար կարելի է օգտագործել բոլոր այն տեխնոլոգիաները, ինչ որ վեբ կայքերի դեպքում, այսինքն նշագծման համար՝ HTML, ոճավորման համար՝ CSS և ծրագրավորման համար՝ JavaScript։ Հաշվի առնելով, որ Chromium-ի նոր տարբերակներն աջակցում են HTML5 և CSS3, ապա մշակողները կարող են օգտագործել վեբ տեխնոլոգիաների նորագույն բացահայտումներ, ինչպիսիք են canvas-ը և CSS անիմացիան[39]։

Անհատականացում

Chromium5.0.375.99-ը gtk+ թեմայով

2009 թվականի ամռանը Chromium 3-ը սկսեց աջակցել թեմաներ[40]։ Թեմաները թույլ են տալիս օգտագործողի հայեցողությամբ փոխել դիտարկչի արտաքին տեսքը։ Linux տարբերակում անհատականացման հնարավորությունն ավելի լայն է, քանի որ օգտատերը կարող է օգտագործել իրեն «հարազատ» GTK+/GNOME արտաքին տեսքի հնարավորությունները[41]։ Հարմարավետության համար ստեղծվել է հատուկ սրահ[42], որը պարունակում է Google-ի և հեղինակների ստեղծած թեմաները[43]։

Ծրագրեր

2010 թվականի մայիսի 19-ին Chromium-ի պաշտոնական բլոգում ներկայացվեց Chrome Web Store-ը, որտեղ հնարավորություն է տրված հրապարակել ծրագրերը[44]։ Ծրագիրն ինտերակտիվ վեբ կայք է, որը շատ նման է հավելվածին, սակայն առանցքային տարբերությունն այն է, որ ծրագիրը հնարավոր է վաճառել։ Այս տարբերակով Google-ը հուսով է գրավել մեծ խաղացողներին՝ շահույթ ստանալ իրենց արտադրանքից[45]։ Ներկայացված ծրագրերից էին գրաֆիկական խմբագրիչը և որոշ խաղեր[46][47][48][49]։

Դիտարկչի հարմարավետ օգտագործման համար այն հարմարեցվել է սենսորային կառավարմանը և այն ունի հատուկ ծրագիր-հարթակ, որը ներկայացնում է մատներով կառավարման սկզբունքը[50]։

Ծրագրերն ունեն բոլոր այն հնարավորությունունները, ինչ որ հավելվածները, սակայն կա հավելյալ առավելությունը, օրինակ դիտարկչից դուրս եղած ծրագրի գործարկումը[51]։

Համաժամանակեցում

Google հաշվի միջոցով հնարավոր է համաժամանակեցնել վեբ ծրագրերը, հավելվածները, ֆորմաների ավտոմատ լրացումները (բացառությամբ՝ բանկային քարտի գաղտնաբառերի), հավելվածները, պահպանված կայքերը, դիտարկչի կարգավորումները և թեմաները[52]։ Chromium-ի 9-րդ տարբերակից սկսած կարելի է համաժամանակեցնել նաև գաղտնաբառերը, որոնք փոխանցվում են գաղտնագրված ձևով[53]։

Քննադատություններ

Դիտարկիչը փորձագետները մեծ մասամբ դրական ընդունեցին՝ նշելով մրցակիցների համեմատ աշխատանքի ավելի մեծ արագությունը[54][55]։

Սակայն Linux-ի և Mac OS X տարբերակների թողարկումից հետո եղան քննադատություններ անկայուն աշխատանքի, նվազ ֆունկցիոնալության և որոշ անհարմարավետությունների հետ կապված[56][57][58]։

Ավելի ուշ Chromium-ը դարձավ սկանդալի օբյեկտ, երբ ռուս ծրագրավորող Ալեքսեյ Ուժվան ապացուցեց, որ հակառակ Google-ի հայտարարություններին, դիտարկիչը չարտոնագրված հարցումներ է ուղարկում Google-ի սերվեր[59][60]։ Մշակողները ընդունեցին խոտանը՝ համարելով այն սխալ և հեռացրին ավելորդ տարրերը[61]։

Տարբերությունը Google Chrome-ից

Հաճախ շփոթություն է առաջանում Chromium և Google Chrome դիտարկիչների միջև[62]։ Դիտարկիչներն ունեն մի շարք էական տարբերություններ։ Chromium-ը բաց կոդով ազատ դիտարկչ է, իսկ Google Chrome-ը թողարկված է անհատական արտոնագրով[63] և ոչ ազատ բաղադրիչներով։

Ավելի մանրամասը կարելի է ծանոթանալ աղյուսակում[64]

Google ChromeՔրոմիում
Պատկերանիշ Բազմագույն, գերակշռում է վառ երանգը Կապույտի երանգներով
Սխալների հաշվետվությունՈւղարկում է ֆունկցիայի միացված լինելու դեպքումՉի ուղարկում[65]
ՎիճակագրությունՈւղարկում է ֆունկցիայի միացված լինելու դեպքումՉի ուղարկում[65]
RLZ-իդենտիֆիկատորՊարբերաբար ուղարկում է[17]Չի ուղարկում[65]
Վիդեո և աուդիոԱջակցում է WebM, Theora, MP3, AAC, Vorbis ֆորմատներինԱջակցում է միայն ազատ ֆորմատներին՝ WebM, Theora, Vorbis
Adobe FlashԻնտեգրվածԲացակայում է
Google թարմացումՀետևում է դիտարկչի թարմացնումներին, բեռնում և թարմացնում է ըստ անհրաժեշտությանԲացակայում է։ Որոշ օպերացիոն համակարգերում թարմանում է հատուկ տեխնոլոգիաների միջոցով (Linux Mint, Ubuntu, Debian, openSUSE, ChromeOS և այլն)
Որակ և կայունությունԹարմացման մի քանի ուղի։ Stable ուղին մշտապես փորձարկվում է։Համապատասխանում է Chrome-ին

Ծրագրեր, որոնց հիմքում Քրոմիումն է

Քրոմիումի ազատ կոդի բազան հնարավորություն տվեց մի շարք վեբ ծրագրերի ստեղծման։ Այդպիսի ծրագրերից է Opera դիտարկիչը, որը 15-րդ տարբերակից սկսեց օգտագործել Blink շարժիչը (նախկինում օգտագործում էր անհատական Presto շարժիչը)[66]։

Քրոմիումի հիմքի վրա շատ ինտերնետային ընկերություններ թողարկեցին իրենց դիտարկիչները՝ ներդնելով անհատական ծառայությունները, օրինակ Google ընկերության Google Chrome, Յանդեքս ընկերության Յանդեքս[67][68][69][70] և 360 Extreme Explorer դիտարկիչները։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրոմիում» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան