Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի փլուզում

Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի փլուզում, տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 26-ին, ժամը 1:28-ին EDT (05:28 UTC ), Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի Բալթիմորի և Դանդալքի միջև գտնվող Պատապսկո գետի վրա։ Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի հիմնական և երեք մոտակա հյուսիս-արևելյան մոտեցման թռիչքները փլուզվել են այն բանից հետո, երբ «Դալի» կոնտեյներային նավը հարվածել է կամրջի հենասյուներից մեկին։

Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի փլուզում
Տեսակmaritime accident? և ship collision?
ՎայրԲալթիմոր շրջան[1]
ՏեղադրանքFrancis Scott Key Bridge? և Բալթիմոր
Երկիր ԱՄՆ
Տարեթիվմարտի 26, 2024[2][3]
Զոհվածներ6 մարդ[4]
Վիրավորներ2[4]
Անհետ կորածներ2[5]
Կենդանի մնացած2
Քարտեզ
Քարտեզ
 Francis Scott Key Bridge collapse Վիքիպահեստում

Հաջողվել է գետից երկու հոգու փրկել. մեկը վնասվածքներ չի ստացել, իսկ մյուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ճանապարհի վրա աշխատող շինարարական խմբի վեց անդամներ անհետ կորել են. երկու դի է հայտնաբերվել, իսկ մյուս չորսը ենթադրաբար մահացած են։

Փլուզման հետևանքով Բալթիմորի նավահանգստի մեծ մասը շարունակում է փակ մնալ նավագնացության համար։ Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը աղետն անվանել է «համաշխարհային ճգնաժամ» և հայտարարել, որ ավելի քան 8000 աշխատատեղ է տուժել։ Փորձագետների գնահատմամբ՝ ջրուղու փակումն օրական 15 մլն դոլարի վնաս է պատճառում։

Նախապատմություն

Կամուրջը (պատկերված է 2015 թ.) «Դալին» հարվածել է ձախից չորրորդ հենասյանը[6]

Ֆրենսիս Սքոթ Քիի կամուրջը պողպատե կամարաձև շարունակական կամուրջ էր։ Այն բացվել է 1977 թվականին և անցնում էր հյուսիս-արևելք՝ Հոքինս Փոյնթից, Բալթիմոր մինչև Սոլերս Փոյնթ Դանդալքում, անցնելով Պատապսկո գետը, որը կարևոր նավային երթուղի է, որը հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի Բալթիմորի նավահանգիստ[7] և ամենածանրաբեռնվածներից մեկն է Միացյալ Նահանգներում[8]։ Նավահանգիստը 2023 թվականին տեղափոխել է ավելի քան 444,000 ուղևոր, 52,3 միլիոն տոննա արտասահմանյան բեռներ, որոնց արժեքը այդ տարի կազմել է 80 միլիարդ դոլար։ Վերջին 13 տարիներին անընդմեջ եղել է ԱՄՆ առաջատար նավահանգիստը ավտոմեքենաների և թեթև բեռնատարների համար (2023-ին՝ ավելի քան 847,000 տրանսպորտային միջոցներով)[7][9]։ Նավահանգիստը նաև զբաղվածություն է ապահովել 15000 մարդու և անուղղակիորեն աջակցել 140000 ուրիշներին[10]։

Կամուրջը երկրորդ ամենաերկար շարունակական ֆերմայով կամուրջն էր Միացյալ Նահանգներում և երրորդը աշխարհում[11]։ 2,6 կմ երկարությամբ կամուրջը կրում էր միջպետական համար 695 ճանապարհի չորս գիծ, որը Բալթիմորի շուրջ օղակաձև ճանապարհի մաս է[7]։ Յուրաքանչյուր ուղղությամբ երթևեկության երկու գոտի[12] օգտագործվում էր մոտավորապես 34000 տրանսպորտային միջոցների կողմից ամեն օր[8]։ 1980 թվականին բեռնատար նավի բախումից հետո Քի կամուրջն անվնաս է մնացել[13]։

«Դալին» Սինգապուրի դրոշով կոնտեյներային նավ է, որը շահագործում է Synergy Marine Group ընկերութունը[14] և պատկանում է Grace Ocean Private Ltd. ընկերությանը[15] Դանիական Maersk նավագնացային ընկերությունը վարձակալել է «Դալին» 2015 թվականի սկզբին[7]։ Այն կառուցվել է 2015 թվականին[16]։ Ըստ Սինգապուրի ծովային և նավահանգստային մարմնի (MPA)՝ «Դալին» երկու նավահանգստային ստուգում է անցել 2023 թվականին։ Առաջին ստուգումն ավարտվել է հունիսին Սան Անտոնիո քաղաքում, Չիլի, որտեղ վերանորոգվել է վառելիքի ճնշման չափիչ սարքը։ Սեպտեմբերին Նյու Յորքում առափնյա պահպանության երկրորդ ստուգումը որևէ խնդիր չի հայտնաբերել[17]։

«Դալին» նախկինում մեկնել էր Պանամայից ԱՄՆ՝ ժամանելով Նյու Յորք 2024 թվականի մարտի 19-ին[18] Այնտեղից նավը նավարկեց դեպի Վիրջինիա միջազգային դարպասներ Պորտսմութում, Վիրջինիա, նախքան Բալթիմոր մեկնելը մարտի 22-ին, հասնելով մարտի 23-ին[18][19]։

Կամուրջի տակ գտնվող հիմնական խորությունը գնահատվում է 15 մ, մինչդեռ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) գծապատկերները ցույց են տալիս, որ կամրջի հենարանների խորությունը մոտավորապես 9,1 մ է[20]։

Աղետ

«Դալին» անշարժացած կամրջի բեկորների մեջ

«Դալին» Բալթիմորի նավահանգստից դուրս է եկել 2024 թվականի մարտի 26-ի12:44-ին[21] դեպի Կոլոմբո, Շրի Լանկա[22]։ Նավի 22 հոգանոց անձնակազմը Հնդկաստանի քաղաքացիներ են եղել[23], և նավը վարել են երկու տեղացի ամերիկյան նավահանգստի լոցմաններ[10] Ժամը 1:24-ին[24][25] նավի շարժիչները կանգնել են և նավը սկսել է շեղվել նախատեսված ուղղուց. պահուստային գեներատորը աջակցել է էլեկտրական համակարգերին, բայց շարժիչ համակարգին էներգիա չի ապահովել[10] Ժամը 1:26-ին նավից աղետի ահազանգ է հնչել[25]՝ ծանուցելով Մերիլենդի տրանսպորտի դեպարտամենտին, որ նավը կորցրել է կառավարումը, և որ հնարավոր է բախում կամրջի հետ՝ պատճառաբանելով շարժիչի կորուստը[10]։ Լոցմաններից մեկը խնդրել է անհապաղ դադարեցնել կամրջի երթևեկությունը[12][26][27][28]։ Նավի լույսերը մարել են և մի քանի րոպե անց նորից վառվել։ Այնուհետև լույսերը նորից մարել են և նորից միացել բախումից անմիջապես առաջ[6][29] Լոցմանի խնդրանքով, Մերիլենդի Տրանսպորտային մարմնի ոստիկանության ծառայությունը սպաներին խնդրել է դադարեցնել երթևեկությունը երկու ուղղություններով ժամը 1:27:53-ին։ Հյուսիսային ուղղությամբ երթևեկությունը դադարեցվել է հարավային կողմից 20 վայրկյան հետո։ Ժամը 1:28:58-ին հյուսիսային կողմից դադարեցվել է հարավային երթևեկությունը փլուզումից քիչ առաջ[30]։ Սինգապուրի ծովային և նավահանգստային վարչությունը հայտնել է, որ նավը կամրջին բախվելուց առաջ գցել է խարիսխները ՝ որպես իր արտակարգ ընթացակարգերի մի մաս[12]։

Ժամը 1:28:45-ին[31][32][33] նավը բախվել է կամրջի հենասյանը, մետաղական ֆերմայի տակ և ամենամեծ բացվածքի հարավ-արևմտյան ծայրին, մոտավորապես 8 հանգույց (15կմ/ժ) արագությամբ[34] AIS-ի տվյալները ցույց են տվել, որ նավը ընթացել է 10 հանգույց (16,1 կմ/ժ) արագությամբ, նախքան ղեկավարումը կորցնելը[35][36]։

Բախումից վայրկյաններ անց կամուրջը մի քանի տեղից պոկվել է[37], թողնելով ջրից դուրս ցցված հատվածներ[7] Հիմնական բացվածքն ընկել է նավի քթի վրա[12][38]։ Հարվածն ու մասնակի փլուզումը տեսագրվել են տեսանյութում[39]։

Կամուրջի փլուզման պահին բազմաթիվ մեքենաներ են եղել, թեև սկզբում ենթադրվում էր, որ դրանց մեջ ոչ ոք չի եղել[7] Փոլ Վիդեֆելդը ՝ Մերիլենդի տրանսպորտի նախարարը, ասել է, որ փլուզման պահին աշխատողները նորոգում էին կամրջի փոսերը[7], սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ փլուզման պահին նրանք եղել են իրենց մեքենաներում ընդմիջման ժամանակ[40]։ Կամուրջի մոտ ապրող մի բնակիչ հիշում է, որ իրեն արթնացրել են հզոր դղրդյունը, որը մի քանի վայրկյան ցնցել է իր տունը փլուզումից հետո, որը, ըստ նրա, «զգացել է ինչպես երկրաշարժ»[7]։

Շտապօգնության խմբերը սկսել են 911 կանչեր ստանալ ժամը 1:30-ից[12]։ Բալթիմորի ոստիկանական բաժանմունքն ահազանգ է ստացել փլուզման մասին 1:35-ին  Սկսվել են մեծածավալ փրկարարական և վերականգնողական աշխատանքներ[39]։ Միացյալ Նահանգների առափնյա պահպանությունը փրկարարական աշխատանքների շրջանակում տեղակայել է նավակներ և ուղղաթիռ[12]։ Գործուղվել են նաև հասարակական անվտանգության ջրասուզակներ՝ գետն ընկած մարդկանց որոնելու համար[41]։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են ութ թիմերի բաժանված 50 ջրասուզակներ[12]։

Վնաս

Կամրջի պիտակավորված դիագրամ՝ «Դալիի» հարվածի կետով և փլուզված հատվածներով լուսանկար
Կամրջի փլուզված հատվածը բաղկացած է երեք բացվածքներից՝ մետաղական ֆերմայի տակ, և երեքը դեպի հյուսիս-արևելք (պատկերից ձախ՝ Դանդալք, Մերիլենդ, աջը՝ Հոքինս Փոյնթ, Բալթիմոր)[12]
Դեպքի վայրի համայնապատկերային լուսանկար, ինչպես պատկերված է գծապատկերում։

«Դալիին» բախվելով կամրջի հարավ-արևմտյան գլխավոր ֆերմայի հիմնասյանը ավերել է այն՝ տապալելով ֆերմայի ողջ թռիչքը[42]։ Կամուրջը շարունակական ֆերմայի կամուրջ էր, որը հիմնված էր իր ընդհանուր կառուցվածքի վրա[31][39]։ Փլուզումը տևել է վայրկյաններ, և 30 վայրկյանի ընթացքում կենտրոնական բացվածքն ամբողջությամբ ընկել է գետը[43]։ Որոշվել է, որ կամուրջը լիովին համապատասխանում է շինարարական կանոններին[12]։Կամուրջն ունեցել է նավի հարվածից ինչպես դելֆինի և այլ պաշտպանիչ համակարգեր, սակայն այդ պաշտպանիչ միջոցները բավարար չեն եղել[44][45][46]։

Վթարի արդյունքում «Դալիի» 4700 բեռնատար բեռնարկղերից վնասվել են 13-ը[47], երկու բեռնարկղ ընկել է ջուրը, որոնցում ոչ մի վտանգավոր նյութեր չի եղել[48]։ «Դալիի» կորպուսը ջրագծից վերև վնասվել է կամրջի մնացորդներից[49], որոնք նավը սեղմում են ջրանցքի հատակին[50]։ Նավը մնացել է անջրանցիկ[49] և թեև բեռնափոխադրող ընկերությունը ի սկզբանե պնդել է, որ միջադեպից հետո նավից ջրի աղտոտվածություն չկա[51][52], բայց իշխանությունները նավի շուրջ տեղադրել են ջրի զսպման բումեր[53] այն բանից հետո, երբ ջրի շարժի մեջ հայտնաբերվել է յուղի փայլ, ինչը ենթադրվում էր , որ արտահոսել է նավի վրա գտնվող աղեղային շարժիչից[54]։ Մարտի 27-ին Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) հայտարարել է, որ իրենք հետաքննում են «Դալիում» գտնվող վնասված բեռնարկղերից, ներառյալ քայքայիչ և դյուրավառ նյութեր պարունակող բեռնարկղերից և լիթիումի մարտկոցներից արտահոսած վնասակար նյութերի արտահոսքը[55]։ Հաղորդվել է, որ 56 բեռնարկղեր պարունակում են վտանգավոր նյութեր, մոտավորապես 764 տոննա հիմնականում քայքայիչ և դյուրավառ նյութեր, որոնցից մի քանիսը կոտրվել են[56]։

Զոհեր և տուժածներ

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտնել է ջրի ջերմաստիճանը 8 C° է եղել փլուզման պահին[57] Գետից դուրս են բերվել երկու հոգու, որոնցից մեկի վիճակը «շատ ծանր» է եղել, իսկ մյուս անձը դուրս է եկել առանց վնասվածքների[58]։ Փրկվածներից մեկը Մեքսիկայի քաղաքացի է եղել[59]։ Վեց մարդ՝ կամրջի վրա աշխատող շինարարական անձնակազմի մի մասը, անհետ կորել են և ենթադրաբար զոհվել են[60][61][62][63]։ Նրանցից մեկը Հոնդուրասի քաղաքացի է. երկուսը Գվատեմալայից էին, իսկ մյուսները՝ Սալվադորից և Մեքսիկայից[15][25][64]։

Առնվազն հինգ սուզված մեքենա, ներառյալ երեք մարդատար և բետոնախառնիչ, հայտնաբերվել են սոնարով։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները նաև օգտագործել են անօդաչու թռչող սարքեր և ինֆրակարմիր տեխնոլոգիաներ որոնողական աշխատանքներում[27]։ Շինարարական անձնակազմից երկուսի մարմինները դուրս են բերվել պիկապ բեռնատարի ներսում՝ 35-ամյա Մեքսիկայի և 26-ամյա Գվատեմալայի քաղաքացու[65]։ Նրանք դուրս են բերվել 7,6 մ խորությունից՝ կամրջի միջնամասի հատվածում[66]։

Նավի անձնակազմը, ներառյալ նրա երկու լոցմանները ոչ մի վնասվածք չեն ստացել[51]։ Այնուամենայնիվ, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ անձնակազմի հնդիկ անդամը թեթև վիրավորվել է և կարեր է պահանջել[48]։

Ժամանակացույց

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդն հրապարակել է իրադարձությունների նախնական ժամանակացույց՝ նավի «տվյալների ձայնագրիչից» (VDR) և Մերիլենդի տրանսպորտային մարմնի ոստիկանության (MDTA ոստիկանություն) տվյալներից[67][68]:։ Բոլոր ժամանակները EDT են 2024 թվականի մարտի 26-ին, մոտավոր են և ենթակա են վավերացման և փոփոխման տեխնիկական փորձագետների կողմից, որոնք կհրավիրվեն Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի կողմից։ VDR-ը ներառում է նավի կամրջից և ռադիոկայաններից ստացված ձայնը, ինչպես նաև նավի համակարգի տվյալներ, որոնք ներառում են, օրինակ, նավի արագությունը, շարժիչի RPM-ը, ղեկի անկյունը, նավի ուղղությունը և տագնապի որոշ տեղեկություններ։

ԺամանակըԻրադարձություն
00:39Դալին մեկնել է Seagirt ծովային տերմինալից։
01:07Դալին մտել է Ֆորտ ՄքՀենրի ջրանցք։
01:24Դալին շարժվել է է մոտ 141° ուղղության վրա մոտ ուր հանգույց արագությամբ։
01:24:59Բազմաթիվ ձայնային ահազանգեր Դալիի վրա, և համակարգի տվյալները դադարել են ձայնագրվել։
TBDԲանավոր հրամանները ձայնագրվել են պահեստային հզորության միջոցով։
01:26:02Դալիի համակարգի տվյալները վերսկսել են ձայնագրվել։
01:26:39Նավի լոցմանը պահանջել է քարշակ նավակներ։
TBDԼոցմանների ասոցիացիայի դիսպետչերը զանգահարել է MDTA հերթապահին և տեղեկացրել Դալիի վթարի մասին։
TBDՏԿԱԻՆ հերթապահը ստորաբաժանումներ է ուղարկել կամուրջը փակելու համար։
01:27:04Նավի լոցմանը կարգադրել է գցել նավահանգստի խարիսխը լրացուցիչ հրամաններ է տվել։
01:27:25Նավի լոցմանը հայտնել է, որ ամբողջությամբ հոսանքազրկվել է, և Դալին մոտենում է կամրջին։
TBDԿամուրջի բոլոր ուղիները փակվել են.
01:29:00Դալիի արագությունը մոտ 5,1 հանգույց է, և սկսվում են բախման ձայները։
TBDԱռաջին հարվածը կամրջին.
TBDԿամրջի լույսերը անջատվել են։
01:29:33Բախման ձայներն ավարտվել են։
01:29:39Նավի լոցմանը հայտնել է, որ կամուրջն ընկել է։

Հետևանքներ

Փլուզման հետևանքով առաջացած բեկորները արգելափակել են դեպի Բալթիմորի գրեթե ամբողջ նավահանգստի ծովային մուտքը՝ մի քանի նավ փակելով նավահանգստի ներսում[6]։ Մարտի 26-ին CMA CGM բեռնափոխադրող ընկերությունը առաջինն է որ ֆորս-մաժոր է հայտարարել՝ խզելով իր փոխադրումների պայմանագրերը հաճախորդների հետ[69]։ Մարտի 28-ին Միջերկրական ծովային բեռնափոխադրման ընկերությունը հետևել է նրա օրինակին, մինչդեռ Maersk-ը հայտարարել է, որ իր հաճախորդներին կտրամադրի փոխադրումներ դիվերսիոն նավահանգիստներից[70]։Դրանից անմիջապես հետո Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը հայտարարել է արտակարգ դրություն[12], իսկ Մերիլենդի տրանսպորտի քարտուղար Փոլ Վիդեֆելդը հրամայել է դադարեցնել բոլոր բեռնափոխադրումները դեպի Բալթիմոր նավահանգիստ[71] մինչև հետագա ծանուցում; բեռնափոխադրումների օբյեկտները շարունակում էին գործել[7]։ Ժամը 4:15-ին, Դաշնային ավիացիոն վարչությունը սահմանել է 9,3 կմ թռիչքի ժամանակավոր սահմանափակում միջադեպի վայրի շուրջ[72]։ Maersk-ը, որը վարձակալել է նավը, բաժնետոմսերի 2% անկում է ունեցել, երբ մարտի 26-ին Nasdaq Copenhagen-ը սկսել է առևտուրը[7]։ Maersk-ը անորոշ ժամանակով դադարեցրեց բոլոր ծառայությունները դեպի Բալթիմոր[73]։

Փրկարարական աշխատանքներ

ԱՄՆ բանակի ինժեներների կորպուսը (USACE) առաջատարն է կամրջի մասերի առաջին հեռացման գործում, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերը ծրագրում են հեռացնել սուզված հատվածները՝ օգտագործելով ծանր վերամբարձ կռունկներով նավեր, ներառյալ «ամենամեծ կռունկ նավը Արևելյան ափին»՝ Donjon Marine Co. ընկերության Chesapeake 1000-ը, որը կարող է բարձրացնել 1000 տոննա[74][75]։ նշանակված փրկարարը Resolve Marine-ն է[50]։ Դեպքի վայր են տեղակայվել ԱՄՆ ռազմածովային ուժերի 32 զինվորական և 38 նավատորմի կամավորներ[53]։

Ծանոթագրություններ