Էնրիկո Ֆերմի

Էնրիկո Ֆերմի (իտալ.՝ Enrico Fermi, սեպտեմբերի 29, 1901(1901-09-29)[1][2][3][…], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][3][5][…] - նոյեմբերի 28, 1954(1954-11-28)[4][1][2][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][6][7][…]), նշանավոր իտալացի ֆիզիկոս, ով առավելապես հարաճանաչ է դարձել աշխարհում առաջին ատոմային ռեակտորի ստեղծման շնորհիվ, մեծ ավանդ է ներդրել նաև միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, քվանտային մեխանիկայի, վիճակագրական մեխանիկայի զարգացման բնագավառներում[31]:. Նա մի ամբողջ շարք արտոնագրեր է ստացել ատոմային էներգիայի կիրառման հետ կապված գյուտերի համար,1938 թվականին էլ արժանացել է Նոբելյան մրցանակի, քանզի ապացուցել է գոյությունը ռադիոակտիվ նոր տարրերի, որոնք ստացվում են նեյտրոններով ճառագայթահարման ժամանակ, և հայտնագործել է դրա հետ կապված՝ դանդաղ նեյտրոնների առաջացրած միջուկային ռեակցիաները[32]։ Ֆերմին այն եզակի ֆիզիկոսներից էր, ովքեր նվաճումների են հասել ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական ֆիզիկայի բնագավառներում։ Նա է ստեղծել բետա-տրոհման, նեյտրոնների դանդաղեցման տեսությունները, 1939 թվականին մտցրել է շղթայական ռեակցիա հասկացությունը, հետագայում էլ՝ մասնակցել ատոմային նախագծերի իրականացմանը:1938 թվականին գաղթել է ԱՄՆ (Իտալիա այլևս չի վերադարձել, քանզի այնտեղ իշխում էին ֆաշիստները, որոնց վերաբերմունքը հրեաների նկատմամբ քաջ հայտնի է), աշխատել է Նյու Յորքի Կոլումբիական և Չիկագոյի համալսարաններում, Լոս Ալամոսի միջուկային հետազոտությունների ինստիտուտում (հրեա կնոջ՝ Լորայի հետ)... Համարվում է ատոմային ռումբի հայրերից մեկը։ Նրան անվանել են «միջուկային դարաշրջանի ճարտարապետ»[33]։ Ի պատիվ նրա են կոչվել ֆիզիկայի մի շարք հասկացություններ, ինչպես, օրինակ, Ֆերմիի էֆեկտը, Դիրակ-Ֆերմիի բաշխումը, Թոմաս-Ֆերմիի մոդելը և այլն։

Էնրիկո Ֆերմի
իտալ.՝ Enrico Fermi
Ծնվել էսեպտեմբերի 29, 1901(1901-09-29)[1][2][3][…]
Հռոմ, Իտալիայի թագավորություն[4][3][5][…]
Մահացել էնոյեմբերի 28, 1954(1954-11-28)[4][1][2][…] (53 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4][6][7][…]
բնական մահով[3]
ԳերեզմանՕուկ Վուդս գերեզմանատուն[3]
Բնակության վայր(եր)ԱՄՆ, Հռոմ և Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն,  Իտալիա[8][9][10][…] և  ԱՄՆ[11][12][3]
Դավանանքագնոստիցիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, ֆիզիկոս-տեսաբան, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Ֆլորենցիայի համալսարան[3][13], Հռոմի Սապիենզա համալսարան[3][13], Կոլումբիայի համալսարան[3][13], Չիկագոյի համալսարան[3][13], Գյոթինգենի համալսարան, Լեյդենի համալսարան և Enrico Fermi Institute?
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա, քվանտային մեխանիկա, Վիճակագրական մեխանիկա, ֆիզիկա[14], միջուկային ռեակցիա[14], quantum theory?[14], տարրական մասնիկների ֆիզիկա[14], տեսական ֆիզիկա[14] և փորձարարական ֆիզիկա[14]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[3], Լեոպոլդինա[3], Լինչեի ազգային ակադեմիա[3], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[3], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[15][3], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[15][3], Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա[3], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[16]
Ալմա մատերՊիզայի համալսարան, Scuola Normale Superiore. Classe di Scienze? (1922)[17], Լեյդենի համալսարան (1924)[13] և Գյոթինգենի համալսարան (1923)[13]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինիտալերեն[18][3][19] և անգլերեն[18][3][19]
Գիտական ղեկավարԼուիջա Պուսչիանտի[20]
Եղել է գիտական ղեկավարԼի Ցզուն Դաո[21], Էտորե Մայորանա[21], Չու Ջեֆրի[21], Օրեստ Պիչիոնի[21], Սեմ Տրեյման[21], Հերբերտ Լ․ Անդերսոն[21], Մարվին Լեոնարդ Գոլդբերգեր[21], Էմիլիո Սեգրե[22], Օուեն Չեմբեռլեն[23], Mario Ageno?[24], Richard Garwin?[25], Willem Malkus?[26], Arthur H. Rosenfeld?[27] և Robert A. Schluter?
Հայտնի աշակերտներՉժեննին Յանգ, Մարի Գել-Ման, Mario Ageno?, Լի Ցզուն Դաո, Էմիլիո Սեգրե և Օուեն Չեմբեռլեն
Ազդվել էOtto Hahn?[3] և Ժոզեֆ Ֆուրիե[3]
Պարգևներ
Ամուսին(ներ)Լաուրա Ֆերմի[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Enrico Fermi Վիքիպահեստում
Ֆերմիի անունը կրող փողոցի ցուցանակը Հռոմում
Հուշատախտակ՝ Ֆլորենցիայի Սանտա Կրոչե բազիլիկում
Էնրիկո Ֆերմիի տապանաքարը Չիկագոյի գերեզմանատանը

Համառոտ կենսագրություն և գիտական նվաճումները

Պիզայի համալսարանն ավարտելուց հետո (1922 թ.) ուսումը շարունակել է Գերմանիայում և Նիդերլանդներում։ 1926-1938 թվականներին՝ Հռոմի համալսարանի պրոֆեսոր։ 1938 թվականին տարագրվել է ֆաշիստական Իտալիայից։ 1939-1945 թվականներին՝ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, ղեկավարել է միջուկային էներգիայի օգտագործման ուղղությամբ ԱՄՆ-ում տարվող հետազոտական աշխատանքները։ 1946 թվականից՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։ Գործուն մասնակցություն է ունեցել քվանտային ֆիզիկայի հիմունքների ստեղծման գործում։ 1925 թվականին մշակել է Պաուլիի սկզբունքին ենթարկվող մասնիկների վիճակագրությունը։

Դիրակի հետ միաժամանակ Ֆերմին ստեղծել է էլեկտրոնների և այլ մասնիկների քվանտային վիճակագրական տեսությունը (Ֆերմի-Դիրակի վիճակագրությունը, 1934 թվականին ստեղծել է β-տրոհման քանակական տեսությունը՝ հիմնված Վ․ Պաուլիի այն ենթադրության վրա, ըստ որի β-մասնիկներն առաքվում են նեյտրինոյի հետ միաժամանակ։ 1934-1938 թվականներին աշխատակիցների հետ ուսումնասիրել է նեյտրոնների հատկությունները և դրել նեյտրոնային ֆիզիկայի հիմքը, առաջինն է դիտել մի շարք տարրերի (այդ թվում՝ ուրանի) նեյտրոնային ռմբակոծումից առաջ եկող արհեստական ռադիոակտիվությունը, հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման երևույթը և ստեղծել դրա տեսությունը, ինչի համար 1938 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։ 1942 թվականի դեկտեմբերին Ֆերմիին հաջողվել է իրականացնել միջուկային շղթայական ռեակցիա իր կառուցած՝ աշխարհում առաջին միջուկային ռեակտորում, որտեղ որպես նեյտրոնների դանդաղիչ օգտագործվել է գրաֆիտը, իսկ որպես վառելիք՝ ուրանը։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է բարձր էներգիաների ֆիզիկայով։ Առաջինն է սկսել տարբեր էներգիաների լիցքավորված π-մեզոնների և ջրածնի փոխազդեցության փորձարարական հետազոտությունները և ստացել մի շարք հիմնարար արդյունքներ։ Ունի նաև այս բնագավառին վերաբերող տեսական աշխատանքներ։ Աշխարհի մի շարք գիտական ընկերությունների և ակադեմիաների, այդ թվում նաև ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ էր (1929 թ.)։

Էնրիկո Ֆերմին մահացել է 53 տարեկան հասակում, քաղցկեղից։ Հանգչում է Չիկագոյի գերեզմանատանը, մի համեստ տապանաքարի ներքո։

Ի պատիվ Ֆերմիի

Ականավոր գիտնականի անունով է կոչվել 100-րդ քիմիական տարրը՝ ֆերմիումը[34][35]։ Այդպիսով՝ նա դարձել է այն 16 գիտնականներից մեկը, ում անունը շնորհվել է քիմիական տարրի[36]։

Ֆերմիի անունն են կրում մի շարք ատոմային էլեկտրակայաններ ԱՄՆ-ում և Իտալիայում[37], գիտահետազոտական նպատակներով կառուցված տարրական մասնիկների արագացուցիչ[38] և ռեակտոր՝ ԱՄՆ-ում և Արգենտինայում[39], գամմա ճառագայթներով տիեզերական հեռադիտակ[40] և այլն։ Ֆերմիի անունն է տրվել ԱՄՆ Ատոմային էներգիայի հանձնաժողովի կողմից սահմանված միջազգային հատուկ՝ բարձրագույն մրցանակին, որը շնորհվում է էներգիայի ուսումնասիրման, կիրառման, արտադրության բնագավառներում խոշորագույն ավանդ ներդրած գիտնականներին։ Այդ մրցանակով պարգևատրվածների թվում են Օտտո Հանը, Ռոբերտ Օպենհայմերը, Էդվարդ Թելլերը և մեծանուն այլ գիտնականներ[41]։

1970 թվականին միջազգային աստղագիտական միությունը Ֆերմիի անունը շնորհել է Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկին։

Երկեր

  • Introduzione alla Fisica Atomica (Italian). Bologna: N. Zanichelli. 1928. OCLC 9653646.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Fisica per i Licei (Italian). Bologna: N. Zanichelli. 1929. OCLC 9653646.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Molecole e cristalli (Italian). Bologna: N. Zanichelli. 1934. OCLC 19918218.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Thermodynamics. New York: Prentice Hall. 1937. OCLC 2379038.
  • Fisica per Istituti Tecnici (Italian). Bologna: N. Zanichelli. 1938.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Fisica per Licei Scientifici (Italian). Bologna: N. Zanichelli. 1938.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (with Edoardo Amaldi)
  • Elementary particles. New Haven: Yale University Press. 1951. OCLC 362513.
  • Notes on Quantum Mechanics, Chicago, The University of Chicago Press, 1961.
  • Научные труды, т․ 1—2, Й-, 1971 — 1972․

Գրականություն

  • Сегре Э․, Энрико Ферми-физик, пер․ с англ․, М․, 1973․
  • Fermi Laura Atoms in the Family. — Chicago.: University of Chicago Press, 1954. — P. 123.
    • Ферми Л. Атомы у нас дома. — 2-е изд. — М.: Иностранная литература, 1959.
  • Понтекорво Б. Энрико Ферми (1901—1954) (К годовщине смерти). // УФН. — 1955. — Т. 57. — № 11.
  • Лятиль П. Энрико Ферми. — М.: Атомиздат, 1965.
  • Понтекорво Б. Энрико Ферми. — М.: Знание, 1971.
  • Понтекорво Б., Покровский В. Н. Энрико Ферми в воспоминаниях учеников и друзей. — М.: Наука, 1972.
  • Гуревич И. И., Смородинский Я.А. Научные труды Энрико Ферми. // УФН. — 1974. — Т. 114. — № 10.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Ֆերմի» հոդվածին։