Բոնգբոնգ Մարկոս

Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս կրտսեր (անգլ.՝ Ferdinand Romualdez Marcos Jr., սեպտեմբերի 13, 1957(1957-09-13), Սան Խուան, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[2]), հայտնի է նաև որպես Բոնգբոնգ Մարկոս, ֆիլիպինցի պետական և քաղաքական գործիչ։ Ֆիլիպինների նախագահը 2022 թվականի հունիսի 30-ից։ Նախկին նախագահ Ֆերդինանդ Մարկոսի[6] և իր կնոջ՝ Իմելդայի որդին։

Բոնգբոնգ Մարկոս
 
Կուսակցություն՝Partido Federal ng Pilipinas?[1], Nacionalista Party? և Kilusang Bagong Lipunan?
Կրթություն՝Worth School? (1974), La Salle Green Hills? (1969), Սուրբ Էդմունդ Հոլ, Ուորթոնի դպրոց և Օքսֆորդի համալսարան (1978)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
ԱզգությունIlocano?
Դավանանքկաթոլիկություն
Ծննդյան օրսեպտեմբերի 13, 1957(1957-09-13) (66 տարեկան)
ԾննդավայրՍան Խուան, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[2]
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
ՀայրՖերդինանդ Մարկոս
ՄայրԻմելդա Մարկոս
ԱմուսինLouise Araneta Marcos?[3]
ԶավակներSandro Marcos?[4]
 
Կայք՝bongbongmarcos.com
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

1980 թվականին՝ իր հոր բռնապետության ժամանակ, 23-ամյա Մարկոս կրտսերը դարձավ Հյուսիսային Իլոկոսի փոխնահանգապետ, իսկ երեք տարի անց՝ նահանգի նահանգապետ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1986 թվականը, երբ նրա հայրը պաշտոնանկ արվեց «Դեղին հեղափոխության» ժամանակ և նախագահական ընտանիքը փախավ Հավայան կղզիներ[7]։

1989 թվականին Մարկես ավագի մահից հետո նոր նախագահ Կորասոն Ակինոն Մարկոսի ընտանիքի անդամներին թույլ տվեց վերադառնալ Ֆիլիպիններ։ Ներկայումս Բոնգբոնգ Մարկոսին և նրա մորը սպառնում է կալանք ԱՄՆ-ում՝ Մարկոս ավագի ռեժիմի օրոք մարդու իրավունքների խախտումների զոհերին որպես փոխհատուցում 353 միլիոն դոլար վճարելու մասին դատական որոշումը խախտելու համար[8]։

Վերադառնալով հայրենիք՝ Մարկոսը շարունակեց իր քաղաքական գործունեությունը։ 1991 թվականին նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատում, իսկ յոթ տարի անց երեք տարի ժամկետով կրկին ստանձնել է Հյուսիսային Իլոկոս նահանգի նահանգապետի պաշտոնը՝ հետագայում երկու անգամ վերընտրվելով։ 2010-2016 թվականներին դարձել է Ֆիլիպինների սենատոր։

Բոնգբոնգ Մարկոսը 2022 թվականի նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներից մեկն էր։ Նրա գործընկերը, որպես հնարավոր փոխնախագահ, դարձել է հեռացող պետության ղեկավար Ռոդրիգո Դուտերտեի դուստրը՝ Սառան[9]։ Մարկոսը մի քանի ամիս շարունակ պարբերաբար գլխավորում էր նախընտրական հարցումները[10][11][12]։ Մարկոս կրտսերն ընտրվել է Ֆիլիպինների 17-րդ նախագահ և ստանձնել պաշտոնը 2022 թվականի հունիսի 30-ին[13]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնգբոնգ Մարկոս» հոդվածին։