«Կաղամարի խաղ» (անգլ.՝ Squid Game, կորեերեն՝ 오징어게임), հարավկորեականդրամա սերիալ գոյատևման մասին, որը գրվել և նկարահանվել է ռեժիսոր Հվան Դոնհյուքի կողմից։ Սերիալը բաղկացած է ինը սերիաներից[5][6]։ Թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Նեթֆլիքսում[7][8]։
Գլխավոր հերոսը՝ Սոն Գիհունը, ունենում է հսկայական պարտքեր։ Գտնվելով կայարանում՝ էլեգանտ հագնված տղամարդը նրան առաջարկում է խաղալ դաքջի (կորեերեն՝ 딱지) խաղը, այն պայմանով, որ եթե հաղթում է Գիհունը, ստանում է 100․000 վոն, իսկ եթե նա պարտվում է ապա կոստյումով տղամարդը նրան ապտակում է։ Խաղից հետո տղամարդը Գիհունին քարտ է տալիս՝ նրան հրավիրելով խաղալ ավելի մեծ գումարով։ Գիհունը համաձայնվում է և անգիտակից վիճակում հայտնվում է խորհրդավոր վայրում 455 այլ խաղացողների հետ, որոնք արթնանում են հանրակացարանում և տարբերակվում իրենց հագուստի համարներով։ Հաստատությունը ղեկավարում է դիմակավոր անձնակազմը։ Բոլոր խաղացողները գտնվում են ծանր ֆինանսական վիճակում և նրանք կստանան միլիարդավոր շահած մրցանակային գումար, եթե վեց օրվա ընթացքում հաղթեն վեց խաղ։ Գիհունը բարեկամանում է 001 խաղացողի՝ տարեց տղամարդու հետ և գտնում է նաև իր նախկին դասարանցուն։ Խաղացողների մեջ Գիհունը տարբերում է նաև մի աղջկա, որը նրանից գումար է գողացել։ Առաջին խաղը, լինում է «Կարմիր լույս, կանաչ լույս»-ը, որի ժամանակ մահանում են բազմաթիվ մարդիկ, Գիհունը խուճապի է մատնվում, բայց նա հաղթում է և խաղի վերջին պահին նրան փրկում է 199 խաղացողը։
2
"Դժոխք (지옥)"
Հվան Դոնհյուք
Հվան Դոնհյուք
Սեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)
Առաջին խաղի ժամանակ սպանվում են ավելի քան խաղացողների կեսը։ Ողջ մնացածների մեծ մասը որոշում է լքել խաղը։ Համաձայն խաղի համաձայնագրի երրորդ կետի, եթե մեծամասնությունը համաձայնի ավարտել խաղերը, բոլոր խաղացողները կգնան տուն։ Խաղացողները քվեարկում են, և վճռորոշ ձայնը հասնում է խաղացող 001-ին, որը քվեարկում է կողմ և այդպիսով մնացած խաղացողները անվտանգ հեռանում են տուն։ Տուն վերադառնալուց հետո Գիհունը գնում է ոստիկանություն, բայց ոչ-ոք չի հավատում նրան, բացառությամբ դետեկտիվ Հվան Ջունհոն, որի եղբայրը անհետ կորել է և նա նույնպես Գիհունի նման ստացել է նույն քարտը։ Խաղի անձնակազմը խաղացողներին հնարավորություն է տալիս վերսկսել խաղը, և շատերը վերադառնում են, այդ թվում Գիհունը, որի մայրը բուժվելու համար գումարի մեծ կարիք ունի, Սանուն, որին սպառնում են ձերբակալել ֆինանսական խարդախությունների համար։ 001 խաղացողը նախընտրում է խաղալ խաղը և հաղթել գումարը, քան ապրել ազատության մեջ։ 067 խաղացողը ցանկանում է իր ծնողներին դուրս բերել Հյուսիսային Կորեայից։ 199 խաղացողը խաղին մասնակցում է իր ընտանիքի համար։
3
"Անձրևանոցով տղամարդը (우산을 쓴 남자)"
Հվան Դոնհյուք
Հվան Դոնհյուք
Սեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)
Դետեկտիվ Ջունհոն որոշում է հետևել խաղի անձնակազմին և նրանց հետ հասնում է խաղի համար նախատեսված կղզի։ Նա սպանում է դիմակավոր անձնակազմի անդամներից մեկին և նրա դիմակը հագնելով ներխուժում է ներս։ Գիհունը, Սանուն, 001 և 199 խաղացողները միավորվում են որպես թիմ և որոշում են խաղալ միասին։ Խաղին վերադառնում է նաև 212 խաղացողը, որը նախորդ անգամ աղաչում էր իրեն բաց թողնել։ Գիշերը, 067 խաղացողը զուգարանի օդափոխության անցքերով աննկատ գնում է խոհանոց և տեսնում է թե ինչպես է խաղի անձնակազմը հալեցնում շաքարավազ։ Հաջորդ օրը Սանուն աղջկանից իմանում է դա և կռահում է թե ինչ խաղ են խաղալու։ Երկրորդ խաղը լինում է դալգոնան։ Խաղը հաղթելու համար պետք է շաքարից և սննդային սոդայից պատրաստված կոնֆետի ավելորդ մասերն առանձնացնել ընտրված ֆորմայից։ Սանուն իր թիմի անդամներին չի ասում, որ կռահել է խաղը և ընտրում է հեշտ ձևով ֆորման։ Գիհունը վերցնում է անձրևանոցը և հաղթում է խաղը, չնայած նրան, որ դա ամենադժվարն էր։ 212 խաղացողը օգնում է Դեքսուին՝ կրակայրիչը նրան փոխանցելով։ Խաղի դիմակավոր անձնակազմի անդամներից մեկը մահանում է և դետեկտիվ Ջունհոն վերցնում է նրա դիմակը։
456 մարդ, որոնք իրենց կյանքում ունեցել են ֆինանսական դժվարություններ, հրավիրվում են մասնակցելու խորհրդավոր գոյատևման խաղի։ Մասնակցելով ավանդական մանկական խաղերի շարքին, որոնք սակայն մահացու են, նրանք իրենց կյանքը վտանգի տակ են դնում 45,6 միլիարդ վոն (38,5 միլիոն ԱՄՆ դոլար) մրցանակի համար, որը ստանալու է միայն խաղի վերջին հաղթողը։
Վարորդ և խաղամոլ։ Նա ապրում է իր մոր հետ, ամուսնալուծված է կնոջ հետ և փորձում է աջակցել դստերը ֆինանսապես։ Նա մասնակցում է խաղին, որպեսզի վերադարձնի իր պարտքերը։
Փաք Հեսու՝ Չո Սանու (No. 218)
Նա սովորել է Սեուլի ազգային համալսարանում և խաղում հայտնվել է իր հաճախորդներից գումար գողանալու պատճառով։
Հյուսիսկորեացի փախստական, որը մտնում է խաղի մեջ բրոքերին վճարելու համար, որը կվերադարձնի իր ընտանիքի անդամներին Հյուսիսային Կորեայից։
Հո Սոնթե՝ Չան Դեքսու (No. 101)
Գանգստեր, որը մասնակցում է խաղին իր պարտքերը վճարելու համար։
Քիմ Չուրեն՝ Հան Մինյո (No. 212)
Խորհրդավոր և մանիպուլյատիվ կին, որը պնդում է, որ նա աղքատ միայնակ մայր է[12]։
Թրիփաթի Անուփամ՝ Աբդուլ Ալի (No. 199)
Օտարերկրացի աշխատող մարդ, որը Պակիստանից է, մասնակցում է խաղին իր ընտանիքը պահելու համար, երբ նրան բոսը ամիսներով հրաժարվում է վճարել իր աշխատանքի համար։
Յու Սոնջու՝ Բյոնգի (No. 111)
Բժիշկը, որը գաղտնի աշխատում է պահակների խմբի հետ, որոնք վաճառում են մահացած մասնակիցների օրգանները, իսկ դրա դիմաց նրանք բժշկին պատմում են մյուս խաղերի մասին։