ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ

Առաջին 20 հավաքականները 2017 թվականի սեպտեմբերի 14-ի դրությամբ[1]
ԴիրքՓոփոխությունՀավաքականՄիավորներ
1 1Գերմանիա Գերմանիա1606
2Decrease 1Բրազիլիա Բրազիլիա1590
3 3Պորտուգալիա Պորտուգալիա1386
4Decrease 1Արգենտինա Արգենտինա1325
5 4Բելգիա Բելգիա1265
6Decrease 1Լեհաստան Լեհաստան1250
7Decrease 3Շվեյցարիա Շվեյցարիա1210
8 2Ֆրանսիա Ֆրանսիա1208
9Decrease 2Չիլի Չիլի1195
10Decrease 2Կոլումբիա Կոլումբիա1191
11Իսպանիա Իսպանիա1184
12 3Պերու Պերու1103
13 5Ուելս Ուելս1089
14Մեքսիկա Մեքսիկա1085
15Decrease 2Անգլիա Անգլիա1056
16 1Ուրուգվայ Ուրուգվայ1043
17Decrease 5Իտալիա Իտալիա1035
18Decrease 2Խորվաթիա Խորվաթիա977
19 3Սլովակիա Սլովակիա967
20 3Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա945
*Փոփոխությունը 2017 թվականի հուլիսի 6-ից հետո։
Լրիվ աղյուսակը FIFA.com կայքում: Արխիվացված 2018-07-15 Wayback Machine

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակն է, որը ներկայումս գլխավորում է Գերմանիան.[1] ՖԻՖԱ անդամ երկրները դասակարգվում են համաձայն իրենց հանդիպումների արդյունքների։ Դասակարգումը ներմուծվել է 1992 թվականի դեկտեմբերին և ութ հավաքական (Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա,Նիդերլանդներ և Իսպանիա) եղել են դասակարգման առաջին հորիզոնականում, որոնցից Բրազիլիան ամենաերկարն է եղել առաջինը։

Օգտագործվում է միավորների համակարգը, որը հաշվարկվում է ՖԻՖԱ-ի կողմից ճանաչված բոլոր միջազգային հանդիպումների հիման վրա։ Ներկայիս համակարգի համաձայն միավորների հաշվարկի հիմքում ընկած են վերջին չորս տարվա հավաքականների արդյունքները։

Դասակարգման համակարգը վերջին անգամ փոփոխվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006-ից հետո և հաստատվեց 2006 թվականի հուլիսի 12-ին։ Նոր համակարգով հիմք էին ընդունվում նախորդ 4 տարիների արդյունքները նախկին 8 տարիների փոխարեն։

Այլընտրանքային համակարգեր նույնպես մշակվել են, ինչպիսին Աշխարհի ֆուտբոլի Էլո դասակարգումն է։

2017 թվականի սեպտեմբերին ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ վերանայվելու են դասակարգման կանոնները և որոշումը կկայացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի որակավորման փուլից հետո[2]։

Ծանոթագրություններ