Շիրվանշահերի ապարանքներ

Շիրվանշահերի ապարանքները կամ Շիրվանշահերի պալատը (ադրբ.՝ Şirvanşahlar sarayı) համալիր է Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվի կենտրոնում։ Կառուցվել է 15-րդ դարում՝ Հալիլ Ալահ շիրվանշահի ժամանակ, երբ Շիրվանշահերի պետության մայրաքաղաքը Շամախիից տեղափոխվել է Բաքու[2][3][4]։

Շիրվանշահերի ապարանքներ
ադրբ.՝ Şirvanşahlar Sarayı*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Շիրվանշահերի ապարանքային համալիր Բաքվի կենտրոնում
Երկիր{{{2}}} Ադրբեջան
ՏիպՄշակութային
Չափանիշներiv
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Ասիա[1]
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում2000  (24-րդ նստաշրջան)
Համար958
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Անսամբլի մեջ մտնում են ճարտարապետական ձևերով պարզ երկհարկանի պալատը, կամարակապ սյունաշարով մասամբ շրջափակված ութանիստ դահլիճով Դիվանխանեն (XV դ․), խաչաձև աղոթասրահով և ճոխ հարդարված շքամուտքով, հա-Դիվանխանեն (XV դ․) շիրվանշահերի պալատի համալիրում հատակագծում ուղղանկյուն դամբարանը (1435), նրբագեղ մինարեթով երկգմբեթ մզկիթը (1442), Սեիդ Ցախիա Բաքուվիի Փոքրաչափ ութանիստ դամբարանը, Արևելյան դարպասը (1585), ստորգետնյա ջրհոր-ջրամբարը և բաղնիքը։ Տարբեր ժամանակներում իրականացված կառույցների անսամբլի գեղարվեստական ամբողջականությունը պայմանավորված է մասշտաբների միասնությամբ, ճարտարապետական հնարքների ընդհանրությամբ։ Շենքերի երկրաչափական հստակ ծավալների խստությունը ընդգծված է սակավաթիվ, բայց արտահայտիչ դեկորատիվ տարրերով։ Ներկայումս շիրվանշահերի պալատը թանգարան է։

Շիրվանշահերի ապարանքների տեսարաններ

Ծանոթագրություններ

ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 958
ռուս..անգլ..ֆր.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 519
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրվանշահերի ապարանքներ» հոդվածին։