Ադրբեջանական մանաթ

Մանաթ (ադրբ.՝ manat), Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական դրամական միավոր։ Հավասար է 100 Գապիկ (ադրբ.՝ qəpik)։ Տարադրամի նշանը՝ ISO 4217 AZN։

Ադրբեջանական մանաթ
Azərbaycan manatı
1 մանաթ (2020 թվական)
1 մանաթ (2020 թվական)
ISO 4217 կոդAZN
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Պաշտոնական
օգտագործում
Ադրբեջան Ադրբեջան
Կազմված է100 Գապիկ (1⁄100)
Նշան• man. • ман.• ₼
Մետաղադրամներ1, 3, 5, 10, 20, 50 Գապիկ
Թղթադրամներ1, 5, 10, 20, 50, 100, 200, 500 մանաթ
Կենտրոնական բանկԱՀ ԿԲ
Վեբ-կայքwww.cbar.az
1 USD= 1,70 AZN
1 EUR= 1,89 AZN
1 GBP= 2,14 AZN
Համեմատական չափեր

Ադրբեջանական մանաթը գործածության մեջ է դրվել 1992 թվականի օգոստոսի 15-ին։ Սկզբնական շրջանում օգտագործվում էր խորհրդային ռուբլու և Ռուսական բանկի 1992-1993 թվականների տոմսերի հետ զուգահեռ՝ 1 մանաթ = 10 ռուբլի հարաբերակցությամբ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ին սկսվեց խորհրդային ու ռուսական ռուբլիների գործածությունից հանելու պրոցեսը, իսկ 1994 թվականի հունվարի 1-ին մանաթը միակ օրինական դրամական միջոցն էր։

2006 թվականի հունվարի 1-ին դենոմինացիա կատարվեց 5000։ 1 հարաբերակցությամբ։ Ավելի վաղ թողարկված դրամանիշերը գործածության մեջ մնացին մինչև 2007 թվականի հունվարի 1-ը։

Ժամանակակից մանաթը կիրառվում է 6 մետաղադրամների ու 6 թղթադրամների տեսքով։

  • Մետաղադրամներ՝ 1, 3, 5, 10, 20, 50 գապիկ, копейка բառի աղավաղված տարբերակը (թողարկվել են 2006 թվականին։
  • Թղթադրամներ՝ 1, 5, 10, 20, 50, 100, 200, 500 մանաթ, монета բառի աղավաղված տարբերակը։

Թղթադրամների դիզայնով զբաղվել է ավստրիացի դրամների դիզայներ Ռոբերտ Կալինան, ով նաև ժամանակակից եվրոյի թղթադրամների դիզայներն է։ Մետաղադրամները ևս որոշակի նմանություն ունեն եվրոյի հետ։

Ադրբեջանի հանրապետության կենտրոնական բանկի պատվերով թղթադրամների մի մասը տպագրում է De La Rue[1] ընկերությունը։

Մետաղադրամներ

1992—1993 թվականների թողարկում

Բոլոր մետաղադրամների եզրերը հարթ են։

1992 թվականին թողարկված բրոնզե և նիկելե 5, 20 և 50 գապիկները գործածության մեջ չեն դրվել։ Դրանք վաճառվել են որպես հուշանվերներ։

ՊատկերԱնվանական գինՄետաղ
(ծածկույթ)
Տրամագիշ,
մմ
հաստություն,
մմ
Քաշ,
գ
Թողարկման
թվական
5 գապիկբրոնզ171,352,351992
ալյումին16,51,50,851993
10 գապիկալյումին191,60,981992
20 գապիկբրոնզ19,51,453,21992
ալյումին201,51,12
1993
50 գապիկնիկել231,55,11992
ալյումին231,61,51
1993

2006 թվականի թողարկում

Համեմատական չափեր
ՆկարըԱնվանական գինը
(գապիկ)
Մետաղը
(ծածկույթ)
Տրամագիծը,
մմ
Հաստ.
մ
Քաշը,
գ
Եզրը
1պողպատ,
երեսպատված՝ պղնձով
16,251,92,8հարթ
3182,153,45կտրվածքով
519,752,24,85մակաշերտավոր
10պողպատ,
երեսպատված՝ արույրով
22,251,955,25հարթ՝
7 փոսերով
2024,252,16,6ընդհատ
մակաշերտերով
50օղակ՝ պողպատ
կենտրոն՝ պողպատ,
երեսպատված՝ արույրով
25,52,27,7մաշկաշերտավոր,
Azerbaycan
Respublikası
գրվածքվ

Թղթադրամներ

1992—2001 թվականների թղթադրամներ

Թողարկման թվականը նշված է միայն 2001 թվականի 1000, 10 հազար և 50 հազար մանաթանոցներիի վրա։ Մյուսների վրա թվականը նշված չէ, սակայն 1992—1993 թվականների թղթադրամների սերիան նշված է X/N, այն դեպքում, երբ 1999 թվականի թղթադրամինը XX է։

Թղթադրամները գործածության մեջ են եղել մինչև 2007 թվականի հունվարի 1-ը։

ՆկարըԱնվանական գինը
(մանաթ)
Չափերը
(մմ)
Հիմնական հույներըՆկարագրությունըՏպագրման
թվականը
ԴիմերեսԴարձերեսԴիմերեսԴարձերես
1125×63կանաչ
վարդագույն
Կույսի աշտարակգրառում
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI»
1992
կապույտ
դեղին
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«BİR manat»
1993
5125×63շագանակագույն
մանուշակագույն
Կույսի աշտարակ«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«BEŞ manat»
1993
10125×63շագանակագույն
մանուշակագույն
Կույսի աշտարակգրառում
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI»
1992
կապույտ
կանաչ
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«ON manat»
1993
50125×63կարմիր
մոխրագույն
Կույսի աշտարակ«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«ƏLLİ manat»
1993
1999
100125×63կարմիր
երկնագույն
Կույսի աշտարակ«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«YÜZ manat»
1993
1999
250125×63կապույտ
կանաչ
Կույսի աշտարակգրառում
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI»
1992
1999
125px 500125×63շագանակագույն
երկնագույն
դեղին
Նիզամի Գյանջևիի նկարը«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում
և անվանական գնի նիշը
«BEŞ YÜZ manat»
1993
1999
1000125×63շագանակագույն
երկնագույն
վարդագույն
Մամեդ Էմին Ռասուլզադեի նկարը«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը
և անվանական գնի նիշը
«min 1000 manat»
1993
1999
կապույտնավթահանքի տեսարան«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը
և անվանական գնի նիշը
«MİN 1000 manat»
2001
10 000130×65շագանակագույնՇիրվանշահերի ապարանքներ«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը
և անվանական գնի նիշը
«ON MİN 10 000 manat»
1994
50 000132×66կանաչՄոմինա խաթունի դամբարանը«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը
և անվանական գնի նիշը
«ƏLLİ MİN 50 000 manat»
1995
Նկարի մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին

2005 թվականի թղթադրամներ

2005 թվականին 2006 թվականի դենոմինացիայի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում թողարկվեց թղթադրամների նոր սերիա՝ «Ադրբեջանական սեփականություն», որը պարունակում էր 1, 5, 10, 20, 50 և 100 մանաթ անվանական գնրով թղթադրամներ։

2005 թվականի սերիա
ՊատկերըԳին
(մանաթ)
Չափ
(մմ)
Հիմնական գույնըՆկարագրությունը
ԴիմերեսԴարձերեսՆշանակությունըԴիմերեսԴարձերեսՋրանիշ
1120×70մոխրագույնԹղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի ժամանակակից մշակույթըԱդրբեջանական ժողովրդական երաժշտական գործիքներ ազգային գորգի ֆոնինԱդրբեջանի քարտեզը ազգային շեբեկե պատուհան-վիտրաժի ֆոնի վրաԱնվանական գինն ու դիզայնի էլեմենտներ
5127×70նարնջագույնԹղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի արժեքավոր ներդրումը համաշխարհային գրականության մեջՆիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարանի շինության ճակատային մաս, Ադրբեջանի գրքեր, Ադրբեջանի օրհներգի մի մասը և ժամանակակից Ադրբեջաներենի այբուբենի տառերԱդրբեջանի քարտեզը Գոբուստանի ժայռապատկերների ֆոնի վրա, ինչպես նաև տեքստ հին թյուրքական այբուբենով
10134×70երկնագույնԹղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի պետական ավանդույթներըՀին Բաքուն, Շիրվանշահերի ապարանքներն ու Կույսի աշտարակը Իչարի Շահար հին քաղաքի ֆոնի վրաԱդրբեջանի քարտեզը ազգային գորգերի ֆոնի վրա
20141×70կանաչԹղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի ընթացիկ արտաքին քաղաքականության հիմանակն նպատակըՏղամարդկայինության խորհրդանիշեր՝ թուր, սաղավարտ և վահան, ինչպես նաև կովկասյան օֆրիսԱդրբեջանի քարտեզն ազգային զարդանկարների ֆոնի վրա
50148×70դեղինԹղթադրամը խորհրդանշում է կրթությունն ու պետության ապագանԵրիտասարդություն, աստիճաններ (որպես առաջընթացի խորհրդանիշ), Արև (որպես ուժի ու լույսի խպորհրդանիշ), ինչպես նաև քիմիական ու մաթեմատիկական նշաններ (որպես գիտոթւյն նշան) (բենզոլի բանաձևը նշված է այնպօես, ինչպես այն ընդունված էր XIX դարում)։Ադրբեջանի դրոշը ազգային գորգերի զարդանախշերի ֆոնի վրա
100155×70մանուշակագույնԹղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի տնտեսական զարգացումն ու ծաղկող ժողովրդի կարգավիճակը
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին

2005 թվականի թղթադրամներ (2009 թվականի փոփոխված տարբերակներ)

  • 2009 թվականին Ադրբեջանի ազգային բանկը փոխեց 1 և 5 մանաթանոց թղթադրամների վրայի գրվածքները. «Azərbaycan Mərkəzi Bankı» («Ադրբեջանի կենտրոնական բանկ»)՝ նախկին «Azərbaycan Milli Bankı»-ի («Ադրբեջանի Ազգային բանկ») փոխարեն։
  • 2011 թվականին Ադրբեջանի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ արդեն պատրաստ են քննարկել 2 և 3 մանաթանոց թղթադրամների հատելու առաջարկը[2]
2009 թվականի սերիա
ՊատկերԱնվանական գին
(մանաթ)
Չափեր,
(մմ)
Հիմնական գույնՆկարագրություն
ԴիմերեսԴարձերեսՆշանակությունըԴիմերեսԴարձերեսՋրանիշ
1120×70մոխրագույնթղթադրամը խորհրդանշում է ժամանակակից ադրբեջանական մշակույթըԱդրբեջանական ժողովրդական գործիքներԱդրբեջանի քարտեզը ազգային գորգերի նախշերի վրաանվանական գինն ու դիզային էլեմենտներ
5127×70նարնջագույնթղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի ներդրումը համաշխարհային գրականության մեջՆիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարանի շինության ճակատային մաս, Ադրբեջանի գրքեր, Ադրբեջանի օրհներգի մի մասը և ժամանակակից Ադրբեջաներենի այբուբենի տառերԱդրբեջանի քարտեզը Գոբուստանի ժայռապատկերների ֆոնի վրա, ինչպես նաև տեքստ հին թյուրքական այբուբենով
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին

Տես նաև

  • Թուրքմենստանի մանաթ
  • Ադրբեջանի հանրապետության Կենտրոնական բանկ
  • Ադրբեջանական հուշամետաղադրամներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ