Angry Birds

Angry Birds (հայերեն՝ Բարկացած թռչուններ), համակարգչային և վիդեո խաղ, որն ստեղծվել է ֆիննական Rovio Mobile կազմակերպության կողմից։ 2009 թվականի դեկտեմբերին AppleiOS օպերացիոն համակարգի համար թողարկվել է խաղի առաջին տարբերակը։ Իսկ արդեն 2010 թվականի հոկտեմբերին խաղի 12 միլիոն օրինակ վաճառվել էր AppleApp Store-ից։ Այնուհետև կազմակերպությունն սկսեց նախագծել այլ սենսորային սմարթֆոնների համար (Անդրոիդ, Symbian, Windows Phone) նախատեսված խաղի տարբերակներ։ Նույնանուն անիմացիոն ֆիլմը Sony Pictures-ի մշակման արդյունքում առաջին անգամ թողարկվեց 2016 թվականի մայիսի 20-ին։ Խաղը կարճ ժամանակում մեծ հեղինակություն է ձեռք բերում ու ստանում մի շարք հեղինակավոր խաղային մրցանակներ։

Angry Birds
Изображение логотипа
խաղի լոգո 2009 դեկտեմբերից 2011 մարտ
ՀրատարակիչՄիացյալ Թագավորություն Chillingo (2009-2010)
Ֆինլանդիա Rovio Entertainment (2010 թվականից)
Սիստեմային
պահանջումներ
Windows XP'-ի համար
🌐angrybirds.com(անգլ.)
 Angry Birds Վիքիպահեստում

Վիդեո խաղեր

Սերիաներ

ՏարիԽաղըԺանրըՆկարագրություն
2009Angry BirdsԳլուխկոտրուկՍերիաների առաջին խաղն է։ Այն հիմնականում ընդգրկում է խոզուկների ամրոցների վրա կրակող թռչուններին[1]։
2010Angry Birds SeasonsԳլուխկոտրուկՆերառում է տոներին նվիրված աշխարհներ։ Այն սկզբնապես անվանվել է «Angry Birds Halloween».
2011Angry Birds RioԳլուխկոտրուկԸստ հերթականության սերիաների երրորդ խաղն է[2]։
2012Angry Birds FriendsԳլուխկոտրուկՍերիաների չորրորդ խաղը ներառում է շաբաթական մրցաշարեր։ Խաղը հասանելի է նաև ֆեյսբուքում։
2012Angry Birds SpaceԳլուխկոտրուկՇարքի հինգերորդ խաղը տիեզերական ֆիզիկայի մասին է[3][4]։
2012Angry Birds Star WarsԳլուխկոտրուկՎեցերորդ խաղը ստեղծվել է Star Wars եռապատման հիման վրա։
2013Angry Birds Star Wars IIԳլուխկոտրուկՇարքի յոթերորդ խաղը նույնպես ստեղծվել է Star Wars եռապատման հիման վրա։
2013Angry Birds Go!ՄրցավազքՇարքի ութերորդ խաղը առաջին անգամ շեղվում է գլուխկոտրուկային ժանրից դեպի մրցավազքային ժանրը։
2014Angry Birds EpicԴերախաղային-
2014Angry Birds TransformersՍայդ սքրոլլերՇարքի տասներորդ խաղը ստեղծվել է Տրանսֆորմերների հիման վրա[5]։
2015Angry Birds Fight!Դերախաղային-
2015Angry Birds 2ԳլուխկոտրուկՇարքի տասերկուերորդ խաղում ամեն աշխարհում խաղացողը պետք է հաղթահարի մի քանի փուլ[6][7]։

Կազմարկումներ

ՏարիԽաղըԺանրըՆկարագրություն
2012Angry Birds TrilogyԳլուխկոտրուկAngry Birds-ի առաջին երեք սերիաների (The original, Seasons and Rio) կազմարկումն է[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Angry Birds» հոդվածին։