Անրի Բեքերել
Անտուան Անրի Բեքերել (ֆր.՝ Antoine Henri Becquerel, դեկտեմբերի 15, 1852[1][2][3][…], Փարիզ[4][5] - օգոստոսի 25, 1908[1][3][6][…], manoir de Pen Castel, Լե Կրուազիկ), ֆրանսիացի ֆիզիկոս։
Կենսագրություն
Անտուան Անրի Բեքերելը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։ Բեքերելը 1874 թվականին ավարտել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցը, իսկ 1876 թվականին դասավանդել է նույն դպրոցում։ 1892 թվականին դարձել է Փարիզի բնագիտապատմական թանգարանի, 1895 թվականին՝ Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1908 թվականին ընտրվել է Փարիզի գիտությունների ակադեմիայի նախագահ։ Անրի Բեքերելն զբաղվել է օպտիկայի, էլեկտրականության, մագնիսականության, լուսաքիմիայի, էլեկտրաքիմիայի և օդերևութաբանության զանազան հարցերի ուսումնասիրությամբ։ 1896 թվականին հետազոտելով լուսարձակող տարբեր նյութերի ազդեցությունը լուսանկարչական թղթի վրա, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը, որի համար 1903 թվականին արժանացել է Նոբելյան Մրցանակի։ Ուսումնասիրել է նաև ռադիոակտիվ ճառագայթման ֆիզիոլոգիական ազդեցությունը։
Միավորների միջազգային համակարգում Բեքերելի անունով է կոչվել ռադիոակտիվության միավորը (Բք)։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2008, էջ 156
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Բեքերել» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 428)։ |