Ատլանտյան պատ

պաշտպանական կառույցների համալիր

Ատլանտյան պատ (գերմ.՝ Atlantikwall), ափամերձ պաշտպանության և ամրությունների ընդարձակ համակարգ, որը կառուցվել է Նացիստական Գերմանիայի կողմից 1942-1944 թվականներին Մայրցամաքային Եվրոպայի և Սկանդինավիայի ափերի երկայնքով՝ որպես պաշտպանություն Միացյալ Թագավորության կողմից նացիստների կողմից օկուպացված Եվրոպա սպասվող ներխուժումից, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Ատլանտյան պատ
Նկարագրություն
Տեսակկառույց և ամրաշինական գիծ
Երկիր Ֆրանսիա
Կազմված է մասերիցԹիբորոն ամրոց
Կառուցված1942
ՊատվիրողԹոդտ կազմակերպություն
Շինանյութերկաթբետոն, պողպատ և անտառանյութեր
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ
 Atlantic Wall Վիքիպահեստում

Ատլանտյան պատի կառավարումն ու շահագործումը վարչականորեն վերահսկվել է Վերմախտի ցամաքային զորքերի կողմից՝ Լյուֆտվաֆե ցամաքային զորքերի որոշակի աջակցությամբ։ Գերմանական ռազմածովային նավատորմն (Կրիգսմարինե) ունեցել է առանձին առափնյա պաշտպանական ցանց՝ կազմակերպված մի շարք ծովային պաշտպանության գոտիներում (Seeverteidigung), որը նախատեսված էր ապահովելու գերմանական բոլոր ռազմածովային ուժերի օպերատիվ հրամանատարությունը տվյալ աշխարհագրական տարածքում թշնամու հարձակման դեպքում[1][2]։

Ամրությունները կառուցվել են 1942 թվականի Ֆյուրերի թիվ 40 հրահանգի միջոցով։ Այն կառուցելու համար զորակոչվել է ավելի քան կես միլիոն ֆրանսիացի բանվոր։ Պատը հաճախ է հիշատակվել նացիստական քարոզչության մեջ, որտեղ դրա չափերն ու ամրությունը սովորաբար չափազանցվել են։ Ամրացումները ներառել են մեծաքանակ ափամերձ թնդանոթներ, մարտկոցներ, ականանետեր և հրետանի, և հազարավոր գերմանական զորքեր են տեղակայվել նրա պաշտպանություններում[Ն 1]: Այսօր պատի ավերակներ կան բոլոր այն երկրներում, որտեղ այն կառուցվել է, չնայած շատ կառույցներ անցել են օվկիանոսի հատակի տակ կամ քանդվել տարիների ընթացքում։

Նախադրյալներ

Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին նացիստական Գերմանիայի ներխուժմամբ Լեհաստան։ Երկու օր անց Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Գերմանիային[4]: Լեհաստանի աշխարհագրական դիրքը, սակայն, խանգարել է դաշնակիցների անմիջական միջամտելուն։

Հարձակումից չորս շաբաթ անց գերմանացիները հաջողությամբ օկուպացրել են Լեհաստանը[5]։ Այս հաղթանակից մեկ ամիս էլ չանցած Ադոլֆ Հիտլերը հրահանգել է, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի հարձակման Ֆրանսիայով և Պատմական նիդերլանդների (Ցածր երկրներ) միջով[5]։ Այնուամենայնիվ, Վերմախտի գերագույն հրամանատարությունը համոզված էր, որ նախապատրաստական աշխատանքները կձգվեն առնվազն մինչև հաջորդ տարի։ Բուռն վեճերից հետո Հիտլերն ակամա համաձայնել է սպասել[5]։ 1940 թվականի մայիսին գերմանական բանակի երեք զանգվածային խմբեր վեց շաբաթվա ընթացքում գրավել են Ֆրանսիան և Ցածր երկրները[5]։

Պատմություն

Ստեղծում

1940-ական թվականներին Ատլանտյան պատի ամրությունների կառուցում
Ֆելդմարշալ Էրվին Ռոմելն Ատլանտյան պատի պաշտպանական կառույցների բելգիական Օստենդ նավահանգստի մոտ. ամրությունների մի մասը, որն այսօր Ռավերսիդեի Ատլանտյան պատի բացօթյա թանգարանն է ներառում

1941 թվականի հունիսի 2-ին` մինչ Ատլանտյան պատի որոշումը, կոմանդոների[6] մի շարք հարձակումներից հետո Մանշյան կղզիների քարտեզների հիման վրա Հիտլերը պաշտպանությունն անբավարար է գնահատել և 1941 թվականի հունիսի 13-ին Թոդտ կազմակերպությանը (OT)[7] հանձնարարել է ձեռնարկել 200–250 ամրացված կետերի կառուցումը մեծ կղզիներից յուրաքանչյուրում։ Կազմակերպությունը վերջնական տեսքի է բերել ծրագիրը, և ներկայացրել Հիտլերին[8]։ Պաշտպանության սկզբնական հրամանն ամրապնդվել է 1941 թվականի հոկտեմբերի 20-ով թվագրված երկրորդ հրամանով, հոկտեմբերի 18-ին Ֆյուրերի կոնֆերանսից հետո, որում քննարկվել է ինժեներների կողմից պահանջների գնահատումը[9]:197: Հրամայվել է Մանշյան կղզիների մշտական ամրացումը դարձնել անառիկ ամրոց, այն ավարտել 14 ամսվա ընթացքում[10]:448: Մանշյան կղզիների ամրացման նախագծի ղեկավարման համար ստեղծվել է XIV առաջատար հրամանատարական ամրոց (Festungspionierkommandeur XIV):

Վեց ամիս անց՝ 1942 թվականի մարտի 23-ին, Հիտլերը հրապարակել է Ֆյուրերի թիվ 40 հրահանգը, որը կոչ էր անում ստեղծել «Ատլանտյան պատ»։ Նա հրամայել է խիստ պաշտպանել ռազմածովային և սուզանավային բազաները։ Ամրացումները կենտրոնացվել են նավահանգիստների շուրջ մինչև 1943 թվականի վերջը, երբ պաշտպանությունն ավելացվել է նաև այլ տարածքներում[11]։ Այս որոշումը պահանջում էր բանակի ինժեներներից և Թոդտ կազմակերպությունից արագ կազմակերպվել։ Պահանջվող ամեն ինչը` ցեմենտի, պողպատե ամրացնող և զրահապատ թիթեղների զանգվածային պաշարները, պետք է տեղափոխել։ Ըստ նացիստական քարոզչության` պատը ձգվելու էր Նորվեգիայի հրվանդանից մինչև Ֆրանսիա-Իսպանիա սահմանը[12][13]։

Ռեգելբաու կամ ստանդարտ կառուցվածք

Քողարկված գերմանական տորպեդային մարտկոց Նորվեգիայի հյուսիսում

Ռեգելբաու (գերմ.` Regelbau - ստանդարտ կառուցվածք) համակարգը օգտագործել է պլանների գրքեր 600-ից ավելի հաստատված բունկերի և կազեմատի տեսակներից յուրաքանչյուրի համար, որոնցից յուրաքանչյուրն ուներ հատուկ նպատակ։ Այն թարմացվել է թշնամու շինությունները գրավելուն և հետազոտվելուն զուգընթաց, նույնիսկ որոշներն արդյունավետության համար փորձարկելով մինչև ոչնչացում։ Պլանները ներառել են ստանդարտ առանձնահատկություններ, ինչպիսիք են մուտքի դուռը ուղիղ անկյան տակ, պաշտպանված օդի մուտք, 30 մմ (1,2 դյույմ) հաստւթյամբ պողպատե դռներ, օդափոխություն և հեռախոսներ[14] :7, ինչպես նաև ներքին պատերը՝ պատել փայտով, և վթարային ելքի համակարգ[15]։ Ընդհանուր առմամբ եղել են ավելի քան 200 ստանդարտացված զրահապատ մասեր[16] :350:

Ստանդարտացումը զգալիորեն պարզեցրել է սարքավորումների արտադրությունը, նյութերի մատակարարումը և շինարարության բյուջետային և ֆինանսական վերահսկողությունը, ինչպես նաև շինարարական նախագծերի պլանավորման արագությունը[17]:50: Դեֆիցիտը փոխհատուցելու համար պաշտպանական կառույցներում ներառվել են ֆրանսիական և օկուպացված այլ երկրների բանակների գրավված սարքավորումները, օգտագործվել են ոչ գերմանական հրետանու, հակատանկային և գնդացիրների համար նախատեսված կազեմատները և տոբրուկ խրամատային բունկերների հնացած տանկերի զրահաշտարակները ( turrets )[17]:51:

Թոդտ կազմակերպություն

Բրիտանացի զինվորը վերջերս գրավված գերմանական 380 մմ տրամաչափի Թոդտ մարտկոցի կողքին Մոխրագույն քիթ հրվանդանում (արմ. ֆլամ.` Koap Zwartenesse, Պա դը Կալե)

Թոդտ կազմակերպությունը, որը ձևավորվել է 1933 թվականին, նախագծել է Զիգֆրիդի գիծը նախապատերազմյան տարիներին ֆրանս-գերմանական սահմանի երկայնքով։ Թոդտը գլխավոր ինժեներական խումբն էր, որը պատասխանատու էր պատի հիմնական մարտկոցների տեղադրման և ամրությունների նախագծման և կառուցման համար[12][18]։

Թոդտը մատակարարել է վերահսկողներին և աշխատուժը, ինչպես նաև կազմակերպել է մատակարարումներ, մեքենաներ և տրանսպորտ՝ շինարարական ընկերությունների անձնակազմն ու սարքավորումները համալրելու համար։ Շինարարական ընկերություններից շատերը գերմանական էին, սակայն օկուպացված երկրների շինարարական ընկերությունները նույնպես պայմանագրերի համար հայտերը բաց են եղել. ընկերությունները կարող էին կամ դիմել Թոդտում աշխատանքի համար կամ զորակոչվել[17]:53: Եթե ընկերությունը ժամանակին չկարողանար ավարտել աշխատանքը, ինչը միշտ հնարավոր էր, քանի որ Թոդտը վերահսկում էր յուրաքանչյուր ընկերության նյութականը և աշխատուժը, կարող էր փակվել, կամ ավելի հավանական է տուգանվել, կամ միավորվել մեկ այլ ընկերության հետ՝ ավելի արդյունավետ և ավելի մեծ միավոր դարձնելու համար։ Այնուամենայնիվ, հաջողակ ընկերությունները կարող էին էական շահույթ ստանալ[17]:53–4:

Թոդտ ընկերությունը սահմանել է չափաբաժին անհրաժեշտ աշխատանքների համար և կնքել պայմանագրեր յուրաքանչյուր շինարարական ընկերության հետ, որտեղ սահմանվել է պայմանագրի գինը և պայմանները, ինչպիսիք են արդյունավետության համար բոնուսների վճարումները, ներառյալ Թոդտի աշխատողների համար աշխատավարձի դրույքաչափերը և բոնուսների վճարումները (որը կախված էր նրանց ազգությունից և հմտություններից)։ Յուրաքանչյուր տեղամասում կարող էին աշխատել մի քանի շինարարական ընկերություններ[17]։

Ատլանտյան պատի բունկեր-փիլբոքս Լե Տուկեից հարավ, Ֆրանսիա

Աշխատուժը բաղկացած էր հմուտ կամավորներից, ինժեներներից, դիզայներներից և վերահսկիչներից, որոնց վարձատրել են և լավ վերաբերվել։ Երկրորդ տեղում էին կամավոր աշխատողները, հաճախ հմուտ տեխնիկները, ինչպիսիք են ատաղձագործները, ջրմուղագործները, էլեկտրիկները և մետաղագործները։ Այս աշխատողները դարձյալ վարձատրվել են, արձակուրդ են գնացել և լավ վերաբերմունք ստացել։ Հաջորդը ոչ հմուտ հարկադիր աշխատանքն էր, որը շատ քիչ է վճարվել և բավականին դաժան վերաբերմունք ստացել։ Եվ վերջինը արդյունավետ ստրկական աշխատանքն էր, որը քիչ է վճարվել, վատ սնունդ և շատ դաժան վերաբերմունք ստացել[17]:75: Թոդտն անցկացրել է վերապատրաստման դասընթացներ՝ բարելավելու աշխատանքային հմտությունները[17]:18:

Աշխատողների մեծ պահանջը լուծելու համար Վիշիի ռեժիմը պարտադրել է պարտադիր աշխատանքային համակարգ՝ զորակոչելով մոտ 600,000 ֆրանսիացի բանվորներ՝ կառուցելու այս մշտական ամրությունները Հոլանդիայի, Բելգիայի և Ֆրանսիայի ափերի երկայնքով՝ դեպի Լա Մանշը[18]։ Թոդտի արդյունավետությունը նվազել է 1943 թվականի վերջին և 1944 թվականին աշխատուժի ճնշման, վառելիքի պակասի և աշխատատեղերի ռմբակոծման հետևանքով, ինչպիսիք են Հատուցման զենք (գերմ.` V-Waffen)[19] տեղամասերը, որտեղ որոշ կամավոր աշխատողներ հրաժարվել են աշխատել նման վտանգավոր տարածքներում[17]:50:

Շերբուրգի (Ֆրանսիա, Շերբուր ան Կոտանտեն) Թոդտ կազմակերպությունը 1944 թվականի հունվարին գործ ուներ 34 ընկերությունների հետ՝ 15000 աշխատողներով և 79 ենթակապալառուներով։ Ամենօրյա, շաբաթական և ամսական հաշվետվություններ, որոնք ցույց են տալիս առաջընթացը, աշխատանքի փոփոխությունները, օգտագործված նյութերը, նյութերի պաշարները, աշխատաժամանակը՝ ըստ հմտության տեսակի, եղանակը, սարքավորումների գույքագրումը և որակը, վերահսկողության մակարդակը, աշխատակիցների բացակայությունները, անձնակազմի համալրման մակարդակը, մահվան դեպքերը և բոլոր առաջացած խնդիրները ներկայացվել է Թոդտ կազմակերպությանը[17]:57:

Բրիտանական հարձակումներ

1942-1943 թվականների մեծ մասի ընթացքում Ատլանտյան պատը եղել է անխռով ռազմաճակատ առանցքի զորքերի համար. այդ ընթացքում ընդամենը երկու լայնածավալ բրիտանական հարձակումներ են եղել։

  1. «Մարտակառք» օպերացիան, որը մեկնարկել է 1942 թվականի մարտին Սեն Նազերի մոտ, հաջողությամբ ոչնչացրել է գերմանական պոմպային տեխնիկան և լրջորեն վնասել Նորմանդիայի չոր նավամատույցը[Ն 2] և ամրակայանքները[20][21]։
  2. Դիեպի օպերացիան գործարկվել է ֆրանսիական Դիեպ նավահանգստի մոտ 1942 թվականի օգոստոսին՝ փորձարկելու գերմանական պաշտպանությունը և մարտական փորձ ապահովելու կանադական զորքերի համար[22]։

Գերմանացիները պարտություն են կրել Սեն Նազարում, բայց ոչ մեծ դժվարությամբ հետ են մղել հարձակումը Դիեպում, որտեղ նրանք մեծ կորուստներ են կրել։ Չնայած դաշնակցային ուժերի համար Դիեպի արշավանքը աղետ էր, բայց այն անհանգստացրել է Հիտլերին, ով վստահ էր, որ շուտով հետևելու է դաշնակիցների ներխուժումն Արևմուտք[23]։ Դիեպից հետո Հիտլերը ֆելդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտեդթին՝ Արևմուտքում գերմանական գերագույն գլխավոր հրամանատարին, հատկացրել է ևս 15 դիվիզիա՝ գերմանական դիրքերն ամրապնդելու համար[23]։

Վերակազմակերպում

Գերմանացի զինվորները դեսանտային նավերի համար «Ռոմելի ծնեբեկ» կոչվող խոչընդոտներ են դնում լողափին (1943 թվական)

1944 թվականի սկզբին, երբ դաշնակիցների ներխուժումը նացիստների կողմից օկուպացված Եվրոպա գնալով ավելի հավանական է դարձել, ֆելդմարշալ Էրվին Ռոմելին հանձնարարվել է բարելավել պատի պաշտպանությունը[24][23]։ Համարելով, որ գոյություն ունեցող ափամերձ ամրությունները լիովին անբավարար են, նա անմիջապես սկսել է ամրացնել դրանք[Ն 3]:

Ռոմելի ղեկավարությամբ հարյուրավոր երկաթբետոնե փիլբոքսեր (ամրակառույց կրակակետեր) են կառուցվել լողափերին, որոշները նաև ցամաքում՝ գնդացիրներ, հակատանկային զենքեր և թեթև ու ծանր հրետանի տեղադրելու համար։ Լողափերին տեղադրվել են ականներ և հակատանկային խոչընդոտներ, իսկ ծովափնյա ջրերում՝ ստորջրյա խոչընդոտներ և ծովային ականներ[26]։ Քչերին է հայտնի եղել, որ սենսորային զգայուն ականներ են տեղադրվել լողափի խոչընդոտներում։ Մտադրությունը դաշնակիցների դեսանտային նավերը ոչնչացնելն էր, նախքան բեռնաթափելը[26]։

Դ-օր (D-Day)

Նորմանդիայում Լոնգ սյուր Մեր առափնյա մարտկոցի կազեմատներից մեկը, որը գնդակոծվել է ծովային հրազենից դաշնակիցների վայրէջքի ժամանակ

Դ-օրը[Ն 4] Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի օրն է։ 1944 թվականի հունիսի 6-ին Դաշնակիցները վայրէջք են կատարել Նորմանդիայում[28], որը սկիզբ է դրել Արևմտյան դաշնակիցների ջանքերին՝ ազատագրելու Արևմտյան Եվրոպան նացիստական Գերմանիայից։

Գերմանացիներն այդ ներխուժմանը նախապատրաստվելով` գրեթե վեց միլիոն ական էին տեղադրել Հյուսիսային Ֆրանսիայում[24]։ Դրանից ավելի շատ գնդացրային կրակակետեր և ականապատ դաշտեր էին ձգվում լողափերից դեպի երկրի ներս տանող ճանապարհների երկայնքով[24]։

Կոինտեի պատնեշ Ֆրասիայի Կոլվիլ սյուր Մեր կոմունայում, որը հայտնի է նաև որպես բելգիական դարպաս[Ն 5]

Պլաներների (ճախրասավառնակ) և պարաշյուտիստ դեսանտավորների հավանական վայրէջքի վայրերում գերմանացիները տեղադրել են սրած գագաթներով թեք ձողեր, որոնք զորքերը անվանել են «Ռոմելի ծնեբեկ» (Rommelspargel)[29]: Դրանք ի լրումն գերմանացիների և Թոդտ կազմակերպության կողմից տեղադրված այլ խոչընդոտների էին, ինչպիսիք են չեխական ոզնիները, հակատանկային տետրաեդրաները[30], բելգիական դարպասները[31]։ Ցածրադիր գետերի և ողողվող գետաբերանների տարածքները դիտավորյալ հեղեղվել էին[23]։

Ռոմելը կարծում էր, որ Գերմանիան անխուսափելիորեն կպարտվի, եթե ներխուժումը հնարավոր չլինի դադարեցնել լողափում՝ հայտարարելով. «Անհրաժեշտ է, որ մենք բրիտանացիներին և ամերիկացիներին հետ մղենք լողափերից։ Հետո արդեն ուշ կլինի, ներխուժման առաջին 24 ժամը վճռորոշ է լինելու»[26]։

Մանշյան կղզիներ

Որպես Ատլանտյան պատի մի մաս, 1940-1945 թվականներին գերմանական օկուպացիոն ուժերը և Թոդտ կազմակերպությունը կառուցել են ամրություններ Լա Մանշի կղզիների ափերի շուրջ, ինչպիսին է այս դիտաշտարակը Մոլթկեի մարտկոցում (Ջերսի)

Մանշյան կղզիները մեծապես ամրացված էին, մասնավորապես Օլդերնի կղզին, որն ամենամոտն է Բրիտանիային։ Հիտլերը որոշում էր կայացրել, որ Ատլանտյան օվկիանոսի պատում օգտագործվող պողպատի և բետոնի մեկ տասներկուերորդ մասը պետք է գնա Մանշյան կղզիներ՝ բրիտանական տարածքը վերահսկելու քարոզչական կարևորության պատճառով[32]։ Կղզիները եղել են Եվրոպայի ամենախիտ ամրացված տարածքներից մի քանիսը, որտեղ կան Հոհլգանգսանլագի թունելներ (Ջերսի)[Ն 6], կազեմատներ և ափամերձ հրետանային ամրացված դիրքեր[34]։

Այնուամենայնիվ, Մանշյան կղզիները չունեին ռազմավարական նշանակություն, և դաշնակիցները շրջանցեցին դրանք, երբ ներխուժեցին Նորմանդիա։ Արդյունքում, կղզիներում տեղակայված գերմանական կայազորները չէին հանձնվում մինչև 1945 թվականի մայիսի 9-ը՝ Եվրոպայում հաղթանակի օրվանից մեկ օր անց։ Օլդերնիի կայազորը հանձնվել է միայն մայիսի 16-ին։ Քանի որ գերմանական կայազորների մեծ մասը հանձնվել է խաղաղ ճանապարհով, Նորմանդյան կղզիներում գտնվում են Ատլանտյան օվկիանոսի պատի ամենալավ պահպանված վայրերը[35]։

Բերդամրոցներ

Շատ խոշոր նավահանգիստներ և դիրքեր են ընդգրկվել Ատլանտյան պատի մեջ՝ խիստ ֆորտիֆիկացվելով։ Հիտլերը հրամայել էր բոլոր դիրքերում պայքարել մինչև վերջ, և դրանցից մի քանիսը մնացել են գերմանացիների ձեռքում մինչև Գերմանիայի անվերապահ հանձնումը։ Նավահանգստի մի քանի ամրոցներ դաշնակից ուժերի կողմից շրջապատված լինելուց հետո համալրվել են սուզանավերով։ Այդ դիրքերի պաշտպանների թվում էին Վերմախտի օտարերկրյա կամավորներ և ժամկետային զինծառայողներ և ՍՍ-ի զորքերը[36]։

ՎայրՀրամանատարԿայազորի թվաքանակըՆշումներՀանձնվել էՀղում
ՕլդենիԼիստ Մաքսիմիլիան3,200Օլդենիի ֆորտիֆիկացիաներ16 մայիսի
1945
[37]
ԱնտվերպենԳուստավ ֆոն Զանգեն90,000Շելդտի ճակատամարտը8 նոյեմբերի
1944
[38]
Բուլոն սյուր ՄերՖերդինանդ Հեյմ10,000«Վելհիտ» գործողություն22 սեպտեմբերի
1944
[23]
ԲրեստՀերման Բերնանրդ Ռամկե38,000Բրեստի ճակատամարտ19 սեպտեմբերի
1944
[39]
Կալե/Մոխրագույն քիթ հրվանդանԼյուդվիգ Շրյոդեր7,500Կալեի պաշարում30 սեպտեմբերի
1944
[23]
ՇերբուրգԱվգուստ Կարլ-Վիլհելմ ֆոն Շլիբեն47,000Շերբուրգի ճակատամարտ27 հունիսի
1944
[23]
ԴյունկերկՖրիդրիխ Ֆրիսիուս12,000Դյունկերկի պաշարում8 մայիսի
1945
[40]
ԳերնսիՌուդոլֆ Գրաֆ ֆոն Շմետտոու

ապա Ֆրիդրիխ Հյուֆմայերը

11,700Գերնսիի գերմանական ամրացում9 մայիսի
1945
[23]
ՋերսիՌուդոլֆ Գրաֆ ֆոն Շմետտոու, ապա Ֆրիդրիխ Հյուֆմայեր11,600Գերմանական օկուպացիան Մանշի կղզիների վրա

Գերմանիայի կողմից օկուպացված Մանշ կղզիների ազատագրում

9 մայիսի
1945
[41]
Լա ՌոշելԷռնստ Շիրլից11,500Լա Ռոշելի դաշնակիցների հաղթանակը9 մայիսի
1945
[42]
ՀավրՀերման-Էբերհարդ Ուայլդերմուտ14,000«Աստոնիա» գործողություն12 սեպտեմբերի
1944
[23]
Լե Վերդոն-սյուր-ՄերՕտտո Պրահլ3,500
20 ապրիլի
1945
[43]
ԼորյանՎիլհելմ Ֆահրմբախեր25,000
10 մայիսի
1945
[44]
ՕստենդեԷրիխ Յուլիուս Մյուլբե, գնդապետ60,000
7 սեպտեմբերի
1944
[45]
ՌուայանՀանս Միխահելես5,000
17 ապրիլի
1945
[44]
Սեն Մալո/ԴինարԱնդրեաս ֆոն Օլոկ12,000
17 օգոստոսի
1944
[46]
Սեն ՆազարՀանս Յունկ35,000
11 մայիսի
1945
[44]
ԶեբրյուգեԿնուտ Էբերդինգ14,000
1 նոյեմբերի
1944
[47]

Պաշտպանություն

Ֆրանսիա

Աուդինգեն համայնքում Թոդտ մարտկոցը ( Պա դը Կալե ) 2008 թվականին

Շատ ֆրանսիական շինարարական ընկերություններ ֆինանսական օգուտներ են քաղել Ատլանտյան պատի կառուցմանն օգնելով։ Այդ ընկերությունները հետպատերազմյան շրջանում չեն պատժվել[48]։

Պատերազմից անմիջապես հետո, նացիստական օկուպացիայի հետ կապված բացասական հիշողությունների պատճառով պատի պահպանման նկատմամբ հետաքրքրությունը քիչ էր։ Լողափերի որոշ ամրացումներ տապալվել են կամ գտնվում են ջրի տակ, մինչդեռ ավելի ցամաքային ամրությունները դեռևս գոյություն ունեն հիմնականում իրենց գտնվելու դիրքի պատճառով[49]:

Լավագույն պահպանված մասերից մեկը Թոդտ մարտկոցն է։ 2011 թվականին պատի պահպանման նոր ջանքերը գլխավորում էին Գերմանիայի, Նիդեռլանդների և Միացյալ Թագավորության կազմակերպությունները։ Հարց է բարձրացվել, թե արդյոք Ֆրանսիան պետք է պատը հռչակի որպես Ազգային հուշարձան, որպեսզի այն պահպանվի։ Սակայն մինչ այժմ ոչ մի կառավարություն դա չի նախատեսել[50]։

1975 թվականին Փարիզի Պոմպիդու կենտրոնում բացել է «Հնագիտական բունկեր» (Bunker archéologie) խորագրով ցուցահանդեսը[51]։

Այլուր

Թեև պաշտպանական պատը երբեք ամբողջությամբ չի ավարտվել, շատ բունկերներ դեռևս կան Օստենդի, Մանշի կղզիների, Շևենինգենի, Հաագայի, Կատվեյկի, Նորդվեյկի, Դեն Հելդերի մոտ և Սկանդինավիայում (հատկապես Դանիա և Նորվեգիա)[52]:

Վավերագրական նյութեր

Ֆիլմեր

  • Lightning War (հեռուստատեսային վավերագրական). United States: World War II in HD Colour. 2009. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  • The Great Landings (հեռուստատեսային վավերագրական). France: France 2. 2009. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  • Overlord (հեռուստատեսային վավերագրական). United States: World Media Rights. 2009. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.

Գրականություն

Լուսանկարներ

  • Դեռևս կանգնած պատի բազմաթիվ կառույցներ լուսանկարել են Ջոնաթան Էնդրյուն[53] և Ստեֆան Վանֆլետերենը[54]։

Տես նաև

Նշումներ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտյան պատ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան