Ըստ կաթոլիկ ավանդույթի և պատմական տվյալների՝ հիմնադրվել է առաջին դարում սուրբ Պետրոսի և Պողոսի կողմից, և Պետրոսի վարդապետությունների և պապական առաջնորդության ուժով այն ամբողջ աշխարհի կաթոլիկ քրիստոնյաների լայն հաղորդակցության կենտրոնն է[6]։ Սուրբ աթոռը գտնվում է և գործունեություն ծավալում Վատիկանում։ Այն ունի «բացարձակ տիրապետություն» Հռոմում գտնվող Վատիկանի անկախ պետական անկլավի վրա, որտեղ Հռոմի Պապն ինքնիշխան է[7]։
Սուրբ աթոռը կառավարվում է հռոմեական կուրիայի կողմից (լատիներեն՝ «Հռոմեական դատարան»), որը կաթոլիկ եկեղեցու կենտրոնական իշխանությունն է[8][9]։ Հռոմեական կուրիան ունի տարբեր բաժանմունքներ (dicasteries), որոնք կարելի է համեմատել նախարարությունների և գործադիր վարչությունների գործառույթների հետ, և որոնց գլխավոր կառավարիչը կարդինալ պետքարտուղարն է։ Հռոմի պապի ընտրություններն անցկացվում են Կարդինալների կոլեգիայի մի մասի կողմից։
Չնայած Սուրբ Աթոռը երբեմն փոխաբերաբար անվանում են «Վատիկան», սակայն Վատիկան քաղաք-պետությունը հատուկ ստեղծվել է Սուրբ Աթոռի և Իտալիայի միջև կնքված 1929 թվականի Լաթերանի պայմանագրով ՝ ապահովելու պապականության ժամանակավոր, դիվանագիտական և հոգևոր անկախությունը[10]։ Այդ ձևով պապական նվիրակները, որոնք պետությունների և միջազգային կազմակերպությունների պապական դիվանագետներ են, ճանաչվում են որպես Սուրբ աթոռի ներկայացուցիչ և ոչ թե Վատիկան քաղաք-պետության, ինչպես սահմանված է Կաթոլիկ եկեղեցու եկեղեցական օրենքով։ Այսպիսով, Սուրբ Աթոռը դիտվում է որպես կաթոլիկ եկեղեցու կենտրոնական իշխանություն[9]։ Կաթոլիկ եկեղեցին իր հերթին կրթության և առողջապահության ոլորտի ամենամեծ ոչ իշխանական մատակարարն է աշխարհում[11]։
See (տեսնել) բառն առաջացել է լատիներենsedes բառից, որը նշանակում է նստավայր՝ վերաբերելով եպիսկոպոսական գահին (կաթեդրա)։ «Առաքելական աթոռ» տերմինը կարող է վերաբերել ցանկացած բաժանմունքի, որը հիմնադրվել է Տասներկու առաքյալներից մեկի կողմից, սակայն, որոշիչ հոդի հետ, կաթոլիկ եկեղեցում այն օգտագործվում է՝ հատուկ նկատի ունենալով Հռոմի եպիսկոպոսի աթոռը, որին եկեղեցին համարում է Սուրբ Պետրոսի իրավահաջորդը[15]։ Թեև Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը համարվում է պապականության հետ ամենաշատ կապված եկեղեցին է, Սուրբ աթոռի իրական տաճարը Սուրբ Հովհաննես Լատերանի բազիլիկան է Հռոմում։
Հռոմի կաթոլիկ եկեղեցում միայն Հռոմի պապի աթոռն ունի իրավունք խորհրդանշորեն կոչվելու «սուրբ»[16]՝ բացառությամբ Մայնցի եպիսկոպոսության։ Սրբազան Հռոմեական կայսրության օրոք Մայնցի նախկին արքեպիսկոպոսությունն (որն ուներ նաև ընտրական և քահանայապետական աստիճան) արտոնություն ուներ կրելու Մայնցի Սուրբ աթոռ տիտղոսը (լատիներեն՝ Sancta Sedes Moguntina)[17]։
Կաթոլիկ ավանդույթի համաձայն՝ Հռոմի թեմի առաքելական աթոռը հիմնադրվել է 1-ին դարում Սուրբ Պետրոսի և Պողոսի կողմից։ Կաթոլիկ եկեղեցին և նրա սեփականությունը իրավական կարգավիճակ են ստացել 313 թվականին Հռոմի կայսրԿոստանդիանոս Ա Մեծի Միլանի հրամանագրով, իսկ Թեոդոսիոս Ա Մեծի կողմից 380 թվականին Թեսաղոնիկեի հրամանագրով դարձավ Հռոմեական կայսրության կայսերական եկեղեցին։
476 թվականին Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո պապական առաջնորդության ժամանակավոր իրավասությունը հռչակվեց որպես Կանոնական իրավունքի կրող։ Սուրբ աթոռին տրվեց տարածք Հռոմի դքսությունում՝ 728 թվականին Լոմբարդների թագավոր Լիութպրանդի Սուտրիի նվիրաբերությամբ, իսկ 756 թվականին՝ ինքնիշխանություն՝ ֆրանկների թագավոր Պիպինի կողմից։
Այսպիսով, Պապականությունը 756–1870 թվականներին իր տիրապետության տակ ուներ ահռելի տարածք և զինված ուժեր։ Հռոմի Պապ Լեո III-ը Կարլոս Մեծին թագադրեց որպես Հռոմեական կայսր 800 թվականին translatio imperii սկզբունքով (Հին Հռոմեական կայսրությունից միջնադարյան Սրբազան Հռոմեական կայսրություն կայսերական իշխանության փոխանցման համոզմունք)։ Պապի ժամանակավոր իշխանությունը իր գագաթնակետին հասավ 858 թվականից Սրբազան Հռոմեական կայսրության կայսրերի պապական թագադրման ժամանակաշրջանում, իսկ 1075 թվականին առաջ եկավ Dictatus papae-ն (Պապական սկզբունքներ), որը ներառում էր նաև պապական գահընկեցությունը։ Որոշ ժամանակակից պետություններ դեռևս կապում են իրենց ինքնիշխանությունը միջնադարյան պապական հրամանագրերի ճանաչման հետ։
Սուրբ աթոռի ինքնիշխանությունը պահպանվեց՝ չնայած վաղ միջնադարում Հռոմի դեմ բազմաթիվ հարձակումներին։ Այնուամենայնիվ, Իտալիայի թագավորության և Սրբազան Հռոմեական կայսրության միջև հարաբերությունները ժամանակ առ ժամանակ սրվում էին՝ 10-րդ դարում «Սուրբ Պետրոսի ժառանգության» առնչությամբ Diploma Ottonianum համաձայնագրի կնքմամբ և Libellus de imperatoria potestate in urbe Roma-ի տրակտատով մինչև 1076-1122 թվականների Investiture Controversy-ն (Ինվեստիտուրայի պայքարը)։ Հարաբերությունները կրկին կարգավորվեցին 1122 թվականին Վորմսի կոնկորդատով։ 1309–1376 թվականների Պապերի ավինյոնյան գերությունը նույնպես բացասաբար ազդեց պապականության վրա, որոնք հետո վերջապես վերադարձան Հռոմ։ Հռոմի Իննոկենտիոս X պապը քննադատաբար էր վերաբերվում 1648 թվականի Վեստֆալիայի հաշտությանը, քանի որ այն թուլացնում էր Սուրբ աթոռի հեղինակությունը Եվրոպայի մեծ մասում։ 1798-1799 թվականներին Ֆրանսիական հեղափոխությունից հետո պապականության տարածաշրջանը կարճ ժամանակով դարձավ «Հռոմեական Հանրապետություն» գրավյալ տարածք՝ որպես Նապոլեոնի օրոք Ֆրանսիական առաջին կայսրության քույր հանրապետություն, նախքան այդ տարածքների վերականգնումը։
Այնուամենայնիվ, Սուրբ աթոռը Վիեննայի Կոնգրեսում (1814–1815) ներկայացվեց և ճանաչվեց որպես «ընդհանուր միջազգային իրավունքի մշտական սուբյեկտ բոլոր պետությունների նկատմամբ»[18]։ Պապական տարածաշրջանն անցավ պապական իշխանության տակ և հիմնականում ստացավ իր նախկին տեսքը։ Չնայած Իտալիայի թագավորության կողմից 1870 թվականին Հռոմի գրավմանը և Սավոյարդի ժամանակաշրջանում հռոմեական հարցին (որի ընթացքում Պապը դարձավ «Վատիկանի բանտարկյալ» 1870-1929), նրա միջազգային իրավական սուբյեկտը «առանձնանում էր դիվանագիտական հարաբերությունների շարունակական փոխադարձությամբ», որոնք ոչ միայն պահպանվեցին, այլև բազմապատկվեցին։
1929 թվականի փետրվարի 11-ին Սուրբ աթոռի և Իտալիայի միջև կնքված Լատերանյան պայմանագրով Վատիկանը ճանաչվեց անկախ քաղաք-պետություն՝ տարածաշրջանում արտատարածքային սեփականության իրավունքով։ Այդ ժամանակվանից ի վեր Վատիկանը դուրս է եկել Սուրբ Աթոռի «լիարժեք սեփականության, բացառիկ տիրապետության և ինքնիշխանության և իրավասության տակից»[19]։
Köck, Heribert F. (1975). Die Völkerrechtliche Stellung Des Heiligen Stuhls: Dargestellt an Seiner Beziehungen Zu Staaten Und Internationalen Organisationen. Berlin: Duncker und Humblot. ISBN978-3-428-03355-3.
Köck, Heribert F. (1995). «Holy See». In Bernhardt, Rudolf; Macalister-Smith, Peter (eds.). Max Planck Encyclopedia of Public International Law. Vol. 2. Amsterdam: North-Holland. ISBN978-0-444-86245-7.
Durant, William James (1950). The Story of Civilization. Vol. IV. The Age of Faith: A History of Medieval Civilization – Christian, Islamic, and Judaic – from Constantine to Dante, A.D. 325–1300. New York: Simon & Schuster. ISBN978-0-671-01200-7.
Durant, William James (1957). The Story of Civilization. Vol. VI. The Reformation. New York: Simon & Schuster. ISBN978-0-671-61050-0.
Loomis, Louise Ropes (2006) [1916]. The Book of the Popes (Liber Pontificalis): To the Pontificate of Gregory I. Merchantville, New Jersey: Evolution Publishing. ISBN978-1-889758-86-2.
Noble, Thomas; Strauss, Barry (2005). Western Civilization. Houghton Mifflin. ISBN978-0-618-43277-6.