Կարլ Բրանտինգ

Կարլ Բրանտինգ (շվեդ.՝ Karl Hjalmar Branting, նոյեմբերի 23, 1860(1860-11-23)[3][4][5][…], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ[6][7][4][…] - փետրվարի 24, 1925(1925-02-24)[8][9][4][…], Գուստավ Վազա, Ստոկհոլմ[3][2][10]), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի առաջին վարչապետը սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից։

Կարլ Բրանտինգ
 
Կուսակցություն՝Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1][2] և individual applicant?[2]
Կրթություն՝Ուփսալայի համալսարան[2]
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, դիվանագետ, լրագրող և խմբագիր
ԴավանանքՇվեդիայի եկեղեցի
Ծննդյան օրնոյեմբերի 23, 1860(1860-11-23)[3][4][5][…]
ԾննդավայրԿլարա ծխական համայնք, Ստոկհոլմ[6][7][4][…]
Վախճանի օրփետրվարի 24, 1925(1925-02-24)[8][9][4][…] (64 տարեկան)
Վախճանի վայրԳուստավ Վազա, Ստոկհոլմ[3][2][10]
ԹաղվածԱդոլֆ Ֆրեդրիկի եկեղեցու գերեզմանատուն[11]
Քաղաքացիություն Շվեդիա
ՀայրLars Gabriel Branting?[12][2]
ՄայրEmerentia Maria Charlotta af Georgii?[2]
ԱմուսինԱննա Բրանտինգ[6][7][2]
ԶավակներԳեորգ Բրանտինգ[6][7][2] և Սոնյա Բրանտինգ-Վեստերստոլ[6][7][2]
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն և քաղաքական գործունեություն

Բրանտինգը եղել է ուսուցչի որդի, սովորել է Ստոկհոլմի և Ուփսալայի համալսարաններում։ Մաթեմատիկական աստղագիտության ոլորտում կրթություն ստանալով՝ աշխատել Է Ստոկհոլմի աստղադիտարանում որպես ասիստենտ, սակայն թողել է գիտական ոուղին՝ լրագրող աշխատելու համար։ 1888 թվականին աստվածանարգության համար դատապարտվել է արմատական սոցիալիստ Աքսել Դանիելսոնի հոդվածի հրապարակման համար՝ հեղինակի հետ միասին երեք ամիս բանտում է անցկացրել։

1889 թվականին Ավգուստ Պալմի հետ դարձավ Շվեդիայի սոցիալ-դեմեկրատական կուսակցություն (ՇՍԴԿ) հիմնադիրներից մեկը և առաջատարը, այնուհետև՝ Աշխատանքային ինտերնացիոնալի նշանավոր գործիչ։ 1887-1917 թվականին (ընդմիջումով) «Social-Demokraten» թերթի գլխավոր խմբագիր։ 1896 թվականից Ռիքսդագի նախագահ։ 1907 թվականին ՇՍԴԿ Գործադիր կոմիտեի նախագահ։

1880 թվականներին օգնեց ռուս հեղափոխականերին։ Փետրվարյան հեղափոխությունից կարճ ժամանակ անց այցելել է Պետրոգրադ։ Թշնամաբար է ընդունել Հոկտեմբերյան մեծ սոցիալիստական հեղափոխությունը։

1920, 1921-1923 և 1924-1925 թվականներին եղել է վարչապետ։ ՇՍԴԿ-ի շնորհիվ ցանկանում էր բարեփոխումներ անցկացնել, պայքարում էր կուսակցության հեղափոխական թևի դեմ (Ավգուստ Պալմ, Կառլ Յալմար Դանիելսոն, Ցեթ Հյոգլունդ)։ Մասնակցություն է ունեցել Բեռնի ինտերնացիոնալի ստեղծման գործում։

Նորբելյան մրցանակ

Տես նաև

Բրատինգի հուշարձան

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Водовозов В. В. (1890–1907). «Брантинг, Карл Хальмар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Բրանտինգ» հոդվածին։