Էմբեր Հերդ

ամերիկացի դերասանուհի

Էմբեր Լորա Հերդ (անգլ.՝ Amber Laura Heard, ապրիլի 22, 1986(1986-04-22)[1][2], Օստին, Տեխաս, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի։ Առաջին անգամ խաղացել է Բիլի Բոբ Տորնտոնի «Փառքի ճաճանչներում» սպորտային դրամայում, Մարիի դերում։ Հերդը իր առաջին գլխավոր դերը խաղացել է «Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին» ֆիլմում և հայտնվել է «The CW» ընկերության «Պալմ Սփրինգսի գաղտնիքները» հեռուստասերիալում։

Էմբեր Հերդ
անգլ.՝ Amber Heard
Ծնվել էապրիլի 22, 1986(1986-04-22)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՕստին, Տեխաս, ԱՄՆ[3]
ԿրթությունSt. Michael's Catholic Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն[4] և աթեիզմ[4]
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Ջոնի Դեփ[5][6]
Համատեղ ապրող(ներ)Katherine García?[7], Իլոն Մասկ[8][9] և Valentino Lanús?
Պարգևներ և մրցանակներ

Նրա համար բեկումնային է հանդիսանում 2008 թվականին «Երբեք մի հանձնվիր» և «Արքայախնձորի ճեպընթաց» ֆիլմերում դերակատարումները։ Նա արժանանում է «Տարվա բեկում» մրցանակին «Young Hollywood Awards» մրցանակաբաշխությունում։ Այնուհետև նա նկարահանվում է Ջոն Կարպենտերի «Հիվանդասենյակ», «Խելահեղ արշավ»՝ Նիկոլաս Քեյջի հետ և «Ռոմե օրագիր»՝ Ջոնի Դեփի հետ, ֆիլմերում, որի համար նա արժանանում է Հոլլիվուդի կինոփառատոնի «Spotlight» մրցանակին։

Հերդը հայտնվել է ամսագրերի ամենագեղեցիկների և ամենասեքսուալների ցուցակներում[11][12][13]։ Նա նաև ակտիվ գործունեություն է ունենում հասարակական աշխատանքներում, ինչպիսին են սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, ստրկության վերացման, Habitat for Humanity International, United Nations Foundation, Amnesty International կազմակերպությունները[14][15]։

Վաղ տարիներ

Էմբեր Հերդը ծնվել է 1986 թվականի ապրիլի 22-ին Օստինում, Տեխասի նահանգ, համացանցային հետազոտող Պատրիսիա Փեյջի (ծնված Պարսոնս) և աշխղեկ Դևիդ Քլինթոն Հերդի ընտանիքում[16][17]։ Նա ունի քույր՝ Ուիթնի։ Նա թողնում է դպրոցը և վերջ ի վերջո վկայական է ստանում տնային ուսուցման արդունքում[18]։ Դեռահաս տարիքում ապագա դերասանուհին մասնակցություններ է ունենում դպրոցական թատերական բեմադրություններում, նկարահանվում է գովազդային հոլովակներում և քաղաքական արշավներում։

Երբ Էմբերը 16 տարեկան էր, նրա լավագույն ընկերուհին զոհվում է ավտովթարից։ Այդ ժամանակ Հերդը՝ մինչ այդ համոզված կաթոլիկ, իրեն հայտարարում է աթեիստ և հրապուրվում Այն Ռանդի աշխատանքներով։ 17 տարեկանում նա թողնում է Սուրբ Միքայելի կաթոլիկական ակադեմիան և ուղևորվում է Նյու Յորք, որտեղ սկսում է աշխատել որպես մոդել։ Այդպիսի մասնագիտությունը, սակայն, նրան չէր հրապուրում և շուտով նա ուղևորվում է Լոս Անջելես, իր երազանքի հետևից՝ դերասանուհու կարիերա։

Կարիերա

Լոս Անջելեսում Հերդը հայտնվում է բազմաթիվ հեռուստասերիալներում. «Ջեկ և Բոբ» (2004) պիլոտային սերալում՝ Լիզի դերում, «Լեռ» (2004) սերիալում՝ Ռայլիի դերում և «Միայնակ սրտեր» (2005) սերիալում, որտեղ Էմբերն ուներ աղջիկ-վաճառողուհու կարճ և վառ դեր։

2004 թվականին Հերդն առաջին անգամ հայտնվում է կինոյում, նկարահանվելով Մարիի դերում «Փառքի ճաճանչներում» ֆիլմում։ Այնուհետև հետևում է Շեյնի դերը «Գերեզմանահոգու պարագաներ» ցածրաբյուջե սարսափ ֆիլմում, ինչպես նաև երկրորդական դերերով «Սպանող սեքսուալություն» (2005), «Հատուցման գինը» և «Այստեղ և հիմա» (2006) ֆիլմերում։

Էմբեր Հերդ, 2010 թվական սեպտեմբեր

2005 թվականին նա նկարահանվում է «Հյուսիսային երկիր» ֆիլմում, իսկ 2006 թվականին՝ «Ալֆա Դոգ», որտեղ նրա դերերը մի քիչ ավելի նշանակալից էին։

Այնուհետև Էմբերին հրավիրում են նկարահանվելու «Պալմ Սփրինգսի գաղտնիքները» սերիալում, Գրետա Մեթյուի դերում, ով կորցնում է մորը և սիրեցյալին և սկսում է ընկերություն անել ֆիլմի գլխավոր հակահերոս Ջոնի հետ։

Ֆիլմում այդ դերը ստանալու համար Էմբերը ստիպված էր նիհարել, նա չորս ամսվա խիստ սննդակարգի արդյունքում կորցնում է 11 կիլոգրամ քաշ, իրեն զրկելով ալկոհոլից, առանց մսային, կաթնային և շաքարային սննդից։ ԱՄՆ-ում սերիալի պրեմիերան կայանում է 2007 թվականի մայիսին։ Վերջին արդյունքում, հեռուստաընկերությունը սերիալն ամառային եթերաշրջանում փակվում է նախատեսվածից շուտ, մեկնարկային 12 դրվագների փոխարեն ցուցադրվում են ընդամենը 8-ը։ Շոուն ավարտվում է 2007 թվականի հուլիսի 4-ին, նախատեսվածից երկու շաբաթ շուտ։

Դերասանուհու հաջորդ նախագիծն է դառնում «Բոլոր տղաները սիրում են Մենդի Լեյնին» սարսափ ֆիլմը, որտեղ նա խաղում է գլխավոր դերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենում Տորոնտոյի կինոփառատոնում, 2006 թվականի սեպտեմբերին, սակայն բրիտանական կինոթատրոններում այն ցուցադրվում է միայն մեկ տարի անց[19]։

2007 թվականին դերասանուհին նկարահանվում է «Օր 73 Սառայի հետ» 16-րոպեանոց կարճամետրած ֆիլմում, որի պրեմիերան կայանում է 2007 թվականին Լոս Անջելեսի կինոփառատոնում, իսկ այնուհետև՝ «Շփոթվածություն» ֆիլմում։ 2008 թվականին նկարահանվում է «Արքայախնձորե ճեպընթաց» կատակերգությունում, ինչպես նաև «Երբեք մի հանձնվիր» սպորտային դրամայում։ Երկու ֆիլմերն էլ դրամարկղում հաջողություն են ունենում։ «Երբեք մի հանձնվիր» ֆիլմում գլխավոր հերոսին սիրահարված աղջկա դերը Հերդին ոչ միայն դրամային շահույթ է բերում, այլ նաև զգալիորեն ավելացնում է նրա հանրաճանաչությունը և «Տարվա բեկում» մրցանակ Հոլլիվուդի կինոփառատոնում։

2008 թվականին Էմբերը նկարահանվում է նաև «Իրազեկիչները» ֆիլմում։ Նույն թվականի վերջերին դերասանուհին նկարահանվում է «Գետ-հարց» և «Ջոնսերի ընտանիքը» ֆիլմերում։ «Variety» ամսագիրը բարձր է գնահատում դերասանուհու աշխատանքը և նշում, որ նա ավելի լավ է աշխատում, քան ֆիլմի առաջատար աստղ Դեմի Մուրը[20]։ Ջեյմս Բերարդինելին նույնպես բարձր է գնահատում նրա աշխատանքը[21]։ Այնուհետև հետևում են «Բարի գալուստ Զոմբիլենդ» (2009), որտեղ Էմբերը խաղում է հերոս Ջեսի Այզենբերգի, ով անսպասելիորեն վեր է ածվում զոմբիի, կրքի առարկայի փոքրիկ դերը, «Խորթ հայր» սարսափ և «Աչքից հեռու-սրտից դուրս» կատակերգական ֆիլմերը։

2010 թվականին Էմբերը խաղում է Ջոն Կարպենտերի «Հիվանդասենյակ» և «Եվ կգա մթությունը» ֆիլմերում, իսկ 2011 թվականին՝ «Ռոմե օրագիր» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղում է Ջոնի Դեփը։

2014 թվականի սեպտեմբերին Հերդը միանում է «Սուպեր Մայք XXL» ֆիլմի դերասանական կազմին, որը հանդիսանում էր 2012 թվականի «Սուպեր Մայք» ֆիլմի շարունակությունը[22]։ Ֆիլմը թողարկվում է 2015 թվականի հուլիսին, նա խաղում է լուսանկարիչ Զոիի դերը, ով սիրահետում է Չենինգ Թաթումի հերոսին։

2015 թվականին նա նկարահանվում է «Ադերալյան օրագիրներ» ֆիլմում, Ջեյմս Ֆրանկոի, Քրիստիան Սլեյթերի և Էդ Հարիսի հետ։ «Indiewire» կայքը ֆիլմին տալիս է խառը գնահատականներ։ Նա նաև նկարահանվում է «Երբ ես կրկին ապրեմ իմ կյանքը» երաժշտական դրամայում, Քրիստոֆեր Ուոկենի հետ։ Ֆիլմում նկարահանման համար Հերդը սովորում է նվագել դաշնամուրի և կիթառի վրա[23]։

Հերդը նաև երկրորդական դեր է խաղում Թոմ Հուպերի «Դանիացի աղջիկը» (2015) ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայանում է Վենետիկի 72-րդ կինոփառատոնում և արժանանում դրական գնահատականների և թողարկվում 2015 թվականի նոյեմբերի 27-ին[24][25]։ Նրա խաղը շատ լավ է բնութագրվում և անվանվում «ցնցող լավ»[26][27]։ Նրա խաղընկեր-աստղ Ալիսիա Վիկանդերը հարցազրույցում հայտնում է, որ Հերդը նկարահանվել է երկու «առավելապես ցնցող» պարային դրվագներում, որոնք հանվել են ֆիլմի եզրափակիչ տարբերակից երկարության պատճառով, սակայն Ալիսիայի և Էդի Ռեդմեյնի պնդմամբ նրանք տեղ են գտել ֆիլմի DVD-ում, լրացուցիչ նյութերում[28]։

2016 թվականի հունվարի 13-ին, ինչպես հայտարարում է «The Hollywood Reporter»-ը, Հերդը բանակցություններ է վարում, որպեսզի խաղա Ատլանտիդայի թագուհի Մերա Ակվամենին 2018 թվականին նախատեսված «Ակվամեն» ֆիլմում։ Այս ֆիլմը հանդիսանում է «Ընդլայնված երկնոլորտ» ֆիլմաշարի մասերից մեկը։ Հոդվածում նշվում է, որ Մերան կհայտնվի «Արդարության լիգա։ Մաս առաջին» սերիայում, որի պրեմիերան կկայանա 2017 թվականին[29]։

Անձնական կյանք

2007-2008 թվականներին դերասանուհին հանդիպում էր դերասան Կրիսպին Գլովերի հետ, «Սպանող սեքսուալություն» ֆիլմում իր խաղընկերոջը[30][31]։

2008 թվականից[32][33] մինչև 2011 թվականը Էմբերը կապված էր լուսանկարչուհի Տասյա Վան Ռիի հետ[34][35]։

2010 թվականի դեկտեմբերին, «GLAAD» («Գեյերն և լեսբուհիներն ընդդեմ ստի») կազմակերպության երեկույթում Էմբերը «coming out» է անում՝ կամավոր խոստովանում է սեռական փոքրամասնությանը պատկանելու մասին[36]։ Ըստ Հերդի խոսքերի, նա իր մեջ ուժ է գտել խոստովանել իր կողմնորոշման մասին մեծ մասամբ այդ ալյանսի գործունեության պատճառով։ «Կարծում եմ, որ GLAAD-ը դարձել է այն պատճառներից մեկը, որի շնորհիվ ես, 24-ամյա աղջիկս, կարող եմ բացեիբաց խոսել։ Ես ատում եմ պիտակները, ինչպես և մնացած բոլորը, սակայն ես այն եմ, ինչ ես կամ»,-հայտարարել է դերասանուհին։ «Ըստ իմ անձնական կարծիքի, եթե դուք ինչ-որ բան թաքցնում եք կամ հերքում, դուք ակամա խոստովանում եք, որ դա ճիշտ չէ։ Իսկ ես չեմ զգում, որ ես ճիշտ չեմ։ Ես չեմ զգում, որ միլիոնավոր մարդիկ ճիշտ չեն նրա համար, որ սիրում են նրանց, ում սիրում են»,-համոզված է դերասանուհին[34]։

2015 թվականի փետրվարի 3-ից Էմբեր Հերդը ամուսնացած է դերասան և «Ռոմե օրագիր» ֆիլմում իր խաղընկեր Ջոնի Դեփի հետ[37], ում հետ նա հանդիպում էր ամուսնությունից երեք տարի առաջ[38][39][40]։ Սակայն 2016 թվականի մայիսի 26-ին լուրեր են տարածվում այն մասին, որ Հերդը, Ջոնի Դեփի մոր մահվանից երեք օր անց, փաստաթղթեր է ներկայացրել ամուսնալուծության համար[41]։ Օգոստոսին հայտնի է դարձել, որ դատական լսումներից մեկ օր առաջ նրանք համաձայնության են եկել ամուսնալուծության հարցում և Դեփը նրան որպես փոխհատուցում կվճարի մոտ 7 միլիոն դոլար գումար, որը Հերդը ցանկանում է ուղղել բարեգործության՝ օգնելու բռնություններից տուժած անձանց[42]։

Մրցանակներ և անվանակարգումներ

  • «Young Hollywood Awards» մրցանակ 2008 թվականին, «Տարվա բեկում» անվանակարգում։
  • 2010 թվականի Դալլասի միջազգային կինոփառատոնի մրցանակ։
  • 2011 թվականի Հոլլիվուդի կինոփառատոնի մրցանակ «Ռոմե օրագիր» ֆիլմի համար։
  • Էմբեր Հերդը մտել է «Maxim» ամսագրի 2008 և 2009 թվականների «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակի մեջ, ինչպես նաև նույն ժամանակների «FHM»-ի նմանատիպ վարկանիշային ցուցակների մեջ։
ԹվականԱշխատանքՄրցանակԱնվանակարգԱրդյունք
2008ԱնձամբԵրիտասարդ Հոլլիվուդ մրցանակՏարվա բեկումՀաղթանակ
2009ԶոմբիլենդԴեհրոյհի կինոքննադատների միության մրցանակԼավագույն թիմԱռաջադրված
2010ԱնձամբԴալլասի միջազգային կինոփառատոնԴալլասի աստղՀաղթանակ
2011Ռոմե օրագիրՀոլլիվուդի կինոփառատոնՈւշադրության կենտրոնՀաղթանակ
2014ԱնձամբՏեխասի կինոփառքի սրահՓառքի սրահՀաղթանակ

Ամսագրերի վարկանիշներ

ԹվականԱմսագիրՑուցակՎարկանիշ
2008FHM2008 թվականի 100 ամենասեքսուալ կանայք#90
Maxim2008 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք#21
2009FHM2009 թվականի 100 ամենասեքսուալ կանայք#31
Maxim2009 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք#56
2010FHM2010 թվականի 100 ամենասեքսուալ կանայք#25
Maxim2010 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք#13
2011FHM2011 թվականի 100 ամենասեքսուալ կանայք#34
2012Maxim2012 թվականի 100 ամենագեղեցիկ կանայք#53

Ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2004Փառքի ճաճանչներումFriday Night LightsՄարիա
2005Գերեզմանահոգու պարագաներSideFXՇեյ
2005Միայնակ սրտերThe O.C.վաճառողուհի
2005Սպանող սեքսուալությունDrop Dead SexyԿենդի
2005Հյուսիսային երկիրNorth Countryփոքրիկ Ջոզի
2006Հատուցման գինըPrice to PayՏրիշա
2006ԱրքայազնThe PrinceՍերենա
2006Ալֆա ԴոգAlpha DogԱլմա
2015Մտածել ինչպես հանցագործCriminal MindsԼայլա Արչեր
2006Բոլոր տղաները սիրում են Մենդի ԼեյնինAll the Boys Love Mandy LaneՄենդի Լեյն
2007Օր 73 Սառայի հետDay 73 with SarahՄերի
2007ՇփոթությունRemember the DazeՋուլիա Ֆորդ
2007Պալ Սփրինգի գաղտնիքներըHidden PalmsԳրետա Մեթյուզ
2007ԿալիֆորնիականCalifornicationԷմբեր
2008Երբեք մի հանձնվիրNever Back DownԲահա Միլեր
2008Արքայախնձորե ճեպընթացPineapple ExpressԷնջի Անդերսոն
2008ԻրազեկիչներըThe InformersՔրիստի
2009ՍատկիրExTerminatorsՆիկի
2009Ջոնսերի ընտանիքըThe JonesesՋենի Ջոնս
2009Բարի գալուստ ԶոմբիլենդZombieland406
2009Խորթ հայրThe StepfatherԿելի Պորտեր
2010Եվ կգա մթությունըAnd Soon the DarknessՍտեֆանի
2010Գետ-հարցThe River WhyԷդդի
2010ՀիվանդասենյակThe WardԿրիստեն
2011Խելագար արշավDrive Angry 3DՊայպեր
2011Ռոմե օրագիրThe Rum DiaryՇենո
2011Փլեյբոյ ակումբThe Playboy ClubՄորին
2012ՍիրոպSyrup6
2013Մաչետեն սպանում էMachete Killsմիսս Սան Անտոնիո
2013ՊարանոյաParanoiaԷմմա Ջենգինս
2014Երեք օր սպանության համարThree Days to KillՎիվի Դիլեյ
2015Երբ ես կրկին ապրեմ իմ կյանքըWhen I Live My Life Over AgainՋուդ
2015Լոնդոնյան դաշտերLondon FieldsՆիկոլա Սիքս
2015սուպեր Մաքս XXLMagic Mike XXLԶոի
2015Ադերոլյան օրագրերThe Adderall DiariesԼանա Էդմոնդ
2015Դանիացի աղջիկըThe Danish GirlՕօլա Պոլսոն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմբեր Հերդ» հոդվածին։