Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն

Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն (եբրայերեն՝ הסכסוך הישראלי-פלסטיני‎; արաբ․՝ النزاع-الفلسطيني الإسرائيلي‎‎) ընթացող հակամարտություն է Պաղեստինի և Իսրայելի միջև, որը սկսվել է 20-րդ դարի վերջին[1]։ Կոնֆլիկտը լուծելու համար շատ տարբեր գործողություններ են կատարվել, որպես Իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց[2], միայն մեկ մասնավոր հաջողությամբ 2019 թվականի վերջին։Հակամարտության հիմքերը կարող են վերագրվել Հրեաների ներգաղթով և Պաղեստինի հրեաների և արաբների միջև միջհամայնքային բախումներից.[3]։ Այն համարվում է աշխարհի «ամենաաղմկալի բախումը», որի արդյունքում Իսրայելի կողմից Արևմտյան ափի գրավումը և Գազայի հատվածին հասնելով 57 տարվա[4][5][6]։Չնայած երկարատև խաղաղ գործընթացին և Իսրայելի և Եգիպտոսի ու Հորդանանի մհետ ընդհանուր հաշտեցմանը, իսրայելացիներն ու պաղեստինցիները չեն կարողացել հասնել վերջնական խաղաղության համաձայնագրի։ Հիմնական հարցերն են. Փոխադարձ սահմանների, անվտանգության, ջրային իրավունքի, Երուսաղեմի վերահսկողության, Իսրայելական բնակավայրերի ճանաչումը[7], Պաղեստինյան ազատագրական շարժում[8], և Պաղեստին վերադառնալու իրավունքները։ Հակամարտության դաժանությունը, տարածաշրջանում պատմական,կրոնական և մշակութային աշխկարհով մեկ հետաքրքրություն ներկայացնող կառույցների առատությունն է, այդ իսկ պատճառով բազմաթիվ միջազգային կոնֆերանսներ են տեղի ունեցել, որոնք կապված են պատմական իրավունքների, անվտանգության հիմնախնդիրների և մարդու իրավունքների հետ, և հանդիսացել են արգելող գործոնների տարածաշրջանի տուրիզմի և ընդհանուր կոնֆլիկտային շրջաններ մուտք գործելու համար[9]։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն
Israel–Palestine relations? և Արաբա-իսրայելական հակամարտություն

Իսրայելա-պաղեստինյան հակամարտություն
Թվական20-րդ դարի կոսերիցM – ներկա պահ
Հիմնական փուլը։ 1964–1993 թվականներին
ՎայրՄերձավոր Արևելք
Արդյունք

Շատ փորձեր են կատարվել բերելու երկու պետությունների լուծման, ներառյալ անկախ Պաղեստինի ստեղծումը Իսրայել պետության կողքին (1948 թվականին Իսրայել պետություն ստեղծելուց հետո)։ 2007 թվականին և՛ Իսրայելի բնակչության և՛ Պաղեստինի բնակչության մեծամասնությունը, ըստ բազմաթիվ հարցումների, որպես հակամարտության լուծում նախընտրում են երկու-պետությունների ստեղծման լուծումը, քան մեկ այլ լուծում[10] ։ Արևմտյան ափի և Գազայի իսրայելցիների և պաղեստինցիների մեծամասնությունը նույնպես համաձայնել են երկու պետություններ ստեղծելու լուծմանը[11][12]։ Փոխադարձ անվստահությունն ու լուրջ տարաձայնությունները խորքային են հիմնական հարցերի շուրջ, ինչպես նաև փոխադարձ թերահավատությունը մյուս կողմի պարտավորությունների կատարաումը պահպանելու մասին[13]։Իսրայելյան և Պաղեստինյան հասարակությունների մեջ գեներացվել է հակամարտության մասին շատ տարբեր տեսակետներ։ Սա ընդգծում է, ոչ միայն իսրայելյան հակամարտության խորը բաժանումը այլ նաև յուրաքանչյուր ներհասարակային բաժանումը։ Հակամարտության առանձնահատկությունը հակամարտության ժամանակ կատարված դաժանությունների մակարդակն են ամբողջ հակամարտության ժամանակ։ բախումները անընդհատ ղեկավարվել ռն կանոնավոր բանակների, զինված խմբերի, ահաբեկչական մասնիկների և անհատների կողմից։ Զոհերը չեն սահամանափկվել միայն զինվորականներով, երկու կողմերից էլ մեծ թվով զոհեր են եղել քաղաքացիական բնակչության մեջ։ Կան ականավոր միջազգային կերպարներ, ովքեր ներգրաված են եղել հակամարտության մեջ

Նախապատմություն

The Palestinian Arab Christian-owned Falastin newspaper featuring a caricature on its 18 June 1936 edition showing Zionism as a crocodile under the protection of a British officer telling Palestinian Arabs: "don't be afraid!!! I will swallow you peacefully...".[14]

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության արմատները գալիս են 19-րդ դարի վերջից և 20-րդ դարի սկզբից Սիոնիզմի՝ հրեական ազգայկանանության և Արաբական ազագյանակնության ստեղծմամաբ։ Երկու գաղափարախոսությունն էլ ցանկանում էր Մերձավոր Արևելքում ստեղծել իրենց ազգակիցների համար ինքնավար տարածք իրենց ազգակիցների համար։ Այս երկու շարժումների բախումը Հարավային Լևանտի շրջանում Ֆրանս-սիրիական պատերազմից հետո 1920-ականներին բերեցին պաղեստինյան ազգայնականության՝ հետագայում բերեցին հակամարտության Պաղեստինի մանդատային տարածքում 1930-ականներին և 1940-ականներին, և ընդլայնվեց ավելի լայն Արաբա-իսրայելական հակամարտության[15]Պաղեստինի արաբական մի քանի ազգայնամոլների վերադարձը, Հաջ Ամին ալ-Հուսեյնիի ղեկավարությամբ, Դամասկոսից Պաղեստինի մանդտային տարածք նշանավորեց Պաղեստինյան արաբ ազգայնականների Պաղեստինի արաբների համար ազգային երկիր հիմնելու պայքարով[16]։ Ամին ալ-Հուսեյնին՝ Պաղեստինի արաբների ազգայնականության ստեղծողը, անմիջապես նշեց հրեական ազագյնականությունը որպես իրենց միակ թշնամին[17]։

Պատմություն

Իսրայելի անկախության հռչակագրից հետո 1948 թվականի մայիսի 14-ին, Արաբական լիգան որոշեց պաղեստինյան արաբների անունից միջամտել ՝ իրենց ուժերը շարժելով դեպի նախկին բրիտանական Պաղեստինի տարածք՝ սկսելով 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմը։ Ընդհանուր կռիվները, բերեց մոտ 15,000 զոհերի, որի արդյունքը 1949 թվականի հրադադարի պայմանագիրը՝ պահպանելով նախկին մանդատային տարածքի մեծ մասը։ Հորդանանը շրջափակեց և հետագայում կցեց Հորդանանի արևմտյան ափը, իսկ Եգիպտոսը գրավեց Գազայի տարածքում, որից հետո Պաղեստինյան պրոտեկտորատը ճանաչվեց Արաբական լիգայի կողմից 1948 թվականի սեպտեմբերի 22-ին։ 1950ականներին, Հորդանանն ու Եգիպտոսը աջակցում էին պաղեստինցի ֆիդայինների միջսահմանային հարձակումները, մինչդեռ Իսրայելը պատասխան գործողություններ իրականացրեց հարձակվող երկրների նկատմամբ։ 1956 թվականի Սուեզի ճգնաժամը հանգեցրեց հրեաների կողմից Գազայի հատվածի կարճաժամկետ օկուպացմանը և ՀամաՊաղեստինի Կառավարություն հեռացմանը այդ տարածքներից, որը հետագայում վերականգնվեց հրեաների հեռացմամբ։ Համապաղեստինյան կառավարությունը 1959 թվականին ամբողջովին վերացվեց Եգիպտոսի կողմից և պաշտոնապես միավորվեց Արաբական Միացյալ հանրապետության ՝ ի վնաս Պաղեստինյան ազգային շարժման։ Եգիպտոսի Գազայի հատված գրավումը այնուհետև դրվեց Եգիպտոսի ռազմական ղեկավարության ենթակայության տակ ՝ այն դարձնելով դե ֆակտո ռազմական օկուպացիա։ 1964-ին, սակայն, Յասեր Արաֆաթի կողմից ստեղծվեց Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (PLO)։ Այն անմիջապես ստացավ Արաբական լիգայի երկրների կառավարությունների մեծ մասի աջակցությունը և ստացավ տեղ Արաբական լիգայում։1967 թվականի վեցօրյա պատերազմը զգալի ազդեցություն թողեց պաղեստինյան ազգայնականության վրա, քանի որ Իսրայելը ռազմական վերահսկողություն ստացավ Հորդանանից Արևմտյան ափի նկատմամբ և Եգիպտոսից Գազայի հատվածի նկատմամբ։ Հետևաբար, Պաղեստինյան ազատագրական կազմակերպությունը չկարողացավ որևէ վերահսկողություն հաստատել տեղում և իր շտաբը հիմնեց Հորդանանում ՝ հարյուր հազարավոր պաղեստինցիների նոր կացարնների մոտ, և աջակցում էր Հորդանանի բանակին Ներգրավման պատերազմի ընթացքում՝ Քարամեի ճակատամարտում։ Այնուամենայնիվ, Հորդանանի պաղեստինյան ռազմակայանը փլուզվեց 1970-ի Հորդանան-պաղեստինյան քաղաքացիական պատերազմից հետ։ Հորդանանցիների կողմից Պաղեստինյան ազատագրական բանակի պարտությունը Պաղեստինի զինյալների մեծամասնությանը համար պատճառ դարձավ, որ տեղափոխվեն Հարավային Լիբանան, որտեղ նրանք շուտով Խոշոր տարածքներում ստեղծեցին այսպես կոչված «Ֆաթահլանդը»։

Պաղեստինյան ապստամբությունը Հարավային Լիբանանում գագաթնակետին հասավ 1970-ականների սկզբին, քանի որ Լիբանանը օգտագործվում էր որպես հենակետ ՝ Հյուսիսային Իսրայելում հարձակումներ գործելու և ամբողջ աշխարհով օդանավերի առևանգման արշավներ իրականացնելու համար, ինչը հանգեցրեց իսրայելական պատասխան գործողություններին։ Լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ, պաղեստինցի զինյալները շարունակեցին գրոհներ իրականացնել Իսրայելի դեմ ՝ միաժամանակ պայքարելով Լիբանանի ներսում իրենց հակառակորդների դեմ։ 1978-ին առափնյա պողոտայի կոտորածը հանգեցրեց իսրայելական լայնածավալ արշավանքին, որը հայտնի է որպես Լիտանիյի գործողություն։ Իսրայելական ուժերը, այնուամենայնիվ, արագ հեռացան Լիբանանից, և Իսրայելի դեմ գրոհները վերսկսվեցին։ 1982 թին, պաղեստինցիների կողմից հրեա դիվանագետներից մեկի վրա կատարված մահափորձի արդյունքում, Իսրայելի կառավարությունը որոշեց մասնակցել Լիբանանի քաղաքացիական պատերազմին և 1982 թվականի Լիբանանյան պատերազմին։ Իսրայելի համար նախնական արդյունքները հաջող էին։ Պաղեստինցի զինվորակնները պարտվեցին մի քանի շաբաթում և Բեյրութը շրջափակվեց, իսկ Պաղեստինի ազատագրական կազմակերպությունը աքսորվեց Թունիս Յասիր Արաֆատի որոշմամբ։ Այնուամենայնիվ Իսրայելական միջամտությունը քաղաքացիական պատերազմին բերեց նաև անկանխատեսելի հետևանքների, այդ թվում ՝ Իսրայելի և Սիրիայի միջև փոքր մասշտաբի բախման։ 1985 թվականին Իսրայելը դուրս եկավ Հարավային Լիբանանի գրավյալ գոտուց, մինչդեռ շիաների զինյալների հետ թեթևակի բախումը սրվեց։Պաղեստինյան առաջին ապստամբությունը սկսվեց 1987 թվականին ՝ ի պատասխան սրացած հարձակումների և անվերջ շրջափակումների։ 1990-ականների սկզբին սկսեցին հակամարտության կարգավորման միջազգային ջանքերը, որի արդյուքն եղավ 1982 թվականի եգիպտա-իսրայելական խաղաղության պայմանագրի հաջողությանը։ 1993 թվականին, թույլ տալով Պաղեստինյան ազատագրական կազմակերպությանըն տեղափոխվել Թունիսից և տեղակայվել Արևմտյան ափին և Գազայի հատվածում ՝ հիմնելով Պաղեստինյան ազգային պետությունը։ Խաղաղության գործընթացը զգալի հակադրություն ունեցավ նաև պաղեստինյան հասարակության արմատական իսլամական տարրերի մոտ, ինչպիսիք են «ՀԱՄԱՍ»-ը և պաղեստինյան իսլամական ջիհադը, ովքեր անմիջապես նախաձեռնել են իսրայելացիներին ուղղված հարձակումների արշավ։ Հարյուրավոր զոհերի և արմատական հակակառավարական քարոզչության մի ալիքի հետևանքով, Իսրայելի Վարչապետը Իցհակ Ռաբինը սպանության իսրայելցի մի մոլեռանդի կողմից, որը դեմ էր խաղաղության նախաձեռնությանը։ Սա լուրջ հարված հասցրեց խաղաղ գործընթացներին, որից 1996 թվականին հետ կանգնեց Իսրայելի նորընտիր կառավարությունը։Հետևելով մի քանի տարի ձգվող անհաջող բանակցություններին՝ հակամարտությունը վերաակտիվացավ 2000 թվականի սեպտեմբերին Ալ-Ակսայի ապստամբությամբ։

Զոհեր 1948–2011

Աղյուսկա, որը ցույց է տալիս զոհերին 2000 թվականից 2014 թվականներին

Տարբեր ուսումնասիրություններ ներկայացրել են զոհերի մասին տարբեր վիճակգրություններ։ Ըստ Ստոքհոլմի Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների կենտրոնի 13,000 իսրայելցիներ և պաղեսստինցիներ են զոհվել հակամարտության 1948-ից 1987 թվականների ժամանակահտավածում։ Այլ մոտարկումներ տալիս են 14,500 զոհեր 1948-ից 2009 թվականներին[18][19]։Լիբանանյան պատերազմի ժամանակ պաղեստինցիները ունեցել են 2,000 զոհեր զինվորականներից, Իսրայելի հետ զինված ընդհարման արդյունքում[20]։

1987-ից մինչև 2010[21][22] թվականները Իսրայելի արտաքին գործերի նախարարության և Պաղեստինի իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով քաղաքացիական զոհերի թիվը(փակագծերում թվերը ներկայացնում են 18 տարեկանից ցածր զոհերը)
ՏարիՄահեր
ՊաղեստինցիներՀրեաներ
2011118 (13)11 (5)
201081 (9)8 (0)
20091034 (314)9 (1)
2008887 (128)35 (4)
2007385 (52)13 (0)
2006665 (140)23 (1)
2005190 (49)51 (6)
2004832 (181)108 (8)
2003588 (119)185 (21)
20021032 (160)419 (47)
2001469 (80)192 (36)
2000282 (86)41 (0)
19999 (0)4 (0)
199828 (3)12 (0)
199721 (5)29 (3)
199674 (11)75 (8)
199545 (5)46 (0)
1994152 (24)74 (2)
1993180 (41)61 (0)
1992138 (23)34 (1)
1991104 (27)19 (0)
1990145 (25)22 (0)
1989305 (83)31 (1)
1988310 (50)12 (3)
198722 (5)0 (0)
Ընդամենը7978 (1620)1503 (142)

Նկատառում․ Աղյուսակը ներառում է 1,593 պաղեստինցիներ, որոնք կապված են ներպաղեստինյան դաժանությունների հետ։ Աղյուսակներում չեն ներառում այլ պաղեստինցիների կողմից Գազայում 2006 թվականից 600 պաղեստինցիների մահը։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհերի Ժողովրդագրական տոկոսները ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հանձնաժողովի (2000 թվականի սեպտեմբերից 2007 թվականի հուլիսը)[23]։
ԱզգությունԶինվորականներՔաղաքացիականԱրականԻգականերեխաններՏղա երեխաներԿանայք և երեխաններ
Պաղեստինցիներ41%59%94%6%20%87%13%
Հրեաներ31%69%69%31%12%--
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության զոհեր 2005-2008 թվականներն ըստ OCHAoPt[24]
(փակագծերում թվերը ներկայացնում են 18 տարեկանից ցածր զոհերը)
ՏարիներԶոհերՎիրավորներ
ՊաղեստինցիներՀրեաներՊաղեստինցիներՀրեաներ
2008[25]464 (87)31 (4)
2007396 (43)13 (0)1843 (265)322 (3)
2006678 (127)25 (2)3194 (470)377 (7)
2005216 (52)48 (6)1260 (129)484 (4)
Ընդամենը1754 (309)117 (12)6297 (864)1183 (14)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ